Մասնակից:Pedagog2013

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տիգրան Հարությունի Սարգսյան: (Pedagog2013)[խմբագրել | խմբագրել կոդը]

(հուլիսի 12, 1983, Երևան, Հայաստանի Հանրապետություն), ՀՊՄՀ մագիստրոս, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցիչ, ժամանակակից մանկավարժ, հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարրական կրթությունն ստացել է ք. Երևանի (ՀՀ) թիվ 109 միջնակարգ, ապա՝ ք. Մինվոդի (ՌԴ) թիվ 111 (1995 - 1997) դպրոցում, այնուհետև՝ վերադարձել և հաջողությամբ ավարտել է (2000թ.) Երևանի 109 միջնակարգ (այժմ արդեն №109 ԱՎԱԳ) դպրոցը: Նույն տարին ընդունվել է Հայկական Պետական Մանկավարժական Համալսարան, որտեղ կատարել է իր առաջին քայլերը մանկավարժության մեջ՝ Երևանի Խ. Աբովյանի №2 հիմնական դպրոցում... Հատկանշական է այն հանգամանաքը, որ հենց այդ դպրոցն էր 1977թ-ին ավարտել նրա մայրը՝ Անահիտ Վարազդատի Ղազարյանը: Ոչ այնքան կարիքներից դրդված, որքան ՏՏ ոլորտի նկատմամբ անհամառ հետաքրքրության և նոր գիտելիքների ձեռք բերման նպատակով երիտասարդ Տիգրանը ուսմանը զուգահեռ աշխատում է ՀՏԻ ԳՀԻ-ում, (Մոսկովյան «Ալգորիթմ» Գիտահետազոտական Կենտրոնի Երևանյան մասնաճյուղում, որն այնուհետև դարձավ Երևանի Գիտաարտադրական Կենտրոն ՄԳԱՄ «Ալգորիթմ» ՀՄ «Սոյուզ ԷՎՄ կոմպլեկս», որից հետո էլ՝ Գիտակրթական Կենտրոն ՄԳԱՄ «Ալգորիթմ»), որպես ինժեներ-ծրագրավորող: Ծանոթանալով համակարգիչներին և հասկանալով վերջիններիս երկրաչափական պրոգրեսիայով աճող հնարավորությունները՝ նա հասկանում է, որ մոտ ապագայում դրանք դառնալու են  մարդկության անբաժան մասնիկն ու, թերևս, զգալի ազդեցություն են ունենալու աճող սերունդների կրթության ու դաստիարակության վրա: Այդ պահին էլ նրա մոտ ծնվում է՝ ուսուցման գործընթացում համակարգիչների ներգրավման միտքը, ինչն էլ՝ անցնելով բազում փորձությունների, ինչպես նաև, ոլորտի որոշ մասնագետների քննադատությունների միջով, մշակվում և հղկվում է՝ վերածվում ՀՈՒԽ նախագծի…