Մասնակից:Pandukht/Արխիվ/2014

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բարև[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարև Հարգելի Պանդուխտ,մի բան խնդրեմ կօգնես մի քիչ տեսքի բերել այս պորտալը?Հարգանքներով՝ --Ռ Ա Զ 18:38, 3 Օգոստոսի 2013 (UTC)

Բարև, սիրելի Ռազմիկ: Իսկ կոնկրետ ի՞նչ է պետք անել:), -֎ Պանդուխտ 21:20, 7 Օգոստոսի 2013 (UTC)
Հարգելիս կուզենայի ձևավորումներ անել նախ գլխավոր նկարը հետո,կցանկանայի վերնամասը՝ ուր գրված են ՝Պորտալ,Ընտրված հոդվածներ և այլն լինի սրա նման:Շնորհակալ կլինեմ նաև եթե քույր պորտալներ բաժինը կարգավորեք:Շնորահակալ եմ շատ:--Ռ Ա Զ 19:11, 8 Օգոստոսի 2013 (UTC)
Պարզ է, շուտով կանեմ), -֎ Պանդուխտ 11:19, 11 Օգոստոսի 2013 (UTC)
Շնորհակալ եմ շատ,և մի բան էլ այս հոդվածի ներէևում պորտալը որ նշված է փազլի փոխարեն ինչ որ նկար լինի եթե հնարավոր է:--Ռ Ա Զ 09:57, 14 Օգոստոսի 2013 (UTC)

Պորտալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ողջույն Պանդուխտ ջան։ Քանի որ դու ես մեր պրոֆեսիոնալ պորտալաստեղծողը, մի խնդրանք ունեմ։ Կարո՞ղ ես Ուկրաինայի պորտալը ստեղծել։ Կարծում եմ՝ արժանի է ստեղծվելու։ --|ջեօ Pictogram-voting question.svg 06:34, 8 Օգոստոսի 2013 (UTC)

Ողջույն, Դաթո ջան: Չափազանցնում ես իմ հնարավորությունները))) Face-smile.svg Ամեն դեպքում մոտակա ժամանակ մեծ սիրով կստեղծեմ:--֎ Պանդուխտ 08:36, 8 Օգոստոսի 2013 (UTC)

Ջնջվել է. Galust Trapizonian.jpg[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Pandukht։ Ձեր բեռնած Galust Trapizonian.jpg պատկերը ջնջվել է, քանի որ պատկերների բեռնման կանոնակարգերի պահանջները բավարարված չէին։ Առաջարկում ենք պատկեր բեռնելիս մանրամասն ընթերցել բեռնման էջի ուղեցույցը, ինչպես նաև ծանոթանալ ոչ ազատ պատկերների օգտագործման մասին կանոնակարգին։ Եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ --ERJANIK քննարկում: 07:28, 2 Հոկտեմբերի 2013 (UTC)

Հարց[խմբագրել | խմբագրել կոդը]

Ողջույն Պանդուխտ, այս կաղապարի կոորդինատները որտեղից ես վերցրել?, հնարավոր է դրանց հետ է կապված Պառավաքար և շատ այլ նմանատիպ հոդվածների մարզային քարտեզների սխալը:--6AND5 (քննարկում) 18:50, 19 Հոկտեմբերի 2013 (UTC)

Բարև, 6AND5: Եթե չեմ մոռացել, այդ կոորդինատները ինքս եմ կազմել Գուգլ Քարտեզների օգնությամբ: Չեմ բացառում որ շտկելու տեղ դեռ կա դրանց մեջ:--֎ Պանդուխտ 12:26, 21 Հոկտեմբերի 2013 (UTC)
Եվս մեկ հարց, ԼՂՀ-ի կաղապարի կոորդինատները փոխել ես, արդյոք վստահ ես, որ դրանք ավելի ճիշտ են, քան նախկին տվյալները?--6AND5 (քննարկում) 17:46, 24 Հոկտեմբերի 2013 (UTC)
Ոչ, ինչ վերաբերվում ա կոորդինատներին՝ վստահ չեմ:--֎ Պանդուխտ 08:14, 25 Հոկտեմբերի 2013 (UTC)
Ողջույն Պանդուխտ, մեկ խնդրանք. կարող ես այս պատկերը [1] ձևաձոխել, որպեսզի սրա նման դառնա [2], այսիքն հանես անկլավների սահմանները և ավելացնես Արցախի սահմանը և ներմուծես մեր վիքի:--6AND5 (քննարկում) 19:41, 25 Հոկտեմբերի 2013 (UTC)
Կներես, հարցս նկատեցիր?--6AND5 (քննարկում) 20:27, 25 Հոկտեմբերի 2013 (UTC)
Ներիր, չնկատեցի հարցդ)), -֎ Պանդուխտ 20:30, 25 Հոկտեմբերի 2013 (UTC)
Մեծ հաճույքով, բայց, ցավոք, տվյալ համակարգչիս տեխնիկա-գրաֆիկային հնարավորություններին ես ամբողջությաբ դեռ չեմ տիրապետել (մինչև այդ քարտեզները մեկ այլ համակարգչով էի գծում): Չի ստացվի :((--֎ Պանդուխտ 20:32, 25 Հոկտեմբերի 2013 (UTC)
Դեռ ահագին խոշոր պլաններ ունեմ քարտեզագծության ոլորտում, բայց, ցավոք, այժմ դրանք էլ չեմ կարող իրականցնեմ: ((--֎ Պանդուխտ 20:34, 25 Հոկտեմբերի 2013 (UTC)

Շքանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

WLM photo barnstar gold with text.svg Վիքին սիրում է հուշարձանների շքանշան
Հարգելի Pandukht, այս շքանշանը ձեզ Վիքին սիրում է Հուշարձաններ մրցույթին մասնակցելու համար։ --Արման Մուսիկյան (քննարկում) 19:36, 25 Հոկտեմբերի 2013 (UTC)
Շնորհակալություն, Արման ջան: Ցավոք, իմ մասնակցությունը այս տարվա մրցույթին շատ չնչին էր և անհամեմատելի մյուս մասնակիցների ներսրումի հետ: Հույսով եմ հաջորդ տարի կլավացնեմ այդ տվյալները :), -֎ Պանդուխտ 20:22, 25 Հոկտեմբերի 2013 (UTC)

Զգուշացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Pandukht, ես քեզ խորհուրդ եմ տալիս նման մեկնաբանություններին վերջ տալ: Այդ մեկնաբանությունրին արժանի պատասխանից ինձ հետ է պահում արգելափակումման հնարավորությունը, բայց դա չի նշանակում որ դու իրավունք ունես նման ձևով խոսալ: Ես քեզ չեմ ճանաչում, դու էլ ինձ, նման մեկնաբանույուններից հետ կանգնեք: Դուք ձեր ասածի համար ընդհանրապես պատասխանատու էք թե չէ?--David1992 (քննարկում) 19:16, 6 Նոյեմբերի 2013 (UTC)

2 ամիս պայմանական արգելափակում (քննարկումների մասնակցության արգելք)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարգելի Pandukht, վերջին մի քանի շաբաթվա քննարկումներում դուք շատ հաճախ խիստ ապակառուցողական վարքագիծ եք դրսևորում։ Ձեր ներդրումների պատմության մեջ Վարվելակարգիի բազմաթիվ խախտումներ են նկատվում։

  • Հայերեն Վիքիպեդիան ռազմադաշտի վերածելը կամ նման հայտարարությունը անելը ([3])
  • քննարկումը անձնականացնելը և քաղաքականելը, փաստարկների փոխարեն զգացմունքային հայտարարություններ օգտագործելը ([4] [5])
  • այլ մասնակցի հեգնելը, անձնական հարձակումների անցնելը, այլ մասնակցի ազգությունը վիճարկելը ([6] [7] [8] [9], ըստ որում սա շարունակել եք նաև ադմինի կողմից վերջին զգուշացումից հետո)։

Փակագծերում նշված են միայն նշված իմ նկատած միջադեպերից մի քանիսը։ Սակայն միայն դրանք, ավելին՝ միայն այլ մասնակցի ազգությունը վիճարկելը, բավարար է ձեզ երկար ժամկետով արգելափակելու համար։ Ըստ որում, այս վարքագծի համար արդարացում չէ ոչ ձեր (հնարավոր) իրավացի լինելը, ոչ էլ այլ մասնակցի ապակառուցողական վարքագիծը։

Միակ պատճառը, որի համար ես (առայժմ) ձեզ երկար ժամկետով չեմ արգելափակում, իմ ցանկությունն է, որ հայկական վիքիհամայնքի բացասական մթնոլորտը ավելի ևս լարված չդառնա։ Փոխարենը ես ձեզ 2 ամսով արգելափակում եմ պայմանականորեն, ինչը նշանակում է, որ մինչև 2014 թ․ հունվարի 6-ը ձեզ արգելվում է.

  • մասնակցել քննարկումների, այդ թվում Խորհրդարանում, քվեարկությունների էջերում, հոդվածների և մասանկցային քննարկման էջերում, բացառությամբ ձեր մասնակցային քննարկման էջը (որտեղ և կարող եք վիճարկել այս որոշումը)
  • 1 անգամից ավել հետ շրջել այլ մասնակիցների խմբագրումները, կատարել վիճարկելի խմբագրումներ, որոնց համար գիտեք, որ պետք են քննարկումներ

Այս արգելքը խախտելու դեպքում դուք անմիջապես, առանց զգուշացման կարգելափակվեք՝ անկախ այն հարցից կաոուցողական է ձեր խմբագրումը կամ քննարկումը, թե ոչ։

Հույս ունեմ, որ պայմանական արգելափակման ժամկետից հետո պատրաստ եք դրական մթնոլորտում լիարժեք մասնակցություն ունենալ Հայերեն Վիքիպեդիայում։ Հետագայի համար ձեզ խորհուրդ եմ տալիս․ եթե քննարկումները դառնում են թեժ և լարված, միառժամանակ զերծ մնացեք բանավեճերից մինչև կզգաք, որ ի վիճակի եք հարգալից ու բարեհամբույր տոնով շարունակել քննարկումը։ --vacio 21:35, 6 Նոյեմբերի 2013 (UTC)

Սովորաբար մասնակցին արգելափակելիս առաջ ադմինիստրատորները նրան զգաշումցնում են և հետո, զգուշացմանը չհետևլու դեպքում արգելափակում: Առաջին անգամ եմ տեսնում երբ մասնակցին առանց ադմինիստրաոտրների կողմից զգուշացման արգելափակեն: --֎ Պանդուխտ 23:12, 6 Նոյեմբերի 2013 (UTC)
Պանդուխտ, ինչպես նշեցի վերևում քեզ զգուշացրել է Լիլիթը։ Բացի այդ շատ կոպիտ խախտումների դեպքում մասնակիցը կարող է արգելափակվել առանց զգուշացման (թեև սա ըստ էության արգելք է, և ոչ արգելափակում)։ --vacio 16:07, 7 Նոյեմբերի 2013 (UTC)
Սովորաբար պաշտոնական զգուշացումը տեղադրվում է մասնակցի քննարկման էջում և վերնագրում գրված է լինում «Զգուշացում»: Ինձ ոչ մի ադմին նման կերպ չի զգուշացրել: Դրանք տարբեր բաներ են, ըստ էության, Լիլիթի զգուշացումը, եթե այն կարելի է այդպես անվանել, ավելի շատ նման է խորհրդի և վերբերվում է միայն քո նշածներից մեկ կետին՝ «մասնակցի գլուխգործոները» արտահայտությանը:
Ի՞նչ ի նկատի ունես «շատ կոպիտ խախտումներ» ասելիս, մատնանշի, թե Հայերեն Վիքիպեդիայում որտեղ է դա գրված, որ հաջորդ անգամ թույլ չտամ:--֎ Պանդուխտ 16:30, 7 Նոյեմբերի 2013 (UTC)
Հաշվի առնելով Պանդուխտի ներդրումը Հայերեն Վիքիպեդիայում՝ ուզում եմ իմ մտահոգությունը հայտնել նրա արգելափակման առիթով:--Gardmanahay (քննարկում) 16:36, 7 Նոյեմբերի 2013 (UTC)Gardmanahay:
Շնորհակալություն, բայց, խնդրում եմ, ոչ ոքի ներդրում հաշվի չառնել: Ինձ թվում է, դա էական չե: Նույնիսկ եթե մասնակիցը որևէ բան է խախտել, ինչո՞ւ չի պահպանվում արգելափակելում դնելու հերթականությունը:--֎ Պանդուխտ 16:39, 7 Նոյեմբերի 2013 (UTC)
Ինձ ոչ մի ադմինիստրատոր, ոչ մի արտահայտության համար, պաշտոնապես չի զգուշացրել: Եվ ընդհանրապես Հայերեն Վիքիպեդիայում ինձ մոտ սա նման առաջին դեպքն է և առաջին անգամից էլ 2 ամիս: Արդյ՞ոք դա արդար է:--֎ Պանդուխտ 16:43, 7 Նոյեմբերի 2013 (UTC)
Հարգելի Պանդուխտ, ինչպես ասում են՝ ՛՛Գործն է անմահ, լավ իմացեք՛՛, այնպես, որ Ձեր ներդրումը անձամբ իմ կողմից գնահատվում է բարձր: Քննարկման բոլոր մասնակիցներին հարգանքներոս--Gardmanahay (քննարկում) 17:32, 7 Նոյեմբերի 2013 (UTC)Gardmanahay:
Շնորհակալություն, հարգելի Gardmanahay:), -֎ Պանդուխտ 17:34, 7 Նոյեմբերի 2013 (UTC)
Vacio, հարցերիս ինչո՞ւ չես պատասխանում:--֎ Պանդուխտ 16:41, 8 Նոյեմբերի 2013 (UTC)
Կոպիտ խախտումը նշել եմ վերևում (միայն այլ մասնակցի ազգությունը վիճարկելը, բավարար է ձեզ երկար ժամկետով արգելափակելու համար)։ Որոշումը, այո, իմ կարծիքով արդարացված է։ Լիլիթի զգուշացումը, կարծում եմ, բավարար էր այս դեպքում։ Մի մոռացիր, սա իսկական արգելափակում չէ, այլ քննարկումների մասնակցության և վիճելի խմագրումների արգելք։ Եթե համաձայն չես, կարող ես բողոքարկել՝ այստեղ առանձին ենթավերնագրի ներքո։ --vacio 19:26, 8 Նոյեմբերի 2013 (UTC)
Փաստորեն, մեզ մոտ բոլոր մասնակիցները լռելյայն հայ ե՞ն ենթարդվում:--֎ Պանդուխտ 20:50, 8 Նոյեմբերի 2013 (UTC)
Ես չեմ պատրաստվում իմ ժամանակը ծախսել անիմաստ բողոքարկման, չնայած համոզված եմ, որ իմ խոսքերի մեջ էլ ճշմարտություն կա: Շատ ցավալի է, որ օրեր շարունակ ադմինիստրատորները քնած լինելով, չեն տեսնում կամ չեն ուզում տեսնել, թե ինչ է կատարվում քննարկումներում, թե ով է իրեն ապակառուցողական պահում և ով է ուզում գոնե մի փոքր օգտակար լինել Հայերեն Վիքիպեդիային: Պահը գալիս է, նրանք «արթնանում են» և թրի մեկ հարվածով «արդարադատություն» են անում: Ես էլ ասելու բան չունեմ, միայն կարող եմ շնորհավորել բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Հուսով եմ, որ հաջորդ տարի մթնոլորտը ավելի կառուցողական, ադեկվատ և առողջ կլինի: --֎ Պանդուխտ 21:00, 8 Նոյեմբերի 2013 (UTC)

Ողջույն, ըստ այս որոշման վերոհիշյալ արգելքի ժամկետը կրճատվում է և այսօրվանից համարվում է ավարտված։ Խնդրում եմ այսուհետ բանավեճերի ժամանակ հետևիր Վիքիկանոններին և փաստարկները կառուցիր միայն Վիքպեդիայի սյուների վրա։ Հիշիր, որ որպես փորձառու մասնակից, ակնկալիքները քեզանից շատ ավելի մեծ են։ --vacio 16:06, 25 Նոյեմբերի 2013 (UTC)

Ջնջվել է պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարգելի՛ Pandukht։ Ձեր բեռնած մեկ կամ ավել պատկերներ ջնջվել են։ Դրանք են՝

Տվյալներ լրացված չէին, բացի այդ ՎՊ:ՈՉԱՊ կանոնակարգը չի թույլ տալիս օգտագործել այս պատկերը։ Հարգանքներով` --Արման Մուսիկյան (քննարկում) 14:09, 14 Նոյեմբերի 2013 (UTC)

Update for Interstate Aviation Committee[խմբագրել | խմբագրել կոդը]

Hi! About en:Interstate Aviation Committee Georgia no longer appears as a member country. In the Armenian Wikipedia article please put Georgia on the list of former countries. WhisperToMe (քննարկում) 19:01, 19 Նոյեմբերի 2013 (UTC)

Մեծ Հայքի քարտեզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանդուխտ ջան, պարզապես ուզում էի ասել, որ ես դեռ աշխատում եմ քարտեզի վրա... մի փոքր երկար է, որովհետև լիքը բաներ կան նկարելու, գետեր, լճեր, սահմաններ ու և այլն։ հիմա արդեն պատրաստ են գետերը։ Մնում են սահմանները ու հիմնական բնակավայրերը։ Բայց այդ քարտեզի վրա կան մի քանի սահմաններ, II դարի, ըստ Պտղոմեոսի..., և ըստ Աշխարհացույցի... կարծում եմ արժի երկու քարտեզ սարքել։ Գումարած դրան էլ կարելի է կտրատել այդ քարտեզը ամեն առանձին նահանգի մակարդակով։ Ինչպես նաև հարևան երկրները։ Ինչ ես կարծում? --Ahaik (քննարկում) 07:47, 23 Նոյեմբերի 2013 (UTC)

Անահիտ ջան, մի փոքր խառնվեմ Ձեր և Պանդուխտի զրույցին: Հրաշալի գաղափար է ստեղծել Մեծ Հայքի քարտեզ: Խորհուրդ եմ տալիս քարտեզում չսահմանափակվել միայն Մեծ Հայքի սահմաններով, այլ նույն քարտեզում գծել նաև Մեծ Հայքին զուգահեռ պետականություն ունեցող հայկական այլ տարածքներ: Կարծում եմ դրանք շատ կարևոր են: Եվ եթե կարող եք այդ քարտեզը առնվազն երեք լեզուներով սարքեք՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն: Նաև կխնդրեմ, որ Ուտիք նահանգում նշեք Փառիսոս, Գարդման և Տիգրանակերտ քաղաքները, ինչպես նաև խոշոր գետերը, օրինակ՝ Շամխորը: Շնորհակալություն:--Գարդմանահայ 07:46, 24 Նոյեմբերի 2013 (UTC)
Հարգելի Գարդմանահայ, նախ առաջին անգամ եմ տեսնում, որ մասնակցի անունս (ahaik) ընթերցվեր այսպես... Դուք սխալվում եք, անունս Հայկ է :) ։ Հիմա բուն թեմայի մասով, այդ տարածքները ևս կան այս քարտեզի վրա, ու ես նախատեսում եմ նաև դրանք ստեղծել։ Սակայն, կա դժվարություն կապված քարտեզի վրա տեղեկություններ ավելացնելու հետ. Նախ ես չգիտեմ ճշգրիտ տեղերը, և հետո էլ չգիտեմ արժի արդյոք հրատարակված քարտեզի վրա, որի աղբյուրը նշված է կատարել ավելացումներ ու խմբագրումներ։ Ամեն դեպքում երբ կավարտեմ, բոլոր նախնական ֆայլերը (այսինքն վեկտորային աղբյուրները) կտեղադրեմ commons, ու դուք կկարողանաք ավելացնել, և կամ ստեղծել մեկ այլ տարբերակներ։ Հարգանքներով ...--Ahaik (քննարկում) 20:18, 23 Նոյեմբերի 2013 (UTC)
Հարգելի Հայկ, ներեղություն եմ խնդրում անվան հետ կապված թյուրիմացության համար, վատ բան ստացվեց: Եթե որոշեք իմ ասած քաղաքները տեղադրել քարտեզի վրա, ես կարող եմ դրանց կորդինատները Ձեզ տալ: Կսպասեմ քարտեզի ստեղծելուն: Հաջոթղություն Ձեր գործին:--Գարդմանահայ 07:46, 24 Նոյեմբերի 2013 (UTC)

http://hiarmenia.com[խմբագրել | խմբագրել կոդը]

Ողջույն Պանդուխտ, մի հարց ունեմ, http://hiarmenia.com կայքը դու՞ ես ստեղծել:--Գարդմանահայ 09:49, 23 Նոյեմբերի 2013 (UTC)

Կարճ էջեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ողջույն, Պանդուխտ ջան։ Խնդրում եմ ուշադրություն դարձնես քո կողմից ստեղծված կարճ էջին`

--Արման Մուսիկյան (քննարկում) 09:40, 22 Դեկտեմբերի 2013 (UTC)

Շնորհավոր Նոր տարի[խմբագրել | խմբագրել կոդը]

ArmWMFnewyeargreetings.gif

Շքանշաններ, 2013 դեկտեմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Christmas tree bauble.jpg Վիքիտոնածառ
Հարգելի՛ Pandukht, շնորհակալություն ձեր ներդրումների համար։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ --Արման Մուսիկյան (քննարկում) 05:00, 30 Դեկտեմբերի 2013 (UTC)

Քվեարկություն. տարվա հոդված[խմբագրել | խմբագրել կոդը]

Cscr-featuredtopic gold.svg Տարվա հոդված
Հարգելի Pandukht/Արխիվ,

Վիքիպեդիայի մասնակիցները ընտրում են 2013 թ. լավագույն հոդվածը, առաջարկում ենք 2013 թ. Տարվա հոդված բաժնում մասնակցել քվեարկությանը։

Բարի գալուստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Stonegrave Petroglyph Swastikas from Ancient Armenia Kakhik Shamkhor Armenia.jpg Գարդմանքի կախազարդ
Հարգելի՛ Pandukht, այս կախազարդը շնորհվում է Ձեզ Հայերեն Վիքիպեդիայում Գարդմանքի թեմատիկան էապես զարգացնելու համար։ Այն պատրաստվել է Շամխորում ավելի քան 4000 տարի առաջ։ --Գարդմանահայ (քննարկում) 18:23, 20 Հունվարի 2014 (UTC)
Շնորհակալություն, Գարդմանահայ ջան:) Համոզված եմ, որ շուտով նման գլուխգործոցները կրկին կտարածվեն այդ հինավուր հայկական կողմում:--֎ Պանդուխտ 21:45, 20 Հունվարի 2014 (UTC)

Խնդրանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարգելի՛ Pandukht, ազատ ժամանակ ունենալու դեպքում խնդրում եմ Վիքիպեդիա:Գնահատում/Լևոն Արոնյան էջում մասնակցել քվեարկությանը: Շնորհակալություն: --23artashes (քննարկում) 16:28, 30 Հունվարի 2014 (UTC)

Գրեցի, հարգելի Արտաշես:--֎ Պանդուխտ 09:01, 3 Փետրվարի 2014 (UTC)

Տեղեկաքարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ողջո՜ւյն, Պանդուխտ ջան։ Ո՞նց ես։ Մի խնդրանք․ կարո՞ղ ես ստեղծել ամբիոնների տեղեկաքարտ։ --Lilitik22 (քննարկում) 22:54, 2 Փետրվարի 2014 (UTC)

Ողջույն, Լիլիթ ջան:) Լավ եմ: Դու ինչպես ե՞ս:) Իհարկե, այսօր կամ վաղը տեղեկաքարտը պատրատ է լինելու:), -֎ Պանդուխտ 08:58, 3 Փետրվարի 2014 (UTC)
Շնորհակալ եմ շատ, Պանդուխտ ջան :), -Lilitik22 (քննարկում) 10:48, 3 Փետրվարի 2014 (UTC)
Լիլիթիկ ջան, նշածդ անգլերեն տեղեկաքարտը ամբիոնի վարչի տեղեկաքարտ է, այլ ոչ թե ամբիոնի: Հիմա ո՞րն է պետք:--֎ Պանդուխտ 09:07, 4 Փետրվարի 2014 (UTC)
Պանդուխտ ջան, ամբիոնինն է պետք։ Ուշադիր չեմ եղել, որ ուրիշ հղում եմ ուղարկել։ Համալսարան-ի տեղեկաքարտում ավելացրեցի «ամբիոնի վարիչ» տողը՝ որպես ժամանակավոր լուծում։ Ի՞նչ ես կարծում, եթե այդպես մնա ու ամբիոնների հոդվածներում օգտագործենք համալսարան-ի տեղեկաքարտը, թե՞ արժի առանձին տեղեկաքարտ ունենալ։ --Lilitik22 (քննարկում) 09:23, 4 Փետրվարի 2014 (UTC)
Լավ, կարծես թե արդեն սկսել ես սարքել :) Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 09:25, 4 Փետրվարի 2014 (UTC)
Հասկացա:) Ինձ թվում է ավելի լավ է ամբիոնի տեղեկաքարտը օգտագործել: Զուգահեռ վարչի տեղեկաքարտն էլ կսարքեմ:)), -֎ Պանդուխտ 09:29, 4 Փետրվարի 2014 (UTC)
Կարծես թե պատրաստ է՝ {{Տեղեկաքարտ Ամբիոն}}: Եթե ավելացնելու, ուղղելու կամ հանելու բան կա՝ լսում եմ:)), -֎ Պանդուխտ 09:39, 4 Փետրվարի 2014 (UTC)
Շատ լավ է, Պանդուխտ ջան։ Տեղեկաքարտում կայքի փոխարեն գրված է կայհ, ուզեցա ուղղել, բայց երբ կաղապարը բացեցի, այնտեղ ամեն ինչ ճիշտ էր գրված։ Հավանաբար այլ տեղից պետք է ուղղել։ Կուղղե՞ս :), -Lilitik22 (քննարկում) 09:43, 4 Փետրվարի 2014 (UTC)
Կարծես թե ամեն ինչ նորմալ է։ Շնորհակալ եմ շատ-շատ, Պանդուխտ ջան :)), -Lilitik22 (քննարկում) 09:59, 4 Փետրվարի 2014 (UTC)
Ուղղակի մինչև դու բացեցիր ես արդեն ուղղեցի:)) Խնդրեմ, Լիլիթ ջան:), -֎ Պանդուխտ 10:19, 4 Փետրվարի 2014 (UTC)

Համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ողջույն Պանդուխտ ջան, մի քանի օր առաջ Խորհրդարանում առաջարկել էիր ստեղծել կամ բարելավել մեդալակիր ազատամարտիկների հոդվածները։ Որպեսզի գործընթացը առավել դյուրին լինի ու շատ մասնակիցներ ունենա, ապա անհրաժեշտ է նախագիծ ստեղծել, որ այդ էջում խնդիրներն ու արդյունքները երևան, և յուրաքանչյուր մասնակից իմանա իր անելիքը։ Նկատի ունեմ նման մի բան՝ Վիքիպեդիա:Համագործակցություն։ Ի՞նչ կասես։--Գարդմանահայ (քննարկում) 13։24, 4 Փետրվարի 2014 (UTC)

Իհարկե կասեմ այո, հարգելի Գարդմանահայ:) Դու կստեղծես էջը թ՞ե ես փորձեմ:--֎ Պանդուխտ 13:27, 4 Փետրվարի 2014 (UTC)
Նայեցի այդ էջերը: Անկեղծ ասած, այնքան նոր բաներ, այնքան փոփոձություններ կան, որ գլուխ չեմ հանում, թե ինչպես պետք է սկսել համագործացկության էջը: Բայց ուրախ եմ դրա համար, զարգանում ենք: Face-smile-big.svg:--֎ Պանդուխտ 13:39, 4 Փետրվարի 2014 (UTC)
Հա բա, տեսնում ես, թե ինչպիսի մեծ քայլերով ենք առաջ ընթանում, ամբողջ երկիրն է այդպես, զարգանում ենք ու զարգանում, խեղճ Ճապոնիա. հետևներիցս չի հասցնում... Փորձեմ պատրաստել, դու հետո կուղղես սխալները կամ կբարելավես:--Գարդմանահայ (քննարկում) 14:31, 4 Փետրվարի 2014 (UTC)
Մոռացա հարցնեմ, անվանումը ի՞նչ դնենք:--Գարդմանահայ (քննարկում) 14:31, 4 Փետրվարի 2014 (UTC)
Դա նրանից է, որ Ճապոնիայի կայսրն ու վարչապետը սեփական ժողորվդի դեմ պատերազմում են, խեղճ Վատարի Պետրոսամայի գլխին էլ վերջերս սարքեցին: Հո մեզ նման չեն...
Ես կանվանեի՝ Վիքիպեդիա:Համագործակցություն/Ազատամարտիկների ամիս:--֎ Պանդուխտ 14:50, 4 Փետրվարի 2014 (UTC)
Պանդուխտ ջան, բայց մեկ շաբաթը քիչ չէ՞, արի միամսյակ լինի: Դժվար գործ է մեզ սպասվում, մեկ շաբաթում դժվար թե հասցնենք տեսանելի աշխատանք կատարել: Այս նախագծի մասին նաև Խորհրդարանում կտեղադրենք, որ ակտիվ այլ մասնակիցներն էլ մասնակցեն:--Գարդմանահայ (քննարկում) 15:15, 4 Փետրվարի 2014 (UTC)
Ի դեպ, արժի հետագայում Վիքիպեդիա:Համագործակցություն/Ադրբեջանական շաբաթ էլ բացել:--֎ Պանդուխտ 14:54, 4 Փետրվարի 2014 (UTC)
Լավ միտք է;--Գարդմանահայ (քննարկում) 15:15, 4 Փետրվարի 2014 (UTC)
Չե չե, ինչպես հասկանում եմ, կոչվում է շաբաթ, բայց տևում է մեկ ամիս: Եթե սխալ եմ, թող մասնակիցները ուղղեն ինձ:--֎ Պանդուխտ 15:16, 4 Փետրվարի 2014 (UTC)
Եթե ստացվում է, ու լավ է գնում, երկարացնում ենք... Հիմնականում եդպես է։ Բայց սկզբից համեստ ենք լինում։--Ahaik (քննարկում) 15:30, 4 Փետրվարի 2014 (UTC)
Պարզ է, շնորհակալություն Հայկ ջան:--Գարդմանահայ (քննարկում) 15:35, 4 Փետրվարի 2014 (UTC)
Հիմա ինչպ՞ես բացենք համագործակցությունը: Ուղղակի էջը ստեղծ՞ենք:--֎ Պանդուխտ 15:41, 4 Փետրվարի 2014 (UTC)
Փորձում եմ ԼՂՀ պարգևներին արժանացների ցանկերը գտնել, բայց կարծես չկա համացանցում:--֎ Պանդուխտ 16:02, 4 Փետրվարի 2014 (UTC)
Երևի միայն էջ ենք բացում ու վերջ: Ես հիմա դրա պատրաստման վրա եմ աշխատում, հենց վերջացնեմ, քեզ ցույց կտամ: Իսկ ՀՀ-ի պարգևներին արժանացածների ցանկը գտե՞լ ես:--Գարդմանահայ (քննարկում) 16:14, 4 Փետրվարի 2014 (UTC)
Պանդուխտ ջան, ի՞նչ կասես՝ Վիքիպեդիա:Համագործակցություն/Ազատամարտիկների ամիս :--Գարդմանահայ (քննարկում) 16:57, 4 Փետրվարի 2014 (UTC)
Կներեք միջամտելու համար :) Պարգևների արժանացածների ցանկերի համար կարող եք դիմել Կարեն Վարդանյանին, քանի որ մեր վիքիում ինքն է նման ցանկեր կազմում։ Հաստատ կիմանա, թե որտեղից պետք է վերցնել դրանք։ --Lilitik22 (քննարկում) 17:05, 4 Փետրվարի 2014 (UTC)
Իսկապես, պետք էր Կարենին հարցնել: Շնորհակալություն, Լիլիթ ջան :) Չե, ՀՀ-ն էլ չգտա, միայն այն, ինչ արդեն ՀՎ-ում կա: --֎ Պանդուխտ 18:58, 4 Փետրվարի 2014 (UTC)
Բնականաբար համագործակցության էջում գրված ամսաթիվը պայմանական է, այսինքն՝ դեռ պետք է որոշենք ժամանակահատվածը:--Գարդմանահայ (քննարկում) 19:16, 4 Փետրվարի 2014 (UTC)

Պանդուխտ ջան, կարծում եմ մնացել է միայն ամսաթիվը որոշել։ Ես առաջարկում եմ փետրվարի 6-ից 12-ը։ Գրի քո տարբերակը։ Իսկ քո կարծիքով ինչպե՞ս կարելի է անել, որ բոլոր մասնակիցները իմանան այս նախագծի մասին։--Գարդմանահայ (քննարկում) 17։47, 5 Փետրվարի 2014 (UTC)

Դե երևի ժամկետը պետք է մասնակիցները որոշեն:) Բայց նախ պետք է անունները պատրաստենք: --֎ Պանդուխտ 19:08, 5 Փետրվարի 2014 (UTC)
Ես Երջանիկի հետ խոսեցի, ասեց, որ գլխավոր էջում համագործակցության հղումը կտեղադրի: Առաջարկում եմ կազմակերպել փետրվարի 8-ից 14-ը ներառյալ: Իսկ ինչ վերաբերվում է ցուցակներին, ապա իմաստ չունի գրել հազարավոր ազատամարտիկների անուններ. ցանկերի հղումները կան, ով ում մասին ուզի, այնտեղից կարող է ընտրել և գրել: Եթե փոխելու կամ ավելացնելու բան կա գրի կամ դու փոխի, որ վերջնական ներկայացնենք Երջանիկին, ինքն էլ գլխավոր էջում տեղադրի: Եթե որոշել ենք անել, արի չձգձգենք:--Գարդմանահայ (քննարկում) 08:53, 6 Փետրվարի 2014 (UTC)
Կարող եք նաև Հայերեն Վիքիպեդիայի ֆեյսբուքյան խմբում էլ գրել համագործակցության մասին, քանի որ այնտեղ էլ ակտիվ մասնակիցները շատ են։ --Lilitik22 (քննարկում) 11:12, 6 Փետրվարի 2014 (UTC)
Գրեցի, շնորհակալություն :), -֎ Պանդուխտ 13:28, 6 Փետրվարի 2014 (UTC)

ողջույն և կարճ էջ[խմբագրել | խմբագրել կոդը]

ողջույն հարգարժան Pandukht, շատ ուրախ եմ Քեզ կրկին վիքիպեդիայում ակտիվ տեսնելու համար, խնդրեմ Մովսեսգյուղ (Ղազախի շրջան) հոդվածում մեկ-երկու բան էլ ավելացնես, այս պահի դրությամբ հոդվածը համարվում է կարճ։ -ERJANIK քննարկում: 10։52, 6 Փետրվարի 2014 (UTC)

Ողջույն, հարգելի Երջանիկ: Շնորհակալ եմ: Իհարկե, կաշխատեմ շուտով տեղեկություն ավելացնել:--֎ Պանդուխտ 13:17, 6 Փետրվարի 2014 (UTC)
շնորհակալություն: -ERJANIK քննարկում: 20:45, 6 Փետրվարի 2014 (UTC)

Այծաղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ողջույն, Պանդուխտ ջան։ Կարո՞ղ ես նայել Այծաղբյուր գետի երկարությունն իրոք 3.5 մետր է, թե՞ վրիպակ է։ Հոդվածի հեղինակը դու ես, դրա համար քեզ գրեցի։ Hielo-azul.svg ջեօ 11։54, 14 Փետրվարի 2014 (UTC)

Այծաղբյուրի երկարությունը 3.5 կմ է:--Գարդմանահայ (քննարկում) 12:09, 14 Փետրվարի 2014 (UTC)
Շնորհակալ եմ արագ արձագանքելու համար, Գարդմանահայ ջան։ Hielo-azul.svg ջեօ 12:16, 14 Փետրվարի 2014 (UTC)
Գարդմանահայ ջան, տվյալները որտեղի՞ց ես վերցնում։ Կարո՞ղ է իմանաս Արագլիջուր գետի երկարությունը։ Hielo-azul.svg ջեօ 12:26, 14 Փետրվարի 2014 (UTC)
Տեղեկությունները կադաստի պետական կոմիտեի կայքից եմ վերցնում: Գետի անվանումը Արագլիջուր չի, այլ Արագիլիջուր, իսկ երկարությունը 16 կմ է: Հոդվածում լրացրեցի:--Գարդմանահայ (քննարկում) 13:03, 14 Փետրվարի 2014 (UTC)
Հիանալի է, ապրե՜ս։ Hielo-azul.svg ջեօ 13:29, 14 Փետրվարի 2014 (UTC)
Face-smile.svg --֎ Պանդուխտ 13:45, 14 Փետրվարի 2014 (UTC)

Կարճ էջեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանդուխտ ջան, քո կոմից ստեղծված մի քանի հատ կարճ էջերի եմ հանդիպել։

--Արման Մուսիկյան (քննարկում) 14։12, 19 Փետրվարի 2014 (UTC)

Բարև, Արման ջան: Հա գիտեմ: Այդ սարքի մասին տեղեկություն ընդհանրապես չկա, բայց դա ինձ շատ հետաքրքրեց, դրա համար էլ կարճ հոդված ստեղծեցի, որ չմոռանամ: Հիմա ես այդ թեմայով գրականություն եմ ման գալիս, հենց գտնեմ անպայման ավելացնելու եմ:--֎ Պանդուխտ 14:23, 19 Փետրվարի 2014 (UTC)

։ Մի շաբաթ դեռ կարող ենք թողնել։ Տեսահոլավակից չես կարող մի երկու նախադասություն դուրս գրե՞ս։ --Արման Մուսիկյան (քննարկում) 14։51, 19 Փետրվարի 2014 (UTC)

Տեսահոլովակում պատմվում է հենց Պարիս Հերունու գիտցող-ստվերաչափի մասին, այլ ոչ թե Հին Հայաստանում տարածված սարքավորման: Արման ջան, նման ռազմավարական հոդվածները պետք է թողնել, նույնիսկ նման տեսքով: Ես ասացի որ ավելացնելու եմ, չ՞ե, խնդիրը գրականության պակասն է տվյալ շրջանի վերաբերյալ, ման եմ գալիս:--֎ Պանդուխտ 14:54, 19 Փետրվարի 2014 (UTC)
Ստվերաչափի մասին գտել եմ, շուտով ավելացնելու եմ, բայց գիտցողի մասին դեռ ոչ:--֎ Պանդուխտ 15:01, 19 Փետրվարի 2014 (UTC)

Խնդրանք կապված մասնակցային էջի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանդուխտ ջան, քեզ մի խնդրանք ունեմ։ Իմ մասնակցային էջը խառնվել է իրար, չեմ հասկանում, թե ինչու։ Կարող ես հուշել։--Գարդմանահայ (քննարկում) 13։04, 4 Մարտի 2014 (UTC)

Անկեղծ ասած չգիտեմ, ստուգեցի բոլոր աչքիս ընգած կաղապարները, բայց այնտեղ էլ բան չգտա: Երևի ինչ-որ տեղ ինչ-որ փոփոխություն է կատարել որևէ մեկը:--֎ Պանդուխտ 17:50, 4 Մարտի 2014 (UTC)
հատկապես ինչի հետ կապված է խառնվել, մի քիչ մանրամասն նշիր: -ERJANIK քննարկում: 05:54, 5 Մարտի 2014 (UTC)
Երջանիկ ջան, էջիս ամբողջ տեղեկատվությունը տեղափոխվել է նախասիրությունների սյունյակի մեջ: Եթե կարող ես օգնիր, խնդրում եմ:--Գարդմանահայ (քննարկում) 19:20, 6 Մարտի 2014 (UTC)

Մաքրենք Վիքիպեդիայի պատմական հոդվածների մեջի հեքիաթները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ողջույն Պանդուխտ ջան, առաջարկում եմ մի խումբ հավաքենք ու առաջիկա ամիսներին սկսենք մաքրազերծել Հայոց պատմությանը նվիրված հոդվածները․ բազմաթիվ են հակահայ տեղեկատվությամբ ու հեքիաթային հոդվածները։ Կարելի է աստիճանաբար ցուցակներ կազմել առաջնային, երկրորդային, երրորդային հոդվածների սկզբունքով ու սկսել ըստ հրատապության բարելավել։ Թե չէ դպրոցական երեխան համացանցով որոնում է նախաքրիստոնեական Հայաստանի մասին ինչ–որ տեղեկություն ու վիքիպեդիայից կարդում, որ մինչև Քրիստոնեությունը մենք եղել ենք գեղջուկներ ու հետամնաց մարդանման էակներ, մեկ էլ նայում է, որ եղել է Տիգրան Մեծ ու սկսում մտածել, բա էս գեղջուկները ոնց են Տիգրան Մեծ ունեցել։ Կարծում եմ դու ինձ հասկացար։ Զարմանալին այն է, որ հենց որևէ տեղ բարձրաձայնում եմ նախաքրիստոնեական Հայաստանի մասին միանգամից մի խումբ է հայտնվում ու սկսում «քարկոծել»՝ ;)) ինձ անվանելլով հեթանոս։ Դե արի բացատրի, որ ես հեթանոս չեմ, այլ քրիստոնյա ու նույնքան ջանասիրաբար փորձում եմ պահպանեմ Քրիստոնյա Հայաստանը, որքան որ նախաքրիստոնեական Հայաստանի պատմությունը։ Հայոց ցեղասպանությանը նվիրված նախագիծը հենց վերջանա կարելի է սկսել։ --Գարդմանահայ (քննարկում) 06։24, 17 Մարտի 2014 (UTC)

Հարկ եմ համարում այստեղ միջամտել և զգուշացնել, որ Վիքիպեդիան «մաքրելու» նպատակով որևէ խումբ ստեղծելու նախաձեռնությունը բոլորիս համար անցանկալի հետևանքներ կարող է ունենալ։ Վիքիպեդիան նախատեսված է միայն գիտական տեղեկատվության համար, ըստ որում՝ հիմնված հեղինակավոր մասնագիտական աղբյուրների վրա։ Վիքիպեդիայի միակ նպատակը՝ ընթերցողներին առկա գիտական, այդ թվում պատմագիտական տեղեկությունների, տեսությունների և վարկածների մասին իրազեկելն է՝ չեզոք տեսանկյունից՝ առանց եղածը հերոսականացնելու կամ նսեմացնելու։ Այլ շահագրգռվածությամբ Վիքիպեդիայում խմբագրումներ անելը միշտ խնդիրներ են ստեղծում՝ թե Վիքիհամայնքի համար, թե այդ խմբագիրների համար։ Այնպես որ եկեք Վիքիպեդիայում խմբագրելուց միայն սառնասիրտ լինենք և հարգենք արդեն ընդունված և ամրագրված կանոնները։ --vacio 11:40, 17 Մարտի 2014 (UTC)
Համաձայն եմ երկու կարծիքների հետ: Ամփոփելով Գարդմանահայի ասածը՝ ուղղակի բացել Վիքիպեդիա:Համագործակցություն/Հայոց պատմություն մինչև 301 թվական կամ Վիքիպեդիա:Համագործակցություն/Նախաքրիստոնեկան Հայաստան նախագծերը: Լավ գաղափար է, բայց պետք է լուրջ պատրաստություններ անել, քանի որ աղբյուրները աղքատ են: --֎ Պանդուխտ 19:15, 17 Մարտի 2014 (UTC)
Vacio ջան, բայց ո՞վ է ասել, որ մաքրել, նշանակում է հակագիտական և մտածածին տեղեկություններ ավելացնել։ Ամեն դեպքում ես նման բան չեմ ասել։ Իմ գրածը սխալ եք հասկացել։ Ներող եղեք և չնեղանաք հարգելի Vacio, բայց ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ հենց ես նախաքրիստոնեական Հայաստանի կամ Հայաստանի հնագույն պատմության մասին եմ գրում, Դուք հակադրվում եք։ Ասեմ, որ ես քրիստոնեա եմ (Հայ Առաքելական եկեղեցի) և Քրիստոնյա Հայաստանի պատմությունը նույնքան եմ կարևորում, որքան նախաքրիստոնեական Հայաստանինը, իսկ ընդհանրապես պատմության կեղծարարներին համարում եմ մարդկության տականքներ։ --Գարդմանահայ (քննարկում) 19:33, 17 Մարտի 2014 (UTC)
Պանդուխտ, իմ կարծիքով վերնագրի առաջին տարբերակը ավելի լավն է։ Կարելի է որոշ ժամանակ տրամադրել համապատասխան գրականություն և այլ տիպի նյութեր հավաքագրելուն, զուգահեռ կազմել մաքրվող(որպեսզի սխալ չհասկացվի՝ բարելավման կարիք ունեցող) հոդվածների ցանկը։--Գարդմանահայ (քննարկում) 21:09, 17 Մարտի 2014 (UTC)
Գարդմանահայ, խնդրում եմ, նորից կարդա գրածս։Ճ Հարկ չկար այդքան զգացմունքային արձագանքել․ ես քեզ չմեղադրեցի կեղծարարության մեջ․ ես քեզ զգուշացրեցի, որ ոչ չեզոք տեսանկյունից գրառումներ անելը, պատմական իրողությունները հերոսացնելու կամ որևէ այլ լույսի ներքո վերաշարադրելու ցանկությունը Վիքիպեդիայում անցանկալի հետևանքներ կարող են ունենալ՝ առավել ևս եթե նման նպատակներով փորձում ենք խմբեր կազմավորել։
Պանդուխտի առաջարկած տարբերակը շատ ավելի համահունչ է Վիքիպեդային․ բայց կրկին՝ Վիքիպեդիայում ընդունելի է միայն անաչառ տեղեկատվությունը, որը հիմնված է լուրջ գիտնականների հետազոտությունների վրա։ Սա կրկնում եմ, քանի որ Հայերեն Վիքիպեդիայում այս առումով լուրջ խնդիրներ ու բացթողումներ կան։--vacio 14:15, 18 Մարտի 2014 (UTC)
Հարգելի Vacio, եթե ես Ձեզ կոպիտ եմ պատասխանել, ապա այդ քայլի համար ներողություն եմ խնդրում։ Երբ խոսք է գնում Վիքիպեդիայում առկա անաչառ տեղեկատվություններից, ապա առնվազն ՀՍՀ–ի հոդվածների մի զգալի մասը չպետք է տեղափոխվեր Վիքիպեդիա, քանզի վերջիններս գրված են բացառապես ԽՍՀՄ կարգերին վնաս չտալու կամ այսպես ասած սովետիզացված են։ Իսկ դա էլ նշանակում է, որ դրանց անաչառությունը իրավացիորեն կասկածելի է, այնպես ինչպես Ադրբեջանի Հանրապետության ԳԱԱ–ի գիտնականների աշխատությունները մեր տարածաշրջանի պատմության մասին։ Հարց է առաջանում, ապա ինչու՞ են մեր հարգելի ադմինները լռում այդ մասին ու թույլատրում, որ շահադիտական նպատակներով գրված ու ճշմարտությունից հեռու հոդվածները հայտնվեն Հայերեն Վիքիպեդիայում։ Այստեղ կարելի է նաև նշել, որ ՀՍՀ–ի նյութերը Հայերեն Վիքիպեդիա տեղափոխելու համար հատուկ նախագծեր կան, խմբեր են կազմված, եթե չեմ սխալվում, անգամ մրցույթ է հայտարարված, թե ով ավելի շատ հոդված կտեղափոխի։ Ես հասկանում եմ, որ Ձեր գործը դժվար է, բայցևայնպես պետք չի իմ գրածներին վերաբերվել սվիններով։--Գարդմանահայ (քննարկում) 14:52, 18 Մարտի 2014 (UTC)
ՀՍՀ-ի վերաբերյալ դիտարկումը իրավացի է։ Նման մտավախությունն ունենալով, ՀՎՊ-ի ադմինները խրախուսում են միայն այն հոդվածների փոխադրումը, որոնք քաղաքական-փիլիսոփայական ուղղվածություն չունեն ու չեն կրում խորհրդային գաղափարախոսության կնիքը։ Ամեն դեպքում, բոլոր փոխադրված հոդվածներում տեղադրված է {{ՀՍՀ}} պիտակը։ Նոր փոխադրվող հոդվածներն էլ փորձում ենք հնարավորինս վերահսկել․ վերջերս ես ինքս հոդվածում տեղադրում եմ {{Զգուշացում ՀՍՀ}}, եթե չեմ հասցնում շտկել այն։ Չնայած չգիտեմ, թե այդ վերջինը որքանով է ճիշտ մոտեցում, երբ ըստ ջնջման կանոնակարգի, չմշակված փոխադրումները ենթակա են արագ ջնջման։
Չէ, ինձ չես վիրավորել, ուղղակի մի քիչ զգացմունքային էիր ։Ճ --vacio 19:32, 18 Մարտի 2014 (UTC)
ՀԳ․ մեկ ոլորտում նկատված թերությունը, չի արդարացնում այլ ոլորտի թերությունը։ --vacio 19:49, 18 Մարտի 2014 (UTC)
Ի դեպ, միգուցե որպես առանձին (ենթա)նախագիծ կարելի է բացել «ՀՎ-ում ՀՍՀ տեղադրված հոդվածների սրբագրում»՞:--֎ Պանդուխտ 22:36, 18 Մարտի 2014 (UTC)


Պատկերի անվանափոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանդուխտ ջան, մի խնդրանք։ Ինչ որ մեկը File:Town of Pib in Gardman (Northern Artsakh).jpg –ը վերանվանել է Պատկեր:Zəylik village in Dashkasan Rayon of Azerbaijan.jpg–ի։ Կարող ե՞ս ուղղել։ Ես նայեցի, բայց բան չհասկացա․․․․։ Ի դեպ, մի հատ շատ լավ հոդված եմ գտել Ադրեբջանի մասին, լրիվ լուրջ գիտական մոտեցում է, ամբողջը ճշմարտություն, շատ հետաքրքիր է, կարող ենք օգտագործել Ադրբեջան հոդվածը բարելավելու համար։ Առաջին նախադասությունը վերցված է Ուրարտական արձանագրություններից, դե պատկերացրու․․․ Ահա հոդվածը։--Գարդմանահայ (քննարկում) 20։05, 19 Մարտի 2014 (UTC)

Նկարը անվանափոխելու հայտ է ներկայացրել Interfase մասնակիցը, որպես ապացույց առաջարկել է ստուգել անգլերեն հոդվածով, որին հղվում է նկարը` w:en:Zəylik, Dashkasan։ Եթե ուզում ես վերանվանել, ապա պետք է ապացուցես, որ դա Դաշքեսանը չէ։--Beko (քննարկում) 20:28, 19 Մարտի 2014 (UTC)
Շնորհակալություն Բեկո ջան։--Գարդմանահայ (քննարկում) 20:57, 19 Մարտի 2014 (UTC)
Barnstar Army.png Ռազմական շքանշան
Հարգելի Պանդուխտ, այս շքանշանը Ձեզ Ազատամարտիկների ամիս նախագծի շրջանակներում ռազմական թեմատիկան էապես զարգացնելու համար։--Գարդմանահայ (քննարկում) 07։24, 20 Մարտի 2014 (UTC)
Շնորհակալ եմ Գարդմանահայ ջան: --֎ Պանդուխտ 19:07, 20 Մարտի 2014 (UTC)

Ժպիտ :)[խմբագրել | խմբագրել կոդը]

Kindness Barnstar Hires.png Ժպիտ
Պանդուխտ ջան, այս շքանշանը քեզ քո կատարած չափազանց արժեքավոր խմբագրումների համար, ինչպես նաև օրդ էլ ավելի բարձր տրամադրությամբ սկսելու համար։)--Լիլիթ (քննարկում) 05։33, 27 Մարտի 2014 (UTC)
Լիլիթ ջան, շատ շատ շնորհակալ եմ :) Չնայած որ ՀՎ նոր եմ մտնում, այս օրը իսկապես բարձր տրամադրությամբ էր, քանի որ մաղթանքդ հզոր ուժ ոնի)) Քեզ և բոլոր հայերին նույնն եմ ցանկանում՝ բարձր տրամադրությամբ դեպի պայծառ ապագա: :)--֎ Պանդուխտ 20:25, 27 Մարտի 2014 (UTC)
:)))) այոոոո՜ :) --Լիլիթ (քննարկում) 20:28, 27 Մարտի 2014 (UTC)

խնդրանք և առաջարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարգելի՛ Pandukht, ՎՊ:ԱԵՀ-ում կան մի շարք քննարկումներ, որոնք կարիք ունեն փակման, Դուք այնտեղ արտահայտել եք շատ կարծիքներ, խնդրեմ եթե նոր բան ունեք գրելու այնտեղ, գրեք։ Շնորհակալություն նախապես, հարգանքներով` -ERJANIK քննարկում: 08։17, 5 Մայիսի 2014 (UTC)

Շնորհակալություն, շուտով կարձագանքեմ:--֎ Պանդուխտ 21:47, 8 Մայիսի 2014 (UTC)
Նայեցի: Գրելու բան էլ չունեմ:--֎ Պանդուխտ 20:54, 13 Մայիսի 2014 (UTC)

Սուրճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շնորհակալ եմ, Լիլիթ ջան:)))--֎ Պանդուխտ 17:20, 10 Մայիսի 2014 (UTC)

Կիրանց (Տավուշի մարզ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ողջույն, Պանդուխտ ջան։ Ո՞նց ես։ Կարող ես Կիրանցի պատմության հատվածի վրա որևէ գրականության աղբյուր ավելացնես։ Դու ես գրել հոդվածը։ Ես որքան փնտրեցի համացանցում, ինֆորմացիան հաստատող աղբյուր չգտա։--Արման Մուսիկյան (քննարկում) 05։28, 20 Մայիսի 2014 (UTC)

Բարև, Արման ջան: Լավ եմ, դու ինչպ՞ես ես: Այո, որոշ գրականություն ունեմ, Շուտով կավելացնեմ: --֎ Պանդուխտ 09:06, 21 Մայիսի 2014 (UTC)

։ Հիանալի, Պանդուխտ ջան։ Տեսա որ դու ես հոդվածը գրել, հասկացա որ հիմնավոր աղբյուրներ ունես։ Շատ գեղեցիկ հոդված է ստացվել։ Որ աղբյուրն էլ ավելանա, շատ ավելի լավ կլինի։ --Արման Մուսիկյան (քննարկում) 09։46, 21 Մայիսի 2014 (UTC)

Խնդրանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ողջույն Հարգելի Pandukht։ Եթե հնարավոր է կօգնեք Արագածոտնի պորտալում ստանալ այս պորտալի քարտեզի նման քարտեզ,որի վրա Արագածոտնի բնակավայրերը կլինեն։Նախապես շնորհակալ եմ։Հարգանքներով--Ռ Ա Զ 11։07, 3 Օգոստոսի 2014 (UTC)

Գառնիի հեթանոսական տաճար թե ,,,[խմբագրել | խմբագրել կոդը]

ողջույն Հարգելի՛ Pandukht, ինչպես ես, այս խմբագրման հետ կապված եմ ուզում հարցնել, անվանումը միթե ավելի հանրահայտ չի։ --ERJANIK քննարկում: 23։28, 23 Օգոստոսի 2014 (UTC)

Բարև ձեզ, հարգելի Երջանիկ: Տարածված են անվանման մի քանի ձևեր: Ըստ իս, ճիշտ կլինի կիրառել հենց նշածս անվանատարբերակը, քանի որ նույն ձևով կարելի է գրել, օրինակ, Իջևանի եկեղեցի, ենթադրելով քաղաքի միակ Սուրբ Հովհաննես եկեղեցին: Նախկին ձևը ուղղակի մեր ընդհանուր տգիտության արդյունքն է, քանի որ և հեթանոսական, և քրիստոնեկանա տաճարները ունեն կոնկրետ անվանումներ: Նույն եղանակով ոմանք տաճարը ուղղակի «Գառնի» են անվանում, բայց դա միայն բնակավայրն է, որտեղ գտնվում է Միհրի տաճարը: --֎ Պանդուխտ 19:25, 24 Օգոստոսի 2014 (UTC)
Pandukht ջան, բայց որն է ըստ քեզ ավելի տարածված, ըստ ինձ օրինակ առաջին տարբերակը, չգիտեմ, ինչևէ, ամեն դեպքում անվանփոխման ենթակա հոդվածներում առաջարկելու եմ փոխել եղբայր, սա իմ կարծիքն է, ընդհանուր համաձայն եմ քեզ հետ, բայց եթե այդպես է ընդունվել հանրության կողմից ապա այդպես ճիշտ կլինի վերնագիրը դնել, իսկ հոդվածում գրել, որ իսկական անունը այսպես այսպես է, նորից եմ ասում, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է: --ERJANIK քննարկում: 06:12, 25 Օգոստոսի 2014 (UTC)
Համաձայն եմ, հարգելի Երջանիկ: Եկեք բոլորովս քննարկենք այս հարցը:--֎ Պանդուխտ 19:14, 25 Օգոստոսի 2014 (UTC)
Կարելի է Միհրի տաճար (Գառնի), մնացած հնարավոր անվանումներն էլ վերահղում կատարել այս մեկին: Որքան տեղյակ եմ Միհրին նվիրված մի քանի տաճար կա։--Գարդմանահայ (քննարկում) 05:31, 26 Օգոստոսի 2014 (UTC)
Ճիշտ ես, Գարդմանահայ ջան: Կան այդ անունով բազմաթիվ տաճարներ, որոնց մասին դեռ պետք է հոդվածներ ստեղծել: --֎ Պանդուխտ 20:26, 26 Օգոստոսի 2014 (UTC)

Շքանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Armenia Hires Apostolic Church.png Հայ Առաքելական շքանշան
Պանդուխտ ջան, այս շքանշանը քեզ հայկական տաճարների, եկեղեցիների մասին հոդվածներն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Հայերեն Վիքիպեդիայում զարգացնելու համար Face-smile.svg --Լիլիթ (քննարկում) 19։56, 30 Սեպտեմբերի 2014 (UTC)
  • Շնորհակալ եմ, Լիլիթ ջան։) --֎ Պանդուխտ 21։37, 30 Սեպտեմբերի 2014 (UTC)

Անաղբյուր հոդված[խմբագրել | խմբագրել կոդը]

Ողջույն, Հարգելի՛ Pandukht։ Խնդրում եմ Ձեր կողմից ստեղծված Nokia N72, Աբել քահանա հոդվածներում նշել այն աղբյուրները, որից օգտվել եք հոդվածը գրելիս։ Շնորհակալություն --Աշոտ1997 (քննարկում) 22։23, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)

Պանդուխտ ջան, այս մեկին էլ։ --Լիլիթ (քննարկում) 18:04, 8 Դեկտեմբերի 2014 (UTC)
Լավ, շնորհակալություն ուշարդության համար :) Շուտով կավելացնեմ: --֎ Պանդուխտ 20:46, 8 Դեկտեմբերի 2014 (UTC)
+1--Աշոտ (քննարկում) 19:30, 11 Դեկտեմբերի 2014 (UTC)
Մի 3 օրվա ընթացքում կանեմ, բայց եթե չհասցնեմ՝ ջնջեք հոդվածները:--֎ Պանդուխտ 17:27, 16 Դեկտեմբերի 2014 (UTC)
OptiYes check.svg Արված է--֎ Պանդուխտ 20:01, 17 Դեկտեմբերի 2014 (UTC)
Շնորհակալություն--Աշոտ (քննարկում) 19:07, 20 Դեկտեմբերի 2014 (UTC)
+Անդորրայի վարչական բաժանում--Աշոտ (քննարկում) 19:07, 20 Դեկտեմբերի 2014 (UTC)

Կաղապար:Գիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

ողջույն Հարգելի՛ Pandukht, ո՞նց ես, Կաղապար:Գիրք շատ կարևոր կաղապարում, երբ վայր բաժինչ չես լրացնում ինքը {{{վայր}}} այս տեսքով բերում է հոդվածում, նման բաներ հանդիպել էի կաղապարներում ուղղել էի, այս մեկը գլուխ չհանեցի, խնդրեմ մի հատ կնայես կարող ես շտկել։ --ERJANIK քննարկում: 11։27, 10 Դեկտեմբերի 2014 (UTC)

Բարի օր, հարգելի Երջանիկ: Այո շատ կարևոր կաղապար է, դեռ երկար աշխատանք կա անելու դրա հետ, բայց անընդհատ ձեռքերս չեն հասնում: Կաշխատեմ շուտով նայեմ :) --֎ Պանդուխտ 17:28, 16 Դեկտեմբերի 2014 (UTC)
Փորձեցի բան հասկանամ, բայց սա երևի երկար ու հիմնարար աշխատանք պահանջում: Եվ ընդհանրապես այս կաղապարը և դրանց հարակից կաղապարները ստեղծման ու նորոգման կարիք ունեն: Կաշխատեմ շուտով սկսեմ այդ գործը:--֎ Պանդուխտ 20:17, 17 Դեկտեմբերի 2014 (UTC)

Նվեր Մնացականյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարև Պանդուխտ ջան, կարող ես թարմացնել վերոնշյալ քո ստեղծած հոդվածը, ջնջման է ներկայացված։--6AND5 (քննարկում) 17։57, 15 Դեկտեմբերի 2014 (UTC)

Շուտով կանեմ, եթե չհասցնեմ՝ ջնջեք:--֎ Պանդուխտ 17:25, 16 Դեկտեմբերի 2014 (UTC)
Բարև :) --֎ Պանդուխտ 17:26, 16 Դեկտեմբերի 2014 (UTC)
Արդեն բարելավել են....--6AND5 (քննարկում) 17:31, 16 Դեկտեմբերի 2014 (UTC)
Պանդուխտ ջան, սա էլ նայիր.Արտոնագիր--6AND5 (քննարկում) 16:05, 21 Դեկտեմբերի 2014 (UTC)

Շնորհավոր ամանոր և Սուրբ Ծնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

12242008 ChristmasEve00028.JPG Վիքիտոնածառ
Հարգելի՛ Pandukht, շնորհակալություն ձեր ներդրումների համար։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ --Արման Մուսիկյան (քննարկում) 04։12, 28 Դեկտեմբերի 2014 (UTC)
Շնորհակալություն, Արման ջան: Քեզ էլ մաղթում եմ հաջող և արդյունավետ գալիք տարի:)--֎ Պանդուխտ 00:27, 29 Դեկտեմբերի 2014 (UTC)

Շնորհավոր Նոր Տարի[խմբագրել կոդը]

Newyeargreeting.gif Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հարգելի Pandukht/Արխիվ, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն 2014 թվականին Հայերեն Վիքիպեդիայում ակտիվ մասնակցություն ունենալու և բազմաթիվ խմբագրումների համար։ Հուսանք, որ 2015-ը բեղմնավոր տարի կլինի մեր հանրագիտարանի համար, և համատեղ ուժերով էլ ավելի կհարստացնենք այն։