Մասնակից:O'micron/Ստատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերմանիա BVB
Ամբողջական անուն Ballspielverein Borussia
09 e.V. Dortmund
Մականուն(ներ) Die Borussen (Բարուսիացիները)
Die Schwarzgelben (Սև դեղիները)
Գույներ Սև - դեղին
Հիմնադրում դեկտեմբերի 19, 1909
Երկիր Գերմանիա Գերմանիա
Քաղաք Դորտմունդ
Մարզադաշտ Սիգնալ Իդունա Պարկ (Westfallenstadion),
Դորտմունդ
Տարողունակություն 80,720
Նախագահ Գերմանիա Ռայնհարդ Ռաուբալ
Մարզիչ Նիդերլանդներ Պետեր Բոս
Ավագ Գերմանիա Մարկո Ռոյս
Կայք
Լիգա Բունդեսլիգա
2016/17 3
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ
Ներկա մրցաշրջան

Բորուսիա Դորտմունդը կամ Դորտմունդի Բորուսիան գերմանական ֆուտբոլային ակումբ է։ Ամբողջական անվանումն է Բալշpiel Ֆերայն Բորուսիա 1909 Դորտմունդ, մականունը՝ գերմ.՝ Die Borussen, գերմ.՝ Die Schwarzgelben։

Հիմնադրվել է 1909 թվականի դեկտեմբերի 19-ին, Կայզերական Գերմանիայի Դորտմունդ քաղաքում։ Մարզիչը հոլանդացի մասնագետ Պետեր Բոսն է։ Թիմի սեփականատերն է Ռայնհարդ Ռաուբալը։ Թիմի սպորտային տնօրենն է Հանս-Յոահիմ Վացկեն։ Թիմի կարգախոսն է Echte Liebe-ն (Իրական սեր)։ Մարզադաշտն է Սիգնալ Իդունա Պարկը (Վեսթֆալենշտադիոն)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվական-ներկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորուսիայի ֆուտբոլիստները տոնում են 2011 թվականի իրենց հաղթանակը Բունդեսլիգայում

2011 թվականի ապրիլի 30-ին Դորտմունդի Բորուսիան տնային խաղում 2։0 հաշվով հաղթեց Նյուրենբերգին և հռչակվեց 2010-11 մրցաշրջանի Բունդեսլիգայի հաղթող[1][2]։ Դա Յուրգեն Կլոպի գլխավորությամբ առաջին նվաճած տիտղոսն էր[3]։ Վերջինիս գլխավորությամբ 2011-12 մրցաշրջանում թիմը ավելի լավ արդյունք գրանցեց՝ պաշտպանելով երկրի չեմպիոնի տիտղոսը։ Այդ մրցաշրջանում թիմը վաստակեց 81 միավոր և ողջ առաջնության ընթացքում պարտվեց ընդամենը 3 անգամ։ Այդ տարի Դորտմունդի Բորուսիան Գերմանիայի գավաթի եզրափակչում 5։2 հաշվով հաղթեց Մյունխենի Բավարիային և նվաճեց Գերմանիայի գավաթը։ Այդ խաղում Ռոբերտ Լևանդովսկին իր հաշվին 3 գոլ գրանցեց։ Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգային, ապա այստեղ թիմը ձախողվեց՝ խմբային փուլի 6 խաղերում վաստակելով ընդամենը 4 միավոր, զբաղեցրեց վերջին տեղը և նույնիսկ չվաստակեց Եվրոպայի լիգայի ուղեգիր։

Բունդեսլիգա 2011-12 մրցաշրջանի սկզբում Բորուսիան Գերմանիայի սուպերգավաթում պարտվեց Բավարիային։ Նույն կերպ Գերմանիայի Գավաթի 1/4 եզրափակչում թիմը պարտվեց Բավարիային։

Բորուսիայի գործերը ավելի հաջող ընթացան Չեմպիոնների լիգայում։ Խմբային փուլը հաղթահարելուց հետո թիմի հաջորդ մրցակիցը Մալագան էր։ Պատասխան խաղում Բորուսիան ավելացված ժամանակում խփեց 2 գոլ և ապահովեց ուղեգիրը դեպի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ[4]։ Իսկ հաջորդ փուլում Դորտմունդի մրցակիցը Մադրիդի Ռեալն էր։ Տնային խաղում Բորուսիան Ռեալին ջախջախեց 4։1 հաշվով։ Ի դեպ, այդ խաղում պոկերի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին, իսկ Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստներից հաշիվը թրջեց Կրիշտիանու Ռոնալդուն։ Մրցակցի դաշտում Բորուսիան պարտվեց 2։0 հաշվով, որը, սակայն, ձեռնտու էր իրեն[5]։ Եզրափակչում Դորտմունդի Բորուսիայի մրցակիցը Մյունխենի Բավարիան էր[6]։ Խաղին վնասվածքի պատճառով չէր մասնակցում Մարիո Գյոթցեն։ Սկզբում հաշիվը բացեց Մարիո Մանջուկիչը։ Հետո 11-մետրանոցը հստակ իրացրեց Իլկայ Գունդոգանը։ Խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Արիեն Ռոբենը։

Հաջորդ մրցաշրջանի սկզբում 2013 թ.-ի Գերմանիայի սուպերգավաթի խաղում Բորուսիան Բավարիային հաղթեց 4։2 հաշվով։ Թիմ եկան նոր ֆուտբոլիստներ՝ Հենրիխ Մխիթարյանը, Պիեռ Էմերիկ Օբամեյանգը, Սոկրատիս Պապաստատոպուլոսը։ Կլոպը ցանկանում էր այս նոր ֆուտբոլիստների շնորհիվ վերանվաճել երկրի չեմպիոնի տիտղոսը։

2013/2014 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում Բորուսիայի հակառակորդները շատ հզոր թիմեր էին՝ Մարսելի Օլիմպիկը, Նապոլին, Արսենալը։ Նապոլիին պարտվելուց հետո թիմի առջև դրված էր ծանր առաջադրանք՝ հաղթել մյուս երկուսին։ Արսենալին հաղթելուց հետո Դորտմունդցիների համար ամենաորոշիչ խաղը Օլիմպիկի դեմ խաղն էր։ Պարտվելու դեպքում թիմը դուրս չէր գա խմբից, հաղթելու դեպքում դուրս կգար առաջին տեղով։ Խաղի վերջին րոպեին Կևին Գրոսկրոյցը խփեց վճռորոշ գոլը[7]։ 1/8 եզրափակչում թիմը հաղթեց Զենիթին[8] և անցավ հաջորդ փուլ, որտեղ թիմը 3։2 ընդհանուր հաշվով պարտվեց Ռեալ Մադրիդին[9]։ Ռեալի դեմ պատասխան խաղում իրենց հիանալի դրսևորեցին Մարկո Ռոյսը և Ռոբերտ Լևանդովսկին։ Ռոյսը 24-րդ րոպեին խփեց իր թիմի առաջին գոլը, իսկ 37-րդ րոպեին Լևանդովսկու հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին և անդրադարձավ Ռոյսին, ով տվյալ դիրքից չվրիպեց և դուբլ ձևակերպեց։ Ցավոք երրորդ գոլը խփել չհաջողվեց[10]։ Բունդեսլիգա 2013-14-ում թիմը գրավեց 2-րդ տեղը, իսկ Գերմանիայի գավաթի եզրափակչում ավելացված ժամանակում 2։0 հաշվով զիջեց Մյունխենի Բավարիային[11]։

2014/2015 մրցաշրջանի սկզբում Գերմանիայի սուպերգավաթի խաղում դորտմունդցիները Սիգնալ Իդունա Պարկում 2։0 հաշվով հաղթեցին Մյունխենի Բավարիային[12]։ Սակայն նոր մրցաշրջանի առաջին կեսը անհաջող էր Բորուսիայի համար։ Բորուսիան գրանցեց ընդամենը 4 հաղթանակ, 3 ոչ-ոքի և 10 խայտառակ պարտություն։ Այդ պահին Բորուսիան զբաղեցնում էր մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականը։ Այսպիսի վատ արդյունք վերջին անգամ Բորուսիան գրանցել էր 27 տարի առաջ։ Նույն մրցաշրջանի երկրորդ խաղաշրջանը Բորուսիան վատ մեկնարկեց՝ 2 խաղում վաստակելով 1 միավոր։ Սակայն դրանից հետո թիմը 4 խաղ անընդմեջ տարավ հաղթանակներ (այդ թվում և Շալկեի նկատմամբ տարած խոշոր հաղթանակը՝ 3-0[13]) և աղյուսակում բարձրացավ 10-րդ հորիզոնական։ Ցավոք սրտի թիմին չհաջողվեց հաջորդ 5 տուրերում բարելավել դիրքը և թիմը մնաց նույն 10-րդ հորիզոնականում։ 2015 թվականի ապրիլի 15-ին Յուրգեն Կլոպը հայտարարեց, որ 7 տարի ակումբի մարզիչ լինելուց հետո, նա լքում է Բորուսիան[14]: 4 օր անց Բորուսիան հայտարարեց, որ Թոմաս Տուխելը հաջորդ մրցաշրջանից կփոխարինի Կլոպին[15]: Այնուամենայնիվ, Բորուսիան բարձր նոտայի վրա ավարտեց մրցաշրջանը՝ զբաղեցնելով 7-րդ տեղը, նվաճելով Եվրոպա Լիգայի ուղեգիրը և դուրս գալով Գերմանիայի գավաթի եզրափակիչ: Գավաթի կիսաեզրափակչում Բավարիայի դեմ խաղում լրացուցիչ ժամանակում 1-1 հաշիվ գրանցվեց, և Բորուսիան հաղթեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի շնորհիվ[16], սակայն եզրափակչում թիմը պարտվեց Վոլֆսբուրգին[17]։

2015/2016 մրցաշրջանի առաջին խաղում Դորտմունդի Բորուսիան 4-0 հաշվով հաղթեց Բորուսիա Մյոնխենգլադբախին[18], ինչին հետևեցին 4 հաջորդական հաղթանակներ, որոնց շնորհիվ Բորուսիան զբաղեցնում էր 1-ին հորիզոնականը: Մրցաշրջանը Բորուսիան ավարտեց 34 խաղերում 24 հաղթանակներով, սակայն զբաղեցրեց 2-րդ տեղը՝ զիջելով Բավարիային և դառնալով Բունդեսլիգայի պատմության լավագույն ցուցանիշներով 2-րդ տեղ գրաված թիմը: Եվրոպա Լիգայում նրանք հասան քառորդ եզրափակիչ, որտեղ դրամատիկ պայքարում 4-3 հաշվով և 2 խաղերի արդյունքում 5-4 հաշվով զիջեցին Յուրգեն Կլոպի գլխավորած Լիվերպուլին[19]: Գերմանիայի գավաթում Բորուսիան 3-րդ տարին անընդմեջ դուրս եկավ եզրափակիչ, որտեղ պարտվեց Բավարիային հետխաղյա 11-մետրանոցներով[20]:

2016/2017 մրցաշրջանում Բորուսիան Բունդեսլիգայում զբաղեցրեց 3-րդ տեղը, իսկ Չեմպիոնների Լիգայում դուրս մնաց քառորդ եզրափակչից՝ 2 խաղերի արդյունքում 3-6 հաշվով պարտվելով Մոնակոյին[21]:

Համազգեստի փոփոխությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզադաշտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորուսիայի տնային մարզադաշտը

Signal Iduna Park (մինչև 2005 թ.-ի դեկտեմբերի 1-ը անվանվել է Վեսթվալյան մարզադաշտ գերմ.՝ Westfalenstadion) Դորտմունդում, Գերմանիայի ամաենամեծ ստադիոնն է, տարողությունը՝ 80 720 երկրպագու։ Ըստ ՖԻՖԱ-ի հինգաստաղանի () մարզադաշտ է։

Մարզադաշտը կառուցվել է 1971-1974 թթ.-ին՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության համար և տեղավորում էր 54 000 հանդիսատեսի։ Առաջին անց կացված խաղը եղել է «Բորուսիայի» և Շալկե 04-ի միջև կայացած ընկերական հանդիպումը (0։3)։ Մինչև 1990-ական թվականներ մարզադաշտի տեսքը մնացել էր անխոփոխ։ 1992 թ.-ին տրիբունաները փոխարինվեցին, ինչի պատճառով տարողությունը իջավ և մարզադաշտում տեղավորվում էր 42 800 երկրպագուվ։ 1995-1998 թթ.-ին մարզադաշտի տրիբունաները մեծացվեցին և այն կարող էր ընդունել միանագամից 80 720 հանդիսատեսի։ 2011/12 թվականներին 80 720 մարդ տեղավորող Signal Iduna Park-ը դարձավ Եվրոպայի ամենաայցելված մարզադաշտը։

Երկրպագուների աջակցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

BVB-ի երկրպագուները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորուսիայի երկրպագուները

BVB-ի երկրպագուները համարվում են Գերմանիայի ամենակրեատիվ և ամենաշատ աջակցություն ցույց տվող երկրպագուները[22]։ «Բորուսիայի» ստադիոնը համարվում է Եվրոպայի ամենաայցելվող ստադիոններից մեկը՝ երկու անգամ՝ 2003/2004 և 2004/2005 մրցաշրջաններում, Վեսթֆալիյում գտնվող ստադիոնը դարձել է մայրցամաքի ամենաշատ այցելուներ ունեցող ստադիոնը։ Իսկ 2003/2004 մրցաշրջանում սահմանել է բացարձակ ռեկորդ՝ մեկ տարվա ընթացքում տնային խաղերում ընդունելով 1.35 միլիոն երկրպագու։ Այսպիսով դորտմունդյան ակումբը ամեն տարի վաճառում է մոտավորապես 45000 սեզոնային տոմս, իսկ 2007/2008 մրցաշրջանում ակումբը վաճառել է 50549 տոմս, ինչը համարվում է ռեկորդ Բունդեսլիգայի ողջ պատմության ընթացքում։ 2009 թ.-ին՝ իրենց ստեղծման 100-րդ տարում, ակումբը սահմանեց նոր ռեկորդ, գերազանցելով իրենց նախկին ռեկորդը։ Նրանք վաճառել էին 50675 տոմս։ Մոտավորապես 25000 մարդ ամբողջ աշխարհում ակումբի 650 պաշտոնական ֆան-ակումբների անդամ է։ «Բորուսիային» երկրպագում են ոչ միայն Դորտմունդում, այլ նաև Եվրոպայի և ամբողջ աշխարհի երկրներում։ Իսկ Հայաստանում «Բորուսիային» սկսեցին երկրպագել այն ժամանակ, երբ Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց այնտեղ։

Ռուրյան դերբի[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորուսիայի ամենադաժան թշնամի երկրպագուները գելզերկիրխենյան Շալկե 04-ի երկրպագուներն են։ Դրա պատճառներից մեկը քաղաքների աշխարհագրական դիրքն է։ Առաջին դերբին կայացել է 1925 թ.-ի մայիսի 3-ին։ Այդ հանդիպումը ավարտվել է 4։2 հաշվով՝ հօգուտ առավել ուժեղ գելզենկիրխենցիների։ Մինչև 1943 թ. դեղնասևերին ոչ մի անգամ չի հաջողվել հաղթել իրենց հարևաններին։ Առաջին հաղթանակը արձանագրվել է 1943 թ.-ի հոկտեմբերի 14-ին։ «Շալկեի» դարպասին միակ գոլը խփել էր Ավգուստ Լենցը։ Կարելի է հիշել նաև ամենախոշոր պարտության մասին։ 1940 թ.-ի հոկտեմբերի 20-ին դորտմունդցիիները պարտվեցին 0։10 հաշվով։ 50-ական թվականները անցնում էին հիմնականում դորտմունդցիների հաղթանակներով։ Իսկ 1966 թ.-ի դերբին հաղթական էր «Բորուսիայի» համար։ Շալկեն պարտվել էր 7։0 հաշվով։ 2։1 հաշվով հաղթանակից հետո Բորուսիային ոչ մի անգամ չհաջողվեց հաղթել «Շալկեին»։ Եվ վերջապես 1977 թ.-ի նոյեմբերի 5-ին «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում և 54000 երկրպագուների ներկայությամբ դորտմունդցիները հաղթում են Շալկեին 2։1 հաշվով։ Մյուս տարիները այլընտրանքային էին, հաղթում էին ինչպես դորտմունդցիները, այնպես էլ գելզենկիրխենցիները։ Վերջին տարիների ամենավառ դերբին 2006/2007 թթ.-ի դերբին էր, որը ավարտվեց 2։0 հաշվով և «Բորուսիայի» հաղթանակով։ 2013/2014 մրցաշրջանը Բորուսիայի համար սկսվեց հաղթանակով։ Բորուսիան հաղթեց մրցակցին 3։1 հաշվով, իսկ խաղի լավագույն խաղացող ճանաչվեց հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։


Վաճառված խաղացողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Համազգային[խմբագրել | խմբագրել կոդը]


Մարզիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այստեղ ներկայացված են այն բոլոր մարզիչները, ովքեր գլխավորել են ակումբը 1965 թ.-ից։

  • Հերմանն Էփենհոֆֆ - 1.07.1963-30.06.1965
  • Ուիլլի Մուլտհաուպ - 1.07.1965-30.06.1966
  • Օսվալդ Պֆաու - 18.04.1968-16.12.1968
  • Հելմուտ Շնեիդեր - 17.12.1968-17.03.1969
  • Հերման Լինդերման - 21.03.1969-30.06.1970
  • Հորստ Վիցլեր - 1.07.1970-21.12.1971
  • Դետլև Բրյուգեմանն - 1.07.1972-31.10.1972
  • Մաքս Միխալեկ - 1.11.1972-1.03.1973
  • Հերբերտ Բուրդենդկի - 3.01.1972-1.03.1973
  • Դիտեր Կուրատ - 2.03.1973-30.06.1973
  • Ջեյնոս Բեդլ - 1.07.1973-30.06.1974
  • Օտտո Նեֆլլեր - 1.07.1974-1.02.1976
  • Հորսթ Բուհց - 1.02.1976-13.06.1976
  • Օտտո Ռեհագգել - 14.06.1976-30.04.1978
  • Կառլ Հայնց-Ռուհլ - 21.05.1978-29.04.1979
  • Ուլի Մասլո - 30.04.1979-30.06.1979
  • Լետտեկ Ուդո - 1.07.1979-10.05.1981
  • Ռոլֆ Բոք - 11.05.1981-30.06.1981
  • Բրանկո Զեբեց - 1.07.1981-30.06.1982
  • Կառլհայնց Ֆելդկամպ - 1.07.1982-5.04.1983
  • Հելմուտ Ուիլլե - 6.04.1983-30.06.1983
  • Ուլի Մասլո - 1.07.1983-23.10.1983
  • Հորսթ-Դիթեր Տիպպենհաուեր - 31.10.1983-15.11.1983
  • Ֆրանց Հորսթ - 16.11.1983-30.06.1984
  • Ֆրինդհելմ Կոնիեցկա - 1.07.1984-24.10.1984
  • Էրիկ Ռիբբեկ - 28.10.1984-30.06.1985
  • Պահլ Կզերնաի - 1.07.1985-20.04.1986
  • Ռայնարդ Սաֆթիգ - 20.04.1986-26.06.1988
  • Հորսթ Կոպպել - 27.06.1988-30.06.1991
  • Օտտմար Հիցֆելդ - 1.07.1991-30.06.1997
  • Նևիո Սկալա - 1.07.1997-30.06.1998
  • Մայքլ Սկիբբե- .07.1998-4.02.2000
  • Բեռն Կռաուսս - 5.02.2000-12.04.2000
  • Ուդո Լատտեկ - 16.04.2000-30.06.2000
  • Մաթիաս Զամմեր - 1.07.2000-30.06.2004
  • Բերթ վան Մարվեյկ - 1.07.2004-18.12.2006
  • Յուրգեն Ռոբբեր - 19.12.2006-12.03.2007
  • Թոմաս Դոլլ - 13.03.2007-19.05.2008
  • Յուրգեն Կլոպ - 1.07.2008 - 31.05.2015
  • Թոմաս Տուխել - 3.06.2015 - 30.05.2017
  • Պետեր Բոս - 1.06.2017 - հիմա

Ակումբի գույները[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ոսկե Գնդակի» մրցանակակիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևյալ ֆուտբոլիստները ստացել են «Ոսկե Գնդակ», Բորուսիայում հանդես գալու տարիներին։

Բունդեսլիգայի տարվա ֆուտբոլիստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևյալ ֆուտբոլիստները, հանդես գալով Բորուսիայում, ճանաչվել են Գերմանիայի տարվա ֆուտբոլիստ:

Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևյալ ֆուտբոլիստները, հանդես գալով Բորուսիայում, դարձել են Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու:

Գերմանիայի տարվա լավագույն մարզիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևյալ մարզիչները Բորուսիայում հանդես գալու տարիներին ճանաչվել են Գերմանիայի տարվա լավագույն մարզիչ։

Տեխնիկական անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտի ֆոտոշարքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Дортмундская "Բորուսիան" Գերմանիայի չեմպիոն է դարձել». Чемпионат.ру. 30.04.2011. Արխիվացված է օրիգինալից 2011-08-24-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 30-ին.
  2. «Deutscher Meister! BVB macht den siebten Titel durch ein 2:0 gegen den 1. FC Nürnberg perfekt» (գերմաներեն). Offizielle Website des BV Borussia Dortmund. 30.04.2011. Արխիվացված է օրիգինալից 2011-08-24-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 30-ին.
  3. «Neuer Star der Trainer-Riege Klopps erster Titel» (գերմաներեն). transfermarkt.de. 30.04.2011. Արխիվացված է օրիգինալից 2011-08-24-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 30-ին.
  4. «Felipe Santana macht den Wahnsinn perfekt». Champions League, 2012/13, Viertelfinale. Kicker. 09.04.2013. Արխիվացված է օրիգինալից 2013-04-28-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 24-ին.
  5. Матвеев А. (2013-05-01). «Нереальная «Боруссия»». Футбол. Спорт-Экспресс. Արխիվացված է օրիգինալից 2013-05-10-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 30-ին.
  6. ««Бавария» - победитель Лиги чемпионов». 2013-25-05. Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին.
  7. «Marseille 1-2 Borussia Dortmund». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2013-12-11. Վերցված է 2017-07-03-ին.
  8. «Borussia Dortmund 1-2 Zenit (5-4 agg)». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014-03-19. Վերցված է 2017-07-03-ին.
  9. uefa.com (2014-04-02). «UEFA Champions League 2013/14 - History - Real Madrid-Dortmund - UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2017-07-03-ին.
  10. uefa.com (2014-04-08). «UEFA Champions League 2013/14 - History - Dortmund-Real Madrid - UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2017-07-03-ին.
  11. «Borussia Dortmund 0-2 Bayern Munich». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014-05-17. Վերցված է 2017-07-03-ին.
  12. «German Supercup: Borussia Dortmund 2-0 Bayern Munich». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014-08-13. Վերցված է 2017-07-03-ին.
  13. «Borussia Dortmund 3 - 0 Schalke 04 Match report - 2/28/15 Bundesliga - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017-07-03-ին.
  14. «Jurgen Klopp to leave Borussia Dortmund - report». ESPNFC.com. Վերցված է 2017-07-03-ին.
  15. «Borussia Dortmund name Thomas Tuchel as successor to Jurgen Klopp». ESPNFC.com. Վերցված է 2017-07-03-ին.
  16. «Bayern München 1 - 1 Borussia Dortmund Match report - 4/28/15 DFB Pokal - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017-07-03-ին.
  17. «Borussia Dortmund 1 - 3 Wolfsburg Match report - 5/30/15 DFB Pokal - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017-07-03-ին.
  18. «Borussia Dortmund 4 - 0 Borussia M'gladbach Match report - 8/15/15 Bundesliga - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017-07-03-ին.
  19. «Liverpool 4-3 Borussia Dortmund (agg: 5-4)». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016-04-14. Վերցված է 2017-07-03-ին.
  20. «Bayern Munich 0-0 B Dortmund (pens 4-3)». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016-05-21. Վերցված է 2017-07-03-ին.
  21. Murray, Scott (2017-04-19). «Monaco 3-1 Borussia Dortmund (agg 6-3): Champions League quarter-final - as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017-07-03-ին. {{cite news}}: no-break space character in |title= at position 73 (օգնություն)
  22. «Fanomenologie» in Die ZEIT, Nr. 51/2006

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական կայքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ պաշտոնական կայքեր[խմբագրել | խմբագրել կոդը]