Մասնակից:O'micron/Հունաստանի կղզիների ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հունաստանի կղզիներ (հունարեն՝ Νησιά της Ελλάδας), երկրաբանական գործընթացների արդյունքում ծովում առաջացած և բոլոր կողմերից ջրով շրջապատված ցամաքային կտորներ, որոնք վարչականորեն պատկանում են Հունաստանի Հանրապետությանը։ Հունական կղզիները պատկանում են երեք ծովերի ավազաններին, քանզի Հունաստանի ափերը արևելքից ողողվում է Եգեյան, արևմուտքից՝ Հոնիական, իսկ հարավից՝ Միջերկրական ծովերի ջրերը։ Հունաստանն ըստ ջրափնյա գծի երկարության (13.676 կմ) 11-րդն է աշխարհում։ Ներկայումս Հունաստանի տարածքում միավորված են թվով շուրջ 6000 կղզիներ։ Դրանց թվում կան ինչպես խոշորներ (Կրետե, Լեսբոս, Զակինթոս, Կերկիրա), այնպես էլ չափազանց փոքրեր (Անդիպաքսի, Փսերիմոս, Կիմոլոս, Մեգանիսի)։ Այս տարածքները մեծամասամբ բնակեցված չեն․ մարդաբնակ են Հունաստանի 6000 կղզիներից ընդամենը 166-ը (ըստ որոշ աղբյուրների՝ մինչև 227-ը) և միայն 78 կղզիներն ունեն 100-ից ավելի բնակչություն։ Կղզիները կարևոր նշանակություն ունեն Հունաստանի քաղաքական, մշակութային, տնտեսական և ֆինանսական կյանքում։ Հունական կղզիները աշխարհի ամենաայցելվող օբյեկտներից մեկն են և համարվում են հունական զբոսաշրջության կարևոր կենտրոններից մեկը։ Զբոսաշրջային կղզիներից կարելի է առանձնացնել Սանտորինին, Հռոդոսը, Միկոնոսը, Կրետեն, Լեսբոսը, Կերկիրան և այլն։ Սանտորինին 2017 թվականի տվյալներով աշխարհի ամենաշատ այցելուներ ունեցող կղզին է՝ տարեկան շուրջ 25 միլիոն այցելուներով։

Կրետեն