Մասնակից:O'micron/Բայթաչափ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս էջը ներկայացված է գնահատման

Այս հոդվածը ներկայացված է գնահատման։ Խնդրում ենք հայտնել ձեր կարծիքը գնահատման ենթաէջում։
O'micron/Բայթաչափ
ԾննդավայրԻռլանդիա Դուբլին, Իռլանդիա
ՔաղաքացիությունԻռլանդիա Իռլանդիա
Մասնագիտությունդերասան, պրոդյուսեր և սցենարիտ:
Ակտիվ շրջան1978 - առ այսօր
IMDbID 0000321

Գաբրիել Ջեյմս Բըրն (անգլ.՝ Gabriel James Byrne, ), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության իռլանդացի դերասան։ «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի դափնեկիր է[1]:

Մանկության տարիներին նա ցանկացել է դառնալ քահանա, սակայն դարձել է ուսուցիչ և միայն 29 տարեկանում է որոշել դառնալ պրոֆեսիոնալ դերասան։ Կինոյում առավել հայտնի աշխատանքներն են` «Պետության պաշտպանությունը», «Միլլերի խաչմերուկը», «Կասկածելի դեմք»։ Հեռուստատեսությունում հատնի է HBO ամերիկյան մալուխային հեռուստացանցի հեռարձակած «Խնամառու» սերիալում կատարած հոգեբույժի դերով։ Գերադասում է նկարահանվել «արտ հաուս» նախագծերում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբրիելն ընտանիքի վեց երեխաներից ավագն է։ Հայրը՝ Այլին Բըրնը, Դուբլինում եղել է բանվոր, իսկ մայրը՝ Դենան, մասնագիտությամբ բուժքույր էր[2]: Նա ստացել է խիստ դաստիարակություն Քրիստոնյա եղբայրների կոնգրեգացիայի (անգլ.՝ Congregation of Christian Brothers) կաթոլիկական դպրոցներից մեկում, որի ուսուցման մեթոդների պատճառով այդ դպրոցից պահպանվել են վատ հիշողություններ[3]:

12 տարեկանում Գաբրիել Բըրնն ընդունվում է Բիրմինգհեմի սեմինարիա՝ մտադրություն ունենալով դառնալ միսիոներ Աֆրիկայում, բայց 1966 թվականին նրան հեռացնում են սեմինարիայից՝ «կանանց, ալկոհոլի, ծխախոտի և ֆուտբոլի նկատմամբ մեծ սեր ունենալու համար»[4]: Որոշ ժամանակ նա ապրում է պատահական վաստակով, իսկ հետո ընդունվում է Իռլանդիայի Դուբլին քաղաքի ազգային համալսարան, որտեղ ուսումնասիրում է գրականություն, հնչյունաբանություն, հնագիտություն, իսպաներեն և իռլանդերեն, ինչպես նաև հանդես է գալիս «Ստելլա Մարիս» (անգլ.՝ Stella Maris F.C.) ֆուտբոլային ակումբում։ 1973 թվականին, ստանալով վկայական, Բըրնը մեկնում է Իսպանիա, որտեղ դասավանդում է անգլերեն, ապա վերադառնում է հայրենի քաղաք և իգական դպրոցում դասավանդում է իսպաներեն և իսպանական գրականություն[2][3]:

Դերասանական կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին բեմական փորձը Գաբրիել Բըրնը ձեռք է բերել 1976 թվականին՝ մասնակցելով «Թարտոնի նախագիծ» (անգլ.՝ The Project Theater) փորձառական նախագծի ներկայացումներին՝ ստանալով շաբաթական քառասուն դոլար, ինչպես ինքն է նշում[3]: Սիրողական խումբը ղեկավարում էր իռլանդացի ռեժիսոր Ջիմ Շերիդանը, այնտեղ նաև սովորում էին երիտասարդ դերասաններ Լիամ Նիսոնին և Սթիվեն Ռիին։

Ես կյանքում միշտ առաջնորդվել եմ ինտուիցիայով:

Բըրնը իր մասնագիտական կարիերան սկսել է 1978 թվականից, երբ նրանք ընդունեցին Դուբլինի աբբայական թատրոնի խմբակ։ Նա միաժամանակ խաղում էր Ֆոկուս թատրոնում, որտեղ Դեյդրի Օ'Կոննելի ղեկավարության ներքո, Կոլմ Մինիի հետ հիմնեց դերասանական կարիերան Ստանիսլավսկու համակարգով։ Այդ նույն տարում Գաբրիելը առաջնաելույթ ունեցավ «Ձի հեծած սալաքարից կամրջով» (անգլ.՝ On a paving stone mounted) հեռուստաֆիլմում, իսկ ֆիլմի նկարահանումներից հետո սկսնակ դերասանը «Raidió Teilifís Éireann» Իռլանդիայի պետական հեռուստառադիոհեռարձակող ընկերության կողմից ստացավ «Ռիորդանների ընտանիքը» (անգլ.՝ Riordans) հեռուստասերիալում գլխավոր դերերից մեկը։ Այն պատմում էր իռլանդական գյուղական ընտանիքի մասին։ Սերիալը փակվեց 1979 թվականին, և Բըրնը որոշեց տեղափոխվել Լոնդոն[2]:

Իռլանդական հեռուստատեսությունում իր կարիերան ռիսկի ենթարկելով՝ նա հայտնվեց բրիտականական մայրաքաղաքում որպես գործազուրկ, և միայն կես տարի անց կարողացավ ընդունվել Ռոյալ-Քորտ ակումբ, ապա կարողացավ խաղալ Ազգային թատրոնի (անգլ.՝ Royal National Theatre) բեմում[5]:

Այդ ժամանակ էլ տեղի ունեցավ նրա առաջնաելույթը կինոյում Ջոն Բուրմենի «Էքսկալիբուր» (1981)[6] ֆիլմում, որտեղ նա խաղաց երկրորդական դեր՝ մարմնավորելով Ուտեր թագավորին։ Համարյա ինը տարի անց «Նյու Յորք Թայմս»-ում նրա դերի մասին ասվեց.

Դերը ոչ հաճելի, դաժան, կարճ և հիշարժան էր[7]:

Ֆիլմերի նկարահանումները Բըրնին տվեցին թատերական և ռեժիսորական մեծ ունակություններ, և նրա խոսքերով, նա այն ժամանակ այդքան էլ չէր հասկանում՝ ինչ էր տեղի ունենում նկարահանման հրապարակում[3]:

1980-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին լիամետրաժ ֆիլմին հաջորդում են նաև մյուսները՝ 1980-ականների կեսերին դերասանը առաջարկություն է ստանում խաղալ երեքից չորս նախագծերում։ Լայնատարած ճանաչում ստացավ «Պետության պաշտպանություն» ֆիլմից հետո՝ խաղալով լրագրողի դերը, ով ուսումնասիրում էր քաղաքական կոռուպցիայի գործը։ Գաբրիել Բըրնը կարծում էր, որ այդ մարտաֆիլմը բրիտանական լավագույն ֆիլմերից մեկն է՝ նվիրված մամուլի և կառավարական հարաբերությունների թեմային[3][5]:

Դրանց հաջորդեց երեք պատմական դերեր։ Երկու կենսագրական մինի սերիալներում նա խաղաց Քրիստափոր Կոլումբոսի և դուչեի ավագ որդու Վիտտորիոյի («Մուսոլինի: Աննախադեպ պատմություն») դերերը։ Անգլիացի ռեժիսոր Քեն Ռասսելը նկարահանեց Բըրնին լորդ Բայրոնի դերում, արտհաուս ժանրի «Գոթական» ֆիլմում, որտեղ բանաստեղծին և նրա ընկերներ Պերսիին և Մերի Շելլին համեմատում էին 1960-ականների ռոք երաժիշտների հետ՝ ստեղծելով իրենց աշխատանքները թմրանյութերի ազդեցության տակ[3]: 1987 թվականին «Fantsporto» միջազգային ֆանտաստիկ ֆիլմերի փառատոնին Բըրնը ճանաչվեց լավագույն դերասան, միանգամից երկու դերերի համար՝ «Պետության պաշտպանություն» ֆիլմի Բայրոնի և Նիկա Մալլենա դերերի համար[8]:

Նա նկարահանվեց ևս յոթ ֆիլմերում, որոնք քննադատների և հեռուստադիտողների փոքր շրջանում նկատվեցին[7], երբ 1989 թվականին Կոեն եղբայրների կողմից կանչվեց իրենց նոր 1930-ականների ամերիկյան հանցագործների մասին ֆիլմում՝ գլխավոր դերը խաղալու, այն կոչվում էր «Միլլեր խաչմերուկ» որը հիմնված էր Դեշիլ Հեմմեթ դետեկտիվ պատմվածքների մասին։

1990 թվականին «Միլեր խաչմերուկ» ֆիլմի թողարկումից հետո, Գաբրիել Բըրնը ստացավ միջազգային ճանաչում[7]: Խաղալով Իռլանդիայի մաֆիայի ղեկավարի խորհրդական Թոմ Ռեյգանի դերը՝ նա այն վերածեց դժվար և ինտրիգային գանգստերական ֆիլմերի հերոսներից մեկի։ Ինչպես նշում էր «Time» ամսագրի քննադատ Ռիչարդ Քորլիսը՝ «Էկզիստենցիալ հերոս, մութ իռլանդական հոգով»[9]: Ի հիշատակ այդ դերի, դերասանը իրական կյանքում կրում էր իր կերպարի մատանին[5]:

1990-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոեն եղբայրների ֆիլմը Բըրնի առաջ բացեցին նոր հնարավորություններ։ Ըստ Բըրնի՝ սկսվեց իր կարիերայի հոլիվուդյան փուլը[4]: Հետագայում ավելի զբաղված լինելով կոմերցիոն նախագծերում՝ նա ժամանակ է գտնում նկարահանվելու «Ազատ» ֆիլմում: Բըրնը հրաժարվում է «Մահացու զենք 3» ֆիլմում չարագործի դերից, ռեժիսոր Մայքլ Նյուելի իռլանդական ողբերգական «Դեպի արևմուտք» դրամայում խաղալու համար, որտեղ խաղում էր խմիչքի խելագար, երկու երեխաների հոր դերը[2]: Նա նաև մասնակցություն է ունեցել դանիացի ռեժիսոր Գաբրիել Այեքսեի «Յուտլանդիայի արքայազն» ֆիլմում՝ մեկնաբանելով Համլետի պատմությունը, իսկ 1995 թվականին նկարահանվել է Ջիմ Ջարմուշի «Մեռյալը» ֆիլմում։

Այդ նույն թվականին թողարկվեց Բրայան Սինգերի օսկարակիր «Կասկածելի դեմքեր» ֆիլմը, որտեղ դերասանը խաղացել է գլխավոր դերերից մեկը՝ նախկին ոստիկան և խաբեբա Դին Կիտոնի կերպարը։ Ինչպես ասում էր Բըրնը, մասնակիցներից ոչ ոք չէր ակնկալում, որ նկարահանումներին անցնելիս այդ «համեստ» ֆիլմը այդքան հաջողակ կլիներ հեռուստադիտողների շրջանում[3]:

Բացի դերասանական գործունեությունից, նա զբաղվում էր նաև կինոարտադրությամբ՝ գրում էր սցենարներ և զբաղվում ռեժիսորությամբ: Ջիմ Շերիդանի «Հանուն հոր» ֆիլմը, որտեղ նա հանդես էր գալիս որպես պրոդյուսեր, անվանակարգվել է «Օսկար»-ում «Լավագույն ֆիլմ» կատեգորիայում։ 1995 թվականին հրապարակվեց նրա ինքնակենսագրությունը՝ «Նկարներ իմ գլխում» անունով (անգլ.՝ Pictures in My Head)

«Ես եղել եմ Հոլիվուդյան կինեմատոգրաֆի ճիրաններում: Ես ապրել եմ Հոլիվուդում և, ենթադրում եմ, դարձել եմ հոլիվուդյան դերասան: Հոլիվուդում զգում ես շատ մեծ ճնշում,որ լինես դերասան կամ որոշակի տիպի աստղ: Ու եթե դու չես ընդգրկվում այդ աստղերի խմբում, ապա որոշակի իմաստով դու անհաջողակ ես: Ես այլևս չեմ խաբվի դրանով...»

- Գաբրիել Բըրն[4]

Երկրորդ տասնամյակում դերասանը շարունակում է համագործակցությունը եվրոպացի ռեժիսորների հետ, Ջուլիա Օրմոնդի և Ռիչարդ Հարիսոնի հետ նկարահանվելով, նաև Բիլ Աուգուստի հետ՝ «Սմիլլի ձմեռային զգացմունք» ֆիլմում։ Պատահականորեն հոլիվուդյան ակումբներից մեկում ծանոթանալով Վիմ Վենդերսի հետ՝ Գաբրիելը ստանում է համակարգչային մասնագետի դերը նրա նոր «Բռնության ավարտ» (1997) ֆիմում[10], որտեղ ցուցադրվում է նոր հիասքանչ տեխնոլոգիաներ ստեղծելու թեման։ Դրանից մեկ տարի առաջ նա նկարահանվել էր ողբերգա-կատակերգական «Գազազած շների ժամանակն է» ֆիլմում, որտեղ խաղում էր ավազակ Բենի դերը[11]:

1990-ականների վերջում, Բըրնի մասնակցությամբ թողարկվում են մի քանի ֆիլմեր, որոնք արժանացել են սուր քննադատությունների, այդ ֆիլմերն էին՝ «Երկաթե դիմակով մարդը»-ը, «Աշխարհի վերջ»-ը և «Դրոմներ»-ը[2][12]: Առաջին երկու ֆիլմերը հրապարակվել են 1999 թվականին, որտեղ նա խաղում էր միաժամանակ և՛ դևի, և՛ հոգևորականի դերեր, ինչի արդյունքում նա «Ոսկե ազնվամորի»-ում ներառվեց «երկրորդ պլանի ամենավատ դերասան» ցուցակում[13]:

2000-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին նա վերադարձավ թատրոնի բեմ՝ խաղալով Յուջին Օ'Նիլի «Լուսինը ճակատագրի խորթ մարդկանց համար» պիեսի Բրոդվե Ջիմ Թայրոնի դերը (բեմում է մարտի 19-ից հուլիսի 2-ը)[14]: Այդ դերի համար նա ստացավ Theatre World Award-ի մրցանակը[15] և անվանակարգվեց «Թոնի» մրցանակաբաշխության գլխավոր թատրոնային մրցանակի ցուցակում։ 5 տարի անց Գաբրիելը սկսեց խորանալ Օ'Նիլի դրամատուրգիայում, խաղալով «Պոետի հոգին» դրամայում[14]: Կոն Մելոդիի դերի համար (պիեսի գլխավոր հերոսը) դերասանը արժանացավ «The Outer Critics Circle Awards»-ի քննադատների մրցանակին[16]:

Այդ տարիներին Բըրնը որոշում է խաղալ հոգեբանական դրամաներում, մասնակցելով նկարահանումների Ավստրալիայում, Եվրոպայում, Կանադայում, Ռուսաստանում և Հարավային Աֆրիկայում: 2001 թվականի աշնանը նա ունենում է դուետ Միրանդա Ռիչարդսոնի հետ, աշխատելով կանադացի ռեժիսոր Դեյվիդ Կրոնենբերգի «Սարդ» թրիլլերի վրա, նրանք խաղում էին գլխավոր հերոսի ծնողների դերը, ում ենթագիտակցությունում ծնողները պատկերվում են սյուրռեալիստական վերափոխմամբ[17]:

2000-ականների կեսերին դերասանը նկարահանվել է երկու ֆիլմերում, որոնք հիմնված էին Ուիլյամ Տեկկերեի «Ինքնահավանության շուկա» և Տորնտոն Ուայլդերի «Սուրբ Լյուդովիկոսի կամուրջ» վեպերի հիման վրա, նաև մասնակցել է ռուսական հեռուստանախագծերում, որոնք նվիրված էին «Լենինգրադ»-ի շրջափակմանը (Ռուսաստանի Առաջին ալիքի պատվերով)։

2006 թվականի էդինբուրգյան միջազգային փառատոնում: «Ջինդաբայն» ավստրալական ֆիլմի համար պարգևատրվել է The Herald Angel կինոմրցանակով

2005 թվականին հրապարակվել է «Վաու-Վաու» դրաման, որը Ռալֆ Կոմպտոնի կյանքի մասին է, Սվազիլենդի թագավորությունում։ Բրիտանացի դերասան և ռեժիսոր Ռիչարդ Գրանթը ֆիլմում արտացոլել է իր մանկությունը: Նրա ծնողների դերի համար հրավիրվել են Միրանդա Ռիչարդսոնը և Գաբրիել Բըրնը, հոր երկրորդ կնոջ դերում (գաղութային կրթության նախարար) խաղացել է Էմիլի Վաթսոնը։ Գրանթի խոսքերով, Բըրնը ցանկանում էր ինչքան հնարավոր է քիչ բան իմանալ հերոսի իրական նախատիպի մասին, խաղի մեջ առաջ բերելով Հարրի Կոմպտոնի իր անձնական պատկերացման բնույթը, «սակայն նրա ստեղծած գերբնական կերպարը նման եղավ իմ հոր դիմանկարին, և ես պարտքի զգացում ունեմ Գաբրիելի առաջ, այն բանի համար, որ նա դա արել է մեծ քաջությամբ, ազնվությամբ և անզիջումունթյամբ»[18]:

Այդ նույն թվականին, դերասանը նկարահանվել է ռեժիսոր Ռեյ Լոուրենսի «Ջինդաբայն» ավստրալական ֆիլմում, որը դրականորեն է ընդունվել կինոքննադատների և հանդիսատեսի կողմից[4][19]: Դրամայի սյուժեն ամուսնական հարաբերությունների, բարոյականության սկզբունքների և անձնական ինքնաճանաչման մասին է, աղջիկ նախաբնիկի սպանության ֆոնի հիման վրա, նրա դիակը գտել էին ձկնորսության ժամանակ, բայց ոստիկանություն զանգահարելու փոխարեն, նրանք որոշեցին շարունակել իրենց հանգիստը և այդ մասին տեղեկացրեցին տուն վերադառնալուց հետո[20]: Այդ ֆիլմը Բըրնի համար երրորդն էր, որտեղ նա խաղացել է ամերակացի դերասանուհի Լորո Լիննիի հետ (ավելի վաղ, «Ուղղակի ճակատագրի փոփոխություն» և «Պոստկրիպտում»)։

Մետտ Կոենի «Էմոցիոնալ թվաբանություն» վեպի հիման վրա 2007 թվականին թողարկված նույնանուն կանադական ֆիլմը, որը պատմում է պատերազմի և ցեղասպանության մասին, Բըրնի գործընկերները դարձան Սյուզան Սարանդոնը, Քրիստոֆեև Պլամմերը, Մաքս ֆոն Զյուդովը և Ռոյ Դյուպյուին[21]: 2008 թվականին, Գաբրիել ելույթ ունեցավ իր համար բոլորովի նոր դերով, ներկայացնելով Արթուր թագավորին հայտնի «Կամելոտ» մյուզիքլում (անգլ. Camelot, բեմադրվել է Նյու Յորքի ֆիլարմոնիկ շենքում)[22]: Այս առիթով դերասանը նշել է, որ նա գալով կինո, որպես Ութեր և այժմ խաղալով նրա որդու դերը, ասես թե փակվել է նրա կյանքի շրջանակում[23]:

2009 թվականին, Գաբրիել Բըրնը պարգևատրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակով, «Դրամատիկական հեռուստասերիալի լավագույն դերասան» անվանաարգում[1], «Հիվանդները» հետուստասերիալում (անգլ.՝ In Treatment, պրեմիերա՝ հունվար 28, 2008) հոգեթերապևտ Պոլ Վեսթոնի դերի համար[24]: Ամերիկյան HBO կաբելային հեռուստաալիքը, որպես հիմք վերցրեց իսրայելական հեռուստանախագծային կառուցվածքը և զարգացրեց բնօրինակ դրամայում պատմությունը[25]: Այս ծրագիրը դերասաններին դարձրեց ավելի հայտնի հանտիսատեսների շրջանակներում և առաջացրեց լայն քննարկում մասնագիտական համայնքի հոգեթերապևտների միջև[26]:

2010-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի աշնանը, HBO-ում հրապարակել է «Հիվանդները» հեռուստասերիալի երրորդ և վերջնական եթերաշրջանը։ «Ես, Աննան եմ» (անգլ.՝ I, Anna) թրիլլերի պրեմիարան նուար ոճով[27], որի գլխավոր դերերում էին Բըրնը և Շարլոտ Ռեմպլինգը, տեղի է ունեցել է 2012 թվականի փետրվարին, Բեռլինի միջազգային կինոփառատոնի շրջանակներում[28]: Դերասանը մասնակցել է նաև Կոստա Գավրասի նոր «Կապիտալ» ֆիլմի նկարահանումներին[29]:

2011 թվականի հոկտեմբերին, Թոբի Սթիվենսոն և Ռուֆուս Սյուելլ դերասանների հետ միասին միացավ բրիտանական «Բոլոր իրերը բոլոր մարդկանց համար» մարտաֆիլմի (անգլ.՝ All Things to All Men, ռեժիսոր՝ Ջորջ Այզեք) նկարահանումներին։ Գաբրիել Բըրնը ներկայանում էր գլխավոր դերերից մեկում՝ ոճրագործության գլխավոր դեմք Ջոզեֆ Կորկոի դերում[30]:

Ավելի քան քսան տարիների ընթացքում, նա առաջին անգամ նկարահանվեց բրիտանական հեռուստեսությունում: 2012 թվականի նոյեմբերին, Channel 4 ալիքով, հեռարձակվեց «Պետական գաղտնիք» (անգլ.՝ Secret State) մինի սերիալը, որը հիմված էր Քրիս Մալլինսի «A Very British Coup» վեպի վրա, այն պատմում է մասայական դժբախտ պատահարների հետաքննության մասին, որոնք տեղի են ունեցել ամերիկյան նավթաքիմիական ընկերությունում։ Դերասանը խաղացել է գլխավոր հերոսին՝ քաղաքական գործիչ Թոմ Դոկինսի դերը, ով ուսումնասիրում էր ողբերգության պատճառները[31][32][33]:

Գաբրիել Բըրնը նաև ներգրավված էր «Վիկինգներ» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանում, որի պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականի մարտին, History Channel հեռուստաալիքով։ Նրա կերպարը դարձավ յարլ Հարալդսնը, հզոր ու նենգ սկանդինավյան վիկինգ, ով ավանդաբար հարձակվում էր հարևանների վրա[34]:

2012 թվականի օգոստոսին, BBC One-ն հայտնում է իռլանդացի գրող Բենջամին Բլեքի «Quirke» վեպի հիման վրա նկարահանված նույնանուն հեռուստասերիալի թողարկման մասին, որտեղ Բըրնը խաղալու էր գլխավոր դերը՝ 1950-ականների Դուբլինի գլխավոր պաթոգոլիստի դերը[35]: Պրեմիերան տեղի է ունեցել Իռլանդիայի RTE ալիքով, 2014 թվականի փետրվար 16-ին[36]:

2013 թվականի մայիսին, հայտնի դարձավ, որ Բըրնը ընտրվել է Վիկտոր Դաշկովի դերի համար, «Վամպիրների ակադեմիա: Արյունակից քույրեր» կինոնկարում[37]:

Պլաններում նշվում էր, որ իռլանդացի գրող Ֆլեն Օ՛Բրեյնի «Ջրում ապրողներ մասին» (անգլ.՝ At Swim-Two-Birds) վեպի էկրանիզացիայում Բըրնի մասնակցության մասին, որի ռեժիսորը Բրեբդան Գլիսոնն էր[38], ինչպես նաև Ագաթա Քրիսթի Կծկված հյուղակը» վեպի էկանավորումը[39]:

Անձնական և հասարակական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտ տասը տարի դերասանի ընկերուհին էր իռլանդուհի Էյն Օ'Քոննորը (իռլ. Áine O’Connor)։ Թողնելով հեղինակավոր պաշտոնը RTE-ում, հանուն Բըրնի տեղափոխվում է Լոնդոն: Չնայած նրան, որ զույգը բաժանվել է, նրանք, մինչև Էյնի մահանալը (1998 թվական, 50 տարեկան հասականում) մնացել են մնացել լավագույն ընկերներ[5]: 1988 թվականից 1999 թվականը ամուսնացած էր ամերիկացի դերասանուհի Էլլեն Բարկինի հետ։ Վերջինիս հետ ծանոթացել էր «Սիեստրա» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Սակայն 1993 թվականին նրանք ապրել են իրարից առանձին[40]: Նրանք ունեն մեկ աղջիկ՝ Ռոմին (ծնվ. 1992) և մի տղա՝ Ջեքը (ծնվ. 1989)[2]:

37 տարեկանում առաջին անգամ այցելելով ԱՄՆ-ը, բնակություն է հաստատում Նյու Յորքի Բրուքլին շրջանում, որպեսզի ավելի մոտիկ լինի մոր հետ ապրող երեխաների հետ, ում հետ նրանք շատ մոտ էին։ Դերասանը նախընտրում է խոսել անգլերեն իռլանդական շեշտադրությամբ, չի ձգտում ստանալ ԱՄՆ-ի քաղաքացիություն, ակտիվորեն զբաղվում է բարեգործական և հասարակական գործունեություններով, ինչպես Նյու Յորքում[41], այնպես էլ հայրենիքում[42]: Նա խոսում է իր մասին որպես բավականին ամաչկոտ մարդ, և ասում է, որ իրեն պետք է ջանք ներդնել մարդկանց հետ անկաշկանդ շփվելու համար[7][40]:

2004 թվականի նոյեմբերին Գաբրիել Բըրնը Իռլանդիայում նշանակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի արտակարգ և լիազոր դեսպան։ Երեք տարի անց նա Իռլանդիայի ազգային համալսարանից ստացել է արվեստի վաստակավոր գործչի (անգլ.՝ Honorary Doctor of Arts) կոչում[43]: 2010 թվականի մարտից մինչև հաջորդ տարվա դեկտեմբերը Գաբրիել Բըրնը նշանակվել է Իռլանդիայի մշակույթի դեսպան[44][45]:

2008 թվականին դերասանի մասին նկարայանվել է վավերագրական ֆիլմ, որն ուներ «Պատմություններ տնից» անվանում[46]: Այստեղ դերասանը այդ թվում պատմել էր, թե ինչպես խորը դեպրեսիայի պատճառով սկսեց չարաշահել ալկոհոլը և որի պատճատով ստիպված էր եղել մի քանի տարի բուժվել հիվանդանոցում: Այսքանից հետո Բըրնը խոստովանում է, որ դա, ամենայն հավանականությամբ, իր կյանքի ամենաբարդ բանն էր[40]:

Ստեղծագործական գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատները Գաբրիել Բըրնի դերերը հաճախ նկարագրում են որպես «մտախոհ դերեր», որը դերասանը տանել չի կարողանում։ «Ինչո՞ւ» հարցին դերասանը մի օր պատասխանեց, ասելով որ ուղղակի չի հասկանում «մտախոհության» իմաստը[26]:

«Վստահ եմ, որ մենք բոլորս ունենք նույն բառարանը՝ զգացմունքների, հույզերի բառարանը: Եվ կապ չունի, թե դու որտեղից ես. Իռլանդիայից, Գրենլանդիայից թե Ամերիկայից, մենք բոլորս խոսում ենք հույզերի լեզվով...»

- Գաբրիել Բըրն[47]

Բըրնը մանրամասնորեն մտածում է վարքագծի ձևը, խոսքում շեշտադրումները՝ սկսելով աշխատանքը դերերի հետ։ «Միլերի խաչմերուկ» ֆիլմի նկարահնումներին նա հետաքրքրվել է Ջոել Քոենից, թե ինչ է խորհրդանշում Թոմի գլխարկը, սակայն նա հակիրճ էր և նշեց միայն, որ այն շատ կարևոր է։ Այդ ժամանակ Բըրնը որոշեց, որ այն, թե ինչպես էին տղամարդիկ իրենց գլխարկներ կրում կարող է բանալի դառնալ նրանց զգացական իրադրության և փոխհարաբերությունները հսկանալու համար[7]:

Մասնակցելով տարբեր խոշոր հոլիվուդյան նախագծերի, դերասանը սկսում է ավելի գոհ մնալ իր խաղից և իրեն քամված է զգում «կորպորատիվ շրջանակում»[21][40]: Նրան հետաքրքրում է այն ֆիլմերը, որտեղ փորձարկում և արտացոլում են առկա խնդիրները[4][5]: Դերասանի սիրելի դրամատուրգներն են՝ Հենրիկ Իբսենը, Անտոն Չեխովը, Շոն Օ'Քեյսին[48]:

Ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը մի անգամ Բըրնի մասին ասել է. «ամբողջ ժամանակ թռչում է ռադարից ներքև» և երբեք չգիտես, թե ինչ կխաղա հաջորդ անգամ[47]: «Բանաստեղծի հոգին» պիեսի ներկայացման ժամանակ, Նյու Յորք Թայմսից մի հանդիսատես գրել է, որ Գաբրիել Բըրնը ներկայիս եզակի այն դերասաններից է, ով արժանի է բեմադրությունների. որոնք նրան թույլ կտան «մթնոլորը փոխել անդադար փոթորկոտ, դրամատիզմով լի հորձանուտի, որը նրա մեջ է ապրում»[49]:

  1. 1,0 1,1 «Best Performance by an Actor In A Television Series - Drama». The Hollywood Foreign Press Association (անգլերեն) — Перечень номинантов и лауреатов премии «Золотой глобус» в категории «Лучший актёр драматического телесериала». Արխիվացված է օրիգինալից 2012-01-31-ին. Վերցված է 2009-10-15-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Biography for Gabriel James Byrne». Turner Classic Movies (անգլերեն) — Биография Гэбриэла Бирна на сайте телеканала TCM. Վերցված է 2009-11-17-ին. {{cite web}}: Unknown parameter |0&afiPersonalNameId= ignored (օգնություն)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Alex Simon. (2009-04-02). «Gabriel Byrne: Talk to me». The Hollywood Interview (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-08-07-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 James Mottram. — О творческом пути и работе актёра над новой ролью в фильме «Джиндабайн»«Gabriel Byrne: Not one of the usual suspects» (անգլերեն). The Independent. Արխիվացված է օրիգինալից 2012-08-07-ին. Վերցված է 2009-11-17-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 John Maguire. — Эссе о творческом пути актёра«Gabriel Byrne». Confessions of a Film Critic (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-03-10-ին. Վերցված է 2009-11-19-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  6. «Filmography». Internet Movie Database: Gabriel Byrne (անգլերեն) — Годы выхода фильмов на экраны и расширенный перечень киноработ актёра. Արխիվացված է օրիգինալից 2012-03-10-ին. Վերցված է 2009-11-16-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Helen Dudar. — О творческом пути актёра в 1980 годы и работе над ролью в фильме «Перекрёсток Миллера»«Gabriel Byrne, Bound for "Miller's Crossing"» (անգլերեն). The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2012-03-10-ին. Վերցված է 2009-11-19-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  8. «Fantasporto Awards (1987)». Imdb.com (անգլերեն) — Награждённые премией фестиваля. Արխիվացված է օրիգինալից 2012-08-07-ին. Վերցված է 2012-07-26-ին.
  9. Richard Corliss. — Рецензия на премьеру фильма«Cinema: Married to The Mob» (անգլերեն). Time. Արխիվացված է օրիգինալից 2012-05-31-ին. Վերցված է 2009-11-22-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  10. Трофименков М. — Рецензия на премьеру фильма«Тоска Вима Вендерса». Искусство кино. Արխիվացված է օրիգինալից 2012-03-10-ին. Վերցված է 2009-11-20-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  11. Экслер А. «Криминальная трагикомедия «Время бешеных псов»». Субъективные заметки о фильмах. Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին. Վերցված է 2009-11-20-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  12. Маслова Л. — Рецензия на премьеру фильма «Стигматы»«Женщину украшают стигматы». Коммерсантъ. Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին. Վերցված է 2009-11-17-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  13. «Awards for 1999». Golden Raspberry Award (անգլերեն) — Перечень номинантов и лауреатов антипремии «Золотая малина». Վերցված է 2009-11-20-ին.
  14. 14,0 14,1 «Gabriel Byrne». The Broadway League (անգլերեն) — Страница об актёре на сайте Internet Broadway Database. Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին. Վերցված է 2009-11-20-ին.
  15. «Award Winners: 1999-2000». Theatre World Awards (անգլերեն) — Перечень победителей премии. Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին. Վերցված է 2009-11-18-ին.
  16. «2000 Tony Award Winners - Browse by Year». BroadwayWorld.com (անգլերեն) — Перечень номинантов и победителей премии. Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին. Վերցված է 2009-11-18-ին.
  17. Зинцов О. — Рецензия на фильм«Пришел «Паук»» (անգլերեն). Ведомости. Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին. Վերցված է 2009-11-24-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  18. Ann Hornaday. — О работе актёра над ролью в фильме «Вау-вау»«Gabriel Byrne, Not Brooding Over His Image». The Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին. Վերցված է 2009-11-24-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  19. Jim Schembri. — Обозреватель мельбурнской газеты отзывается о фильме как об одном из самых прекрасных и зрелых примеров австралийского кинематографа«Jindabyne». The Age. Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին. Վերցված է 2009-11-24-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  20. Трофименков М. — О показе фильма «Джиндабайн» на телеканале «Культура»«Телекино». Коммерсантъ. Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին. Վերցված է 2009-11-24-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  21. 21,0 21,1 Mark Leiren-Young. — О киноиндустрии и работе над ролью в фильме «Эмоциональная арифметика»«Gabriel Byrne is happy Canada figures into Emotional Arithmetic» (անգլերեն). Straight. Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին. Վերցված է 2009-11-20-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  22. «Byrne, Mazzie and Gunn Lead Philharmonic «Camelot» Cast». BroadwayWorld.com (անգլերեն) — Анонс спектакля, который игрался на сцене 7-10 мая 2008 года. Վերցված է 2009-11-24-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  23. Barry Egan. — О работе актёра над ролью в мюзикле«It's good to be the king in an all-singing revue». Independent.ie (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին. Վերցված է 2009-11-25-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  24. «In treatment». HBO (անգլերեն) — Официальный сайт сериала «Пациенты». Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին. Վերցված է 2009-11-27-ին.
  25. «Popular Israeli drama remade by HBO for American audience» (անգլերեն). Haaretz — О премьере сериала в США. Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին. Վերցված է 2009-11-25-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  26. 26,0 26,1 Katie Couric. — О возросшей популярности актёра после выхода на телеэкраны сериала «Пациенты»«Talk Therapy With Gabriel Byrne». CBS Sunday Morning (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին. Վերցված է 2009-11-20-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  27. «Projects: I, Anna» (անգլերեն) — Официальный сайт английской продюсерской компании անգլ.՝ Embargo films фильма «Я, Анна». Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին. Վերցված է 2010-02-20-ին.
  28. Ed Meza. «'Young Adult,' 'I, Anna' to unspool in Berlinale Special». Variety (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին. Վերցված է 2012-01-25-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  29. «Gabriel Byrne Enters 'Le Capital', Irish Actor in Talks To Star». The Irish Film & Television Network (անգլերեն). Վերցված է 2011-10-29-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  30. Mimi Turner. «Gabriel Byrne, Rufus Sewell, Toby Stephens Join Cast of 'All Things to All Men'». The Hollywood reporter (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին. Վերցված է 2011-10-29-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  31. Mimi Turner. «Gabriel Byrne Returns to British TV in 'Coup' Drama». The Hollywood reporter (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին. Վերցված է 2012-01-25-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  32. «Gabriel Byrne leads Channel 4's Secret State» (անգլերեն). Channel 4 — Пресс-релиз. January 24, 2012. Արխիվացված է օրիգինալից 2012-10-16-ին. Վերցված է 2012-09-27-ին.
  33. «Channel Four: Gabriel Byrne Interview». channel4.com (անգլերեն). October 17, 2012. Արխիվացված է օրիգինալից 2012-10-23-ին. Վերցված է 2012-10-18-ին.
  34. «Gabriel Byrne Cast In History's 'Vikings'». Deadline Hollywood (անգլերեն). May 21, 2012. Վերցված է 2012-05-23-ին.
  35. «Major Anglo-Irish co-production brings John Banville's acclaimed novels to BBC One». bbc.co.uk (անգլերեն). 24 august, 2012. Արխիվացված է օրիգինալից 2012-10-16-ին. Վերցված է 2012-08-25-ին.
  36. «The Quirke Enigma». rte.ie (անգլերեն). 15 Feburary 2014. Արխիվացված է օրիգինալից 2014-04-11-ին. Վերցված է 2014-02-18-ին.
  37. Patten D. (2013-05-18). «'Vampire Academy' Adds 'Modern Family's' Sarah Hyland, Gabriel Byrne & More To Cast» (անգլերեն). Deadline. Արխիվացված է օրիգինալից 2013-05-20-ին. Վերցված է 2013-05-18-ին.
  38. Ali Jaafar. — О новых ирландских кинопроектах«Parallel eyes Irish projects» (անգլերեն). Variety. Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին. Վերցված է 2009-11-27-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  39. Diana Lodderhose. «LaBute plots Agatha Christie's 'House'» (անգլերեն). Variety. Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին. Վերցված է 2012-01-25-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  40. 40,0 40,1 40,2 40,3 «Gabriel Byrne: Baring his soul on the small screen». Times ОnLine (անգլերեն) — Перепечатка рецензии из «The Sunday Times» на документальный фильм о Бирне. Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին. Վերցված է 2009-11-17-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  41. «Гэбриэл Бирн спасает «Дамбо»». «РуДата» — Актёр протестует против планов постройки 18-этажного дома в Бруклинском районе. Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին. Վերցված է 2009-11-21-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  42. Belinda McKeon. — Эссе о жизни и общественной деятельности актёра, а также об его отношении к психиатрии и новой роли в телесериале «Пациенты»«Gabriel Byrne, Actor» (անգլերեն). The Irish Times. Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին. Վերցված է 2009-11-17-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  43. «Honorary degree for Irish star». BreakingNews.ie (անգլերեն) — О присуждении учёной степени актёру за выдающийся вклад в ирландский и мировой кинематограф. Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին. Վերցված է 2009-11-18-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  44. «Gabriel Byrne announced as Cultural Ambassador» (անգլերեն). RTÉ — Новость, озвученная ирландским телевидением, о назначении актёра в качестве посла культуры Ирландии. Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին. Վերցված է 2010-06-20-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  45. Frieda Klotz. — Новость об уходе Бирна с посольской должности по причине занятости в новых кино- и театральных проектах.«'I did this work for free because I believe in it'» (անգլերեն). The Irish Times. Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին. Վերցված է 2011-12-20-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  46. «Gabriel Byrne: Stories from Home». Internet Movie Database (անգլերեն) — Фильм показан по телевидению в декабре 2008 года. Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին. Վերցված է 2009-11-17-ին.
  47. 47,0 47,1 Donna Nebenzahl. «Q&A with Gabriel Byrne». «Montreal Gazette» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-08-07-ին. Վերցված է 2009-11-20-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  48. «Интервью». Рос. фан-сайт о Габриэле Бирне — Представлен перевод интервью журнала Front & Center magazine of Roundabout Theatre Company (Fall 2005): John Istel. Irish Melody (копия текста)(անգլ.). Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին. Վերցված է 2012-01-28-ին. {{cite web}}: External link in |description= (օգնություն)
  49. Ben Brantley. «The Transformation of a Poseur, and the Loved Ones Who Suffer the Consequences» (անգլերեն). The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին. Վերցված է 2009-11-20-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)