Մասնակից:O'micron/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արա Ա Գեղեցիկ
Հին Հայաստանի արքա
Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ», Նկարիչ՝ Վարդգես Սուրենյանց:
Իշխանությունմ.թ.ա. 1769 — մ․թ․ա․ 1743
Թագադրումմ.թ.ա. 1769 թվական
ԾննդավայրԱրմավիր, Հայք
Վախճանի վայրԱրարատյան դաշտ (Արայի դաշտ), Հայաստան
Ազգությունհայ (Հայկ Նահապետի սերունդներից)
ՀարստությունՀայկազունիներ
ՆախորդԱրամ Ա Մեծ

Արա Ա Գեղեցիկ (ծնված՝ Արմավիր, Հայաստան — մահացած՝ մ․թ․ա․ 1743 թվական, Արայի դաշտ, Հայաստան), հայ ազգի լեգենդար հերոս, հնագույն շրջանի Հայաստանի թագավոր Հայկազունիների արքայական տոհմից, որը կառավարել է մ.թ.ա. 1769-ից մ․թ․ա․ 1743 թվականներին։ Արան եղել է հայոց նահապետ Հայկյան Արամի որդին, ըստ Մովսես Խորենացու` Հայկազունիների արքայատոհմի յոթերորդ ներկայացուցիչը:

Արամ Մեծի մահվանից հետո գահն անցնում է նրա մանկահասակ որդուն՝ Արային, մինչդեռ Համմուրաբին Բաբելոնը հասցրել էր իր հզորության գագաթնակետին և ձգտում էր նվաճել ամբողջ Մերձավոր Արևելքը։ Վերջինս կարճ ժամանակում պարտության է մատնում Հայքի դաշնակիցներին և Արամ Ա-ի հետ կնքած պայմանագիրը չխախտելու համար՝ փորձում է հայերի երկիրը նվաճել իր վասալ Ասորեստանյան թագավորության միջոցով։ Ասորեստանի թագավոր Շամշի-Ադադ Ա-ը կարողանում է թոթափել Հայքից՝ իր երկրի կախվածությունը, մինչդեռ վերջինիս հաջորդած Իշմե-Դագանը թուլամորթաբար Ասորեստանը զիջում է Բաբելոնի գերիշխանությանը։ Համմուրաբիի մահվանից հետո Բաբելոնը կորցնում է իր տարածաշրջանային ազդեցությունը, մինչդեռ Ասորեստանը ևս կարողանում վերականգնել իր երբեմնի փառքը։ Մ.թ.ա. 1756 թվականին Ասորեստանի գահակալ է դառնում Մութ-Ասկուրը, մինչդեռ փաստացիորեն երկիրը կառավարում էր վերջինիս իշխանատենչ մայրը՝ Շամիրամը։ Մ.թ.ա. 1743 թվականին ասորական բանակը ներխուժում է Հայաստան։ Մովսես Խորենացու հավաստմամբ՝ այս հարձակման շարժառիթը Ասորեստանի թագուհու տենչանքն էր «Գեղեցիկ» մականունը կրող Արա արքայի նկատմամբ։ Արա լեռան ստորոտում տեղի ունեցած արյունոտ ճակատամարտում հայերին հաջողվում է կասեցնել թշնամու առաջխաղացումը, թեև հայոց արքան զոհվում է մարտում։ Այս դեպքերի և իրադարձությունների կապակցությամբ մ.թ.ա. 2-րդ հազարամյակում հյուսվել է «Արա Գեղեցիկ և Շամիրամ» ավանդազրույցը, որը ոսկեդարի շրջանում մշակել է պատմահայր Խորենացին։ Ըստ վիպասանքի՝ Ասորեստանի թագուհին գայթակղել է Արային, մինչդեռ հայոց արքան հավատարիմ է մնացել իր կնոջը՝ Նուարդին և զոհվել հանուն սեփական արժանապատվության։ Շամիրամը Արայի անշունչ մարմինը տանում է ապարանք և արալեզների միջոցով փորձում վերակենդանացնել նրան։

Արա Գեղեցիկը արմնավորում է հեթանոս հայերի հավատալիքները մեռնող և հառնող աստծու, բնության զարթոնքի, նաև ընտանեկան առաքինության և ողջամտության մասին։ Արայի պաշտամունքի լայն տարածվածության մասին են վկայում Այրարատ, Արագած, Արայի լեռ, Արայի դաշտ, Արայի գյուղ և բազմաթիվ այլ տեղանուններ։ Արային էր նվիրված հայոց հեթանոսական տոմարի վեցերորդ ամիսը, որը կոչվում էր Արաց։ Որոշ ուսումնասիրողներ, ինչպես Հայկյան Արամին նույնացնում են Արամե Ուրարտացու հետ, այնպես էլ ընդհանուր պատմական զուգահեռներ են գտնում Արա Գեղեցիկի և Վանի արքա Արգիշտի Ա-ի իջև: Մովսես Խորենացին հավաստում է, որ Արա Գեղեցիկից հետո հայոց գահին բազմել է վերջինիս պարթևակազմ որդին՝ Կորդոսը, որը արքա է օծվում Արամ Բ Կորդոս անվան տակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանը նախորդիվ՝ Հայկյան Արամի օրոք
(նկարում՝ Արա Գեղեցիկի ծնունդը)

Հայկյան Արամը հաղթելով մեդացի նվաճողներին՝ Հայաստանի հարավարևելյան սահմանը հասցրեց մինչև Զարասպ լեռը և այս կողմի կառավարումը հանձնեց Սիսակյաններին: Այնուհետև ասորեստանցիներից ետ է գրավել Կորդուքը, Դաշտային Ասորեստանը և այս կողմի կառավարիչ կարգել Կադմոսին: Կապադովկիայի կողմերում տապալել է Տիտանյան Քաղյանի բռնատիրությունը և այնտեղ կուսակալ նշանակել իր ազգական Մշակին, որն հիմնել է Մաժաք քաղաքը։ Արամը մարմնավորում է հայ ժողովրդի համախմբման ընթացքը Վանի թագավորության պատմական սահմաններում: Նրա պայքարը պատկերում է նաև Հայաստանի զատորոշումը շրջապատող սեմական, փոքրասիրական և իրական աշխարհներից: Հայ մատենագիրները «Հայաստան» անվան փոխարեն երբեմն գործածում են «Արամեան տուն», «Արամեան ազգ» արտահայտությունները:

Արա Գեղեցիկը, ինչպես և հնագույն շրջանի Հայաստանի մյուս թագավորները, հայկական իրականության մեջ մեծապես ընդունված են որպես առասպելական կերպարներ, որոնց մասին հյուսվել են դյուցազներգություններ, առասպելներ և լեգենդներ։ Այնուամենայնիվ, Արայի գործունեության ժամանակաշրջանը, ինչպես նաև վերջինիս օրոք տեղի ունեցած դեպքերն ու իրադարձությունները, որոնք մեզ են հասել պատմահայր Մովսես Խորենացու հաղորդումներից, գլխավորապես համապատասխանում են օբյեկտիվ իրականությանը։

Ծագում և վաղ տարիների կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արան, որին ժողովուրդը շնորհել է «Գեղեցիկ» պատվանունը, սերվել է Հայկազունիների սկզբնադիր ընտանիքից՝ հայերի անվանադիր Հայկ նահապետի սերունդներից։ Ըստ Մովսես Խորենացու՝ Արա Ա-ն հանդիսանում է Հայկազունիների տոհմի յոթերորդ ներկայացուցիչը։ Նրա հայրը եղել է հեղինակավոր նահապետ Հայկյան Արամը, որը ոչ հեռավոր անցյալում ստեղծել էր հայկական աշխարհակալություն՝ հպատակեցնելով շատ ժողովուրդների։ Արա Գեղեցիկի Արամ հայրը եղել է բարձրահասակ, գեղեցիկ, թիկնեղ ու հրապուրիչ տղամարդ՝ հայ լեռնականի արտաքնով։ Պատահականություն չէ, որ հույն պատմիչները արևելքում լսելով Հայկյան Արամի և նրա ժողովրդի պատմությունները, հայ-արմենների Արամ թագավորի մասին զրույցներն ու երգերը, հելլենականացրել են Արամին՝ վերջինիս նույնացնելով Ստրաբոնի կողմից հիշատակված Արմենիոսի հետ։ Աստվածաշնչյան տարեգրության[1] և օտար պատմագրության մեջ առկա են փաստագրում, ըստ որի Արամ նահապետն ունեցել է մի քանի արու ժառանգներ, որոնք տիրել են արևելքի երկրներին[2]։

Պատմահայր Մովսես Խորենացին իր հաղորդումներում քանիցս նշում է, որ Արամի որդիներից ավագը եղել է Արան։ Մասնավորապես, «Պատմություն հայոց»-ում ասվում է․ «․․․և ծնավ Արամը բազում ուստրեր ու դուստրեր, որոնցից անդրանիկը Արա Գեղեցիկն էր»։ Քերթողահայրը այս կապակցությամբ գրել է նաև հետևյալը․

Այս Արամը տարիներ ապրելով սերեց Արային, որից հետո էլի շատ տարիներ ապրելով մեռավ։
- Մովսես Խորենացի, «Պատմություն հայոց», գիրք 1

Հայկազունիների շրջանում եղել է բազմակնության կամ հարճերից զավակներ ունենալու հնավանդ սովորություն, սակայն ընդունված կարգով՝ գահը ժառանգելու իրավունք ուներ միայն արքայի օրինական որդիներից ավագը։ Այս ամենը հերթական անգամ հաստատում է Արա Գեղեցիկի՝ Արամի ավագ որդին լինելու վարկածը։ Ըստ Մովսես Խորենացու մատենագրությունների՝ դեռ պատանի հասակից «Արան մասնակցել է հայկական բանակների արշավանքներին, ձեռք բերելով բանակներ կառավարելու փորձ»։





Գեղեցիկի գործողությունները ևս լիովին համապատասխանում են համաշխարհային պատմությանը և այն ժամանակի ոգուն, երբ Չամչյանը տեղադրել է նրա գահակալության տարիները։ Իրոք, երբ Համադրման մեթոդը կիրառելով շարունակում ենք դիտարկել ՀՏՊ-ն ընդհանրապես և Արա I Գեղեցիկի գահակալության ռազմա-քաղաքական պատմությունը մասնավորապես, պարզ է դառնում, որ այստեղ ևս ամեն ինչ ավելի քան իրական է։

Արամ I Մեծի մահվանից հետո նրա տերությունը դադարեց գոյություն ունենալ։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Համուրապպին (մ.թ.ա. 1792-1750), որը արդյունավետ բարենորոգումներով մինչ այդ սկիզբ էր դրել Բաբելոնի աննախադեպ վերելքին և սկսել էր վիճարկել Հայոց թագավորության գերիշխանությունը Մերձավոր Արևելքում, իր գահակալության 30-րդ տարում (մ.թ.ա. 1762 թվական). «… հզոր աստվածների ուժով ճզմեց Էլամի բանակին, որը եկել էր Մարաշխայից, ինչպես նաև Սուբարտուին, կուտիներին, Էշնունային և Մալգումին, որոնք բարձրացել էին մեծ ուժով, ջարդեց մեկ արշավանքի ընթացքում»։ Հայոց թագավորությունը ծանր պարտություն կրեց։ Իրավիճակը բարդանում էր նաև նրանով, որ արդեն գրեթե տաս տարի էր, որ չկար Մեծն Արամը, իսկ նրա որդի Արան դեռևս երեխա էր։ Արդյունքում Հայոց աշխարհակալությունը դադարեց գոյություն ունենալ, իսկ հաջողությունը զարգացրած Համուրապպին. «…ամրապնդեց Շումերի և Աքքադի հիմքերը»[1]։

Մ.թ.ա. 1761 թ-ին Բաբելոնի գերիշխանության տակ գտնվող Մարիի արքա Զիմիր-Լիմը (մ.թ.ա. 1780-1758), իր բանակում ունենալով բաբելոնյան 3.000-անոց մի օժանդակ զորաբանակ, ասպատակեց Հայաստանի հարավային շրջանները, թեև ի վերջո ստիպված եղավ նահանջել[2]։ Մ.թ.ա. 1760 թ-ին արդեն բուն Բաբելոնի բանակին հաջողվեց գրավել հայերին դաշնակից Մանկիսում քաղաքը։ Արդյունքում հայերը ստիպված եղան նահանջել դեպի լեռները, իսկ Էլամն ու Մալգումն էլ իրենց հերթին փակվեցին սեփական սահմաններում։ Հակաբաբելոնյան դաշնակից ուժերը փորձեցին վերսկսել հարձակումը մ.թ.ա. 1757 թ-ին, սակայն Տուրուկայի ճակատամարտում (Հյուսիսային Միջագետք) կրկին պարտություն կրեցին։ Արդյունքում Բաբելոնի գերիշխանությունը Մերձավոր Արևելքում ավելի ամրապնդվեց։ Սակայն Համուրապպին գոհ չմնաց նաև սրանից և նպատակ դրեց վերջնականապես ծնկի բերել հայերին։ Ընդ որում, որպեսզի չհամարվի հենց նոր կնքած խաղաղությունը խախտած անձ, այս անգամ Բաբելոնի արքան մարտական գործողություններ սկսեց իր վասալի` Ասորեստանի միջոցով։

Արդեն Արամ I Մեծի թագավորության վերջին տարիներին Ասորեստանի արքա Շամշի-Ադադ I-ը (մ.թ.ա. 1813-1781) իրեն բավականին ազատ էր զգում։ Ու թեև իր նախորդի սարսափելի ջախջախումը այդպես էլ չմոռացած Ասորեստանի այս արքան իրեն չափազանց զգույշ էր պահում, այնուհանդերձ դա չէր խանգարում վերջինիս բուռն գործունեություն ծավալել։

Մի քանի հաջող արշավանքներով Շամշի-Ադադ I-ին հաջողվեց զավթել մի շարք քաղաքներ Տիգրիսի միջին հովտում, իսկ հետո գրավել նաև Ասսուրը։ Բայց սրանով փառասեր այս տիրակալը չբավարարվեց։ Վերջինիս հաջողվեց իր պետությանը միացնել նաև Մարիի քաղաք-պետությունը, իր տիրապետությունը հաստատել Բալիհ[3] և Խաբուր գետերի հովիտներում, ինչպես նաև գրավել Կատնա երկրամասը հարավային Ասորիքում։ Սեփական արձանագրություններում Ասորեստանի այս արքան հպարտանում է, որ իրեն հաջողվել է հարկատու դարձնել Ասորեստանից հյուսիս-արևելք գտնվող Տուրկիշի արքաներին, ինչպես նաև հուշակոթող թողնել Լավանա երկրում` «Մեծ ծովի ափին»[4]։ Ընդ որում հատկանշական է, որ իր թագավորության վերջին տարիներին կախումը Հայոց թագավորությունից Ասորեստանի համար գործնականում դարձել էր արդեն ձևական։ Այս մասին է վկայում այն հանգամանքը, որ Շամշի-Ադադ I-ը իրեն հռչակեց ոչ թե «իշշիակկում» (կառավարիչ), այլ «շարկիշշատի», որը թարգմանաբար նշանակում է. «Բազմաթիվների արքա»։ Եվ վերջապես հենց Շամշի-Ադադ I-ն էր, որ սերտ հարաբերություններ հաստատեց վերելքի ուղին բռնած Բաբելոնի հետ, որի սեմիտական բնույթը վերջինիս բնականաբար ավելի հարազատ էր, քան արիական Հայաստանը[1]։

Շամշի-Ադադ I-ի մահից հետո իրադրությունը Միջագետքում ավելի արմատական փոփոխությունների ենթարկվեց։ Հաջողակ այս արքայի որդին և հաջորդ Իշմե-Դագան I-ը (մ.թ.ա. 1781-1756) իրեն դրսևորեց որպես թույլ մի տիրակալ և հաստատուն կերպով սկսեց զիջել ավելի ու ավելի ուժեղացող Բաբելոնին։ Ընդ որում այս արքան ստիպված էր ոչ միայն ծանր ու անհեռանկար պատերազմ մղել Ներքին Զաբ և Դիալա գետի հովիտներում բնակվող լեռնականների դեմ, այլև` մշտապես դիմագրավել պալատական խարդավանքներին։ Իրավիճակը բարդացնում էր հատկապես իշխանատենչ և ամենազոր կնոջ` Շամիրամի (Շամմուրամաթի), առկայությունը։ Այս ամենը ի վերջո հանգեցրեց նրան, որ Իշմե-Դագան I-ը ստիպված եղավ ընդունել Բաբելոնի ուղղակի գերիշխանությունը և մարտական գործողությունների մեջ ներքաշվել հենց նոր ծանր պարտություն կրած Հայոց թագավորության դեմ։

Հետագա իրադարձությունների մասին մեզ տեղեկություններ է փոխանցում Դիոդորոս Սիկիլիացին. «Այնուհետև նա (ըստ հեղինակի` Նինոսը – Մ.Հ.) մեծ զորքով ներխուժեց Արմենիա և մի շարք քաղաքներ ավերելուց հետո կոտորեց տեղի բնակչությանը։ Ուստի և նրանց թագավոր Բարզանեսը, տեսնելով, որ ինքը ի վիճակի չէ նրա դեմ կռվելու, առատ նվերներով դիմեց նրան և ասաց, որ ինքը կկատարի նրա բոլոր հրամանները»։ Դրանից հետո «Նինոս»-ը Բարզանեսին «… վերաբերվեց մեծահոգաբար և համաձայնվեց, որ նա տիրի Արմենիային… զորք ուղարկի և միջոցներ իր բանակի համար»[2]։ Այսպիսով մ.թ.ա. 1756 թ-ին ինչ-որ տեղ Մեծ Զաբ գետի հովտում տեղի ունեցավ ճակատամարտ, որում փոքրահասակ արքայի խնամակալի գլխավորած Հայկական բանակը անհաջողության մատնվեց[3]։ Հայոց թագավորությունը ստիպված եղավ առժամանակ ընդունել Ասորեստանի, իսկ միջնորդավորված ձևով նաև Բաբելոնի գերիշխանությունը։

Սակայն Ասորեստանի վիճակն էլ փայլուն չէր։ Ճիշտ է, Համուրապպիի մահվանից հետո Բաբելոնը սկսեց զիջել դիրքերը, սակայն Ասորեստանը ևս բռնել էր անկման ուղին։ Մութ-Ասկուրը (մ.թ.ա. 1756-1740), որը հաջորդել էր հորը, ըստ էության կառավարում էր ձևականորեն և ողջ փաստական իշխանությունը գտնվում էր նրա իշխանատենչ մոր` Շամիրամի, ձեռքին։ Հենց վերջինիս նախաձեռնությամբ էր, որ մ.թ.ա. 1743 թ-ին Ասորեստանի բանակը կրկին ներխուժեց Հայաստան։ Հերթական այս հարձակման համենայն դեպս գոնե ձևական պատճառը լայնորեն հայտնի է` Ասորեստանի թագուհու տենչանքը Հայոց արքայի նկատմամբ։ Արա լեռան ստորոտում տեղի ունեցած արյունոտ ճակատամարտում հայերին հաջողվեց կասեցնել թշնամու առաջխաղացումը, թեև Հայոց արքան ընկավ մարտում[4]։ Հայկական բանակը, որը նահանջել էր, սկսեց արագորեն համալրումներ ստանալ, ինչն էլ ստիպեց թշնամուն ի վերջո հեռանալ Հայաստանից։

Իսկ այժմ մի փոքր ժամակագրություն։ Համաձայն «մասսորետյան տրադիցիա»-ով կազմված ու այժմ էլ Իսրայելում գործածության մեջ գտնվող Հրեական պաշտոնական օրացույցի հիման վրա վերականգնված «Աստվածաշնչյան ժամանակագրության»` Աբրահամը ծնվել է «աշխարհի արարում»-ից (մ.թ.ա. 3760 թ.) հետո 1948 թ-ին, ինչը համապատասխանում է Գրիգորյան օրացույցի մ.թ.ա. 1812 թ-ին։ Համաձայն Եվսեբիոս Կեսարացու կողմից վերականգնված ժամանակագրության` Շամիրամը Աբրահամի ժամանակակիցն էր, այսինքն ծնվել էր մ.թ.ա. XIX դարի վերջում կամ XVIII դարի սկզբում։ Իր հերթին, համաձայն Դիոդորոս Սիկիլացու[5], Շամիրամի ամուսինը` հերթական «Նինոս»-ը, պայքարել է իր թագավորության արևելքում գտնվող լեռնականների դեմ, ինչը հաստատվում է սեպագրերից հայտնի այն տեղեկությունով, որ Իշմե-Դագան I-ը ծանր պատերազմներ է մղել Ներքին Զաբ և Դիալա գետերի հովիտներում։ Հաշվի առնելով այս հանգամանքը` լիովին տրամաբանական է կարծել, որ որպես Շամիրամի ամուսին հանդես եկող հերթական «Նինոս»-ը իրականում հենց Իշմե-Դագան I-ն է։ Մովսես Խորենացին հայտնում է, որ. «Արան (Արա I Գեղեցիկը (մ.թ.ա. 1769-1743 – Մ. Հ.) Նինոսի վախճանվելուց քիչ տարիներ առաջ խնամակալ դարձավ իր հայրենիքին»։ Վերևում արդեն ցույց տրվեց, որ այստեղ հանդիպող «Նինոս»-ը իրականում Իշմե-Դագան I-ն է, որը մահացել է մ.թ.ա. 1756 թ-ին։ Արա I Գեղեցիկը արքա է հռչակվել մ.թ.ա. 1769 թ-ին և ակնհայտ է, որ Խորենացին ու Չամչյանը այստեղ ևս չեն սխալվել։ Ավելին, աղբյուրները հայտնում են, որ Շամիրամը իշխել է 42 տարի[1]։ Ինչպես արդեն ասվեց, Իշմե-Դագան I-ը մահացել է մ.թ.ա. 1756 թ-ին, որից հետո էլ հենց պետք է հաշվել «շամիրամյան» 42 տարին։ Այսպիսով ակնհայտ է, որ մ.թ.ա. XIX դարի վերջում կամ XVIII դարի սկզբում ծնված, մ.թ.ա. 1780-1770-ական թվականներին Իշմե-Դագան I-ի հետ ամուսնացած և մ.թ.ա. 1756 թ-ից հետո էլ 42 տարի իշխած Շամիրամը, որը մահացել է մ.թ.ա. 1714 թ-ին, լիովին կարող էր լինել Արա I Գեղեցիկի և նրա որդի Արա II Կարդոսի ժամանակակիցն ու մարտական գործողություններ ձեռնարկել հայերի դեմ սկզբում մ.թ.ա. 1743 թ-ին, իսկ հետո էլ իր բանակով մասնակցել մ.թ.ա. 1725 թ-ին տեղի ունեցած մարտերին։ Այսինքն Շամիրամի քաղաքական գործունեության ավարտը կարելի է թվագրել մ.թ.ա. 1725 թ-ով[2], նրա մահը` մ.թ.ա. 1714 թ-ով, իսկ քաղաքացիական պատերազմի տարիների Ասորեստանի վերջին արքայի գահակալումը ավարտվում է մ.թ.ա. մոտավորապես 1700 թվականով[3]։

Հայերի դեմ մղված ծանր պատերազմից հետո Ասորեստանը արագ տեմպերով սկսեց թուլանալ, իսկ այն բանից հետո, երբ մ.թ.ա. 1740 թ-ին Մութ-Ասկուրը զոհ գնաց ակնհայտորեն իր մոր կողմից հղացած պալատական դավադրությանը[4], Ասորեստանում սկիզբ առավ ու երկար տասնամյակներ շարունակվեց քաղաքացիական իսկական մի պատերազմ։ Կյանքը ցույց տվեց, որ Հին աշխարհի ամենագեղեցիկ և իշխանատենչ կանանցից մեկը այդպես էլ չկարողացավ դրսևորել իրեն քաղաքական ասպարեզում։ Մութ-Ասկուրի մահվանից հետո Ասորեստանի տարբեր մասերում տարբեր ժամանակներում իրենց արքա հռչակեցին Ռիմուշը, Ասինումը, Պուզուր-Սինը, Ասսուր-դուգալը, Ասսուր-ապլա-ադինը, Նասիր-Սինը, Սին-Նամիրը, Իպկի-Իշուրը, Ադադ-Ցալուլը և Ադասին

  1. Աստվածաշունչ, Հին Կտակարան, Ծննդոց 10, 11, Բեյութ, 1990:
  2. Հովսեպոս Փլավիոս: «Հրեական հնախոսություն»: