Մասնակից:NunyaSarg/Ավազարկղ
Արժեթուղթ, սահմանված ձևի և պարտադիր վավերապայմանների պահպանմամբ, գույքային իրավունքները հավաստող փաստաթուղթ, որի իրականացումը կամ փոխանցումը հնարավոր է միայն այն ներկայացնելիս։ Արժեթուղթը համարվում է ֆինանասական ակտիվ[1]։ Արժեթղթի փոխանցմամբ փոխանցվում են դրանով հավաստվող բոլոր իրավունքները։ Օրենքով նախատեսված դեպքերում և կարգով՝ արժեթղթով հավաստված իրավունքների իրականացման և փոխանցման համար բավարար են հատուկ գրանցամատյանում (սովորական կամ համակարգչային) դրանց ամրագրման մասին ապացույցները։ Հայաստանում արժեթղթերի շուկան կարգավորվում է «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով[2]։
Արժեթղթերի տեսակները
[խմբագրել | խմբագրել կոդը]Արժեթղթերը լինում են բազմաթիվ տեսակների: Դրանք են`
- Բաժնետոմսեր
- Պարտատոմսեր
- Սեփականաշնորհման հավաստագրեր
- Առևտրային արժեթղթեր
- Մուրհակներ
- Ավանդային հավաստագրեր
Բաժնետոմսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Արժեթղթերի շուկայում շրջանառություն են կատարում միջին և երկարաժամկետ արժեթղթեր: Արժեթղթերը լինում են հաստատագրված և չհաստատագրված եկամուտներ ապահովողներ: Բացի դրանից, արժեթղթերը կարող են փոխանցվել ուրիշ անձանց: Արժեթղթերի ամենատարածված և զանգվածային տեսակներից են բաժնետոմսերը: Բաժնետոմը (լատիներեն actio բառից է, որը նշանակում է տնօրինել, թույլատրել, պահանջել) արժեթուղթ է, որը վկայում է դրա տիրոջ կողմից բաժնետիրական ընկերության ընդհանուր կապիտալի մեջ որոշակի բաժնեմասի ներդրման մասին և նրան իրավունք է վերապահում ընկերության շահույթից որոշակի եկամուտ ստանալու` իր ներդրումներին համապատասխան: Բաժնետոմսը չհաստատագրված եկամուտ ապահովող արժեթուղթ է: Ընդհանրապես, բաժնետոմս թողարկող ընկերությունը պետք է մանրամասն տեղեկություն տա իր ֆինանսական դրության մասին, որից հետո ստանա բաժնետոմս թողարկելու իրավունք: Իրավունքը ստանալուց հետո բաժնետիրական ընկերությունը հայտարարում է բաժնետոմսերի թողարկման մասին և դրանք տարածում է ներդրումային բանկի միջոցոց: Այսպիսով, բաժնետոմսը նախ` սեփականության իրավունք է, երկրորդ` շահույթ ստանալու իրավունք:
Բաժնետոմսի բերած շահույթը կոչվում է շահաբաժին (դիվիդենդ): Բաժնետոմսի վրա նշված արժեքը կոչվում է անվանական արժեք: Վերջինս որոշվում է հետևյալ կերպ. Բաժնետիրական ընկերության գործող, իրական կապիտալի արժեքը բաժանվում է բաժնետոմսերի թվի վրա: Սակայն արժեթղթերի շուկայում բաժնետոմսի առք ու վաճառքը կատարվում է ոչ թե այդ նշված արժեքով, արժեթղթի շուկայում տարերայնորեն ձևավորված գներով: Բաժնետոմսի գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է, որ բաժնետերը իրավունք չունի բաժնետիրական ընկերությունից հետ պահանջելու ներդրված կամ բաժնետոմսի համար վճարված գումարը: Հենց դա էլ հնարավորություն է տալիս բաժնետիրական ընկերությանը ազատ տնօրինելու իր կապիտալը, առանց վախենալու, որ դրա մի մասը կարող է հետ վերադարձվել փայատիրոջը: Պարզվում է, որ բաժնետոմս ձեռք բերողը միշտ ռիսկի է դիմում: Մյուս կողմիցմ ստացվում է, որ բաժնետոմսը անժամկետ արժեթուղթ է: Բաժնետոմսը կարող է իր նշանակությունն ու իմաստը կորցնել միայն այն դեպքում, եթե բաժնետիրական ընկերությունը դադարի գոյություն ունենալուց: Բաժնետոմսը, որպես սեփականություն, տիրոջը ձայնի իրավունք է տալիս: Այսինքն` բաժնետոմսի սեփականատերը հնարավորություն է ստանում մասնակցելու ընկերության կառավարմանը: Որպես բաժնետոմսի առանձնահատկություն կարող ենք նշել նաև այն, որ չնայած բաժնետոմսը սեփականատիրոջը որոշակի շահույթ ստանալու իրավունք է վերապահում, բայց ոչ մի հանձնարարություն չի ամրագրում պարտադիր շահույթ վճարելու մասին: Եթե ընկերությունը շահաբաժին չի վճարում, ապա բաժնետոմսի սեփականատիրոջը իրավունք չի տրված բողոքելու դրա դեմ: Չէ՞ որ բաժնետոմսի սեփականատերերը ընդհանուր կապիտալի համասեփականատերերն են և, որպես այդպիսիք, կամավոր իրենց վրա են վերցնում ընկերության վնասների ու սնանկացման ռիսկը: Սովորաբար, շահաբաժնի չափը կարող է տատանվել` կախված ընկերության գործունեությունից: Ընկերությունն ինքն է որոշում շահաբաժինների ձևով շահույթի բաշխման կարգը: Այն կարող է բաշխվել կա՜մ ամբողջությամբ, կա՜մ մասնակիորեն: Բաժնետոմսը կարեղ է նորից փողի վերածվել միայն ու միայն վաճառելու դեպքում: Տարբեր երկրներում շրջանառության մեջ են գտնվում տարբեր տեսակի բաժնետոմսեր: Բաժնետոմսի առավել տարածված տարատեսակներն են.
Սովորական և արտոնյալ բաժնետոմսեր: Սովորական է կոչվում այն բաժնետոմսը, որի սեփականատիրոջը տրված են բաժնետիրական ընկերության սահմանված իրավունքներ: Այսպես, դրանք իրենց սեփականատիրոջը իրավունք են տալիս մասնակցելու բաժնետերերի ժողովին` ձայնի իրավունքով: Բացի դրանից, շահաբաժինների (ընկերության լուծարման դեպքում` լուծարային արժեքների) վճարումը կարող է իրականացվել միայն համապատասխան միջոցնեը արտոնյալ բաժմետոմս ունեցողներին վճարելուց հետո: Արտոնյալ բաժնետոմսը ենթադրում է դրա սեփականատիրոջ որոշակի արտոնությունների մասին: Օրինակ` արտոնյալ բաժնետոմսով վճարվում է նախապես սահմանված շահաբաժինը: Գոյություն ունի արտոնյալ բաժնետոմսերի երկու տեսակ: Դրանցից մեկը հաստատագրված շահաբաժնով բաժնետոմսերն են: Սրանք իրենց բնույթով նման են պարտատոմսերին: Մյուսը` հաստատագրված շահաբաժնով բաժնետոմսերն են, որոնցով նախատեսվում նաև ընկերության բաշխվող շահույթի լրացուցիչ մասնակցություն կամ հաստատագրված շահաբաժնին որոշակի լրավճարի հատկացում: Արտոնյալ բաժնետոմսերը իրենց սեփականատերերին ձայնի իրավունք չեն տալիս:
Ներկայացուցչական ը անվանական բաժնետոմսեր: Ներկայացուցչական է կոչվում այն բաժնետոմսը, որը ներկայացնողը իրավաբանորեն հաստատում է, որ ինքը բաժնետիրական ընկերության փայատեր է: Անվանական է կոչվում այն բաժնետոմսը, որի սեփականատիրոջ տվյալները գրանցված են ընկերության բաժնետիրական մատյանում: Բացի այդ, անվանական բաժնետոմսը ուրիշին փոխանցելիս պահանջվում է դրա վրա համապատասխան գրառում կատարել` բաժնետերերի ժողովի թույլատվությամբ:
Ձայնի իրավունք տվող և չտվող բաժնետոմսեր: Ձայնի իրավունք տվող է համարվում այն բաժնետոմսը, որի սեփականատիրոջը իրավունք է տալիս մասնակցելու ընկերության գործունեության կառավարմանը: Իսկ ձայն չապահովող բաժնետոմսերը իրենց տերերին ձայնի իրավունք չեն տալիս, հետևաբար դրամք չեն կարող մասնակցել ընկերության կառավարմանը: «Ձայն չունեցող» բաժնետոմսի սեփականատեր են համարվում նաև արտոնյալ բաժնետոմսեր ունեցողները, որովհետև նրանք իրավունք չունեն մասնակցելու ընկերության կառավարմանը:
Պարտատոմսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Արժեթղթերի շուկայի կարևորագույն տարրերից են պարտատոմսերը: Սրանք թողարկվում են կառավարությունների և ընկերությունների կողմից, որոնք իրենց սեփականատերերին իրավունք են վերապահում ստանալու հաստատագրված տարեկան եկամուտ: Սակայն պարտատոմսերը իրենց տերերին իրավունք չեն տալիս մասնակցելու ընկերության կառավարմանը: Պարտատոմսերը լինում են կարճաժամկետ` մինչև 1 տարի ժամկետով, միջին ժամկետային` 1-ից մինչև 5 տարի և երկարաժամկետ` 5-ից մինչև 30 տարի: Պարտատոմսի ժամկետի լրանալուց հետո այն պետք է հետ գնվի: Որպես կարգ, էմիդենտը այն հետ է գնում ըստ անվանական արժեքի: Պարտատոմսի բերած եկամուտը վճարվում է նրա սեփականատիրոջը` հավասար մասերով պարտատոմսի գործողության ողջ գործունեության ընթացքում: Պարտատոմսը ամենահուսալի արժեթուղթն է, որն ապահովված է պետության կամ ընկերության բոլոր նյութական ակտիվներով: Ճիշտ է, պատրտատոմսից ստացված եկամուտը սովորաբար ցածր է շահաբաժնից, բայց կարևորն այն է, որ պարտատոմսի դեպքում բացակայում է ռիսկը: Պարտատոմսի թողարկման նպատակը կարող է լինել կապիտալի ձևավորումը` նոր արտադրական գործունեություն իրականացնելու համար: Ըստ եկամտաբերության աստիճանի` պարտատոմսերը նույնպես տարբեր են լինում: Այսպես, կան պարտատմսեր, որոնք օժվտած են այսպես կոչված` տատանվող տոկոսներով, այսինքն` դրանց եկամուտը տատանվում է` կախված կապիտալի շուկայի իրավիճակից:
Գոյություն ունեն նաև «զրոյական» եկամտով պարտատոմսեր, որորնք իրենց տերերին ոչ մի եկամուտ չեն ապահովում, սակայն նման պատրտատոմսերի թողարկման պահին վաճառվում են անվանական արժեքից ցածր գներով, իսկ ժամկետը լրանալուց հետո մարվում են անվանական արժեքով: Այսպիսով, մարման պահի և ձեռքբերման գների տարբերությունը պարտատոմսի տիրոջ եկամուտն է: Չնայած բաժնետոմսերն ու պարտատոմսերը արժեթղթերի տարատեսակներ են, բայց դրանք խիստ տարբերվում են: Այսպես, եթե բաժնետոմսի բերած եկամուտը` շահաբաժինը, կախված է ընկերության տնտեսական գործունեությունից, այսինքն` կայուն մեծություն չէ, ապա պարտատոմսի բերած եկամուտը նախապես որոշված է` կայուն մեծություն է: Եթե բաժնետոմսը սեփականության իրավունք է, ապա պարտատոմսը` վարկավորողի իրավունքն է:
Եվ վերջապես, բաժնետոմսի սեփականատերը կարող է մասնակցել ընկերության կառավարմանը, իսկ պարտատոմսի սեփականատերը` ոչ: Արժեթղթի տարատեսակ ` դիպոզիտային հավաստագիրը (սերտիֆիկատը): Սա մի արժեթուղթ է, որը թողարկվում է վարկային հիմնարկի կողմից և վկայում է, որ ավանդագրված են ավանդատուի դրամական միջոցները, և նա իրավունք ունի ստանալու այդ դեպոզիտը: Խնայող հավաստագրեր: Արժեթղթի այսպիսի ձևեր են, որոնք ցույց են տալիս, որ մարդկանց դրամական խնայողությունները ավանդագրված են վարկային հիմնարկում: Հավաստագրի տերը իրավունք ունի ստանալու և՜ ավանդ, և՜ դրա դիմաց հաշվարկված տոկոսները: Խնայողական հավաստագրերը ևս կարող են լինել ցպահանջ և ժամկետային: Մուրհակի գնումը կապված է ռիսկի հետ: Ըստ էության, մուրհակը գրավոր պարտավորագիր է, որտեղ նշված է պարտքի գումարը, դրա դիմաց վճարվելիք տոկոսը և վճարման ժամկետը:
Մուրհակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուրհակային պարտավորության առարկա կարող է հանդիսանալ միայն փողը: Ընդհանրապես, մուրհակների առաջացումը կապված է եղել առևտրային վարկի հետ: Հետագայում ֆինանսավարկային հարաբերությունների զարգացումը հանգեցրեց ֆինանսական մուրհակների առաջացմանը, որոնք ապահովված չեն ապրանքային գործարքներով, և որոնցով ձևակերպվում են միայն բանկերի միջև ծագած պարտքային հարաբերությունները: Որպես արժեթուղթ, մուրհակը դարձել է գրավի մի ձև` բանկային վարկի ստացման ժամանակ: Լայն տարածում են ստացել գանձարանային մուրհակները, որոնք հաստատագրում են պետության պարտավորությունները և պետության անունից վաճառվում են բանկերը և ընկերությունների կողմից` պետական բյուջեի ճեղքվածքը ծածկելու համար:
Արժեթղթերի շուկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Շուկայական տնտեսությունը իրենից ներկայացնում է տարբեր շուկաների ամբողջություն: Դրանցից մեկը ֆինանսական շուկան է: Վերջինիս շնորհիվ տնտեսվարող սուբյեկտների, պետության, մասնավոր անձանց դրամական միջոցները հավաքագրելով վերածվում են վարկային միջոցների և ուղղվում են տնտեսության այլ ոլորտների զարգացմանը: Այսինքն` ֆինանսական շուկայի (փոխատվական կապիտալի շուկայի) հիմնական գործառույթը ազատ դրամական միջոցները փոխատվական կապիտալի վերածելն է: Ֆինանսական շուկան ստորաբաժանվում է դրամական շուկայի և կապիտալի շուկայի: Դրամական շուկան կարճաժամկետ վարկային գործարքների շուկան է (որպես կարգ, մինչև մեկ տարի ժամկետով):
Ֆինանսական շուկայի կառուցվածքային օղակներից կարելի է կապիտալի շուկան, որը ընդգրկում է միջին և երկարաժամկետ վարկերը, բաժնետոմսերը, պարտատոմսերը: Կապիտալի շուկան իր հերթին ստորաբաժանվում է երկու ենթաձևերի` արժեթղթայի շուկայի և միջին ու երկարաժամկետ բանկային վարկերի շուկայի: Հաճախ արժեթղթերի շուկան կոչվում է ֆոնդային ակտիվների շուկա: Եթե դրամական միջոցների շուկան իրենից ներկայացնում է բարձր իրացվելիության շարժ` կարճաժամկետ պահանջմունքների բավարարման համար, ապա կապիտալի շուկան ապահովում է ֆինանսական ռեսուրսների պահանջարկը երկարաժամկետում: Արժեթղթերի շուկան արժեթղթերի թողարկման, տեղաբաշխման և շրջանառության առնչությամբ առաջացող փոխհարաբերությունների համակարգն է: Արժեթուղթը փաստաթուղթ է, որը արտահայտում է դրա թողարկողի և գնողների փոխհարաբերությունները:
Արժեթղթերի շուկայի կարգավորումը գործնական մեծ նշանակություն ունի: Սովորաբար դա կատարվում է պետության միջոցով: Պետությունը այդ նպատակով մշակում է նորմատիվային փաստաթղթեր, որոնց օգնությամբ կարգավորում է արժեթղթերի շուկան: Բացի դրանից, պետական բյուջեի պակասուրդի պարագայում, պետությունը թողարկում է պարտատոմսեր: Այս դեպքում պետությունը իջեցնում է փոխատվական տոկոսի նորման, որպեսզի ցածր տոկոսադրույքով կարողանա տեղաբաշխել իր պարտավորությունները: Եթե տոկոսադրույքը իջնում է, ապա բաժնետոմսերի և պարտատոմսերի կուրսերը կբարձրանան:
Առաջնային և երկրորդային շուաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արժեթղթերի շուկան լինում է երկու տեսակի
- առաջնային
- երկրորդային:
Արժեթղթերի առաջնային շուկայում իրականացվում է արժեթղթերի տեղաբաշխումը` դրանց առաջին օտարումը: Այսինքն, առաջնային շուկայում էմիտենտը` ձեռնարկությունները, պետական հիմնարկություննեը իրացնում են իրենց կողմից թողարկված նոր արժեթղթերը և դրանց դիմաց ստանում են անհրաժեշտ դրամական միջոցները: Այսպիսի արժեթղթերը անմիջապես ձեռք են բերում սկզբնական ներդրողները: Առաջնային սեփականատիրոջից արժեթուղթը մուտք է գործում երկրորդային շուկա: Այսինքն` սկզբնական ներդրողները իրավունք ունեն այդ արժեթղթերը վաճառելու ուրիշ անձանց, ովքեր իրենց հերթին կարող են դրանք իրացնել և այդպես շարունակ: Երկրորդային շուկան իր գործունեությամբ նպաստավոր պայմաններ է ստեղծում արժեթղթերի վերավաճառման, հետևաբան և նոր արժեթղթերի թողարկման համար: Երկրորդային շուկան բաժանվում է արժեթղթերի բորսայական ( սակարանային ) և արտաբորսայական (արտասակարանային ) պտույտների: Երբ խոսքը բորսայական պտույտի մասին է, նշանակում է` արժեթղթերի առք ու վաճառքը տեղի է ունենում բորսայում: Բորսական պտույտի դեպքում կարելի է առանձնացնել հետևյալ բնորոշ գծերը.
- արժեթղթերի առք ու վաճառքի համար առկա է միասնական կենտրոն` ֆոնդային բորսա,
- բորսայում արժեթղթերի պտույտը իրականացվում է աճուրդի հիման վրա,
- առք ու վաճառքի հետ կապված բոլոր գործարքնեը կատարվում են բորսայի օրենքներով,
- բորսայի գործարքները խիստ մասնագիտացված են ըստ առանձին տեսակների,
- արժեթղթերի իրացումը կատարվում է առևտրային միջնորդների ( բրոքերների, դիլերների, մակլերների) միջոցով:
Արտաբորսայական պտույտի ժամանակ արժեթղթերի առք ու վաճառքը տեղի է ունենում բորսայի սահմաններից դուրս, գնորդի և վաճառողի անմիջական համաձայնության հիման վրա: Արժեթղթերի արտաբորսայական պտույտը բնութագրվում է այլ գծերով.
- Չունի միասնական առևտրային կենտրոն,
- Արժեթղթերի առքն ու վաճառքը կատարվում է ոչ թե գնորդների և վաճառողների միջև անցկացվող աճուրդի հիման վրա, այլ բրոքերային գրասենյակի միջողով
- Գործարքի գները սահմանվում են մասնակիցների բանակցությունների ընթացքում,
- Բրոքերային գրասենյակները մասնագիտացված չեն ըստ գործարքների տեսակների և այլն:
Ֆոնդային բորսաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արժեթղթերի երկրորդային շուկայի հիմնական բաղադրամասը ֆոնդային բորսան է: Ֆոնդային բորսան այն կազմակեպված շուկան է, որտեղ իրականացվում են արժեթղթերի առքի ու վաճառքի գործարքները: Բորսսայի տեղեկատվության հիման վրա իրենց ֆինանսական և տնտեսական ռազմավարությունն են կառուցում ինչպես տնտեսվարող սուբյեկտները, այնպես էլ կառավարությունները, ազգաբնակչությունը: Ֆոնդային բորսաներում գործարքներ կնքելիս, արժեթղթեր կուրսը որոշելիս անհրաժեշտ է բոլոր կանոնները պահպանել: Հակառակ դեպքում կարող են առաջանալ տնտեսական լուրջ դժվարություններ: Դրանցից խուսափելու համար կառավարություննեը խիստ հսկողություն են սահմանում: Ընդհանրապես, ֆոնդային բորսաները գործում են կառավարության թույլատվությամբ:
Կառավարությունը սահմանում է ֆոնդային բորսայի գործունեության կանոննեը և մշտապես դիտորդներ է նշանակում` գործարքների օրինականությունը ստուգելու համար: Բորսայում շրջանառության հիմնական մասնակիցները արժեթղթեր վաճառողներն են: Տարբեր երկրներում դրանց տարբեր ձևով են անվանում. Բրոքերային, մակլերային ֆիրմաներ, ներդրումային բանկեր, դիլերներ և այլն: Տնտեսավարող սուբյեկտների հանձնարարությամբ դրանք շրջանառության մեջ են բաց թողնում արժեթղթեր, զբաղվում են դրանց առուծախով` ինչպես իրենց անունից և իրենց հաշվին, այնպես էլ հօգուտ և ի հաշիվ այլ անձի: Ժամանակակից գիտատեխնիկական առաջադիմությունը լայն հնարավորություններ է ստեղծում ֆոնդային բորսաների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար: Այսպես, ֆոնդային բորսաներն այսօր իրենց տրամադրության տակ ունեն տեղեկատվության մշակման էլեկտրոնային բարդ համակարգեր: Բորսայական առևտրում համակարգիչների լայն կիրառումը նպաստում է այդ առևտրի արդյունավետության բարձրացմանը: Ավանդական բորսան` բարձր բղավող աշխյուժ երիտասարդներով, հեռախոսային և հեռագրային սարքերով, աստիճանաբար անցյալ է դառնում: Այժմ բորսայական միջոցները, իր համակարգիչը միացնելով բորսայի տեղեկատվական կենտրոնի հետ, առանց տնից դուրս գալու, ստանում է անհրաժեշտ տեղեկությունները: Ֆոնդային բորսայի անդամները իրավունք ունեն առևտուր կատարելու միայն ֆոնդային ապրանքներով: Ֆոնդային ապրանքներ են արժեթղթերը, վարկային ռեսուրսները, համաշխարհային չափանիշներին համապատասխանող թանկարժեք մետաղները: Ֆոնդային բորսաները իրենց գործունեությունը իրականացնում են գործակալների միջոցով: Նրանք են,
- Մակլերը: Այն անձն է, որը գործարքների մասնակիցների հանդիպում է կազմակերպում, այսինքն` ինքը գործարք չի կնքում և վարձատրվում է արժեթղթերի գնորդների և վաճառողների կողմից
- Բրոքերը: Անձ է կամ ֆիրմա, արժեթղթերի առանձին տեսակների գծով նեղ մասնագետ, ով ուղղակիորեն ազդում է առևտրական գործարքի վրա: Դրա դիմաց նա ստանում է որոշակի վարձատրություն կամ կոմիսիոն վճար կողմերի համաձայնությամբ:
- Դիլերը: Այն անձն է, որը իր անունից և իր հաշվին գնում է արժեթղթեր, որից հետո վաճառում է դրանք: Վաճառքից ստացված հասույթը կազմում է նրա եկամուտը: Դիլերը իրավունք ունի հրապարակելու արժեթղթերի առք ու վաճառքի հետ կապված նաև այլ պայմաններ. Օրինակ, գնվող կամ վաճառվող արժեթղթերի նվազագույն կամ առավելագույն քանակը, հայտարարված գների գործողության ժամկետը և այլն:
Արժեթղթերի բորսայական գործարքների տեսակներն են.
- Դրամարկղային գործարքներ: Այս դեպքում արժեթղթերի արժեքը անմիջապես վճարվում է: Ներկայումս բոլոր փոխանցումները կատարվում են համակարգչային ցանցի միջոցով:
- Ժամկետային գործարքներ: Մի կողմը պարտավորվում է սահմանված ժամկետում որոշակի ֆոնդային արժեքներ հանձնել մյուս կողմին` վճարելով նախապես սահմանված գումարը: Ժամկետային գործարքները կարող են ներկայացված լինել նաև ֆյուչերսի ձևով: Սովորաբար բորսայական գործարքների գերակշիռ մասը ֆյուչերսային գործարքներն են. Պայմանավորված ժամկետի լրացնելուց հետո գործարքի մասնակիցներց մեկը մյուսին պետք է վճարի այն տարբերությունը, որն առաջացել է գործարքի կնքման ժամանակ սահմանված կուրսի և պայմանագրի ժամկետը լրանալու պահին փաստացի ձևավորված կուրսի միջև: Օրինակ, եթե վաճառողը արժեթուղթը պետք է իրացնի մեկ ամսվա ընթացքում 200 միավորով, իսկ այդ ընթացքում արժեթղթի կուսը դարձել է 240 միավոր, ապա գնորդը շահում է, որովհետև արժեթուղթը գնում է 200 միավորով, իսկ կարող է վաճառել 240 միավորով: Արժեթղթի կուրսի անկման դեպքում, ասենք մինչև 160 միավոր, շահում է վաճառողը, որովհետև 160 միավորով ձեռք բերած արժեթուղթը նա կվաճառի 200 միավորով:
- Արբիտրաժային գործարքներ: Հիմնված են տարբեր բորսաներում արժեթղթերի վերավաճառքի վրա (կուրսերի միջև եղած տարբերությունների շնորհիվ):
- Փաթեթային գործարքներ: Հիմնված են արժեթղթերի մեծ խմբաքանակի առք ու վաճառքի վրա:
Արժեթղթերի շուկայի գործառույթները
[խմբագրել | խմբագրել կոդը]Արժեթղթերի շուկայի տնտեսական էությունը արտացոլվում է նրա գործառույթների միջոցով: Այդ շուկայի գործառույթներն են.
- Ներդրումային: Արժեթղթերի շրջանառության շնորհիվ տեղի է ունենում տնտեսվարող սուբյեկտների և մասնավոր անձանց ժամանակավորապես ազատ դրամական միջոցների հավաքագրումը` տնտեսության մեջ ներդրելու նպատակով: Այս գործառութը մեծ նշանակություն է ստանում ֆինանսական ռեսուրսների բաշխման կենտրոնացված համակարգից շուկայականին անցնելու պայմաններում:
- Վերաբաշխման: Արժեթղթերի շուկայի միջոցով տեղի է ունեում կապիտալի միջճյուղային և միջշրջանային տեղաբաշխում` տնտեսության առավել արդյունավետ զարգացման համար:
- Պետական բյուջեի պակասուրդի ծածկման: Տնտեսավարման պրակտիկայում պետությունը բյուջեի պակասուրդի ծածկման նպատակվ թողարկվում է տարբեր կարգի արժեթղթեր և վերջիններիս իրացման արդյունքում հարթեցվում են հարկային վճարների անհավասարաչափ մուտքերի հետևանքով առաջացած դժվարությունները:
- Տեղեկատվական: Արժեթղթերի շուկան, տեղեկատվություն տալով շուկայի մասնակիցներին, արագացնում է գործարքների և հաշվարկենրի գործընթացը: Արժեթղթերի շոիկայի կազմակերպման շնորհիվ հնարավորություն է ստեղծվում անհրաժեշտ տեղեկատվության բազայի միջոցով հավաքագրելու ազատ դրամական միջոցները` տնտեսական կառուցվածքային վերակառուցումները ապահովելու համար: Բացի դրանից արժեթղերի շուկան,մ ապահովելով դրամական միջոցների հոսքը դեպի ներդրումային նպատակներ, վերջին հաշվով իջեցնում է սղաճը և նպաստում կուտակման ու սպառման համամասնությունների կանոնավորմաը:
Արժեթղթերի շուկայի սուբյեկտները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես ամեն մի շուկա, այպես էլ արժեթղթերի շուկան ունի իր սուբյեկտները: Դրանք են.
- Էմիտենտներ այն իրավաբանական անձինք են, ովքեր իրականացնում են արժեթղթերի թողարկում(էմիսիա) և պատասխանատվություն են կրում դրանց համար:
- Ներդրողները այն իրավաբանական և ֆիզիկական անձինք են, ովքեր իրենց հաշվին և իրենց անունից ձեռք են բերում արժեթղթեր:
- Ներդրումային ինստիտուտները այն իրավաբանական անձինք են, ովքեր հանդես են գալիս որպես խորհրդականներ, ֆինանսական միջնորդներ և ներդրումային ընկերություններ[3]։
Արժեթղթերի շուկան ՀՀ-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկան ներառում է ՀՀ տարածքում արժեթղթեր թողարկող ևարժեթղթերումներդրումներ իրականացնող անձանց, ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, Կենտրոնական դեպոզիտարիան, արժեթղթերի կարգավորվող շուկայի օպերատորը և արժեթղթերի չկարգավորվողառևտրի ոլորտը:
ՀՀ արժեթղթերի շուկայի կարգավորման և վերահսկողության գործառույթն իրականացնում է Կենտրոնական բանկը`օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով: Արժեթղթերի շուկայի կարգավորման ևվերահսկողության հիմնական նպատակներն են.
ներդրողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը,
- արժեթղթերի շուկայի թափանցիկության, կայուն և արդյունավետ զարգացման ապահովումը,
- արժեթղթերի գնագոյացման համակարգի արժանահավատության ապահովումը,
- արժեթղթերի շուկայում համակարգային ռիսկերի նվազեցումը:
Համաձայն «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի` թողարկող է համարվում այն անձը, որն արժեթուղթ էթողարկում (թողարկել) կամ իր անունից արժեթուղթ թողարկելու առաջարկություն է անում:
Թողարկողի կողմից իրականացվող արժեթղթի թողարկումը անձի գործողությունների ամբողջությունն է` ուղղվածնույն դասի արժեթղթերի համախմբի առաջացմանը: Ընդ որում` արժեթղթերի թողարկումը թողարկողի միևնույնորոշման հիման վրա, սակայն տարբեր ժամանակահատվածներում (սերիաներով) համարվում է մեկ թողարկում:
Հաշվետու թողարկողն այն թողարկողն է, որի կողմից թողարկված որևէ դասի արժեթուղթը թույլատրված է ՀՀտարածքումգործող կարգավորվող շուկայում առևտրին:
ՀՀ արժեթղթերի շուկան կարգավորվում է ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ միջազգային պայմանագրերով, ՀՀքաղաքացիականօրենսգրքով, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով,«Վարչարարության հիմունքների ևվարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքով, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքով, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով, դրանցհիման վրա ընդունված նորմատիվ իրավականակտերով, այլ օրենքներով և իրավական ակտերով:
2017 թվականի դեկտեմբերի 31 դրությամբ ՀՀ արժեթղթերի շուկայում գործել են ներդրումային ծառայություններ մատուցող17 բանկ, 9 ներդրումային ընկերություն, 7 ապահովագրական ընկերություն, 35 վարկային ընկերություն, 21 հաշվետութողարկող և ներդրումային ֆոնդերի 3 կառավարիչներ: ՀՀ տարածքում պարտադիր կենսաթոշակային ֆոնդերիկառավարիչների գործունեություն իրականացնելու լիցենզիա են ունեցել 2 ներդրումային ֆոնդի կառավարիչներ: Յուրաքանչյուրը կառավարում է 3 պարտադիր կենսաթոշակային ֆոնդ[4]
Ֆիզիկական բնույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրավոր արժեթղթեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թղթային (ֆիզիկական) ձևով ներկայացված արժեթղթերը կոչվում են հավաստագրված արժեթղթեր: Նրանք կարող են լինել կրող կամ գրանցվել:
ՈւԳՀ արժեթղթեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Արժեթղթերը կարող են նաև անցկացվել ուղղակի գրանցման համակարգում (DRS), որը գրքի մուտքագրման ֆոնդային բաժնետոմսերի ձայնագրման եղանակ է: Գրքույկը նշանակում է, որ ընկերության փոխանցող գործակալը պահպանում է բաժնետոմսերը սեփականատիրոջ անունից, առանց ֆիզիկական անձանց հավատարմագրային հավաստագրի: Չգրանցված գրքույկի ձևով պահվող բաժնետոմսերն ունեն նույն իրավունքներն ու արտոնությունները, ինչպես նաև հավաստագրված ձևով պահվող բաժնետոմսերը:
Ըստ ներկայացնողի արժեթղթեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարտատերերի արժեթղթերը լիովին բանակցելի են և տիրապետում իրավատիրոջը `անվտանգության տակ գտնվող իրավունքները. Դրանք փոխանցվում են գործիքը անձից անձին հանձնելու միջոցով: Որոշ դեպքերում փոխանցումը կատարվում է հաստատման միջոցով կամ ստորագրվում է գործիքի ետևում և առաքում:
Կարգավորող և հարկաբյուջետային մարմինները երբեմն համարում են բացասականորեն կրող կրիչի արժեթղթերը, քանի որ դրանք կարող են օգտագործվել կարգավորող սահմանափակումներից և հարկերից խուսափելու համար: Միացյալ Թագավորությունում, օրինակ, կրող պարտատոմսերի հարցը մեծապես սահմանափակվել է 1947-ին, մինչև 1953 թ. Բորսան վերահսկող ակտը: ԱՄՆ-ում կրիչի արժեթղթերը շատ հազվադեպ են, քանի որ բացասական հարկային հետևանքներ կարող են ունենալ թողարկողին և սեփականատիրոջը:
Լյուքսեմբուրգում, 2014 թ. Հուլիսի 28-ի օրենքը, պարտատերերի և պարտատերերի պարտադիր ավանդի և անշարժ շարժի վերաբերյալ, ընդունում է պարտատերերի բաժնետոմսերի և ստորաբաժանումների պարտադիր ավանդի և անշարժ շարժակազմի պահեստավորումը, որը թույլ է տալիս դրա տիրապետողներին նույնականացնել:
Գրանցված արժեթղթեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրանցված արժեթղթերի դեպքում թողարկվում է սեփականատիրոջ անունը կրող վկայագրեր, բայց դրանք պարզապես ներկայացնում են արժեթղթերը: Անձը ավտոմատ կերպով ձեռք չի բերում իրավասություն, վկայական ունենալու միջոցով: Փոխարենը, թողարկողը պահպանում է գրանցամատյանը, որտեղ արժեթղթերի սեփականատիրոջ մանրամասները մուտքագրվում և անհրաժեշտության դեպքում թարմացվում են: Գրանցված արժեթղթերի փոխանցումը իրականացվում է ռեեստրի փոփոխմամբ:
Ոչ հավաստագրված արժեթղթեր և գլոբալ վկայագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից պրակտիկան մշակվել է, որպեսզի վերացնեն ինչպես վկայագրերի պահանջը, այնպես էլ թողարկողի անվտանգության ամբողջական ռեգիստրի պահպանումը: Կատարված են երկու ընդհանուր ուղի:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Security (finance)» (անգլերեն). 2019-02-27.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «Արժեթուղթ». 2019-04-28.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ Կիրակոսյան, Գրիգոր (2009թ.). Տնտեսագիտության Տեսություն. Երևան: Տնտեսագետ.
- ↑ Արժեթղթերի շուկա