Jump to content

Մասնակից:Nunn Ghazaryan/Ավազարկղ12

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nunn Ghazaryan/Ավազարկղ12

Կոնստանտին Հերինգ (հունվարի 1, 1800հուլիսի 23, 1880), բժիշկ, ով Միացյալ Նահանգներում հոմեոպաթիայի վաղ ռահվիրաներից էր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերինգը ծնվել է Օշատցում և բժշկություն է սովորել Լայպցիգի համալսարանում, որտեղ սկսվել է նրա հետաքրքրությունը հոմեոպաթիայի նկատմամբ: Նա գրում էր հոմեոպաթիան այլ հիվանդության հետ շփոթող գիրք, բայց կարդալով Սամուել Հանեմանի աշխատությունները և իր համար ուսումնասիրելով հոմեոպաթիայի կլինիկական ախտանշանները, նա համոզվեց դրա արդյունավետության մեջ, փնտրեց հեղինակին և դարձավ նրա ընկերը: Նրանք սկսեցին համագործակցել 1824թվականինին: Հետագայում Հերինգը բուժվեց հոմեոպաթիկ միջոց Arsenicum album-ով (սպիտակ մկնդեղի կամ մկնդեղի եռօքսիդ) իր վերքի համար, և մատը փրկվեց՝ հետագայում առաջացնելով նրա մոտ հետաքրքրություն:

Նա որոշ ժամանակ մաթեմատիկայի և բնական գիտությունների ուսուցիչ էր Դրեզդենի Բլոխմանի ինստիտուտում: 1826 թվականին Վյուրցբուրգի համալսարանն ավարտելուց հետո նա հանձնարարություն ստացավ Սաքսոնիայի թագավորից մեկնել Սուրինամ բնական պատմության արշավախմբի համար: Նա բնակություն հաստատեց այնտեղ մի քանի տարի և սկսեց պրակտիկան, նախքան 1833 թվականի հունվարին Փենսիլվանիա գաղթելը:

Նա Ամերիկայի Միացյալ Նահանգներում հոմեոպաթիայի ռահվիրաներից էր, ով օգնեց հոմեոպաթիայի տարածմանը այնտեղ: Նա հիմնեց հոմեոպաթիկ դպրոց, որն իր տեսակի մեջ առաջինն էր ցանկացած երկրում: 1845 թվականից մինչև 1869 թվականը նա զբաղեցրել է Ֆիլադելֆիայի Հոմեոպաթիայի քոլեջի բժշկության և նյութական բժշկության ինստիտուտների ամբիոնները։ Նա շատ ուսումնասիրություններ է նվիրել թունավոր օձերի խայթոցների և կատաղության բուժմանը, այն զարգացրել է Հանեմանի շատ տեսություններ:

Նա ներմուծեց մի շարք հոմեոպաթիկ միջոցներ, այդ թվում՝ Lachesis, Psorinum և Glonoinum[1]։

Նրա հայրը գերմանացի կոմպոզիտոր Կարլ Գոտլիբ Հերինգն էր։ Նրա զարմիկը ֆիզիոլոգ Էվալդ Հերինգն էր։ Նրա որդիներից մեկը Վալտեր Է. Հերինգն էր՝ «Globe Ticket Company»-ի հիմնադիրը, որը ԱՄՆ-ի ամենահին տոմսային ընկերությունն է: Նրա մյուս որդին՝ Հերման Ս. Հերինգը, ով որոշ ժամանակ դասախոսություններ ու հետազոտություններ է անցկացրել Ջոնս Հոփքինսի համալսարանում, իսկ հետո դարձել Քրիստոնեական գիտության եկեղեցու նշանավոր դեմք: Հերման Հերինգը պրակտիկանտ էր, ուսուցիչ և քրիստոնեական գիտության դասախոս: Նա ծառայել է եկեղեցու նախագահի պաշտոնում Բոստոնում,որպես Քրիստոսի առաջին եկեղեցու առաջին ընթերցող, գիտնական, իսկ ավելի ուշ՝ Քրիստոնեական գիտության եկեղեցում Կոնկորդում[2]։

Նրա որդիներից էր նաևԿարլ Հերինգը (1860 – 1926) ։ Կարլը ամերիկացի ինժեներ էր, որը զբաղվում էր էլեկտրական մարտկոցների և էլեկտրական վառարանների ուսումնասիրություններով: Նա նաև բացահայտումներ արեց էլեկտրամագնիսական ուժի վերաբերյալ[3] և գիրք գրեց իր հոր մասին[4]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա մի շարք կարևոր հոմեոպաթիկ աշխատությունների հեղինակ էր, այդ թվում՝ 10 հատորանոց «Ուղղորդող ախտանիշները», որը նա չհասցրեց ավարտել մինչև վերջ: Նա եղել է Medical Correspondent-ի (Ալենթաուն, 1835–1836), Հոմեոպաթիայի տարբեր տեսակների (Ֆիլադելֆիա, 1839), Հյուսիսային Ամերիկայի Հոմեոպաթիկ Քվարթերլիի (Նյու Յորք, 1851–1852) և Հոմեոպաթիկ նորությունների (1854) համատեղ խմբագիր, և հիմնել և խմբագրել է Ամերիկյան Հոմեոպաթիկ Materia Medica ամսագիրը: Նա հրատարակել է բազմաթիվ գրքեր ինչպես գերմաներեն, այնպես էլ անգլերեն, այդ թվում՝

  • Rise and Progress of Homoeopathy (Philadelphia, 1834), which was translated into several languages
  • The homoeopathist (1835-1838) (Digital German edition by the University and State Library Düsseldorf)
  • Condensed Materia Medica (1837)
  • Effects of Snake Poison (1837) / Wirkungen des Schlangengiftes . Blumer, Allentaun [Pa.] 1837 Digital edition by the University and State Library Düsseldorf
  • Guiding Symptoms and Analytical Therapeutics
  • Domestic Physician (1851)
  • American Drug Provings (vol. i., Leipsic, 1853)
  1. Winston, Julian, The faces of homeopathy (Tawa, New Zealand: Great Auk Publishing, 1999), 30-34.
  2. Christian Science Sentinel, Volume 8, Issue 21
  3. «Carl Hering». ECS (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-01-14-ին.
  4. Hering, Carl (1919). Chronology of events concerning the life of Constantine Hering of Philadelphia, Pa., the father of homoeopathy in America. n.p.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Winston, Julian. The Faces of Homeopathy. Tawa: Great Auk Publishing, 1999.

Կատեգորիա:1800 ծնունդներ Կատեգորիա:1880 մահեր Կատեգորիա:Ամերիկացիներ