Մասնակից:Nellie M. Germanotta/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիթլզը 1965 թվականին (ձախից աջ) Ջոն Լենոն, Ռինգո Սթար, Փոլ ՄաքՔարթնի, Ջորջ Հարրիսոն

Բիթլզ (անգլ.՝ The Beatles), բրիտանական աշխարհահռչակ ռոք-խումբ՝ կազմավորված Լիվերպուլում, 1960 թվականին։ Խմբի անդամներն են Ջոն Լենոննը, Փոլ ՄաքՔարթնին, Ջորջ Հարիսոնը և Ռինգո Սթարը։ Կարճ ժամանակում Բիթլզը լայն ճանաչում ձեռք բերեց՝ դառնալով Մեծ Բրիտանիայի կարևորագույն և ազդեցիկ երաժշտական խումբը։ Սկզբնավորվելով սքիֆլից, բիթից և 1950-ականների ռոքնռոլից, Բիթլզը հետագայում տարբեր երաժշտական ժանրեր փորձարկեց․ փոփ-բալլադներից և հնդակական երաժշտությունից մինչև փսիխոդելիկ ու ծանր ռոք՝ հաճախ նորարական եղանակներով ներմուծելով դասական և ոչ ավանդական երաժշտական տարրեր։ 1963-ին սկսվեց խմբի հսկայական տարածումը՝ «Բիթլոմանիան»։ Երգահաններ Լենոնի և ՄաքՔարթնիի գլխավորությամբ խմբի երաժշտությունը աճեց, զարգացավ և դարձավ փոփ երաժշտության էվոլյուցիայի և 1960-ականների հակամշակութային զարգացման անբաժանելի մասը։[1]

Բիթլզն իր հեղինակությունը ստեղծեց 1960-ից սկսած՝ երեք տարի շարունակ Լիվերպուլի և Համբուրգի ակումբներում ելույթներ ունենալով։ Այդ ժամանակ խմբի բաս-կիթառահարը Սթյուարթ Սաթքլիֆն էր։

1962-ին խմբի հիմնական եռյակը՝ Լենոնը, ՄաքՔարթնին ու Հարրիսոնը առաջարկեցին Ռինգո Սթարին միանալ իրենց՝ որպես հարվածային գործիք նվագող։ Խմբի պրոֆեսիոնալ աշխատանքի մեջ մեծ ներդրում են ունեցել մենեջեր Բրայան Ափշտայնը և Ջորջ Մարտինը, որոնք ուղղորդել և զարգացրել են նրանց ձայնագրությունները, մեծապես ընդլայնել խմբի հայտնիությունը Անգլիայում՝ 1962-ին թողարկված "Love Me Do" հիթից հետո։

Հաջորդ տարում նրանք արդեն ստացան «հրաշալի քառյակ» անվանումը, իսկ արդեն 1964-ին դարձան  միջազգային աստղեր՝ գլխավորելով ամերկյան փոփ-շուկան։ 1965-ից սկսած՝ Բիթլզն ավելի նորարարական ձայնագրություններ սկսեց թողարկել․ Rubber Soul (1965), Revolver (1966), Sgt. Pepper's Lonely Hearts Club Band (1967), The Beatles (նաև հայտնի արպես White Album, 1968) և Abbey Road (1969): 1970 թվականի փլուզումից հետո խմբի անդամներից յուրաքանչյուրը հաջողության հասավ որպես մենակատար։ Լենոնը սպանվեց 1980-ի դեկտեմբերին, իսկ Հարրիսոնը մահացավ 2001-ի նոյեմբերին՝ թոքերի քաղցկեղից։ ՄաքՔարթնին և Սթարը դեռ երաժշտական ակտիվ գործունեություն են ծավալում։

Ողջ աշխարհում շուրջ 800 միլիոն ֆիզիկական և թվային ալբոմների վաճառքով Բիթլզը պատմության մեջ լավագույն վաճառք ապահոված երաժշտական խումբն է։ Այն ավելի շատ է գլխավորել բրիտանական չարտերը և Անգլիայում ավելի շատ սինգլներ վաճառել, քան մեկ այլ արտիստ։ Բիթլզի անդամները նաև ԱՄՆ-ի լավագույն վաճառք ունեցող արտիստներն են՝ 178 միլիոն սերտիֆիկացված միավորներով։ 2008-ին խումբը գլխավորեց Բիլբորդ ամսագրի՝ բոլոր ժամանակների ամենահաջողակ արտիստների ցուցակը։ Իսկ 2017 թվականից ի վեր, Բիթլզը Hot 100 չարտի ռեկորդակիր է՝ ամենաշատ առաջին հորիզոնականը զբաղեցրած հիթերով (20 սինգլ)։ Խումբը ստացել է յոթ Գրեմմի մրցանակ, մեկ Academy մրցանակ՝ Լավագույն օրիգինալ երգի համար և տասնհինգ Ivor Novello մրցանակ։ 1988-ին խումբը ներառվել է Ռոքնռոլի Փառքի սրահում, իսկ 1994-ից 2015-ը խմբի անդամներն անհատական աստղեր են ստացել։ Նրանք նաև միասին ընդգրկվել են Թայմս ամսագրի՝ 20-րդ դարի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում։  

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1957-1962․ Կազմավորում, Համբուրգում և Անգիայում ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

1957-ի մարտին, 16-ամյա Ջոն Լենոնը, Քվերրի Բենք ավագ դպրոցի մի քանի ընկերների հետ սքիֆլ խումբ ձևավորեց։ Սկզբնական շրջանում նրանք իրենց Blackjacks անվանեցին։ Սակայն, երբ պարզվեց, որ տեղական հեղինակավոր խմբերից մեկն արդեն օգտագործում է այդ անունը, կարիք առաջացավ փոխել այն:[2] Այդպես, խումբը կոչվեց Քուարիմեն։ Հուլիսի 4-ին, 15-ամյա Փոլ ՄաքՔարթնիի և Ջոն Լենոնի հանդիպումից հետո, Փոլը խմբին միացավ որպես ռիթմ-կիթառահար։[3] Իսկ 1958-ի փետրվարին ՄաքՔարթնին հրավիրեց իր ընկեր Ջորջ Հարրիսոնին՝ դիտելու խմբի համերգը։ 15-ամյա Ջորջը երգեց Լենոնի համար իր նվագով տպավորելով նրան, սակայն Լենոնը սկզբնապես կարծում էր, որ Հարրիսոնն իրենց միանալու համար դեռ շատ երիտասարդ էր։ Մեկ ամիս համառությունից հետո, ՄաքՔարթնիի կազմակերպած երկրորդ հանդիպման ժամանակ, երբ Հարրիսոնը լիվերպուլյան ավտոբուսի վերին հարկում[4] կատարեց "Raunchy" երգի գործիքային տարբերակի գլխավոր կիթառի հատվածը և ընդգրկվեց խումբ՝ որպես գլխավոր կիթառահար։[5][6] 1959-ի հունվարին Լենոնի դպրոցական ընկերներն արդեն լքել էին խումբը, և նա  սկսեց իր ուսումը Լիվերպուլի արվեստի քոլեջում։[7] Երեք կիթառահարներ, որոնք իրենց Ջոննի և Մունդոգզ էին անվանում,[8] ռոքնռոլ էին նվագում այնտեղ, որտեղ հարվածային գործիք նվագող էր գտնվում։[9] Լենոնի արվեստի դպրոցի ընկեր Սթյուարթ Սաթքլիֆը, որը վերջերս էր վաճառել իր կտավներից մեկը և բաս-կիթառ գնել, խմբին միացավ 1960-ի հունվարին։ Հենց նա առաջարկեց խմբի անունը Beatles դնել՝ ի պատիվ Բադդի Հոլլի և Քրիքեթների։[10][11] Նրանք այդ անունն օգտագործեցին մինչև մայիս, երբ Շոտլանդիայում փոփ-երգիչ և իրենց լավ ընկեր Ջոննի Ջենթլի հետ որպես բեք-վոկալային խումբ կարճ շրջագայություն ունենալուց հետո դարձան Արծաթե Բիթլներ։ Հուլիսի սկզբին նրանք խումբն անվանեցին Արծաթե Բիթլներ, իսկ օգոստոսի կեսին՝ Բիթլզ։[12]

Ալլան Ուիլիամսը, Բիթլզի ոչ պաշտոնական մենեջերը, նրանց համար Համբուրգում կեցություն կազմակերպեց, սակայն ամբողջական դրույքով աշխատող հարվածային չունենալու պատճառով նրանք լսումների մասնակցեցին և 1960-ի օգոստոսին վարձեցին Փիթ Բեսթին։ Արդեն հինգ անդամ ունեցող խումբը չորս օր անց մեկնեց և պայմանագիր կնքեց ակումբատեր Բրունո Կոշմիդերի հետ՝ 3½-ամսյա կեցության համար։[13] Բիթլզ պատմաբան Մարկ Լյուիսոնը գրում է․ «Նրանք Համբուրգ հասան օգոստոսի 17-ի , այն ժամանակ, երբ Կարմիր լապտերների փողոցում խղճուկ հագնված կանայք տարատեսակ զվարճություններ էին առաջարկում»։"[14] Կոշմիդերը շրջանի մի քանի գիշերային ակումբներ վերածեց երաժշտական վայրերի և Բիթլզը սկզբնապես տեղավորեց Ինդրա ակումբում։ Աղմուկի հետ կապված բողոքների հիման վրա Ինդրան փակելուց հետո, հոկտեմբերին նա խումբը Կայզերքելլեր տեղափոխեց։[15]  Երբ նա տեղեկացավ, որ խումբը, խախտելով պայմանագիրը, ելույթ է ունեցել Թոփ Թեն ակումբում,  մեկամսյա դադարեցման նկատողություն տվեց[16] և զեկույց ներկայացրեց այն մասին, որ անչափահաս Հարրիսոնը Համբուրգում մնալու թույլտվություն է ստացել՝ գերմանական իշխանություններին ստելով իր տարիքը։[17] Նոյեմբերի վերջին իշխանությունները երկրից վտարեցին Հարրիսոնին։[18] Իսկ մեկ շաբաթ անց, Կոշմիդերի միջամտությամբ, ՄաքՔարթնին և Բեսթը ձերբակալվեցին՝ բետոնե միջանցքում հրդեհ բռնկելու համար։ Իշխանությունները նրանց նույնպես աքսորեցին։[18] Լենոնը Լիվերպուլ վերադարձավ վաղ դեկտեմբերին, իսկ Սաթքլիֆն իր հարսնացու Աստրիդ Կիրշերի[19] հետ մնաց Համբուրգում։ Աստրիդը Բիթլզի առաջին կիսապրոֆեսիոնալ լուսանկարների հեղինակն էր։[20]   Հաջորդ երկու տարիների ընթացքում խմբի տղաները կարճ ժամանակահատվածներով բնակություն էին հաստատում Համբուրգում, որտեղ պրելյուդին էին օգտագործում՝ վերականգնվելու և ողջ գիշեր տևող ելույթների ընթացքում իրենց էներգիան պահելու համար։[21] 1961 թվականին, Համբուրգում ունեցած երկրորդ հաջողության ժամանակ, Քիրշերը Սաթքլիֆի մազերը կտրեց «էքզի» (էքզիստենցիալիստական) ոճով, որը հետագայում տարածվում գտավ նաև խմբի մյուս անդամների մոտ։[22][23] Հենց նույն տարում, երբ Սաթքլիֆը որոշեց լքել խումբը և վերսկսել արվեստի դասերը Գերմանիայում, ՄաքՔարթնին փոխարինեց նրան՝ որպես բաս։[24] Դրանից հետո պրոդյուսեր Բերթ Քեմփֆերթը մինչև 1962 թվականի հուլիս պայմանագիր կնքեց արդեն հայտնի քառյակի հետ և նրանց օգտագործեց որպես Փոլիդոր ձայնագրման ստուդիայի բեք-վոկալային խումբ։[25][26] Ձայնագրումների ընթացքում Բիթլզը մեկ տարով պայմանագիր կնքեց Փոլիդորի հետ։[27] «Թոնի Շերիդանին և Բիթ եղբայրներին» պատկանող  "My Bonnie" սինգլը, որը 1961 թվականի հունիսին էր ձայնագրվել և թողարկվել չորս ամիս անց, Մյուզիքմարքտ չարտում 32-րդ հորիզոնականը զբաղեցրեց։[28] «Ես մեծացել եմ Համբուրգում, ոչ Լիվերպուլում», ասել է Ջոն Լենոնը։ Անրադառնալով այս վաղ շրջանին, նա նաև ասել է, - «Երբ խմբի անդամներն ընկճվում էին, ասում էին՝ «Մենք ոչ մի տեղ չենք գնա, մենք նվագում ենք տխմարների համար, մենք ապրում ենք տխմար միջավայրում », ես ասում էի՝ «Ու՞ր ենք գնում, ընկերներ», իսկ նրանք՝ «Վերև Ջոնի», ես՝ «Դա որտե՞ղ է», նրանք՝ «Փոփի ամենավերևում», իսկ ես՝ «Ճիշտ է»։ Եվ մենք մեզ ավելի լավ էինք զգում։

2008-ին Համբուրգում մի հրապարակ կոչեց նրանց անունով (Բիթլզի հրապարակ

Համբուրգում երկրորդ անգամ բնակություն հաստատելուց հետո, Բիթլզը վայելում էր Մերսիբիթ շարժմանը զուգահեռ Լիվերպուլում աճող իր հայտնիությունը։ Այնուամենայնիվ, տղաներն արդեն հոգնում էին ամեն գիշեր միևնույն ակումբներում բազմաթիվ միապաղաղ ելույթներից։[29] 1961 թվականին, Քավերն ակումբում նրանց հերթական ելույթի ժամանակ, նրանք պատահաբար հանդիպեցին տեղական ձայնագրման վաճառասրահի տեր և երաժշտական սյունակագիր Բրայան Ափշտայնին։[30] Հետագայում նա հիշում է․ «Ես միանգամից հավանեցի այն, ինչ լսեցի։ Նրանց թարմ էին, ազնիվ և ունեին այն, ինչ ես «ներկայություն» եմ կոչում․․․դա աստղերին բնորոշ հատկություն է։"[31] Հաջորդ մի քանի ամիսների ընթացքում Ափշտայնը ղեկավարեց Բիթլզը։ Իսկ 1962 թվականի հունվարին խմբի մենեջեր նշանակվեց։ Մինչև 1962-ի կեսերը նա փորձում էր Բիթլզին ազատել Բերթ Քեմփֆերթ պրոդաքշնի պայմանագրային պարտավորություններից։ Ի վերջո, նա բանակցեց և կարողացավ մեկ ամիս շուտ նոր պայմանագիր կնքել՝ փոխանակելով դա Համբուրգում վերջին ձայնագրման շրջանի հետ։[32] Ապրիլին, Գերմանիա վերադառնալով, օդանավակայանում նրանք ստացան Սաթքլիֆի մահվան լուրը։ Նա մահացել էր նախորդ օրը՝ ուղեղի արյունահոսությունից։[33]

Ափշտայնը սկսեց ձայնագրող լեյբլների հետ պայմանագիր կնքելու բանակցություններ վարել։ Մեծ Բրիտանիայում ձայնագրման պայմանագիր կնքելու համար նա բանակցեց Փոլիդորի հետ՝ գործող պայմանագիրը ժամկետից շուտ ավարտելու համար։ Փոխարենը նա առաջարկում էր Թոնի Շերիդանի համար որպես բեք-վոկալային խումբ ևս մի քանի երգ ձայնագրել։[34] Նոր տարվա լսումներից հետո Դեքքա ձայնագրման լեյբլը մերժեց Բիթլզին՝ մեկնաբանելով․ «Կիթառային խմբերն իրենց արդեն սպառել են»։"[35] Հետագայում Դեքքայի տնօրեն Դիք Ռոուն ստացավ "the man who turned down the Beatles" (մարդը, որ հրաժարվեց Բիթլզից) անվանումը։ Երեք ամիս անց, պրոդյուսեր Ջորջ Մարտինը պայմանագիր կնքեց Բիթլզի և EMI's Parlophone լեյլբի միջև։ Մարտինի հետ Բիթլզի ձայնագրման առաջին շրջանը տեղի ունեցավ 1962 թվականի հունիսի 6-ին՝ Լոնդոնում,  EMI's Abbey Road ստուդիայում։[36]

Abbey Road ձայնագրման ստուդիայի գլխավոր մուտքը

Մարտինն անմիջապես բողոքեց Ափշտայնին Բեսթի խղճուկ հարվածային ունակություններից և առաջարկեց նրա փոխարեն խումբ նոր հարվածային ընդգրկել։[37] Արդեն մտածելով Բեսթի հեռացման մասին, խումբն օգոստոսի կեսին փոխարինեց նրան Ռինգո Սթարով։ Բայց դա անհետևանք չմնաց։ Ջորջ Հարիսոնը պատմում է․ «Քավերն ակումբում մենք նվագեցինք առանց Փիթի, իսկ մարդիկ գոչում էին "Best is the best" (Բեսթը լավագույնն է), «Ռինգո երբե՛ք, ընդմիշտ Փիթ»։ Դա շատ տհաճ էր, և ես նույնպես սկսեցի գոռալ նրանց վրա։ Համերգից հետո մենք դուրս եկանք կացարանից։ Մի գետնանցումով գնալիս, ես տեսա մի մարդու, ով դարձավ դեպի ինձ և այնպես հարվածեց, որ աչքիս տակը կապտեց»։ Ինչ վերաբերում է Փիթ Բեսթին, հիասթափությունը նրան ստիպեց 1965-ին սեփական ալբոմը թողարկել ՝ Best, of the Beatles (ստորակետն այստեղ մեծ նշանակությունն ունի)։

Ռինգո Սթարը լքել էր Րորի Սթորմը և the Hurricanes-ը, որպեսզի միանար Բիթլզին։[36] Ջորջ Հարիսոնը հիշում է․ «Ձայնագրման առաջին օրը խմբի անդամները քիչ էր մնում ինձ սպանեին։ Ջորջ Մարտինը մեզ հարցրեց․ «Կա՞ ինչ որ բան, որ ձեզ դուր չի գալիս», ես նայեցի նրան ու պատասխանեցի․ «Ամենից առաջ ինձ դուր չի գալիս ձեր փողկապը», իսկ մյուսները․ «Օ՜ ոչ։ Մենք այստեղ փորձում ենք պայմանագիր կնքել»։ Բարեբախտաբար, Ջորջ Մարթինը լավ հումորի զգացում ուներ, և ամեն ինչ հարթ ընթացավ։ EMI-ի սեպտեմբերի 4-ի ձայնագրման արդյունքում ծնվեց "Love Me Do" սինգլը, որում հարվածային գործիքներն արդեն Ռինգո Սթարն էր նվագում, սակայն Մարտինը, դժգոհ նրա աշխատանքից, խմբի ձայնագրման երրորդ շրջանի համար նոր հարվածային գործիք նվագող գտավ՝ Էնդի Ուայթին։ Վերջինիս հետ թողարկվեցին "Love Me Do", "Please Please Me", և "P.S. I Love You" երգերը։[36] Մարտինը, որպես խմբի առաջին սինգլ, սկզբնապես ընտրել էր "Love Me Do"-ի առաջին տարբերակը՝ Ռինգո Սթարի հետ, սակայն, հետագայում ընտրվեց Էնդի Ուայթի տարբերակը, որտեղ Սթարը պարզապես դափ էր նվագում (Փոլ Մաքքարթնին, ով նաև հրաշալի հարվածային էր, փոխարինեց Ռինգոյին նաև Back in the U.S.S.R. և Dear Prudence երգերում)։[36] Հոկտեմբերի սկզբին թողարկվելով, "Love Me Do"-ն, միանգամից հասավ Record Retailer չարտի 17-րդ հորիզոնական։[38] Խմբի հեռուստատեսային առաջնաելույթը տեղի ունեցավ ավելի ուշ նույն ամսում՝  People and Places տարածաշրջանային լրատվական ծրագրի ուղիղ եթերում։[39] Այն բանից հետո, երբ Մարտինն առաջարկեց "Please Please Me"-ն ավելի արագ տեմպով ձայնագրել,[40] ստուդիական ձայնագրման շրջանը նոյեմբերի վերջին նոր արդյունք տվեց։[41] Մարտինը դա ճշգրտորեն կանխագուշակել էր, ասելով․ «Դուք հենց նոր ձեր առաջին հորիզոնականը վաստակեցիք»։"[42]

1962 թվականի դեկտեմբերին Բիթլզը դադարեցրեց Համբուրգում իր հինգերորդ և վերջին բնակությունը։[43] 1963-ին խումբը համաձայնության եկավ, որ բոլոր չորս անդամները՝ ներառյալ Ռինգո Սթարը, որը սահմանափակ ձայնային դիապազոն ուներ, պետք է ալբոմների վոկալային մասերում մասնակցություն ունենան՝ դրանով վավերացնելով խմբում իրենց ներկայությունը։[44] Լենոնը և ՄաքՔարթնին արդեն վաղուց որպես երգահաններ համագործակցում էին, և որքան խմբի հաջողությունն աճում էր, այնքան Հարրիսոնի հնարավորությունները, որպես հիմնական վոկալիստ, սահմանափակվում էին։[45] Բիթլզի կոմերցիոն ներուժը մեծացնելու համար, Ափշտայնն առաջարկեց նրանց ելույթներին ավելի պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել։[46] Հետագայում Լենոնը հիշում է՝ ինչպես նա ասում էր․ «Եթե իսկապես ուզում եք ավելի մեծ տեղերում հայտնվել, ապա ստիպված եք փոխվել՝ բեմում չուտել, չծխել, չհայհոյել․․․»։"[35] Լենոնը դրան այս կերպ էր պատասխանել․ «Մենք սովոր էինք հագնվել այնպես, ինչպես ուզում էիք՝ թե՛ բեմում, թե՛ դրանից դուրս։ Նա մեզ ասում էր, որ ջինսերն այնքան էլ խելամիտ որոշում չէին և մենք ավելի լավ է ավելի համապատասխան տաբատներ կրեինք։ Սակայն նա չէր ուզում, որ մենք միանգամից կաղապարների մեջ հայտնվեինք։ Նա մեզ թույլ էր տալիս ինքնուրույն գտնել  անհատականության մեր սեփական զգացումը»։"[35]

1963-1966։ Բիթլոմանիան և շրջագայության տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Please Please Me-ն և With the Beatles-ը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիթլզի պաշտոնական լոգոտիպը

1963 թվականի փետրվարի 11-ին, 13 ժամ տևողությամբ ձայնագրման մեկ շրջանի ընթացքում դեբյուտային LP Please Please Me  ալբոմի համար խումբը միանգամից տասը երգ ձայնագրեց

  • I Saw Her Standing There
  • Misery
  • Anna (Go to Him)
  • Chains
  • Boys
  • Baby It's You
  • Do You Want to Know a Secret
  • A Taste of Honey
  • There's a Place
  • Twist and Shout

Ալբոմը ներառում էր արդեն թողարկված առաջին երկու սինգլները։ Մարտինը սկզբնապես որոշել էր դեբյուտային ալբոմ LP-ի ձայնագրությունը Քավերն ակումբում անցկացնել, սակայն հասկանալով, որ շենքի հնչողությունը համապատասխան չէ, որոշեց Abbey Road-ում ընդամենը մեկ արագ ձայնագրման շրջան անցկացնել։[47] "Love Me Do"-ի համեստ հաջողությունից հետո, "Please Please Me" սինգլն ավելի բուռն ընդունելության արժանացավ։ Թողարկվելով 1963-ի հունվարին, համանուն ալբոմից երկու ամիս առաջ, երգը հասավ Լոնդոնի բոլոր չարտերի առաջին հորիզոնականներ, բացառությամբ Record Retailer չարտի, որտեղ այն երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց։[48]   Հիշելով, թե ինչպես Բիթլզը «շտապում էր տեղ հասցնել իր առաջին ալբոմը», մեկ օրում դուրս թողնելով "Please Please Me" սինգլը, AllMusic-ից Ստեֆան Թոմասն ասում է․ «Թողարկումից տասնամյակներ անց, ալբոմը դեռ շարունակում է թարմ հնչել՝ շնորհիվ իր ամուր արմատների»։"[49] Լենոնն ասում էր, որ այդ ժամանակ փոքրիկ միտքը հսկայական մի բանի էր  վերածվում։ Նա և ՄաքՔարթնին պարզապես երգեր էին գրում, ինչպես Էվերլի եղբայրները, Բադդի Հոլին․ փոփ երգեր, որոնք ուղղակի մեղեդի ստեղծելու միտում ունեին։ Իսկ բառերը գրեթե անտեղի ու անհամապատասխան էին։"[50]

Թողարկվելով 1963-ի մարտին, ալբոմը  սկիզբ դրեց մի մրցավազքի, որի ընթացքում 1970 թվականին Մեծ Բրիտանիայում լույս տեսած տասներկու ստուդիական ալբոմներից տասնմեկը առաջին հորիզոնական հասան։[51] Խմբի երրորդ սինգլը՝ "From Me To You", լույս տեսավ ապրիլին և նույնպես դարձավ չարտեր գլխավորող հիթ՝ սկսելով համարյա անխախտ մի ավանդույթ, որով Բիթլզի տասնյոթ հիթ Բրիտանիայում վեց տարի շարունակ առաջին հորիզոնականն էրն զբաղեցնում։[52] Լույս տեսնելով օգոստոսին, խմբի չորրորդ սինգլը՝ "She Loves You"-ն, Մեծ Բրիտանիայում ամենաարագ վաճառքն ապահոված ձայնագրությունը դարձավ՝ ընդամենը չորս շաբաթում վաճառելով երեք-քառորդ միլիոն օրինակ։ Այն դարձավ նրանց առաջին սինգլը, որը մեկ միլիոն նմուշի վաճառք ապահովեց և մինչև 1978-ը մնաց Մեծ Բրիտանիայի ամենամեծ վաճառք ունեցող ձայնագրությունը։[53]{{refn|group=nb| Բիթլզի կոմերցիոն հաջողությունը  մեդիայի լայնածավալ ուշադրություն գրավեց, որին այն պատասխանեց անտեղի և կատակերգական վերաբերմունքով։ Դա չարդարացրեց ժամանակի փոփ երաժիշտների սպասելիքները՝ ավելի մեծ հետաքրքրություն առաջացնելով։[54] Տարվա առաջին կեսում խումբը Մեծ Բրիտանիայում երեք շրջագայություն ունեցավ․ չորս շաբաթ տևողությամբ առաջին ազգային շրջագայությունը, որը սկսեց փետրվարին։ Դրան նախորդում էր երեք շաբաթյա շրջագայությունը, որը տևել էր մարտին և մայիս-հունիս ամիսներին։[55]

Նրանց հայտնիության աճին զուգահեռ, տարածում գտավ մի նոր, խելագար մոլուցք։ Աղմկող երկրպագուների կատաղի բղավոցները մամուլը նոր ֆենոմեն համարեց, անվանելով «Բիթլոմանիա»։[56] Եվ, չնայած շրջագայության առաջատար չհամարվելուն, Բիթլզը, փետրվարի հրավերներով ու ելույթներով, ստվեր գցեց Թոմմի Ռոյի և Քրիս Մոնտեսի վրա, դառնալով «լսարանի պահանջով» ամենաշատ վճարվող խումբը։ Սա մի բան էր, որը մինչ այդ բրիտանական ոչ մի արտիստ, շրջագայության ընթացքում ամերիկյան արտիստների հետ ելույթ ունենալով, չէր նվաճել։[57] Նմանատիպ իրավիճակ առաջացավ Բիթլզի մայիս-հունիս ամիսներին տեղի ունեցած Ռոյ Օրբիսոնի հետ շրջագայության ընթացքում։[58]  

Ուշ հեկտեմբերին Բիթլզը սկսեց Շվեդիայի հինգօրյա շրջագայությունը։  1962 թվականի դեկտեմբերին Համբուրգում ավարտված համերգներից հետո դա խմբի առաջին արտասահմանյան շրջագայությունն էր։[59] Հոկտեմբերի 31-ին, երբ խումբը Մեծ Բրիտանիա վերադարձավ, Հիթրոու օդանավակայանում հարյուրավոր մոլի երկրպագուներ, չնայած հորդ անձրևին, աղմկելով դիմավորեցին նրանց։ Օդանավակայանում էին նաև 100 լրագրողներ ու լուսանկարիչներ, ինչպես նաև BBC-ի ներկայացուցիչներ։ Սա ոչ հաճախ հանդիպող դեպք էր։[60] Հաջորդ օրը խումբը սկսեց ինը ամիսվա ընթացքում Մեծ Բրիտանիայում իր չորրորդ շրջագայությունը, այս անգամ՝ վեց շաբաթյա ծրագրով։[61] Նոյեմբերի կեսին, երբ Բիթլոմանիան ավելի էր ակտիվացել, ոստիկանությունը սկսեց բարձր ճնշման ջրային խողովակներ օգտագործել՝ Plymouth-ում համերգից առաջ ամբոխին կառավարելու համար։[62]

"Please Please Me"-ն դեռ 30 շաբաթ շարունակեց զբաղեցնել Record Retailer չարտի առաջատար դիրքը։ Այն իր դիրքը զիջեց միայն խմբի հաջորդ՝ the Beatles ալբոմին,[63] որը EMI-ն թողարկեց նոյեմբերի 22-ին՝ սահմանելով 270․000 օրինակ վաճառքի ռեկորդ։ LP-ն դեռ առաջատար էր՝ մեկ շաբաթում կես միլիոն օրինակ վաճառքով։[64]

Փոլ ՄաքՔարթնին, Ջորջ Հարրիսոնը և Ջոն Լենոնը շվեդ փոփ–երգչուհի Լիլ–Բաբսի հետ, Drop-In հեռուստաշոուի ժամանակ, 30 հոկտեմբերի, 1963 թ․

Ուշ հոկտեմբերին Բիթլզը սկսեց Շվեդիայի հնգօրյա շրջագայությունը։  1962 թվականի դեկտեմբերին Համբուրգում ավարտված համերգներից հետո դա խմբի առաջին արտասահմանյան շրջագայությունն էր։ Հոկտեմբերի 31-ին, երբ խումբը Մեծ Բրիտանիա վերադարձավ, Հիթրոու օդանավակայանում հարյուրավոր մոլի երկրպագուներ, չնայած հորդ անձրևին, աղմկելով դիմավորեցին նրանց։ Օդանավակայանում էին նաև 100 լրագրողներ ու լուսանկարիչներ, ինչպես նաև BBC-ի ներկայացուցիչներ։ Սա ոչ հաճախ հանդիպող դեպք էր։ Հաջորդ օրը խումբը սկսեց ինը ամիսվա ընթացքում  Մեծ Բրիտանիայում իր չորրորդ շրջագայությունը, այս անգամ՝ վեց շաբաթյա ծրագրով։ Նոյեմբերի կեսին, երբ Բիթլոմանիան ավելի էր ակիվացել, ոստիկանությունը սկսեց բարձր ճնշման ջրային խողովակներ օգտագործել՝ Plymouth-ում համերգից առաջ ամբոխին կառավարելու համար։

"Please Please Me"-ն դեռ 30 շաբաթ շարունակեց զբաղեցնել Record Retailer չարտի առաջատար դիրքը։ Այն իր դիրքը զիջեց միայն խմբի հաջորդ՝ With The Beatles ալբոմին,[63] որը EMI-ն թողարկեց նոյեմբերի 22-ին, սահմանելով 270․000 օրինակ վաճառքի ռեկորդ։ LP-ն դեռ առաջատար էր՝ մեկ շաբաթում կես միլիոն օրինակ վաճառքով։[64] Ձայնագրված լինելով հուլիսի և հոկտեմբերի միջև, With the Beatles-ը ստուդիայի արտադրական տեխնիկայից ավելի մեծ օգուտ ստացավ, քան իր նախորդը։[65] Այն առաջատար դիրքը պահպանեց 21 շաբաթ, իսկ չարտերում մնաց շուրջ 40 շաբաթ։ Էրլվայնի բնութագրմամբ LP-ն «ամենաբարձրակարգ արդյունքն է․ այն մեկը, որ ավելի է լավացնում ու գերազանցում է սկզբնական տարբերակը»։[66] EMI-ն ալբոմը թողարկեց առաջիկա սինգլ "I Want To Hold Your Hand"-ից շուտ։ Երգն ալբոմից հանվել էր վաճառքի մեծացման նպատակով։[67] Ալբոմը գրավեց The Times—ի երաժշտական քննադատ Ուիլիամ Մանի ուշադրությունը, ըստ որի Լենոնն ու ՄաքՔարթնին 1963 թվականի անգլիացի լավագույն երաժիշտներն էին։[65] Թերթը մի ամբողջ հոդվածաշար հրապարակեց, որտեղ Մանը ներկայացնում էր երաժշտության մանրակրկիտ վերլուծություն՝ հասցնելով  այն ավելի բարձր հեղինակության։[68] With the Beatles-ը բրիտանական չարտերի պատմության մեջ դարձավ երկրորդ ալբոմը, որը մեկ միլիոն օրինակ վաճառեց։ Սա ցուցանիշ էր, որը նախկինում միայն  1958 թվականին South Pacific-ի սաունդթրեքն էր գրանցել։[69] Ալբոմի սկզբնական նշումներն անելիս, խմբի մամուլի աշխատակից Թոնի Բարրոուն օգտագործեց գերադրական «հրաշալի քառյակ» կոչումը, որը հետագայում լայն տարածում գտավ մեդիայում՝ «the Fab Four» անվամբ։[70]


«Բրիտանական ներխուժում»[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիթլզն ԱՄՆ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

EMI-ի ամերիկյան մասնաճյուղը, Capitol Records-ը, մոտ մեկ տարի խոչընդոտում էր Բիթլզի ամերիկյան թողարկումներին՝  ի սկզբանե հրաժարվելով թողարկել նրանց երաժշտությունը՝ ներառյալ առաջին երեք սինգլները։

Բիթլզի աստղը Հոլիվուդի Փառքի ծառուղում

Ամերիկյան անկախ լեյբլ Vee-Jay-ի հետ միասնական բանակցությունների արդյունքում 1963-ին մի քանի երգ թողարկվեց։[71] Vee-Jay—ն ավարտին հասցրեց ալբոմի նախապատրաստական աշխատանքները՝ ներկայացնելով The Beatles-ը, որում ընդգրկված էին Parlophone-ում ձայնագրած "Please Please Me"-ի հիմնական երգերը։ Սակայն, ղեկավարության ազդեցությամբ ալբոմը չթողարկվեց։ Այնուհետև, երբ պարզվեց, որ լեյլբլը չի զեկուցել վաճառքի իրավունքները, Vee-Jay-ի՝ EMI-ի հետ կնքած արտոնագիրն անվավեր համարվեց։[72] "She Loves You" սինգլի համար Swan լեյբլին նոր արտոնագիր տրվեց։ Ձայնագրութունը Վիրջինիայի Թայդուաթեր WGH ռադիոկայանի կողմից որոշակի հեռարձակում ստացավ և ներկայացվեց  ամերիկյան խմբերի սանդղակի մի մաս համարվող "Rate-a-Record"-ում, սակայն չկարողացավ ազգային մաստաբի հաջողության հասնել։[73]


Ափշտայնը  40․000$ արժողությամբ մարքեթինգային արշավ կազմակերպեց։ Ամերիկյան չարտերի հաջողությունը սկսեց այն բանից հետ, երբ Վաշինգտոնի AM ռադիկայանի դիջեյ Քերոլ Ջեյմսը 1963-ի դեկտեմբերի կեսին առաջին անգամ հեռարձակեց "I Want to Hold Your Hand"-ը։ Դեռ մինչև 1964 թվականի հունվարը նրանց ձայնագրությունները հնչում էին Նյու Յորքում (նաև ուղեկցվում էին խոշոր մարքեթինգային քարոզարշավով և հաճախակի ելույթներով), ապա նաև երկրի մնացած մասերում՝ սկզբնավորելով ամերիկյան ռադիոյով նրանց երաժշտության տարածումը։ Սա հանգեցրեց պահանջարկի մեծացման՝ Capitol-ին ստիպելով  նույն ամսում ժամանակից շուտ թողարկել "I Want to Hold Your Hand" սինգլը։[74] 1963-ին, երբ խմբի՝ նախօրոք ծրագրավորված առաջին ելույթին ընդամենը մի քանի շաբաթ էր մնում, դեկտեմբերի 26-ին թողարկված "I Want to Hold Your Hand" սինգլը մեկ միլիոն օրինակ վաճառեց՝ հունվարի կեսին դառնալով ԱՄՆ-ում առաջին հիթը։ Դրանից հետո Vee-Jay-ը, Capitol-ի առաջին ալբոմ Meet the Beatles!-ին զուգահեռ, թողարկեց Introducing․․․ The Beatles-ը,[75] իսկ Swan-ը վերափոխեց "She Loves You" սինգլը։[76]

Բիթլզը ժամանում է Ջոն Ֆ․ Քենեդիի անվան օդանավակայան, և 7 փետրվարի, 1964

1964 թվականի փետրվարի 7-ին Բիթլզին Մեծ Բրիտանիայի Հիթրոու օդանավակայանում ճանապարհում էր 4000 երկրպագուից կազմված բանակ, որն ինքնաթիռի չվերթից հետո դեռ երկար ժամանակ աղմկում էր։[77] Իսկ Նյու Յորքի  Ջոն Ֆ․ Քենեդիի անվան օդանավակայանում վայրէջք կատարելուց դեռ ժամեր առաջ, մոտ 3000 երկրպագու պատրաստ սպասում էր խմբի ժամանմանը։[78] Արդեն երկու օր անց, ամերիկյան հեռուստատեսությամբ՝ Էդ Սուլիվանի շոուի ընթացքում նրանք իրենց առաջին կենդանի ելույթն ունեցան։ Լսարանի քանակը մոտավորապես 73 միլիոնի էր հասնում[79] (ԱՄՆ բնակչության մոտ 34%-ը)։ Կենսագիր Ջոնաթան Գուդը նշում է, որ, համաձայն Նիլսենի վարկանշային դասակարգման, Բիթլզի լսարանն ամերիկյան հեռուստատեսային ծրագրերի պատմության ընթացքում ամենամեծն է եղել։[80] Հաջորդ օրը Բիթլզն արթնացավ բացասական քննադատությունների տարափով, սակայն, ընդամենը մեկ օր անց, ԱՄՆ-ում նրանց առաջին համերգը՝ Բիթլոմանիան, պայթեցրեց Վաշինգտոն Կոլիզեյ համերգասրահը։[81] Շրջագայության հաջորդող օրերին, Քարնեգի դահլիճում ունեցած երկու համերգների ժամանակ Բիթլզը կրկին հաջող ընդունելության արժանացավ։[79] Այնուհետև խումբը մեկնեց Ֆլորիդա և արդեն երկրորդ անգամ ելույթ ունեցավ Էդ Սուլիվանի շոուի ժամանակ, այս անգամ՝ 70 միլիոն ունկնդրով։ Փետրվարի 22-ին Բիթլզը վերադարձավ Մեծ Բրիտանիա։[82]

A Hard Day's Night ալբոմը[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականի ամբողջ ընթացքում Capital Records-ի ցուցաբերած անտարբերությունն աննկատ չմնաց և, որպես մրցակից, United Artists Records-ը Բիթլզին առաջարկեց երեք գործողությամբ ֆիլմ նկարահանել՝ հիմնականում սաունդթրեքերի կոմերցիոն ներուժը խթանելու համար։[83] Ռեժիսոր Ռիչարդ Լեսթերի ղեկավարությամբ խումբը շուրջ վեց շաբաթ՝ 1964 թվականի մարտ-ապրիլ ամիսներին, զավեշտալի վավերագրական ֆիլմում խաղաց ինքն իր դերը։[84] Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ հուլիսին՝ Լոնդոնում և Նյու Յորքում, և բավականին հաջող անցավ։ Չնայած նրան, որ շատ քննադատներ այն համեմատում էին Մարքս եղբայրների հետ, ֆիլմը միջազգային հաջողության հասավ։[85] Ըստ Էրլվայնի՝ ուղեկցող սաունդթրեքի ալբոմը՝ A Hard Day's Night-ն իրապես օգնեց նրանց որպես խումբ կայանալ։ Բիթլզի առաջին երկու ալբոմների չափազանց տարբեր ազդեցությունները փոխվել էին ու վերածվել պայծառ, ուրախ, ինքնատիպ մեղեդիների՝ կիթառի զվարթ ու անդիմադրելի ձայնով։[86] Այդ «զվարթ» ձայնը մասնավորապես Ջորջ Հարրիսոնի 12-լարանի էլեկտրիկ Ռիքենբաքեր կիթառից էր հնչում, որը նրան անձամբ գործիք պատրաստողն էր նվիրել։[87]1964-ի ապրիլի առաջին շաբաթում Բիթլզը Բիլբորդի Hot 100 չարտում միանգամից տասներկու հորիզոնական էր զբաղեցնում՝ ներառյալ թոփ-հնգյակը։[88] Նրանց հայտնիությունը բրիտանական երաժշտության նկատմամբ այնպիսի աննախադեպ հետաքրքրություն առաջացրեց, որ մի շարք այլ բրիտանական արտիստներ հաջորդաբար ունեցան իրեմց առաջին ամերիկյան ելույթները և առաջիկա երեք տարիների ընթացքում շրջագայեցին։ Հետագայում դա ստացավ Բրիտանական ներխուժում անվանումը։[89] Ժամանակաշրջանի համար անսովոր երկար սանրվածքը,[11] որը հաճախ էր ծաղրի առարկա դառնում,[11] նոր զարգացող երիտասարդական մշակույթի համար ապստամբության իսկական խորհրդանիշ դարձավ։[90]

Հունիսին և հուլիսին, միջազգային շրջագայության ժամանակ, Բիթլզը 27 օրվա ընթացքում 37 ելույթ ունեցավ Դանիայում, Նիդեռլանդներում, Հոնգ Կոնգում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում։[91] Օգոստոսին նրանք վերադարձան ԱՄՆ՝ 23 քաղաքներում 30 համերգային ծրագրով։[92] Կրկին մեծ հետաքրքրություն առաջացնելով, Նյու Յորքում և Սան Ֆրանցիսկոյում մեկամսյա շրջագայության ընթացքում ամեն կես ժամանոց համերգը մոտ 10-20․000 հանդիսատես էր ունենում։[92]

Օգոստոսին լրագրող Ալ Արոնովիցը Բիթլզի համար Բոբ Դիլանի հետ հանդիպում կազմակերպեց։[93] Նա տղաներին «ծանոթացրեց» հոգեմետ դեղերին։[94] Այդ հանդիպումը երաժշտական մեծ ազդեցություն թողեց խմբի վրա։ Տարիներ անց, լրագրողի և Բոբ Դիլանի ջանքերով գրվեց «Բոբ Դիլանը և Բիթլզը» կենսագրական գիրքը։ Հանդիպումից վեց ամիս անց Լենոնը ձայնագրություններ էր անում, որտեղ բացահայտորեն կրկնօրինակում էր  Դիլանի ոճը և ձայնը։[95] Դիլանի և Բիթլզի երկրպագուները կարծես երկու տարբեր ենթագիտակցական աշխարհներում ապրող մարդկանց խմբեր լինեին։ Դիլանի երկրպագուները հիմնականում քոլեջում սովորող դեռահասներ էին՝ արտիստիկ ու մտածող հակվածություններով, ծագող քաղաքական ու սոցիալական իդեալիզմով և թեթև բոհեմական ոճով, իսկ Բիթլզինը՝ «իրական», միջին կամ ավագ դպրոցում սովորող դեռահասներ, որոնց կյանքն ամբողջությամբ սահմանափակվում էր հեռուստատեսության, ռադիոյի, փոփ ձայնագրությունների, ամսագրերի և նորաձևության առևտրայնացված ու հայտնի մշակույթով։ Նրանք ոչ թե իդեալիստներ, այլ «կռապաշտներ» էին։[95] Մեկ տարվա ընթացքում ավանդական ու ռոք լսարանները համարյա նույնացել էին ու իրապես զարգացել։[95][nb 1] 1964 թվականի օգոստոս-հոկտեմբեր ամիսներին ձայնագրված ալբոմը [96] միտված էր շարունակել A Hard Day's Night-ի ձևաչափը, որում, ի տարբերություն նախորդ երկու ալբոմների, միայն երգերի բնօրինակներն էին։[97] Նրանք գրեթե սպառել էին նախորդ ալբոմների երաժշտական պաշարը և կանգնել միջազգային շրջագայության համար անհրաժեշտ միջոցների խնդրի առաջ։ Ըստ Լենոնի՝ նյութականը առաջնահերթ ու ցավագին խնդիր էր դարձել։[98] Արդյունքում, ալբոմն ավարտին հասցնելու համար նրանց լայն երգացանկից վեց երգի թամացված տարբերակ ընտրվեց։ Դեկտեմբերի սկզբին թողարկվախ ալբոմի ութ երգերը իրապես ապացույցեցին Լենոն-ՄաքՔարթնի երգահանության համագործակցության աճող հասունությունը։[97] Վաղ 1965-ին, երբ նրանք հյուրընկալել էին Լենոնի և Հարրիոսնի ատամնաբույժին, վերջինս նրանց սուրճի մեջ գաղտնի կերպով հոգեմետ դեղ լցրեց։  Լենոնն այսպես էր դա նկարագրում․ «Դա սարսափելի էր, բայց ֆանտաստիկ։ Ես մետ մեկ-երկու ամիս շշմած էի»։ Հետագայում նա և Հարրիսոնը սկսեցին թմրադեղ օգտագործողներ դարձան։ Երբեմն Սթարն էլ էր նրանց միանում։ Սկզբում ՄաքՔարթնին չէր ցանկանում փորձել դա, սակայն 1966-ին, ի վերջո, ինքն էլ միացավ։

Նա դարձավ առաջին բիթլը, որը հանրային կերպով քննարկեց հոգեմետ դեղերի թեման, ամսագրային հարցազրույցներից մեկում հայտարարելով, որ այն «բացել է իր աչքերը և դարձրել ավելի լավը, ավելի ազնիվ, հասարակության ավելի հանդուրժող անդամ»։ 1965-ի հունիսին վիճաբանություն ծագեց, երբ Եղիսաբեթ 2-րդ թագուհին Բիթլզի բոլոր չորս անդամներին Բրիտանական կայսրության շքանշանով պարգևատրեց։ Նրանց այդ մրցանակի համար Մեծ Բրիտանիայի վարչապետ Հերոլդ Վիլսոնն էր առաջադրել։ Այդ ժամանակաշրջանում շքանշանը հիմնականում տրվում էր ռազմական վետերաններին և քաղաքացիական առաջնորդներին։ Այդ իսկ պատճառով, որոշ պահպանողական մրցանակակիրներ իրենց ստացած շքանշանները, ի նշան անտարբերության, հետ վերադարձրին։

Բիթլզի մասին երկրորդ՝ "Help! ֆիլմը, որը թողարկվեց հուլիսին, կրկին Լեսթերի ղեկավարությամբ էր պարաստվել։ Համարվելով Բոնդի անխիղճ նմանակում, ֆիլմը խմբի անդամների և լսարանի միջև բուռն ու իրարամերժ արձագանք առաջացրեց։ ՄաքՔարթնին ասում է․ «"Help!"-ը հրաշալի ֆիլմ էր, սակայն մերը չէրԼ։ Մենք այնտեղ պարզապես հյուրեր էինք։ Դա զվարճալի էր, բայց գաղափարը փոքր-ինչ սխալ էր»։ Սաունդթրքեում գերակշռող դերը Լենոնինն էր, որն իր գրած երգերում հիմնական մասը անձամբ էր կատարում, ներառյալ "Help!"-ը և "Ticket to Ride"-ը։ Ֆիլմին զուգահեռ թողարկված հինգերորդ ստուդիական ալբոմը՝ "LP"-ն, ամբողջությամբ երգերի բնօրինակներ էր ներառում, բացառությամբ՝ "Act Naturally" և "Dizzy Miss Lizzy" երգերի։ Դրանք հին երգերի վերջին նորացված տարբերակներն էին, որոնք ներառվելու էին ալբոմի մեջ, բացի՝ ավանդական լիվերպուլյան "Maggie Mae" երգի կարճ տարբերակից։ "Help!"-ում խումբն ընդլայնեց ձայնաբաժինները և ավելացրեց դասական երաժշտական գործիքավորում, մասնավորապես "Yesterday" փոփ-բալլադի մեջ լարային քառյակ օգտագործելով։ ՄաքՔարթնիի հեղինակած "Yesterday"-ը հետագայում դարձավ աշխարհում երբևէ ամենաշատ ձայնագրված երգը։ Բիթլզի երրորդ՝ ամերիկյան շրջագայությունը բացվեց ռեկորդային 55․600 հանդիսատես ունեցող Նյու Յորքի Շիա համերգասրահում, 1965 թվականի օգոստոսի 15-ին՝ հետագայում դառնալով խմբի ամենահայտնի համերգը։ Ամերիկայի տարբեր քաղաքներում  հաջորդող ինը համերգները ևս հաջողված էին։ Ատլանտայի համերգի ժամանակ խումբն առաջին անգամ ելույթի ժամանակ մոնիտորային բարձրախոս օգտագործեց։ Շրջագայության ավարտին տղաները հանդիպեցին իրենց վրա ամենամեծ երաժշտական ազդեցություն գործած արտիստին՝  Էլվիս Փրեսլիին, որը նրանց Բևեռլի Հիլզի իր առանձնատուն հրավիրեց։ Սեպտեմբերին լույս տեսավ  շաբաթ առավոտյան հեռարձակվող ամերիկյան «Բիթլզ» մուլտֆիլմը, որն իր ցուցադրման երկու տարիների ընթացքում կարծես "A Hard Day's Night"-ի զավեշտալի կրկնօրինակումը լիներ։ Որպես առաջին շաբաթական հեռուստատեսային ծրագիր, մուլտֆիլմը  նշանակալի պատմական իրողությունն էր, որը ներկայացնում էր իրական, գոյություն ունեցող մարդկանց անիմացված տարբերակները։

1965-ի հոկտեմբերի կեսին Բիթլզը կրկին ձայնագրման ստուդիա մուտք գործեց․ առաջին անգամ ալբոմ պատրաստելիս նրանք երկար ժամանակ ունեին՝ առանց խոշոր պարտավորությունների։ Ըստ Ջորջ Մարտինի՝ մինչ այդ խմբի ալբոմները պարզապես սինգլների հավաքածուներ էին։ Սակայն արդեն ժամանակն էր դրանց վերաբերվել որպես արվեստի մի մասնիկի։ Թողարկվելով դեկտեմբերին, "Rubber Soul"-ը քննադատների կողմից խրախուսվեց՝ որպես խոշոր քայլ դեպի հասունություն և խմբի երաժշտության խորքայնություն։ Բիթլզի թեմատիկ ուղղվածությունը սկսեց ընդլայնվել․ ավելի մեծ ուշադրություն էր դարձվում սիրուն ու փիլիսոփայությանը։ Կենսագիրներ Փիթեր Բրաունը և Սթիվեն Գեյնսը Բիթլզի երաժշտական նոր ուղղությունը վերագրում են մարիխուանայի կանոնավոր օգտագործմանը։ Դա խմբի անդամների կողմից ընդունված փաստ է, որի մասին Ռինգո Սթարն ասել է․ «Թմրանյութն իրոք մեծ ազդեցություն է թողել մեզ հետ տեղի ունեցած շատ փոփոխությունների՝ հատկապես երգերի ստեղծման վրա։ Եվ քանի որ նախկինում գրված երգերը տարբերվում էին մեր գրածից, մենք դրանք ուրիշ կերպ էինք կատարում»։ Ֆլեյտայով և լարային գործիքներով համեմված "Help!"-ի ֆուրորից հետո, Հարրիսոնի` "Norvegian Wood"-ի սիթառով կատարումը հետագայում, փոփ երաժշտության ավանդական սահմաններից դուրս, նշանակալի առաջընթաց ապրեց։ Քանի որ երգերի բառերը ավելի նուրբ ու ճարտար էին դանում, երկրպագուները սկսում էին ավելի խորը իմաստ փնտրել դրանց մեջ։ "Norvegian Wood"-ի վերաբերյալ Լենոնն ասել է․ «Որևէ բան գրելիս, ես փորձում էի ավելի մեծ կենսափորձ ունեցող մեկը լինել․․․ սակայն դա տեղի էր ունենում այնպիսւ «ծխապատ» միավայրում, որ ոչ ոք չի կարող պատկերացնել»։

Մինչ "Rubber Soul" ալբոմի շատ հայտնի երգեր Լենոնի և ՄաքՔարթնիի համատեղ աշխատանքի արդյունքն էին, այն նաև ընդգրկում էր նրանցից յուրաքանչյուրի անհատական աշխատանքները։ Չնայած դրան, նրանք շարունակում էին համատեղ հեղինակություն վայելել։ "In My Life"-ը, որի հեղինակը նրանցից երկուսի կարծիքով իրենցից մեկն էր,  Լենոն-ՄաքՔարթնի համագործակցության գագաթնակետն է համարվում։ Հարրիսոնը "Rubber Soul"-ն իր ամենասիրելին էր համարում, իսկ Սթարն այն «մեկնումի ալբոմ» էր համարում։ ՄքՔարթնիի կարծիքով խումբն արդեն բավականին լավ ժամանակ էր անցկացրել, և արդեն եկել էր ընդլայնվելու ժամանակը։ Ձայնագրման ինժեներ Նորման Սմիթը հետագայում նշում է, որ ստուդիական ձայնագրման շրջանները երևան էին հանում խմբի ներսում աճող կոնֆլիկտը։ «Ջոնի և Փոլի միջև բախումն ավելի ու ավելի ակնհայտ էր դառնում։ Եվ քանի դեռ Փոլը մտահոգված էր, Ջորջն ի վիճակի չէր ճիշտ գործել»։  2003-ին Ռոլլինգ Սթոուն ամսագիրը "Rubber Soul" ալբոմը  «Բոլոր ժամանակների 500 լավագույն ալբոմների» ցանկում ընդգրկեց, իսկ AllMusic-ից Ռիչի Ունտերբերգն այն «ավանդական-ռոք ձայնագրության դասական նմուշ» անվանեց։

1963-ի դեկտեմբերից, երբ Capitol records-ը սկսեց  ԱՄՆ շուկայի համար թողարկել Բիթլզի երգերը, ձևաչափի վրա ամբողջական հսկողություն սահմանելու փորձ կատարեց՝ ամերիկյան տարբեր ալբոմներ հավաքելով և նրանց ընտրած երգերը որպես սինգլներ թողարկելով։ 1966-ի հունիսին Capitol-ի թողարկած ալբոմներից "Yesterday and Today"-ը մեծ աղմուկ բարձրացրեց իր շապիկով, որի վրա բիթլերը պատկերված էին մսագործի հագուստով, իսկ նրանց հետ՝ հում միս և աղավաղված պլաստիկ տիկնիկներ։ Ըստ որոշ անհիմն մեկնաբանությունների՝ դա հեգնական պատասխան էր՝ ուղղված Capitol records-ին՝ իրենց ամերիկյան ալբոմներն աղավաղված ներկայացնելու համար։ "LP"-ի հազարավոր օրինակների օրիգինալ շապիկի վրա նոր շապիկ էր ամրացվել, իսկ նախնական տարբերակի գինը 2005 թվականի աճուրդի ժամանակ հասցվել էր մինչև 10․500 դոլարի։ Միևնույն ժամանակ Անգլիայում Հարրիսոնը հանդիպեց սիթառի վարպետ Ռավի Շանքարին, ով համաձայնեց սովորեցնել նրան այդ գործիքը։ "Yesterday and Today"-ի ֆուրորից մեկ ամիս անց, Ֆիլիպինների շրջագայության ժամանակ, Բիթլզը ոչ դիտմամբ վիրավորեց երկրի առաջին տիկնոջը՝ Իմելդա Մարկոսին, ով նրանց Թագավորական պալատում  նախաճաշի էր հրավիրել։ Երբ նրանք հրավեր ստացան, Ափշտայնը խմբի անդամների անունից քաղաքավարի հրաժարվեց՝ կարծես նմանատիպ պաշտոնական հրավերներ ընդունելն ամենևին իր վարած քաղաքականությունը չէր։ Շուտով հայտնի դարձավ, որ Մարկոսի հասարակարգը սովոր չէր մերժում ստանալ։ Արդյունքում ծագած խռովությունը վտանգի ենթարկեց Բիթլզը և նրանք դժվարությամբ դուրս եկան երկրից։ Դրանից անմիջապես հետո, խմբի անդամներն առաջին անգամ Հնդկաստան հասան։

Տուն վերադառնալուց համարյա անմիջապես հետո,  բիտանացի լրագրող Մաուրեն Քլիվին մարտ ամսին տված հարզացրույցում Ջոն Լենոնի մի արտահայտության համար, Բիթլզն ԱՄՆ կրոնական և սոցիալական պահպանողականների կատաղի ճնշմանն առերեսվեց (հայտնի նաև որպես Կու Կլու Կլան)։ «Քրիստոնեությունը կվերանա։ Այն կմաքրվի և կնեղանա։ Ես դրա վերաբերյալ վիճաբանելու կարիք չունեմ․ ես ճիշտ եմ ու կապացուցեմ դա։ Հիսուսը լավն էր, բայց նրա աշակերտներն անմիտ ու պարզունակ էին։ Նրանց հեգնանքն ինձ կործանում է»։

Լենոնի ասածը Մեծ Բրիտանիայում գրեթե աննկատ մնաց, սակայն երբ ամերիկյան Datebook դեռահաս երկրպագուների ամսագիրը հինգ ամիս անց՝ խմբի ԱՄՆ շրջագայության նախօրեին, հրապարակեց այն, Աստվածաշնչին հետևող քրիստոնյաների շրջանում մեծ տարաձայնություն առաջացավ։ Վատիկանը բողոք ներակայացրեց և Բիթլզի ձայնագրությունների համար արգելքներ սահմանեց բոլոր իսպանական, հոլանդական և հարավամերիկյան ազգային հեռարձակող ընկերությունների համար։ Ափշտայնը մեղադրեց Datebook-ին՝ Լենոնի խոսքերը ոչ ճշգրիտ համատեքստում ներկայացնելու համար, և մամուլի մի ասուլիսի ժամանակ մատնանշեց․ «Եթե ես ասած լինեի, որ հեռուստատեսությունն ավելի հայտնի է, քան Քրիստոսը, ես կկարողանայի կարգավորել այդ հարցը»։ Լենոնը պնդեց, որ ինքը նկատի ուներ այն, թե ինչպես են այլ մարդիկ վերաբերվում իր հաջողությանը, սակայն լրագրողների հորդորով նաև ավելացրեց․ «Եթե դու ուզում եք, որ ես ներողություն խնդրեմ, և դա ձեզ կերջանկացնի, ապա՝ լա՛վ, ներեցե՛ք ինձ»։

Երբ արդեն ԱՄՆ շրջագայութան պատրաստություններն էին ընթանում, Բիթլզի անդամները տեղյակ էին, որ  իրենց երաժշտությունը հազիվ թե լսող լինի։ Ի սկզբանե օգտագործելով Vox AC30 ուժեղացուցիչներ, 1964-ին, երբ արդեն մեծ վայրերում էին ելույթ ունենում, նրանք ձեռք բերեցին 100 ՎՏ-անոց ուժեղացուցիչներ, որոնք Vox—ի կողմից հատուկ իրենց համար էին նախագծված։ Սակայն դրանք դեռ անհամապատասխան էին։ Փորձելով մրցել բղավող երկրպագուների ստեղծած աղմուկի հետ, խումբն անասելի ձանձրացել էր կենդանի կատարմամբ ելույթ ունենալուց։ Հասկանալով, որ իրենց ելույթներն այլևս երաժշտության մասին չէին, նրանք որոշեցին իրենց օգոստոսյան շրջագայությունը վերջինը դարձնել։

"Rubber Soul"-ն առաջընթացի մեծ քայլ արեց, իսկ 1966-ի օգոստոսին՝ մինչև Բիթլզի վերջին շրջագայությունը թողարկված "Revolver"-ի հաջողությունն ավելի մեծ էր։ Pitchfork-ից Սքոթ Պլագենհոֆն այն համարում է խմբի՝ կատարյալ վստահության հասնող ձայնը։ "Revolver"-ը  բարդ երգացանկ ուներ, ստուդիական փորձարկումներ և հիանալի կերպով ընդլայնել էր երաժշտական ոճերի ցանկը՝ լարային նորարարական գործիքավորումներից մինչև փսիխոդելիկ ռոք։ Ըստ Գուլդի՝ հրաժարվելով ավանդական խմբակային լուսանկարներից, ալբոմի բծախնդիր, նրբաճաշակ, թանաքագրչով սև և սպիտակ կոլաժ հիշեցնող , Օդրի Բըրդսլիի ոճով պատրաստված շապիկը ձևավորել էր Բիթլզի համբուրգյան օրերի ընկեր Կլաուս Վուրմանը։ Ալբոմին նախորդում էր "Paperback Writer" սինգլը, որի ստեղծմանը համար մեծ խթան էր "Rain"-ը։ Երկու սինգլների համար էլ կարճ գովազդային հոլովակներ պատրաստվեցին, որոնք, մշակութային պատմաբան Սաուլ Օստերլիցի խոսքով, «առաջին իրական երաժշտական հոլովակների շարքում էին»։

1966-ի հուլիսին դրանք հեռարձակվեցին Էդ Սուլիվանի շոուի և Top of the Pops-ի ժամանակ։ "Revolver"-ի փորձնական երգերից "Tomorrow Never Knows"-ի բառերը Լենոնը վերցրել էր Թիմոթի Լերիի «Փսիխոդելիկ փորձ» գրքից, որը մեռյալների տիբեթյան գրքի ձեռնարկի վրա էր հիմնված։ Նրա ստեղծման համար պահանջվել էր ութ նվագարկիչ, որոնք տեղադրված էին EMI-ի շենքում, և որոնցից յուրաքանչյուրի համար նախատեսված էր ինժեներ կամ խմբի անդամ, ով փոխում էր  ժապավենների ուղղությունը՝ մինչ Մարտինը, ստացվող տվյալների օրինակով, կոմպոզիցիոն ձայնագրություն էր կատարում։

ՄաքՔարթնիի "Eleanor Rigby"-ի հայտնի երգում լարային ութնյակ էր օգտագործվել։ Գուլդն այն  նկարագրում է որպես «երաժշտական ոչ մի ժանրի և ոճի չհամապատասխանող իսկական հիբրիդ»։ Հարրիսոնը կայանում էր որպես երգահան, և նրա ստեղծագործություներից երեքը ձայնագրման մեջ տեղ գտան։ 2003-ին Ռոլլինգ Սթոունը "Revolver"-ը դասեց բոլոր ժամանակների երրորդ լավագույն ալբոմը։ Սակայն ալբոմի թողարկմանն ամիջապես հաջորդող ԱՄՆ շրջագայության ընթացքում խումբը նրանից ոչ մի երգ չկատարեց։ Ըստ Քրիս Ինգհամի՝  այդ երգերն ավելի շատ «ստուդիական արտադրանք էին․․․և պարզապես անհնար էր, որ չորս անդամից բաղկացած ռոքնռոլ խումբը դրանց նախապատվություն տար, հատկապես՝ երկրպագուների անզգայացնող բղավոցների  միջավայրում»։  «Կենդանի հնչողությամբ Բիթլզը» և «Ստուդիական Բիթլզը» ամբողջությամբ տարբեր բաներ էին դարձել։ Սան Ֆրանցիսկոյի Candlestick պուրակում՝ օգոստոսի 29-ին, խմբի եզափակիչ համերգը նրանց վերջին կոմերցիոն ելույթն էր։ Այն նշանավորեց խմբի քառամյա՝ գրեթե անդադար շրջագայություններով լի գործունեությունը, որի ընթացքում շուրջ 1400 միջազգային համերգ էր կազմակերպվել։

1966-1970․ Ստուդիական տարիները և բաժանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Sgt. Pepper's Lonely Hearts Club Band[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջագայության ծանրաբեռնվածությունից ազատվելով, 1966-ի նոյեմբերի վերջին "Sgt. Pepper's Lonely Hearts Club Band"-ը ձայնագրելիս, Բիթլզն ավելի փորձարարական մոտեցում ցուցաբերեց։ Համաձայն Ջեֆ Էմերիքի՝ ալբոմի ձայնագրումը մոտ 700 ժամ է տևել։ Նա հիշում է խմբի հետևյալ պնդումը․ "Sgt. Pepper"-ում ամեն բան պետք է ուրիշ լինի։ Մենք բարձրախոսները դրել էինք անմիջապես պղնձե գործիքների վրա, իսկ ականջակալները դարձրել էինք բարձրախոսներ ու ամրացրել ջութակներին։ Գործիքների և ձայնաբաժինների արագությունը չափելու համար մենք հսկայական պարզ օսիլատորներ էինք օգտագործում և մասերի բաժանված ու հակառակ կողմով իրար միացված ձայներիզներ»։ "A Day in the Life"-ի որոշ մասեր 40 մասից բաղկացած նվագախումբ  էին ներառում։ Ձայնագրության շրջանների արդյունքում 1967 թվականի փետրվարին ստեղծվեց ոչ ալբոմային "Strawberry Fields Forever"/"Penny Lane" երգը, իսկ հունիսին՝ "Sgt. Pepper LP"-ն։ Ձայնագրությունների երաժշտական ամբողջականությունը, որը ստեղծվել էր ձայնագրման համեմատաբար ավելի պարզ տեխնոլոգիայով, ժամանակակից արտիսներին ապշեցրել էր։ Երաժշտական քննադատների համար ալբոմի հեղինակությունը, փաստացիորեն, համընդհանուր էր։

  1. Frontani, 2007, էջ 125
  2. Spitz, 2005, էջեր 47–52
  3. Spitz, 2005, էջեր 93–99
  4. Lua error in package.lua at line 80: module 'Module:Footnotes/anchor_id_list' not found.; Lua error in package.lua at line 80: module 'Module:Footnotes/anchor_id_list' not found..
  5. Miles, 1997, էջ 47
  6. Lewisohn, 1992, էջ 13
  7. Harry, 2000a, էջ 103
  8. Lewisohn, 1992, էջ 17
  9. Harry, 2000b, էջեր 742–743
  10. Lewisohn, 1992, էջ 18
  11. 11,0 11,1 11,2 Gilliland, 1969, show 27, track 4
  12. Lewisohn, 1992, էջեր 18–22
  13. Lewisohn, 1992, էջեր 21–25
  14. Lewisohn, 1992, էջ 22
  15. Lewisohn, 1992, էջ 23
  16. Lewisohn, 1992, էջեր 24, 33
  17. Gould, 2007, էջ 88
  18. 18,0 18,1 Lewisohn, 1992, էջ 24
  19. Lewisohn, 1992, էջ 25
  20. Spitz, 2005, էջեր 222–224
  21. Miles, 1997, էջեր 66–67
  22. Lewisohn, 1992, էջ 32
  23. Miles, 1997, էջ 76
  24. Gould, 2007, էջեր 89, 94
  25. Gilliland, 1969, show 27, track 4
  26. Spitz, 2005, էջեր 249–251
  27. Lewisohn, 2013, էջ 450
  28. Everett, 2001, էջ 100
  29. Lewisohn, 1992, էջ 33
  30. Miles, 1997, էջեր 84–87
  31. Lewisohn, 1992, էջեր 34–35
  32. Winn, 2008, էջ 10
  33. Lewisohn, 1992, էջ 56
  34. Lewisohn, 2013, էջ 612, 629
  35. 35,0 35,1 35,2 The Beatles, 2000, էջ 67
  36. 36,0 36,1 36,2 36,3 Lewisohn, 1992, էջ 59
  37. Spitz, 2005, էջեր 318, 322
  38. Lewisohn, 1992, էջեր 59–60
  39. Lewisohn, 1992, էջեր 81, 355
  40. The Beatles, 2000, էջ 90
  41. Lewisohn, 1992, էջեր 62, 84
  42. Harry, 2000a, էջ 875
  43. Lewisohn, 1992, էջեր 62, 86
  44. Gould, 2007, էջ 191
  45. Harry, 2000a, էջ 494
  46. Gould, 2007, էջեր 128, 133–134
  47. Gould, 2007, էջ 147
  48. Lewisohn, 1992, էջեր 88, 351
  49. Erlewine, 2009a
  50. Sheff, 1981, էջ 129
  51. Lewisohn, 1992, էջեր 90, 351
  52. Lewisohn, 1992, էջեր 89, 350–351
  53. Harry, 2000a, էջ 990
  54. Gould, 2007, էջեր 166–169
  55. Lewisohn, 1992, էջեր 90, 98–105, 109–112
  56. Spitz, 2005, էջեր 444–445
  57. Lewisohn, 1992, էջ 88
  58. Lewisohn, 1992, էջ 90
  59. Harry, 2000a, էջ 1088
  60. Lewisohn, 1992, էջեր 92–93
  61. Lewisohn, 1992, էջեր 127–133
  62. Davies, 1968, էջեր 184–185
  63. 63,0 63,1 Lewisohn, 1992, էջեր 90, 92, 100
  64. 64,0 64,1 Lewisohn, 1992, էջ 93
  65. 65,0 65,1 Gould, 2007, էջ 187
  66. Erlewine, 2009b
  67. Gould, 2007, էջեր 187–188
  68. Harry, 2000a, էջ 1162
  69. Harry, 2000b, էջ 978
  70. Harry, 2000a, էջ 402
  71. Lewisohn, 1992, էջ 350
  72. Spizer, 2004, էջ 40
  73. Harry, 2000a, էջեր 225–226, 228, 1118–1122
  74. Everett, 2001, էջ 206
  75. Spizer, 2004, էջ 96
  76. Davies, 1968, էջ 218
  77. Spitz, 2005, էջ 457
  78. Spitz, 2005, էջ 459
  79. 79,0 79,1 Lewisohn, 1992, էջ 137
  80. Gould, 2007, էջ 3
  81. Harry, 2000a, էջեր 1134–1135
  82. Lewisohn, 1992, էջեր 137, 146–147
  83. Harry, 2000a, էջեր 483–484
  84. Gould, 2007, էջեր 230–232
  85. Harry, 2000a, էջեր 489–490
  86. Erlewine, 2009c
  87. Gould, 2007, էջեր 286–287
  88. Lewisohn, 1992, էջ 138
  89. Gould, 2007, էջեր 9, 250, 285
  90. Gould, 2007, էջ 345
  91. Lewisohn, 1992, էջեր 161–165
  92. 92,0 92,1 Gould, 2007, էջ 249
  93. Gould, 2007, էջ 252
  94. Miles, 1997, էջ 185
  95. 95,0 95,1 95,2 Gould, 2007, էջեր 252–253
  96. Lewisohn, 1992, էջեր 167–176
  97. 97,0 97,1 Gould, 2007, էջեր 255–256
  98. Gould, 2007, էջ 256


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "nb", but no corresponding <references group="nb"/> tag was found