Մասնակից:Nelliab/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիմնավորված տեսություն. Մեթոդաբանության առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնավորված տեսություն, հասարակական գիտություններում համակարգված մեթոդաբանություն, որը տեսության կառուցումն իրականացնում է մեթոդների ներդիրման և տվյալների վերլուծության միջոցով[1][2][3]։ Հիմնավորված տեսության գլխավոր առավելությունը, յուրահատկությունը իր քննադատական աշխարհայացքն է. Սոցիոլոգիայում բոլոր անհրաժեշտ տեսությունները արդեն կան՝ հասարակությունը, իրականությունը հասկանալու համար, և սոցիոլոգիայի հիմնական խնդիրը այդ տեսությունների ստուգումն է: Բայց ըստ հիմնավորված տեսության հիմնադիրների՝ Գլեյզերի և Սթրոսի, գոյություն ունեցող տեսությունները և դրանցում օգտագործվող հասկացությունները չեն համապատասխանում ժամանակակից իրականության բնութագրմանը, և ըստ նրանց յուրաքանչյուր խնդրի լուծումը կարելի է գտնել իրավիճակին համահունչ՝ նոր տեսությունների ստեղծման մեջ[4]։ Հիմնավորված տեսությունը բավականին տարբերվում է ավանդական հետազոտական մոդելից, տրամաբանությունից, որտեղ հետազոտողը ընտրում է առկա տեսական հիմքերը, և միայն հավաքագրում է տվյալներ՝ ցույց տալու, արդյոք տեսությունը կիրառելի է տվյալ ֆենոմենի ուսումնասիրման նպատակով, թե ոչ [5]։

Հիմքերը, նախադրյալները և տեսական փիլիսոփայությունը

Հիմնավորված տեսությունը որպես մեթոդաբանություն ձևավորվել է երկու սոցիոլոգների կողմից` Բարնեի Գլասերի և Անսելմ Սթրոսի: Սթրոսը եղել է Չիկագոյի համալսարանի շրջանավարտ: Չիկագոյի դպրոցը (համալսարանը) հայտնի է որակական հետազոտություններում իր ունեցած ներդրումներով, և ունի ձևավորված երկար պատմություն և ամուր ավանդույթներ որակական հետազոտությունների ոլորտում: Ունենալով մեծ փորձ այդ ոլորտում, ժամանակի ընթացքում առաջանում է պրոբլեմային  իրավիճակը հասկանալու մեթոդ մտածելու անհրաժեշտությունը[6]: Սթրոսը իր մեթոդի տեսանկյունից առաջնային էր համարում այն, որ պետք է դուրս գալ ուսումնասիրության դաշտ, եթե ուզում ես հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում: Նա սոցիալական աշխարհի ձևավորման մեջ կարևորում էր սուբյեկտի դերը, հարաբերությունների պայմանները` արժեքների և գործողությունների միջև: Գլասերը ավելի խորը զբաղվելով որակական հետազոտություններով, լավ մտածված, հստակորեն ձևակերպված և համակերպված տեխնիկայի յուրահատուկ կարիք է նկատել, ինչպես կոդավորման, այնպես էլ վարկածների ստուգման համար, որոնք ծնվում են հետազոտվող գործընթացի ընթացքում:

Հիմնավորված տեսության ձևավորման վրա մեծ ազդեցություն է ունեցել Հերբերտ Բլումերը, ով առաջինն է առաջ քաշել սիմվոլիկ ինտերակցիոնիզմ տերմինը։ Սիմվոլիկ ինտերակցիոնիզմի և հիմնավորված տեսության նմանությունը կայանում է նրանց ընդհանրություններով, կապված փոխազդեցությունների և հաղորդակցությունների հետ: Ջորջ Միդը, ինչպես նաև Դյուին, նույնպես Չիկագոյի դպրոցի ներկայացուցիչներ են, և հենց նրանք են առաջինը ուշադրություն հրավիրել սոցիոլոգիական տեսությունների վրա, որոնցում կարևորվում է սոցիալական սուբյեկտը, իսկ փոխազդեցությունների գործընթացում հիմնարար է լեզվական կոմպոնենտը: Նրանց խոսքերով սոցիալական ակտորները արձագանքում են սոցիալական օբյեկտներին` հիմնվելով այն նշանակությունների վրա, որոնք նրանք վերագրում են դրանց: Այդ նշանակությունները առկա են, զարգանում են և մշտապես փոփոխվում են փոխազդեցությունների գործընթացների մեջ: Բայց նրանք օյեկտիվացված են և դառնում են ստանդարտներ, որոնք էլ որոշում են մարդու վարքագիծը: Իհարկե, լեզուն և հաղորդակցությունը չեն համարվում հիմնավորված տեսության կենտրոնական կոմպոնենտները, բայց, այնուամենայնիվ, դրանք օգտագործվում են որպես տվյալների հավաքագրման միջոցներ[7]։

Հիմնավորված տեսությունը մեթոդ չէ, որը կարելի է հստակորեն ուրվագծել, դա սոցիալական գիտական մեթոդաբանություն է, հետազոտական ռազմավարություն: Հիմնավորված տեսությունը տվյալների մանրակրկիտ հիմնավորումն է, որոնք պարբերաբար և ինտենսիվ վերլուծության են ենթարկվում: Հաճախ դաշտային նմուշները, հարցազրույցը կամ այլ փաստաթղթերը վերլուծվում են նախադասություն առ նախադասություն, հասկացություն առ հասկացություն: Մշտական համեմատման մեջ, տվյալները հավաքվում են «լայն ֆրոնտով» և կոդավորվում: Արդյունքում, առաջ է գալիս կոնկրետ, լավ կառուցված տեսություն: Վերլուծությունը ուղղված չէ ուղղակի հավաքելու կամ դասակարգելու զանգվածային տվյալներ, այլ միտված է բազում գաղափարների կազմակերպմանը, որոնք առաջանում են վերլուծության հիման վրա[8] [9]։

Հիմնավորված տեսությունը մեկն է այն տեսություններից, որը առաջանում է ինդուկտիվորեն՝ հիմնվելով ֆենոմենի հետազոտման վրա, որը այն ներկայացնում է:Հետազոտողը չի սկսում տեսությամբ, որը ապացուցում է. ավելի շուտ, հետազոտողը սկսում է հետազոտության ոլորտից/դաշտից, ինչը նրան հնարավորություն է տալիս հասնելու բուն հետազոտվող իրականությանը[10] Հիմնավորված տեսության գերնպատակն է ստանալ գիտելիք սոցիալապես տարածված այն նշանակությունների մասին, որոնք ձևավորում են վարքագիծ և այն մասնակիցների իրականությունը, ովքեր ուսումնասիրվում են[11]:

Հիմնավորված տեսություն. որակական հետազոտության տարատեսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնավորված տեսության կողմնակիցները հետաքրքրված են սեփական տեսության ստեղծմամբ: Նրանք համոզված են, որ տեսության զարգացումը իրականության իմացության առավել հզոր միջոց է[12]: Ստացված արդյունքների տեսական մեկնաբանումը կարող է օգտագործվել ոչ միայն այդ իրականությունը բացատրելու համար, այլ նաև տեսական շրջանակ ապահովելու՝ այլ հետազոտական գործողությունների համար: Բացի դրանից, հետազոտողը՝ հետաքրքրված տեսության ստեղծմամբ, համոզված է, որ տեսությունը առավել համակարգված ձևով է կառուցված՝ ըստ անհրաժեշտության համադրելով և ինտեգրելով հետազոտական դաշտում ստացվող և գիտական գիտելիքը:

Հիմնավորված տեսությոնը ինդուկտիվորեն բխում է երևույթից, որը այն ներկայացնում է: Այսինքն, այն ստեղծվում է, զարգանում և ստուգվում է տարբեր ուղիներով համակարգված, հավաքված ու վերլուծված տվյալներով, որոնք վերաբերվում են ուսումնասիրվող ֆենոմոնին: Այս դեպքում տվյալների հավաքումը, վերլուծությունը, և տեսությունը գտնվում են փոխադարձ կապի մեջ: Կարճ ասած, չի կարելի սկսել տեսությունից, իսկ հետո ապացուցել այն: Սկզբում հենց իրականության ուսումնասիրությունն է, որը հանգեցնում է տվյալ երևույթի հետ կապված տեսության ստեղծմանը:

Որպես որակական մեթոդ հիմնավորված տեսությունը տարբերվում է մյուս մեթոդներից իր «գիտական ազատությամբ», այսինքն հետազոտողը ազատ է իր մտքերում, հայացքներում, գործողություններում:

Հիմնավորված տեսությունը լավ կառուցելու համար այն պետք է համապատասխանի չորս հիմնական չափանիշների, որպեսզի դատենք, թե որքանով է տեսությունը կիրառելի  տվյալ երևույթի դեպքում այն պետք է.

  • տեղավորվի իրականության մեջ
  • լինի ըմբռնող
  • ընդհանրացված
  • վերահսկվող

Եթե տեսությունը օգտագործվում է որևէ իրականւթյան մեջ և այդ իրականությունից զգուշորեն դուրս է բերում որոշակի տվյալներ, ապա այն պետք է արդար լինի և համապատասխանի այդ ոլորտի իրականությանը:: Որքան այն ներկայացնում է իրականությունը, այնքան պետք է լինի հասկանալի և իմաստ ունենա թէ նրանց համար ովքեր ուսանում են այն, թէ նրանց համար ովքեր օգտագործում են այն իրենց պրակտիկ գործունեության մեջ: Տեսությունը պետք է ապահովի վերահսկողությունը՝ ֆենոմենին վերաբերվող գործողության հետ հարաբերություններում: Սա պայմանավորված է նրանով, որ համակարգված վարկածները ստացվում են այն փաստացի տվյալներից, որոնք կապված են այդ ֆենոմենի հետ:

Տեսական ըմտրանք․[խմբագրել | խմբագրել կոդը]

Որակական հետազոտություններում ընտրանքը, կամ ուսումնասիրության դեպքերի/սուբյեկտների ընտրությունը յուրահատուկ է: Հիմնավորված տեսության կառուցման ժամանակ Գլասերն ու Սթրոսը օգտագործում են «տեսական ընտրանք» հասկացությունը: «Տեսական ընտրանքը» տեսության ընդհանրացման նպատակով տվյալների հավաքման գործընթաց է, որտեղ հետազոտողը համապատասխանորեն հավաքում, կոդավորում և վերլուծում է ստացված արդյունքները, որոշում է թե հաջորդ քայլում ինչ տվյալներ պետք է հավաքի և որտեղից կարող է դրանք հավաքել, որպեսզի կարողանա կառուցել տվյալներից բխող տեսություն[13]:

  1. Patricia Yancey Martin & Barry A. Turner, "Grounded Theory and Organizational Research," The Journal of Applied Behavioural Science, vol. 22, no. 2 (1986), 141.
  2. Faggiolani, C. (2011). «Perceived Identity: applying Grounded Theory in Libraries». JLIS.it. University of Florence. 2 (1). doi:10.4403/jlis.it-4592. Վերցված է 29 June 2013-ին.
  3. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Strauss, A% 1994 pp% 273» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  4. Barney G. Glaser and Anselm L. Strauss (1967). The Discovery of Grounded Theory. Strategies for Qualitative Research. էջ 10.
  5. G. Allan, "A critique of using grounded theory as a research method," Electronic Journal of Business Research Methods, vol. 2, no. 1 (2003) pp. 1-10.
  6. Anselm L. Strauss (1987). Qualitative Analysis for Social Scientists. էջեր 5–10.
  7. Ансельм Страусе Джульет Корбин (1990). Основы качественного исследования. Обоснованная теория. Процедуры и техники. էջ 46.
  8. Anselm L. Strauss (1987). Qualitative Analysis for Social Scientists. էջ 5.
  9. G. Glaser, Barney (20.08.2018). «The Future of Grounded Theory» (PDF). The Grounded Theory Review: An international journal (2010), vol.9, no.2. {{cite journal}}: line feed character in |journal= at position 28 (օգնություն)
  10. Ансельм Страусе Джульет Корбин (1990). Основы качественного исследования. Обоснованная теория. Процедуры и техники. էջ 23.
  11. «Clarification of the Blurred Boundaries between Grounded Theory and Ethnography: Differences and Similarities"» (PDF). Turkish Online Journal of Qualitative Inquiry. . 2. July 2011. Retrieved 5 December 2014.
  12. Barney G. Glaser, 1978, The Future of Grounded Theory; Blumer, 1979
  13. Barney G. Glaser and Anselm L. Strauss (1967). The Discovery of Grounded Theory. Strategies for Qualitative Research. էջ 10.