Մասնակից:Narimanyan V/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խլամիդիոզ
Chlamydia trachomatis-ը՝ ներկված հեմատոքսիլին էոզինով
ՊատճառՍեռական հարաբերության ժամանակ կամ ծննդաբերության ընթացքում փոխանցված Chlamydia trachomatis-ը
Հիվանդության ախտանշաններԱնախտանիշ, հեշտոցային արտադրություն, արտադրություն անդամից, այրոց միզարձակման ժամանակ
Բժշկական մասնագիտությունՎարակիչ հիվանդություններ, Գինեկոլոգիա, Ուրոլոգիա
ՀոմանիշներԽլամիդիալ վարակ
ԱխտորոշումԱրգանդի վզիկի, հեշտոցի կամ միզուկի քսուկ, մեզ
ԲուժումՀակաբիոտիկներ՝ ազիթրոմիցին, դոքսիցիկլին
ԲարդություններՑավն ամորձիներում, փոքր կոնքի բորբոքային հիվանդություններ, անպտղություն, արտարգանդային հղիություն
Կանխարգելումսեռական հարաբերությունների բացակայություն, պահպանակ, մեկ ոչ ինֆեկցված զուգընկեր
ՍկիզբըՎարակումից մի քանի շաբաթ անց
Հանդիպման հաճախականություն4.2% (կանայք), 2.7% (տղամարդիկ)
Մահերի քանակ~200 (2015)

Քլամիդիոզ՝ սեռական ճանապարհով փոխանցվող վարակ: Հարուցվում է Chlamydia trachomatis միջոցով[1]: Վարակվածների մեծ մասը չունեն որևէ ախտանիշ[2]: Ախտանիշների զարգացման համար կարող են պահանջվել շաբաթներ[2]: Կանանց մոտ կարող է դրսևվորվել հեշտոցից արտադրությամբ և միզարձակման ժամանակ մռմռոցով[2]: Տղամարդկանց մոտ կարող է ուղեկցվել առնանդամից արտադրությամբ, մռմռոցով միզարձակման ժամանակ, ամորձիներից մեկի կամ երկուսի ցավով և այտուցով[2]: Կանանց մոտ ինֆեկցիան կարող է բարձրանալ վերել ճանապարհով , բերելով փոքր կոնքի բորբոքային հիվանդությունների զարգացման, ինչը կարող է դառնալ անպտղության և արտարգանդային հղիության պատճառ[3]: Աչքերում, ինֆեկցիայի բուժման բացակայության պայմաններում, կարող է առաջանալ տրախոմա, որը զարգացող երկրնեում կուրության հաճախ հանդիպող պատճառներից է:[4]

Քլամիդիոզը կարող է փոխանցվել հեշտոցային, անալ, և օրալ սեքսի ժամանակ, ինչպես նաև ծննդաբերության ժամանակ վարակված մորից՝ երեխային[2]: Աչքերում վարակը կարող է հայտնվել նաև մատների, ճանճերի օգնությամբ կամ կեղտոտ սրբիչի միջոցով[4]: Chlamydia trachomatis-ը ախտահաում է միայն մարդկանց[5]: Ախտորոշումը սովորաբար դրվում է 25 տարեկանից ցածր, սեռական ակտիվ կյանք վարորղ կանանց մոտ, ամենամյա սկրինինգ հետազոտության միջոցով, կամ հղիության կապակցությամբ գինեկոլոգի մոտ այցի ժամանակ[2][3]: Կատարում են մեզի անալիզ և վերցնում են քսուկ հեշտոցից, արգանդի վզիկից և միզուկից[3]: Ռեկտալ և բերանային քսուկները վերցնում են այդ հատվածների ինֆեկցման կասկածի դեպքում[3]:

Կանխման համար անհրաժեշտ է օգտագործել պահպանաներ, ունենալ միայն մեկ չինֆեկցված զուգընկեր կամ չունենալ սեռական հարաբերություններ[2]: Բուժվումն իրականացվում է հակաբիոտիկների օգնությամբ, կիրառելով օրինակ՝ ազիթրոմիցին կամ դոքսիցիկլին[3]: Հղիության ժամանակ կամ նորածինների պարագայում, կիրառվում են էրիթրոմիցին կամ ազիթրոմիցին[3]: Անհրաժեշտ է բուժել նաև հիվանդի ինֆեկցված զուգընկերոջը կամ զուգընկերներին: Բուժման ընթացքում հիվանդները պետք է զերծ մնան սեռական հարաբերություններից յոթ օր, կամ մինչև բոլոր ախտանիշների անհետացումը[3]: Հիվանդների մոտ պետք է ստուգվեն գոնորեան, սիֆիլիսը, և ՄԻԱՎ-ը[3]: Բուժումից հետո հիվանդները երեք ամիս հետո պետք է կրկին հետազոտվեն[3]:

Քլամիդիոզը ամենատարածված ՍՃՓՎ-ներից է[6][7], աշխարհում ախտահարված են կանանց 4.2%-ը և տղամարդկանց 2.7%-ը: 2015 թվականին գրանցվել է քլամիդիոզի 61 միլիոն նոր դեպք[8][1]: ԱՄՆ-ում 2014 թվականին արձանագրվել է 1.4 միլիոն դեպք, գլխավորապես 15-25 տարեկան անձանց շրջանում[1][3]: 2015 թվականին քլամիդիոզից մահացել է 200 հոգի[9]: "Քլամիդիա" բառը ծագել է հուներեն χλαμύδα բառից և նշանակում է "ծածկված, քողարկված"[10]:

Նշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գենիտալ հիվանդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանանց շրջանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգանդի վզիկի քլամիդիոզը սեռական ճանապարհով փողանցվող վարակ է, որը ինֆեկցված կանանց 50-70%-ի շրջանում անախտանիշ է: Կարող է փոխանցվել հեշտոցային, անալ կամ օրալ սեքսի ժամանակ: Վարակի անախտանիշ ընթացքի և ժամանակին ախտորոշման և բուժման բացակայության դեպքում, զարգանում են փոքր կոնքի բորբոքային հիվանդություններ: Քրոնիկ բորբոքումը բերում է վերարտադրողական օրգանների սպիական փոփոխությունների, ինչը կորող է հանգեցնել քրոնիկ ցավերոի, արտարգանդային հղիության, անպտղության և այլ բարդությունների:

Արգանդի վզիկի բորբոքում՝ ցերվիցիտ, հարուցված քլամիդիոզով:
Տղամարդկանց շրջանում կարող է դիտվել անսովոր, սպիտակ, ջրիկ կամ փրփրավոր արտադրոիթյուն առնանդամից:

Քլամիդիան հայտնի է իր անախտանիշ ընթացքով, վարակված կանանց 70-80% կարող են որևէ գանգատ չունենալ[11]: Ախտանիշներից կարող են հանդիպել հեշտոցաին արյունահոսությունը, որովայնային ցավը, ցավոտ սեռական հարաբերությունները, տենդը, ցավոտ միզարձակումը և հաճախամիզությունը:

Սեռական ակտիվ կյանք վարող կանանց, ովքեր հղի չեն, մինչև 25 տարեկանը խորհուրդ է տրվում պարբերաբար անցնել սկրինինգ հետազոտություն[12]: Վարակի ռիսկային գործոններից են նախկինում տարած քլամիդիոզը կամ այլ ՍՃՓՎ, նոր կամ բազմաթիվ սեռական զուգընկերները և պահպանակի ոչ պարբերաբար օգտագործումը[13]:

Այն կանանց, ովքեր եկել են ստանալու շտապ կոնտրացեպցիա, հանձնարարականները խորհուրդ են տալիս անցկացնել քլամիդիոզի հայտնաբերման էքսպրես, քանի որ փորձը ցույց է տալիս, որ մինչև 25 տարեկան կանանց շրջանում վարակակրությունը կազմում է 9%[14]:

Տղամարդկանց շրջանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլամիդիոզը վարակակիր տղամարդկանց 50%-ի մոտ արտահայտվում է միզուկի բորբոքմամբ[11]: Կարող է դրսևորվել միզարձակման ժամանալ այրոցի զգացումով, առնանդամից անսովոր արտադրությամբ, ամորձիների ցավով և այտուցվածությամբ, տենդով: Բուժման բացակայության պայմաններում կարող է տարածվել դեպի ամորձիներ առաջացնելով էպիդիդիմիտ, որը բերում է անպտղության[11]:

Միզուկից տարածվելով քլամիդիոզը կարող է հանգեցնել նաև շականակագեղձի բորբոքաման՝ պրոստատիտի[15]:

Աչք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլամիդիոզով հարցուված կոնյուկտիվիտ

Անցյալում քլամիդիալ կոնյուկտիվիտը՝ տրախոման հանդիսանում էր կուրության գլխավոր պատճառը , սակայն հիմա նրա դերը կուրության առաջացման մեջ իջել է, կազմում էր 15% 1995-ին և 3.6% 2002-ին[16][17]: Վարակը կարող է հայտնվել աչքի մեջ մատների, կեղտոտ սրբիչների միջոցով, հազի և փռշտոցի ժամանակ և փոխանցվել ճանճերի օգնությամբ[18]: Ծննդաբերության ժամանակ նորածինները նույնպես կարող են ձեռք բերել քլամիդիալ կոնյուկտիվիտ: Այդ իսկ պատճառով ցանկալի է կիրառել SAFE մարտավարությունը (S-surgery, A-antibiotics, F-facial cleanliness, E-environmental improvements), որի օգնությամբ ԱՀԿ-ն պլանավորում է ամբողջությամբ էլիմինացիայի ենթարկել տրախոման մինչև 2020 թվականը (GET 2020` global elimination of trachoma by 2020 )[19][20]:

Հոդեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլամիդիոզը կարող է բերել ռեակտիվ արթրիտի առաջացման: Դրսևորվում է ախտանիշների եռյակով՝ արթրիտ, կոնյուկտիվիտ, ուրետրիտ, գլխավորապես երիտասարդ տղամարդկանց շրջանում: ԱՄՆ-ում ամեն տարի շուրջ 15000 տղամարդու մոտ զարգանում է ռեակտիվ արթրիտ: Կարող է զարգանալ և՛ տղամարդկանց, և՛ կանանց մոտ, սակայն տղամարդկանց շրջանում դեպքերը գերակշռում են:

Նորածիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլամիդիոզով հիվանդ մայրերից ծնված երեխաների կեսը նույնպես վարակված է լինում քլամիդիոզով: Քլամիդիոզը կարող է հանգեցնել սպոնտան աբորտների, վաղաժամ ծննդաբերության, կոնյուկտիվիտի՝ որը բերի կուրության և նորածնի թոքաբորբի[21]: Կոնյուկտիվիտը զարգանում է ծնվելուց մեկ շաբաթ անց (Ի տարբերություն քիմիական նյութերի՝ մի քանի ժամ կամ գոնորեայի՝ 2-5 օր):

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Chlamydia trachomatis-ի այլ շճատիպեր հարուցում են lymphogranuloma venereum՝ ավշահանգույցների բորբոքում: Սովորաբար արտահայտվում է գենիտալ խոցոտմամբ, ցայլքի շրջանում ավշային հանգույցների մեծացմամբ, սակայն երբեմն կարող է հանդես գալ ռեկտալ բորբոքմամբ, տենդով և մարմնի այլ մասերում ավշահանգույցների մեծացմամբ[22]:

Փոխանցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլամիդիոզը փոխանցվում է սեռական ճանապարհով (հեշտոցային, անալ օրալ), կամ վարակված հյուսվածքի, օրինակ՝ կոնյուկտիվայի հետ ուղիղ շփման ժամանակ: Կարող է փոխանցվել վարակված մորից երեխային ծննդաբերության ընթացքում[21]:

Ախտաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Chlamydiae-ն ունակ է հաստատելու երկարաժամկետ ասոցիացիաներ տեր-բջիջների հետ: Տեր-բջիջների մոտ սննդանյութերի պակասը (օրինակ երկաթի, ամինաթթուների[23], վիտամինների) բացասական է անրադառնում նաև մակաբուծող քլամիդիաների վրա: Երկարաժամկետ կոհորտային հետազոտությունները ցույց են տալիս, որ վարակակիրների 50%-ը ամբողջությամբ բուժում է մեկ, 80%-ը երկու, 90%-ը երեք տարիների ընթացքում[24]:

"Սոված" քլամիդիաները մտնում են պերսիստենտ աճի փուլ, դադարեցնում են բջջի բաժանումը, շարունակում են մեծանալ չափերով, վերածվելով մորֆոլոգիապես աբերանտ ձևերի[25]: Պերսիստենտ ձևերը շարունակում են մնալ կենսունակ և տեր-բջիջներում սննդանյութերի պաշարի վերականգնման ժամանակ, կրկին վերադառնում են նորմալ աճի շրջան:

Քննարկումներ կան այն մասին, թե արդյոք ունի՞ պերսիստենտությունը արդիականություն , թե ոչ: Ոմանք կարծում են, որ պերսիստենտ վարակակրությունը քրոնիկ քլամիդիոզի պատճառ է: Որոշ հակաբիոտիկներ, ինչպիսիք են β-լակտամները (պենիցիլին) բերում են կայուն, պերսիստենտ ձևերի առաջացման[26][27]:

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Chlamydia trachomatis-ը McCoy-ի բջջային կուլտուրայում:

Սեռական քլամիդիոզի ախտորոշման ձևերը արագ զարգացել են 1990-2006 թվականներին: Ախտորոշման հիմնական մեթոդներից են նուկլեյնաթթուների ամպլիֆիկացիոն թեստերը (Nucleic acid amplification tests` NAAT)՝ պոլիմերազային շղթայի ռեակցիան (polymerase chain reaction` PCR), տրանսկրիպցիոն միջնորդված ամպլիֆիկացիան (transcription mediated amplification` TMA) և SDA-ն:

Քլամիդիոզի հայտնաբերման համար NAAT հետազոտությունը կատարվում է արգադի վզիկից (կանանց) կամ միզուկից (տղամարդկանց) վերցված քսուկների վրա[28]։ Անկախ նմուշների վերցման վայրից (արգանդի վզիկ, միզուկ) NAAT-ն ունի ախտորոշիչ 90% զգայունություն և 99% սպեցիֆիկություն[29]։ ՍՃՓՎ-ի նշաններով կլինիկա դիմած կնոջ մոտ, մեզի անալիզի բացասական պատասխանի դեպքում, քսուկի դրական պատասխանը հանդիպում է 2% հավանականությամբ[29]։

Ներկայումս NAAT-երը կիրառվում են միայն միզասեռական նմուշների ստուգման համար, չնայած վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ դրանք կարող են հուսալի արդյունքներ տալ ռեկտալ նմուշների համար։

Թեստի ճշգրտության բարձրացման, նմուշների հավաքման հեշտության և սեռական ակտիվ տղամարդկանց և կանանց սկրինինգի հարմարության պատճառով, NAAT-երը հիմնականում փոխարինել են լաբորատոր պայմաններում կուլտուրաների աճեցումը` քլամիդիոզի ախտորոշման ոսկե ստանդարտը և non-amplified probe թեստը։ Վերջինս զգայունությունը համեմատաբար ցածր է` 60-80% ասիմպտոմատիկ կանանց մոտ և հաճախ տալիս է  կեղծ դրական արդյունքներ: Կուլտուրաների աճեցումը մնում է արդյունավետ որոշ հանգամանքներում և ներկայումս միակ ախտորոշման միջոցն է, որը կատարվում է ոչ սեռական նմուշների (օրինակ` ռեկտալ նմուշների) փորձաքննման համար: Գոյություն ունեն նաև այլ մեթոդներ ներառյալ ՝ լիագազային շղթայի ռեակցիան (LCR), հակամարմինների ֆլուորեսցենտային ուղիղ կապումը, ֆերմենտների իմունոլոգիական անալիզը և այլն[30]։

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլամիդիոզի կանխարգելման մեթոդներից են պահպանակների օգտագործումը, մեկ զուգընկեր ունենալը, ով վարակակիր չէ, կամ սեռական հարաբերություններից ձեռնպահ մնալը[2]:

Սկրինինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրինինգ հետազոտությունները խորհուրդ են տրվում սեռական կյանք վարող, մինչև 25 տարեկան, ոչ հղի բոլոր կանանց[12]: Ռիսկային գործոններից են նախկինում տարած քլամիդիոզը կամ այլ ՍՃՓՎ, նոր կամ բազմաքանակ զուգընկերները, պահպանակի ոչ մշտական օգտագործումը[13]:

Հղի կանանց համար ուղեցույցները տարբեր են[12]: Տարիքային կամ ռիսկի այլ գործոն ունեցող կանանց սկրինինգը խորհուրդ է տրվում ԱՄՆ-ի կանխարգելիչ ծառայությունների աշխատանքային խմբի (U.S. Preventive Services Task Force՝ USPSTF) կողմից, որը խորհուրդ է տալիս հետազոոտել 25 տարեկանից ցածր կանանց իսկ Ընտանեկան բժիշկների ակադեմիան (American Academy of Family Physicians), հորդորում է հետազոտել նաև 25 տարեկանից բարձրերին: USPSTF- ն ընդունում է, որ որոշ խմբերում կարող են լինել վարակի այլ ռիսկի գործոններ, ինչպիսիք են էթնիկությունը[12]: Տղամարդկանց համար USPSTF- ը եզրակացնում է, որ հետազոտությունները ներկայումս բավարար չեն `պարզելու համար, թե արդյոք տղամարդկանց կանոնավոր ստուգումը քլամիդիայի համար արդյունավետ է, թե ոչ[12]: Խորհուրդ է տրվում պարբերաբար ստուգել այն տղամարդկանց, ովքեր ավելի մեծ ռիսկային խմբում են ՄԻԱՎ-ի կամ սիֆիլիսի պատճառով[13]:

Միացյալ Թագավորությունում Առողջապահության ազգային ծառայությունը (National Health Service՝ NHS) նպատակ ունի՝

  1. Կանխել և վերահսկել քլամիդիալ վարակը` ասիմպտոմատիկ վարակիրների վաղ հայտնաբերման և բուժման միջոցով,
  2. Նվազեցնել հետագա փոխանցումը սեռական զուգընկերներին,
  3. Կանխել չբուժված վարակի հետևանքները,
  4. Հետազոտել տարեկան 25 տարեկանից ցածր սեռական ակտիվ վարող կանանց առնվազն 25 տոկոսին[31],
  5. Ապաքինումից հետո կրկին հետազոտել հիվանդերին[32]:

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակաբիոտիկների օգնությամբ քլամիդիոզը կարող է արդունավետ բուժվել: Հանձնարարականները խորհուրդ են տալիս կիրառել ազիթրոմիցին, դոքսիցիկլին, էրիթրոմիցին, լևոֆլոքսացին կամ օֆլոքսացին[33], հղիության ընթացքում՝ էրիթրոմիցին կամ ամոքսիցիլին[3][34]: Արդունավետ բուժման հիմնաքարերից է նաև հիվանդ զուգընկերների հայտնաբերումը և բուժումը[35]:

Բուժում ստանալուց հետո հիվանդները երեք ամիս անց պետք է նորից հետազոտվեն[3]:

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թ.-ին 100,000 բնակչի հաշվարկով քլամիդիոզի հետևանքով հաշմանդամություն ունեցողների թիվը ամբողջ աշխարհում[36]:
     տվյալներ չկան      ≤10      10–20      20–30      30–40      40–50      50–60      60–70      70–80      80–90      90–100      100–110      110 և ավելի

2015 թվականի դրությամբ սեռական ճանապարհով քլամիդիոզով վարակված է 61 միլիոն մարդ[8]: Առավել հաճախ հանդիպել է կանանց (3.8%), քան տղամարդկանց (2.5%) մոտ[37]: 2015-ին բերել է 200 մահվան[9]:

Միացյալ Նահանգներում 2016 թ.-ին գրանցվել է մոտ 1,6 միլիոն դեպք[38]: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (Centers for Disease Control and Prevention, CDC) գնահատմամբ ամեն տարի քլամիդիոզի մոտ 2.9 միլիոն չգրանցված դեպք է լինում[38]: Դա կազմում է երիտասարդների մոտ 2%-ը[39]: Քլամիդիոզը Մեծ Բրիտանիայում ամենատարածված բակտերիալ սեռական ճանապարհով փոխանցվող վարակն է[40]:

Ամեն տարի քլամիդիոզը ԱՄՆ-ում առաջացնում է էպիդիդիմիտի ավելի քան 250,000 դեպք: Քլամիդիայով վարակված կանայք հինգ անգամ ավել հավանականությամբ ձեռք կբերեն ՄԻԱՎ[21]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «2014 Sexually Transmitted Diseases Surveillance Chlamydia». November 17, 2015. Արխիվացված է օրիգինալից 10 June 2016-ին. Վերցված է 10 June 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «Chlamydia - CDC Fact Sheet». CDC. May 19, 2016. Արխիվացված է օրիգինալից 11 June 2016-ին. Վերցված է 10 June 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 «2015 Sexually Transmitted Diseases Treatment Guidelines». CDC. June 4, 2015. Արխիվացված է օրիգինալից 11 June 2016-ին. Վերցված է 10 June 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. 4,0 4,1 «CDC - Trachoma, Hygiene-related Diseases, Healthy Water». Center For Disease Control. December 28, 2009. Արխիվացված է օրիգինալից September 5, 2015-ին. Վերցված է 2015-07-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Graeter, Linda (2014). Elsevier's Medical Laboratory Science Examination Review. Elsevier Health Sciences. էջ 30. ISBN 9780323292412. Արխիվացված է օրիգինալից 2017-09-10-ին. {{cite book}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. Newman, Lori; Rowley, Jane; Vander Hoorn, Stephen; Wijesooriya, Nalinka Saman; Unemo, Magnus; Low, Nicola; Stevens, Gretchen; Gottlieb, Sami; Kiarie, James; Temmerman, Marleen; Meng, Zhefeng (8 December 2015). «Global Estimates of the Prevalence and Incidence of Four Curable Sexually Transmitted Infections in 2012 Based on Systematic Review and Global Reporting». PLOS ONE. 10 (12): e0143304. Bibcode:2015PLoSO..1043304N. doi:10.1371/journal.pone.0143304. PMC 4672879. PMID 26646541.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  7. «Sexually transmitted infections (STIs) Fact sheet N°110». who.int. December 2015. Արխիվացված է օրիգինալից 25 November 2014-ին. Վերցված է 10 June 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. 8,0 8,1 GBD 2015 Disease and Injury Incidence and Prevalence, Collaborators. (8 October 2016). «Global, regional, and national incidence, prevalence, and years lived with disability for 310 diseases and injuries, 1990-2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015». Lancet. 388 (10053): 1545–1602. doi:10.1016/S0140-6736(16)31678-6. PMC 5055577. PMID 27733282. {{cite journal}}: |first1= has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  9. 9,0 9,1 GBD 2015 Mortality and Causes of Death, Collaborators. (8 October 2016). «Global, regional, and national life expectancy, all-cause mortality, and cause-specific mortality for 249 causes of death, 1980-2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015». Lancet. 388 (10053): 1459–1544. doi:10.1016/s0140-6736(16)31012-1. PMC 5388903. PMID 27733281. {{cite journal}}: |first1= has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  10. Stevenson, Angus (2010). Oxford dictionary of English (3rd ed.). New York, NY: Oxford University Press. էջ 306. ISBN 9780199571123. Արխիվացված է օրիգինալից 10 September 2017-ին. Վերցված է 10 June 2016-ին. {{cite book}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. 11,0 11,1 11,2 NHS Chlamydia page Արխիվացված 2013-01-16 Wayback Machine
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 Meyers D, Wolff T, Gregory K, և այլք: (2008). «USPSTF Recommendations for STI Screening». Am Fam Physician. 77 (6): 819–824.
  13. 13,0 13,1 13,2 U.S. Preventive Services Task Force (2007). «Screening for chlamydial infection: U.S. Preventive Services Task Force recommendation statement». Ann Intern Med. 147 (2): 128–34. doi:10.7326/0003-4819-147-2-200707170-00172. PMID 17576996. Արխիվացված է օրիգինալից 2008-03-03-ին. {{cite journal}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. Yeung E, Comben E, McGarry C, Warrington R (2015). «STI testing in emergency contraceptive consultations». British Journal of General Practice. 65 (631): 63–64. doi:10.3399/bjgp15X683449. PMC 4325454. PMID 25624285. Արխիվացված է օրիգինալից 2017-09-10-ին. {{cite journal}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. Wagenlehner FM, Naber KG, Weidner W (2006). «Chlamydial infections and prostatitis in men». BJU Int. 97 (4): 687–90. doi:10.1111/j.1464-410X.2006.06007.x. PMID 16536754.
  16. Resnikoff S, Pascolini D, Etya'ale D, Kocur I, Pararajasegaram R, Pokharel GP, Mariotti SP (2004). «Global data on visual impairment in the year 2002» (PDF). Bull World Health Organ. 82 (11): 844–851. doi:10.1590/S0042-96862004001100009 (inactive 2018-12-17). PMC 2623053. PMID 15640920. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008-06-25-ին. {{cite journal}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)CS1 սպաս․ DOI inactive as of Դեկտեմբեր 2018 (link)
  17. Thylefors B, Négrel AD, Pararajasegaram R, Dadzie KY (1995). «Global data on blindness» (PDF). Bull World Health Organ. 73 (1): 115–21. PMC 2486591. PMID 7704921. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008-06-25-ին. {{cite journal}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  18. Mabey DC, Solomon AW, Foster A (2003). «Trachoma». Lancet. 362 (9379): 223–9. doi:10.1016/S0140-6736(03)13914-1. PMID 12885486.
  19. World Health Organization. Trachoma Արխիվացված 2012-10-21 Wayback Machine. Accessed March 17, 2008.
  20. Ngondi J, Onsarigo A, Matthews F, Reacher M, Brayne C, Baba S, Solomon AW, Zingeser J, Emerson PM (2006). «Effect of 3 years of SAFE (surgery, antibiotics, facial cleanliness, and environmental change) strategy for trachoma control in southern Sudan: a cross-sectional study». Lancet. 368 (9535): 589–95. doi:10.1016/S0140-6736(06)69202-7. PMID 16905023.
  21. 21,0 21,1 21,2 «STD Facts - Chlamydia». Center For Disease Control. December 16, 2014. Արխիվացված է օրիգինալից July 14, 2015-ին. Վերցված է 2015-07-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  22. Williams D, Churchill D (2006). «Ulcerative proctitis in men who have sex with men: an emerging outbreak». BMJ. 332 (7533): 99–100. doi:10.1136/bmj.332.7533.99. PMC 1326936. PMID 16410585.
  23. Leonhardt RM, Lee SJ, Kavathas PB, Cresswell P (2007). «Severe Tryptophan Starvation Blocks Onset of Conventional Persistence and Reduces Reactivation of Chlamydia trachomatis». Infect. Immun. 75 (11): 5105–17. doi:10.1128/IAI.00668-07. PMC 2168275. PMID 17724071.
  24. Fairley CK, Gurrin L, Walker J, Hocking JS (2007). «"Doctor, How Long Has My Chlamydia Been There?" Answer:"... Years"». Sexually Transmitted Diseases. 34 (9): 727–8. doi:10.1097/OLQ.0b013e31812dfb6e. PMID 17717486.
  25. Mpiga P, Ravaoarinoro M (2006). «Chlamydia trachomatis persistence: an update». Microbiol. Res. 161 (1): 9–19. doi:10.1016/j.micres.2005.04.004. PMID 16338585.
  26. Bayramova, Firuza and Jacquier, Nicolas and Greub, Gilbert (2018). «Insight in the biology of Chlamydia-related bacteria». Microbes and infection. Elsevier. 20 (7–8): 432–440. doi:10.1016/j.micinf.2017.11.008.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  27. Klöckner, Anna and Bühl, Henrike and Viollier, Patrick and Henrichfreise, Beate (2018). Häcker, Georg (ed.). Deconstructing the Chlamydial Cell Wall. Cham: Springer International Publishing. էջեր 1–33. doi:10.1007/82_2016_34. ISBN 978-3-319-71232-1. {{cite book}}: Unknown parameter |booktitle= ignored (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  28. Gaydos CA; և այլք: (2004). «Comparison of three nucleic acid amplification tests for detection of Chlamydia trachomatis in urine specimens». J Clin Microbiol. 42 (7): 3041–3045. CiteSeerX 10.1.1.335.7713. doi:10.1128/JCM.42.7.3041-3045.2004. PMC 446239. PMID 15243057.
  29. 29,0 29,1 Haugland S, Thune T, Fosse B, Wentzel-Larsen T, Hjelmevoll SO, Myrmel H (2010). «Comparing urine samples and cervical swabs for Chlamydia testing in a female population by means of Strand Displacement Assay (SDA)». BMC Women's Health. 10 (1): 9. doi:10.1186/1472-6874-10-9. PMC 2861009. PMID 20338058.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  30. «Recommendations for the Laboratory-Based Detection of Chlamydia trachomatis and Neisseria gonorrhoeae — 2014». www.cdc.gov. Արխիվացված է օրիգինալից 2016-06-27-ին. Վերցված է 2016-06-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  31. «National Chlamydia Screening Programme Data tables». www.chlamydiascreening.nhs.uk. Արխիվացված է օրիգինալից 2009-05-04-ին. Վերցված է 2009-08-28-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  32. Desai, Monica; Woodhall, Sarah C; Nardone, Anthony; Burns, Fiona; Mercey, Danielle; Gilson, Richard (2015). «Active recall to increase HIV and STI testing: a systematic review». Sexually Transmitted Infections. 91 (5): sextrans–2014–051930. doi:10.1136/sextrans-2014-051930. ISSN 1368-4973. PMID 25759476Strategies for improved follow up care include the use of text messages and emails from those who provided treatment.{{cite journal}}: CS1 սպաս․ postscript (link)
  33. Eliopoulos GM, Gilbert DN, Moellering RC (eds.). The Sanford guide to antimicrobial therapy 2011. Sperryville, VA: Antimicrobial Therapy, Inc. էջ 20. ISBN 978-1-930808-65-2.
  34. Miller, Karl E. (2006-04-15). «Diagnosis and Treatment of Chlamydia trachomatis Infection - April 15, 2006 - American Family Physician». American Family Physician. 73 (8): 1411–1416. Արխիվացված է օրիգինալից November 27, 2011-ին. Վերցված է 2010-10-30-ին. {{cite journal}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  35. Expedited Partner Therapy in the Management of Sexually Transmitted Diseases (2 February 2006) Արխիվացված 29 Հուլիս 2017 Wayback Machine U.S. Department of Health and Human Services Public Health Service. Centers for Disease Control and Prevention National Center for HIV, STD, and TB Prevention
  36. «WHO Disease and injury country estimates». World Health Organization. 2004. Արխիվացված է օրիգինալից 2009-11-11-ին. Վերցված է Nov 11, 2009-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  37. Vos T, Flaxman AD, Naghavi M, Lozano R, Michaud C, Ezzati M, Shibuya K, Salomon JA, Abdalla S, և այլք: (Dec 15, 2012). «Years lived with disability (YLDs) for 1160 sequelae of 289 diseases and injuries 1990-2010: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2010». Lancet. 380 (9859): 2163–96. doi:10.1016/S0140-6736(12)61729-2. PMID 23245607.
  38. 38,0 38,1 «Detailed STD Facts - Chlamydia». www.cdc.gov (ամերիկյան անգլերեն). 20 September 2017. Վերցված է 14 January 2018-ին.
  39. Torrone, E; Papp, J; Weinstock, H (Sep 26, 2014). «Prevalence of Chlamydia trachomatis Genital Infection Among Persons Aged 14-39 Years - United States, 2007-2012». MMWR. Morbidity and Mortality Weekly Report. 63 (38): 834–838. PMC 4584673. PMID 25254560.
  40. «Chlamydia». UK Health Protection Agency. Արխիվացված է օրիգինալից 13 September 2012-ին. Վերցված է 31 August 2012-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]