Մասնակից:Naira Beglaryan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմեն Վաղարշակի Հայրապետյան
հունիսի 17, 1963-դեկտեմբերի 10, 1992
ԾննդավայրՔաջարան
Մահվան վայրՇարաֆլու, Ադրբեջան
ԶորատեսակԿապանի երկրապահ վաշտի
Ծառայության տարիներ1991-1992
Պարգևներ«Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշան

Արմեն Վաղարշակի Հայրապետյան (առավել հայտնի է Միկրոբ աբունով, հունիսի 17, 1963, Քաջարան, Սյունիքի մարզ ՀԽՍՀ-դեկտեմբերի 10, 1992, Զանգելանի շրջան,(Ադրբեջանական ԽՍՀ) Շարաֆլու), Արցախյան պատերազմի մասնակից[1]:

Ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար ՀՀ նախագահի 1996 թվականի սեպտեմբերի 20-ի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Հայրապետյանը ծնվել է 1963 թվականին: Ավարտել է Կապանի թիվ 6 միջնակարգ դպրոցը: Սովորել է Կապանի Լեռնահանքային տեխնիկումի Էլեկտրամեխանիկական բաժնում[2]: 1980 թվականին ավարտել է և զորակոչվել խորհրդային բանակ՝ ծառայության անցնելով Թուրքմենիայի Կրասնովոդսկ քաղաքում տեղաբաշխված հակաօդային պաշտպանության զորամասում: Զորացրվելուց հետո աշխատանքի է անցել Կապանի ավտոնորոգման գործարանում՝ որպես փականագործ:


Արցախյան պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականի հոկտեմբերի 10-ին Արմենն ընդգրկվել է ՆԳ Կապանի բաժանմունքում կազմակերպվող ինքնապաշտպանության ջոկատի կազմում, մասնակցել է Կապան-Գորիս ավտոճանապարհի պաշտպանությունը:

Նշանակվել է Կապանում էր գտնվող երկրապահ վաշտի հետախուզական ջոկատի հրամանատար: Այդ ջոկատի հրամանատար։ Ստացել է Հետախույզ Միկրոբ ծածկանունը: Այդ ծածկանունը ադրբեջանացի մարտիկները գիտեին, սակայն նրան չէին տեսել և չէին ճանաչում: Գերիների և զոհերի փոխանակման ժամանակ Զանգելանի ոստիկանության պետը նրա հետ զրուցելիս ասել է. «Մի օր ինձ ծանոթացրու այդ Միկրոբի հետ»: Արմենը պատասխանել է. «Կգա ժամանակը, կծանոթանաս»:

1992 թվականի դեկտեմբերի 10-ի վաղ առավոտյան Շարաֆլու գյուղի դիմաց բարձունքի վրա անցած էին պաշտպանության Սիսիանի 25 հոգանոց և Կապանի 12 հոգանոց ջոկատները Միկրոբի գլխավորությամբ: Մարտի ժամանակ ծանր վիրավորվում է Արմենը: Ընկերները մի կերպ նրան հասցնում են մոտակա քարանձավը, որտեղ էլ մնում է նա: Արմենը ադրբեջաներեն օգնության է կանչել հակառակորդին և երբ ադբեջանցիներն օգնության են հասել, Միկրոբ պայթեցրել է ձեռքի նռնակը՝ իր հետ զոհելով մի քանի ադբեջանցու[3]:

Արմենի աճյունն ամփոփված է Բաղաբուրջի հուշահամալիրում՝[4] իր մարտական ընկերների կողքին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նինա Դանիելյան «Ես և իմ հանքաշխարհը», էջ 23
  2. Արտեմ Վարդանյան Գիրք անմահաց, էջ 61
  3. Մուրազ Սարգսյան «Զանգեզուրի պաշտպանությունը» /Հուշեր, գիրք 3/, էջ 215
  4. «Հիշատակի օր — Կապանի հ․6 հիմնական դպրոց». kapan6.schoolsite.am. Վերցված է 2019-06-10-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]