Մասնակից:Mjstttth/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երկրի ջերմաստիճանի փոփոխությունը տարվա ընթացքում
Հավայան անտիցիկլոն

Եղանակը ներքնոլորտի ստորին շերտերի ֆիզիկական վիճակն է տվյալ վայրում և տվյալ պահին կամ ժամանակահատվածում (օր, ամիս և այլն)։

Բնութագրվում է մթնոլորտային ճնշման, օդի ջերմաստիճանի, խոնավության, քամու, ամպամածության, տեղումների, տեսանելիության, մթնոլորտային երևույթների և օդերևութաբանական այլ տարրերի համակցությամբ։

Եղանակը պայմանավորվում է օդի ճնշման, ջերմաստիճանի և խոնավության տարբերություններով՝ երկու վայրերի միջև: Այս տարբերությունները տեղի են ունենում կապված արևի անկյան հետ՝ կոնկրետ վայրերում,որը փոխվում է լայնությունից կախված:

Weather is driven by air pressure, temperature and moisture differences between one place and another. These differences can occur due to the sun's angle at any particular spot, which varies with latitude. The strong temperature contrast between polar and tropical air gives rise to the largest scale atmospheric circulations: the Hadley Cell, the Ferrel Cell, the Polar Cell, and the jet stream. Weather systems in the mid-latitudes, such as extratropical cyclones, are caused by instabilities of the jet stream flow. Because the Earth's axis is tilted relative to its orbital plane, sunlight is incident at different angles at different times of the year. On Earth's surface, temperatures usually range ±40 °C (−40 °F to 100 °F) annually. Over thousands of years, changes in Earth's orbit can affect the amount and distribution of solar energy received by the Earth, thus influencing long-term climate and global climate change.

Պարբերական փոփոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղանակի պարբերական փոփոխությունը պայմանավորված է արեգակի և իր առանցքի շուրջը երկրագնդի կատարած պտույտի կամ օդերևութաբանական տարրերի օրական կամ տարեկան ընթացքի ոչ պարբերական փոփոխությունների՝ ցիկլոնների, անտիցիկլոնների, մթնոլորտային ճակատների ներգործման, տարբեր ֆիզիկական հատկություններով օդային զանգվածների ներթափանցման, ժամանակավոր բնույթի մթնոլորտային երևույթների ազդեցություններով։ Եղանակի կտրուկ փոփոխությունը կարող է ներգործել մարդու և կենդանու վարքագծի վրա։

Եղանակային դիտումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղանակային դիտումները կատարվում են օդերևութաբանական կայաններում տեղադրված սարքերով։ Տեղեկություններ ստացվում են Երկրի արհեստական արբանյակներից և ծովերում ու օվկիանոսներում գտնվող նավերից։ Բոլոր ցուցանիշները համադրելով՝ եղանակը կանխատեսվում է և ամեն օր ռադիոյով, հեռուստատեսությամբ, օրաթերթերով հաղորդվում, նաև տեղադրվում Ինտերնետ ցանցում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «mjstttth/Ավազարկղ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։