Մասնակից:MirabyanSevak/Ավազարկղ 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանտավիրուսային կարդիոպուլմոնալ համախտանիշ
Վարակ տարածողSigmodontinae կրծողներ
ՀՄԴ-9079.81
ՀՄԴ-10B33.4

Հանտավիրուսային կարդիոպուլմոնալ համախտանիշ (հանտավիրուսային թոքային համախտանիշ)- մի շարք նմանատիպ կլինիկայով հիվանդությունների խումբ, որոնք հարուցվում են Հյուսիսային և Հարավային Ամերիկայում տարբեր տեսակի հանտավիրուսային հարուցիչներով: Առաջին անգամ հիվանդությունը գրացվել է 1993 թվականին Ամերիկայի Միացիալ Նահանգների Four Corner[1] (Չորս Անկյուն) կոչվող տարածքում:Մարդկանց փոխանցվում է շնչառական ուղիներով փափկահամրուկների Sigmodontinae[2]. Имеются свидетельства передачи заболевания через укусы грызунов[3] ընտանիքի կրծողների արտաթորանքի կամ օրգանական հեղուկների ներշնչման ժամանակ: Կան ապացույցներ կրծողների կրծելու միջոցով հիվանդության փոխանցման ուղու մասին, ինչպես նաև, հազվադեպ, բայց հանդիպում են դեպքեր մարդուց մարդուն փոխանցվելու[4][5]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փափկահամստեր

Հանտավիրուսային կարդիոպուլմոնալ համախտանիշը հայտնաբերվել է 1993 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների հարավ-արևմուտքում՝ <<Չորս անկյուն>>-ի (Four corners) տարածքում: Հիվանդությունը նկարագրվել է Բրյուս Թեմպեստոմի կողմից, այն բանից հետո, երբ հիվանդանոցում մահացավ առողջ երիտասարդ, ով հիվանդանոց էր ընկել դժվարացած շնչառության պատճառով: Բժիշկները փորձում էին փրկել նրա կյանքը, ախտանիշները վերացնելով, բայց պատանին հանկարծամահ է լինում: Նրա մահվան քննության արդյունքում բացահայտվեց, որ վերջերս նրա ընկերուհին և Four corners շրջանի հինգ այլ մարդիկ ևս մահացել են նման ախտանիշներից: ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը սկսեց խնդրի լիարժեք ուսումնասիրություն և շուտով հայտնաբերվեց հիվանդության աղբյուրը: Սկզբնական ժամանակահատվածում այն անվանեցին Four corners disase (Չորս անկյան հիվանդություն )[6]:

Այնուհետև, ավելի ուշ տեղաբնիկներիբողոքների կապակցությամբ, որով նրանք դեմ էին հիվանդության այդ անվանմանը, պնդելով, որ նման անունը կարող է բացասաբար անդրադառնալ տարածաշրջանի հեղինակության վրա, այն փոխվեց, կոչվելով՝ Sin Nombre վիրուս (իսպաներենից թարգմանաբար՝<<Անօգուտ վիրուս>>)[7]:

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային առողջապահության կազմակերպության գնահատականի համաձայն ԱՄՆ-ի տարածաշրջանում Հանտավիրուսային կարդիոպուլմոնալ համախտանիշից միջին մահացությունը կազմում է 50%-ից ավելի[8]:

Հիվանդությունը տարծված է Միացյալ Նահանգների ողջ տարածքում: Ներկայիս տվյալներով Վիրուսների դասակարգման համաշխարհային կոմիտետում (ICTV) գրանցված է 13 վիրուս, որոնք հարուցում են այս հիվանդությունը:

Վիրուսի անվանումը Վիրուսի տարածվածությունը Փոխանցողը

Andes virus Անդես վիրուս

Տարածված է Հարավային Ամերիկայում, հիմնականում Արգենտինայում, Չիլիում, Բոլիվիայում և Բրազիլիայում[9].

Երկարապոչ բրնձային համստերիկ (Oligoryzomys longicaudatus)

Bayou virus

Տարածված է ԱՄՆ–ի հարավային նահանգներում[10].

Բամբակյա համստերիկ Hispid cotton rat (Sigmodon hispidus), Սպիտակաոտ համստեր White-footed mouse (Peromyscus leucopus), Շեկ դաշտային համստերիկ Fulvous harvest mouse (Reithrodontomys fulvescens) և Հյուսիսային գաճաճ համստեր Northern pygmy mouse (Baiomys taylori)

Black Creek Canal virus

Տարածված է Միացյալ Նահանգների հարավում՝ հիվանդությունը առավել հաճախ հանդիպում է Ֆլորիդայում[11].

Բամբակյա համստերիկ (Sigmodon hispidus)

Cano Delgadito virus

Տարածված է Հարավային Ամերիկայում՝ վարակների ամենամեծ քանակը գրանցվել է Վենեսուելայում՝ Լլանոս Օրինկոյի տարածքում[6]

Էլստոնի բամբակյա համստերիկ (Sigmodon alstoni)

El Moro Canyon virus

Տարածված է Միացյալ Նահանգներում, ամենատարածված վիրուսային վարակը հանդիպում է Նևադա և Հյուսիսային Դակոտա նահանգներում[12].

Արևմտյան մարգագետնային մուկ Western harvest mouse (Reithrodontomys megalotis)

Isla Vista virus

Տարածված է Հյուսիսային Ամերիկայում, հատկապես Կալիֆորնիա նահանգում[13].

Կալիֆորնիական դաշտամուկ California vole (Microtus californicus)

Laguna Negra virus

Այն տարածված է Հարավային Ամերիկայում, վիրուսային վարակները ավելի հաճախ հանդիպում են Պարագվայի, Բոլիվիայի և Բրազիլիայի տարածքում[14].

Փոքրիկ գիշերային համստերիկ Small vesper mouse (Calomys laucha)

Muleshoe virus

Տարածված է ԱՄՆ–ի հարավային նահանգներում, այն առավել հաճախ հանդիպում է Տեխասում[15].

Բամբակյա համստերիկ (Sigmodon hispidus)

New York virus

Առավել տարածված է Հյուսիսային Ամերիկայի հյուսիս արևմտյան մասերում[16].

Սպիտակաոտ համստեր White-footed mouse (Peromyscus leucopus)

Prospect Hill virus

Տարածված է Հյուսիսային Ամերիկայի մեծ մասում[17].

Կալիֆորնիական դաշտամուկ California vole (Microtus californicus), կարմիր դաշտամուկ и Եղնիկ համստերիկ

Rio Mamore virus

Տարածված է Հարավային Ամերիկայում, հիվանդացությունների ամենամեծ թիվը գրանցվել է Բոլիվիայում[18].

Կարճականջ բրնձային համստերիկ Oligoryzomys microtis (Oligoryzomys microtis)

Rio Segundo virus

Տարածված է Լատինական Ամերիկայում, առավել հաճախ հանդիպում է Կոստա Ռիկայում և Մեքսիկայում[19].

Reithrodontomys mexicanus Mexican harvest mouse

Sin Nombre virus

Տարածված է Հյուսիսային Ամերիկայի մեծ մասում[20]

Եղնիկ համստերիկ

Կլինիկական դրսևորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանտավիրուսային թոքաբորբ

Վիրուսի միջին ինկուբացիոն ժամանակաշրջանը վիրուսի օրգանիզմ ընկնելուց հետո կազմում է 21 օր: Andes Virus-ի համար այն տատանվում է 11-32 օր[21], իսկ Sin Nombre Virսs-ի համար՝ 9-33 օր[22]:

Հիվանդությունը ամենից հաճախ անցնում է մի քանի փուլով: Սկզբնական ախտանիշները ոչնչով չեն տարբերվում սովորական մրսածությունից՝ մարմնի ջերմության բարձրացում, տենդ, շնչառական ախտանիշներ ( հազ, շնչառության դժվարացում), մկանացավեր և ընդհանուր սնուցում: Սիրտ-թոքային ախտանիշները ի հայտ են գալիս հիվանդության երկրորդ էտապում և դրսևորվում է առողջության զգալի վատացմամբ. հասարակ հազը և շնչառության դժվարացումը վերածվում են հիպօքսեմիայի, շոկի և սրտային անբավարարության: Մահվան դեպքերի մեծամասնությունը Հանտավիրուսային կարդիոպուլմոնալ համախտանիշից տեղի է ունենում հենց այս էտապում՝ առաջին ախտանիշների վատացումից 48 ժամ հետո:, Այս փուլը բնութագրվում է անոթային անբավարարությամբ ներքին արյունահոսության պատճառ դառնալով , ինչը հանգեցնում է ինտերստիցիալ թոքաբորբի, այտուցների, հյուսվածքների բորբոքման, ֆիբրինի կուտակման և թոքերի հյուսվածքում հիալինային թաղանթների ձևավորմանи[23]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիական քրտինք



Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hjelle B., Chavez-Giles F., Torrez-Martinez N., Yamada T., Sarisky J., Ascher M., Jenison S Dominant glycoprotein epitope of four corners hantavirus is conserved across a wide geographical area(անգլ.) // The Journal of Generak Virology : журнал. — 1994. — № 75. — С. 2881-2888.
  2. Jonsson C. B., Figueiredo L. T., Vapalahti O. A Global Perspective on Hantavirus Ecology, Epidemiology, and Disease(անգլ.) // Clinical Microbiology Reviews : журнал. — 2010. — № 23. — С. 412-441. — doi:10.1128/CMR.00062-09
  3. Torres-Perez F., Wilson L., Collinge S. K., Harmon H., Ray C., Medina R. A., Hjelle B. Sin Nombre virus infection in field workers, Colorado, USA(անգլ.) // Emerging Infectious Disease : журнал. — 2010. — № 16. — С. 308-310. — doi:10.3201/eid1602.090735
  4. Padula P. J., Edelstein A., Miguel S. D., López N. M., Rossi C. M., Rabinovich R. D. Hantavirus pulmonary syndrome outbreak in Argentina: molecular evidence for person-to-person transmission of Andes virus(անգլ.) // Virology : журнал. — 1998. — № 241. — С. 323-330.
  5. Toro J., Vega J. D., Khan A. S., Mills J. N., Padula P., Terry W., Yadón Z., Valderrama R., Ellis B. A., Pavletic C., Cerda R., Zaki S., Shieh W. J., Meyer R., Tapia M., Mansilla C., Baro M., Vergara J. A., Concha M., Calderon G., Enria D., Peters C. J., Ksiazek T. G. An outbreak of hantavirus pulmonary syndrome, Chile, 1997(անգլ.) // Virology : журнал. — 1998. — № 4. — С. 687-694.
  6. 6,0 6,1 Fulhorst C. F., Monroe M. C., Salas R. A., Duno G., Utrera A., Ksiazek T. G., Nichol S. T., de Manzione N. M., Tovar D., Tesh R. B. Isolation, characterization and geographic distribution of Caño Delgadito virus, a newly discovered South American hantavirus (family Bunyaviridae)(անգլ.) // Virus Research : журнал. — 1997. — № 51. — С. 159-171.
  7. Grady, Denise (01.12.1993). «Death at the Corners». Discovermagazine. Discover Magazine. Վերցված է 2015-11-26-ին. {{cite news}}: Cite has empty unknown parameter: |coauthors= (օգնություն)
  8. «Emerging diseases Executive summary» (անգլերեն). WHO. Վերցված է 2015-11-26-ին.
  9. Padula P., Della Valle M. G., Alai M. G., Cortada P., Villagra M., Gianella MA Andes Virus and First Case Report of Bermejo Virus Causing Fatal Pulmonary Syndrome(անգլ.) // Emerging Infectious Diseases : журнал. — 2002. — № 8. — С. 437-439. — doi:10.3201/eid0804.010300
  10. Ksiazek TG, Nichol ST, Mills JN, Groves MG, Wozniak A, McAdams S, Monroe MC, Johnson AM, Martin ML, Peters CJ, Rollin PE Isolation, genetic diversity, and geographic distribution of Bayou virus (Bunyaviridae: hantavirus)(անգլ.) // The American journal of tropical medicine and hygiene : журнал. — 1997. — № 57. — С. 445-448.
  11. Brian W. J. Mahy The Dictionary of Virology. — США: Elsevier, 2009. — С. 54. — 520 с. — ISBN 987-0-12-373732-8
  12. Rowe J. E., St Jeor S. C., Riolo J., Otteson E. W., Monroe M. C., Henderson W. W., Ksiazek T. G., Rollin P. E., Nichol S. T. Coexistence of several novel hantaviruses in rodents indigenous to North America(անգլ.) // Virology : журнал. — 1995. — № 213. — С. 122-130.
  13. Song W., Torrez-Martinez N., Irwin W., Harrison F. J., Davis R., Ascher M., Jay M., Hjelle B. Isla Vista virus: a genetically novel hantavirus of the California vole Microtus californicus(անգլ.) // Journal of General Virology : журнал. — 1995. — № 76. — С. 3195-3199.
  14. Travassos da Rosa E. S., Medeiros D. B., Nunes M. R., Simith D. B., Pereira Ade S., Elkhoury M. R., Santos E. D., Lavocat M., Marques A. A., Via A. V., Kohl V. A., Terças A. C., D'Andrea P., Bonvícino C. R., Sampaio de Lemos E. R., Vasconcelos P. F. Molecular epidemiology of Laguna Negra virus, Mato Grosso State, Brazil(անգլ.) // Emerging Infectious Diseases : журнал. — 2012. — № 18. — С. 982-985. — doi:10.3201/eid1806.110948
  15. Rawlings J. A., Torrez-Martinez N., Neill S. U., Moore G. M., Hicks B. N., Pichuantes S., Nguyen A., Bharadwaj M., Hjelle B. Cocirculation of multiple hantaviruses in Texas, with characterization of the small (S) genome of a previously undescribed virus of cotton rats (Sigmodon hispidus)(անգլ.) // American Journal of Tropical Medicine and Hygiene : журнал. — 1996. — № 55. — С. 672-679.
  16. Hjelle B., Lee S. W., Song W., Torrez-Martinez N., Song J. W., Yanagihara R., Gavrilovskaya I., Mackow E. R. Molecular linkage of hantavirus pulmonary syndrome to the white-footed mouse, Peromyscus leucopus: genetic characterization of the M genome of New York virus(անգլ.) // Journal of Virology : журнал. — 1995. — № 69. — С. 8137-8141.
  17. Yanagihara R., Daum C. A., Lee P. W., Baek L. J., Amyx H. L., Gajdusek D. C., Gibbs C. J. Jr. Serological survey of Prospect Hill virus infection in indigenous wild rodents in the USA(անգլ.) // Transactions of the Royal Society of Tropical Medicine and Hygiene : журнал. — 1987. — № 81. — С. 42-45.
  18. Johnson A. M., de Souza L. T., Ferreira I. B., Pereira L. E., Ksiazek T. G., Rollin P. E., Peters C. J., Nichol S. T. Genetic investigation of novel hantaviruses causing fatal HPS in Brazil(անգլ.) // Journal of medical Virology and Hygiene : журнал. — 1999. — № 59. — С. 527-535.
  19. Kariwa H., Yoshida H., Sánchez-Hernández C., Romero-Almaraz Mde L., Almazán-Catalán J. A., Ramos C., Miyashita D., Seto T., Takano A., Totani M., Murata R., Saasa N., Ishizuka M., Sanada T., Yoshii K., Yoshimatsu K., Arikawa J., Takashima I. Genetic diversity of hantaviruses in Mexico: identification of three novel hantaviruses from Neotominae rodents(անգլ.) // Virus Research : журнал. — 2012. — № 163. — С. 486-494. — doi:10.1016/j.virusres.2011.11.013
  20. Schountz T., Quackenbuch S., Rovnak J., Haddock E., Black W. C. IV, Feldman H., Prescott J Differential Lymphocyte and Antibody Responses in Deer Mice Infected with Sin Nombre Hantavirus or Andes Hantavirus(անգլ.) // Journal of Virology : журнал. — 2014. — № 88. — С. 8319-8331.
  21. Vial P. A., Valdivieso F., Mertz G., Castillo C., Belmar E., Delgado I., Tapia M., Ferrés M. Incubation period of hantavirus cardiopulmonary syndrome(անգլ.) // Emerging Infectious Diseases : журнал. — 2006. — № 12. — С. 1271-1273.
  22. Young J. C., Hansen G. R., Graves T. K., Deasy M. P., Humphreys J. G., Fritz C. L., Gorham K. L., Khan A. S., Ksiazek T. G., Metzger K. B., Peters C. J. The incubation period of hantavirus pulmonary syndrome(անգլ.) // The American Journal of Tropical Medicine and Hygiene : журнал. — 2000. — № 62. — С. 714-717.
  23. Zaki S. R., Greer P. W., Coffield L. M., Goldsmith C. S., Nolte K. B., Foucar K., Feddersen R. M., Zumwalt R. E., Miller G. L., Khan A. S. THantavirus pulmonary syndrome. Pathogenesis of an emerging infectious disease(անգլ.) // The American Journal of Pathology : журнал. — 1995. — № 146. — С. 552-579.