Մասնակից:Milena Avagyan/Ավազարկղ4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բերնդտ Անդրեաս Բաադեր ( գերմ․՝ Berndt Andreas Baader ծնվ․՝ 6 մայիսի 1943 թվական - մահ՝ 18 հոկտեմբերի 1977 թվական), Արևմտյան Գերմանիայի ձախակաողմյան ահաբեկչական կազմակերպության՝ Կարմիր բանակի խմբակցության (RAF) վաղ առաջնորդներից մեկն է, հայտնի է նաև որպես «Բաադեր-Մայնհոֆ» խմբավորում:

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեաս Բաադերը ծնվել է Մյունխենում 1943 թվականի մայիսի 6-ին։ Նա պատմաբան և արխիվագետ դոկտոր Բերնդտ Ֆիլիպ Բաադերի և Անելիզ Հերմինե «Նինայի» (Քրոչեր) միակ զավակն էր։ Անդրեասին մեծացրել են մայրը, հորաքույրը և տատիկը[1]։ Ֆիլիպ Բաադերը ծառայել է Վերմախտում, 1945 թվականին գերի է ընկել ռուսական ռազմաճակատում և այլևս չի վերադարձել[2]։

Նախքան Կարմիր բանակի խմբակցությունում  ներգրավվելը Բաադերը դուրս էր մնացել դպրոցից և բոհեմական էր[3]: Նա Կարմիր բանակի խմբակցության այն քիչ անդամներից էր, որոնք համալսարան չեն հաճախել[4]:

Քսան տարեկանում Բաադերը Մյունխենից տեղափոխվեց Արևմտյան Բեռլին՝ իբր գեղարվեստական կրթություն ստանալու համար[5]։ Աշխատել է որպես շինարարական բանվոր և բուլվարային լրագրերի չհաջողված լրագրող։

Բաադերը 1962 թվականին մասնակցել է Շվաբինգի անկարգություններին։ Նրա մոր խոսքերով՝ նա ոստիկանության գործողություններից եզրակացրել  է, որ նահանգում «ինչ-որ բան այն չէ»։  Համաձայն լրագրող Բուտզ Փիթերսի խոսքերի՝ 1962 թվականի ընթացքում Մյունխեն քաղաքի ամառային իրադարձությունները «ցնցող փորձ էին տասնիննամյա երիտասարդի համար»:

Ներգրավածությունը Կարմիր բանակի խմբակցությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականին Բաադերը և նրա ընկերուհին՝ Գուդրուն Էնսլինը, դատապարտվեցին Ֆրանկֆուրտում[6] հանրախանութը հրկիզելու համար՝ ի նշան բողոքի, ինչպես նրանք անվանում էին «հանրային անտարբերություն Վիետնամի ցեղասպանության հանդեպ»[7]:

Դատապարտվելուց հետո Բաադերը և Էնսլինը 1969 թվականի նոյեմբերին փախուստի են դիմել[8]։ Նրանք համախոհների օգնությամբ մաքսանենգ ճանապարհով դուրս են բերվել Արևմտյան Գերմանիայից և շրջագայել են Ֆրանսիայի, Շվեյցարիայի և Իտալիայի ձախակողմյան համայնքներում, նախքան 1970 թվականի սկզբին գաղտնի վերադարձան Արևմտյան Գերմանիա[9][10][11]:

Ավելի ուշ՝ 1970 թվականի ապրիլի 4-ին, Բաադերին Բեռլինի մի կանգառում բռնեցին արագությունը գերազանցելու համար[12][13]: Նա հեղինակ Պիտեր Չոտյևիցի տվյալներով կեղծ վարորդական իրավունք է ներկայացրել, սակայն ձերբակալվել է, երբ չի կարողացել պատասխանել Պիտեր Չոտյևիցի մասին անձնական հարցերին, թե քանի տարեկան են հեղինակի երեխաները[14]։

Էնսլինը փախուստի ծրագիր էր մշակել: Լրագրող Ուլրիկե Մայնհոֆը և Բաադերի փաստաբանները կեղծ «գրքի գործարք» էին հորինել, որի համաձայն Մայնհոֆը պետք է հարցազրույց  վերցներ Բաադերից: Մի քանի շաբաթ անց՝ 1970 թվականի մայիսին, նրան թույլ տվեցին հանդիպել նրան բանտից դուրս գտնվող Բեռլինի կենտրոնական ինստիտուտի գրադարանում՝ առանց ձեռնաշղթաների, բայց երկու զինված հսկիչների ուղեկցությամբ։ Մայնհոֆին թույլ տվեցին միանալ նրան։ Համախոհներ Իռեն Գյորգենսը և Ինգրիդ Շուբերտը մտան գրադարան՝ տանելով ճամպրուկներ, ապա բացեցին դուռը՝ ընդունելու դիմակավորված զինված անձին՝ զինված ատրճանակով, իսկ հետո ճամպրուկներից ատրճանակներ հանեցին: Այնուհետև նրանք կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով վիրավորվել է 64-ամյա գրադարանավարը՝ հարված ստանալով լյարդին։ Բաադերը, դիմակավորված զինված անձը, և երեք կանայք այնուհետև  պատուհանից փախուստի են դիմել[15][16]:


Խումբը հայտնի դարձավ որպես Բաադեր-Մայնհոֆ խմբավորում։ Բաադերը և մյուսները այնուհետև որոշ ժամանակ անցկացրեցին Հորդանանում գտնվող Ֆաթհի ռազմական ուսումնական ճամբարում, նախքան «վերաբերմունքների տարբերությունների» պատճառով վտարվեցին[17]: Դեռևս Արևմտյան Գերմանիայում Բաադերը 1970-1972 թվականներին թալանել է բանկեր և ռմբակոծել շենքեր[18][19]: Թեև երբեք վարորդական իրավունք չի ստացել, սակայն Բաադերը տարված էր մեքենաներով: Նա պարբերաբար գողանում էր թանկարժեք սպորտային մեքենաներ՝ հանցախմբի անձնական օգտագործման համար, և ձերբակալվել է՝ Iso Rivolta IR 300 մակնիշի մեքենա վարելիս[20]: 1972 թվականի հունիսի մեկին Բաադերը և Կարմիր բանակի խմբակցության ընկերներներից՝ Յան-Կարլ Ռասփեն և Հոլգեր Մայնսը, ձերբակալվեցին Ֆրանկֆուրտում երկարատև փոխհրաձգությունից հետո[21]:

Շտամհայմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շտամհայմի բանտ, լուսանկարը՝ 1982 թվականի

1975 թվականից մինչև 1977 թվականը Շտուտգարտի Շտամհայմ բանտի տարածքում գտնվող շենքի պաշտպանությունը ուժեղացված էր, որտեղ տեղի ունեցավ երկար ու ծախսատար դատավարություն։ Մաքսանենգ ճանապարհով ձեռքբերված իրերի դեմ կանխարգելման նպատակով՝ բոլոր բանտարկյալներին մերկացրել են՝ ենթարկելով խուզարկության և ստուգման, ինչպես նաև նրանց տրվել են նոր հագուստներ փաստաբանների հետ հանդիպելուց առաջ և հետո[22]:

1974 թվականին կոլեկտիվ հացադուլի ժամանակ, որը հանգեցրեց Մայնսի մահվանը, փիլիսոփա Ժան-Պոլ Սարտրն այցելեց Բաադերին Շտամհայմում, որտեղ նրան պահում էին։ Նա հանդիպումից հետո Բաադերին համարեց է «տհաճ» («Quel con!»)[23]: Չնայած նրան դուր չէր գալիս Բաադերի պահվածքը, փիլիսոփան քննադատում էր բանտարկության դաժան պայմանները, որոնք կրում էր Բաադերը[24][25]:


1976 թվականի մայիսի 9-ին, Շտուտգարտի Շտամհայմի իր խցում Մայնհոֆին մահացած են գտել՝ կախված իր խցի պատուհանի վանդակաճաղից[26]: Կարմիր բանակի խմբակցության անդամները և այլոք պնդում էին, որ նրան սպանել են գերմանական իշխանությունները։ Կարմիր բանակի խմբակցության երկրորդ սերունդը մի քանի առևանգումներ և հարձակումներ է իրականացրել՝ ի պաշտպանություն իրենց ընկերների բողոքարշավի[27]:

Մնացած երեք մեղադրյալները 1977 թվականի ապրիլին դատապարտվեցին մի քանի սպանությունների, սպանության փորձի և ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու համար՝ դատապարտվելով ցմահ ազատազրկման[28][29]։

Գրոհայինները փորձել են ստիպել ազատ արձակել Բաադերին և Կարմիր բանակի խմբակցության տասը այլ բանտարկված անդամների՝ 1977 թվականի սեպտեմբերի 5-ին Քյոլնում առևանգելով գործարար Հանս Մարտին Շլեյերին, որպես «Գերմանական աշուն» հայտնի իրադարձությունների հաջորդականության մաս, որը հրահրվել է 1977 թվականի հուլիսի 30-ին բանկիր Յուրգեն Պոնտոյի սպանությամբ։

1977թվականի սեպտեմբերի 6-ին հրապարակվեց պաշտոնական հայտարարություն, որում պետությունը հայտարարեց, որ բանտարկյալները ոչ մի դեպքում ազատ չեն արձակվի, և նույն օրը Կոնտակտսպերրեն («հաղորդակցման արգելք») ուժի մեջ մտավ Կարմիր բանակաի խմբակցության բոլոր բանտարկյալների վերաբերյալ[30]: Այս հրամանը բանտարկյալներին զրկում էր ինչպես միմյանց, այնպես էլ արտաքին աշխարհի հետ յուրաքանչյուր տեսակիկ շփումներից. արգելվել են բոլոր տեսակցությունները, այդ թվում՝ փաստաբանների և ընտանիքի անդամների հետ։ Բանտարկյալները զրկված էին փոստից, թերթերից, ամսագրերից, հեռուստատեսությունից և ռադիոյից[31]: Սրա պաշտոնական հիմնավորումը պետությունը տալիս էր հետևյալ ձևով, որ բանտարկյալները իրենց խցերից վերահսկել են Շլեյերի առևանգումը ՝ իրենց փաստաբանների օգնությամբ: Պնդվում էր, որ հայտնաբերվել է ձեռքով գծված քարտեզ, որն օգտագործվել է սեպտեմբերի 5-ին Նյուերլայի մեքենայի առևանգման ժամանակ: Սեպտեմբերի 10-ին բանտարկյալների փաստաբանները պարտվեցին իրենց բողոքը Կոնտակտսպերրե հրամանի դեմ և հոկտեմբերի 2-ին այն ուժի մեջ է մտել։ 1977 թվականի հոկտեմբերի 18-ին Կարմիր բանակի խմբակցությունը սպանեց Շլեյերին Ֆրանսիայում[32]։

1977 թվականի հոկտեմբերի 13-ին Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի չորս անդամներ առևանգեցին Լուֆթհանզայի 181 չվերթը Պալմա դե Մալյորկայից դեպի Ֆրանկֆուրտ, նրանց առաջնորդը պահանջում էր ազատ արձակել Կարմիր բանակի խմբակցության տասնմեկ բանտարկյալներին, որոնք պահվում էին Շտամհայմում: Ինքնաթիռը ի վերջո հասցվել է Մոգադիշո՝ Սոմալի, որտեղ այն ժամանել է հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան: Բոինգ 737-ի ուղևորներն ազատ են արձակվել 1977 թվականի հոկտեմբերի 18-ի վաղ առավոտյան գերմանական հատուկ նշանակության ջոկատների GSG 9-ի հարձակման արդյունքում, ինչի հետևանքով  գրոհայինիններից երեքը մահացել են[33][34]:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաադերի, Ռասփեի և Էնսլինի գերեզմանոցը Շտուտգարտում

Ըստ նրա մահվան պաշտոնական տվյալների՝ Ռասփեն իմացել է GSG 9-ի հաջողության մասին անսարք մաքսանենգ տրանզիստորային ռադիոյից և հաջորդ մի քանի ժամն անցկացրել է զրուցելով Բաադերի, Էնսլինի և Մյոլերի հետ, որոնք համաձայնել են ինքնասպանության դաշնագրին: Առավոտյան Բաադերին և Ռասփեին հրազենային վնասվածքներից մահացած են գտել իրենց խցերում, իսկ Էնսլինին՝ բարձրախոսի մետաղալարից պատրաստված հանգույցից կախված։ Կարմիր բանակի խմբակցության անդամ Իրմգարդ Մյոլլերին գտել են կրծքավանդակի շրջանում հասցված 4 դանակահարությամբ, սակայն վերջինս ողջ է մնացել[35][36]:

Այս հարցի շուրջ բոլոր պաշտոնական հետաքննությունները հանգեցին այն եզրակացությանը, որ Բաադերը և նրա երկու հանցակից ընկերները կոլեկտիվ ինքնասպանություն են գործել, իսկ Բաադեր-Մայնհոֆի կենսագիր Ստեֆան Աուստը իր՝ «Բաադեր-Մայնհոֆ խմբավորումը» (1985 թվական) գրքի սկզբնական հրատարակության մեջ պնդում էր, որ նրանք իսկապես ինքնասպան են եղել: Սակայն տարաձայնություններ են ծագել այն զենքերի շուրջ, որոնցով նրանք ինքնասպանություն են գործել[36]:

Քննարկվել են մահվան հանգամանքները. ենթադրվում էր, որ Բաադերը կրակել է իր պարանոցի ներքևի հատվածում, այնպես որ գնդակը դուրս է եկել նրա ճակատից։ Կրկնակի փորձաքննությունները ցույց են տվել, որ գործնականում անհնար է, որ մարդը կարողանակ ատրճանակը նման կերպ պահել և կրակել[37]: Բացի այդ, նրա խցում հայտնաբերվել են երեք գնդակների անցքեր՝ մեկը պատի մեջ, մեկը՝ ներքնակի, իսկ հենց մահացու գնդակը հատակի մեջ խրված, ինչը ենթադրում է, որ Բաադերը նախքան ինքնասպան լինելը երկու անգամ կրակել է[38]: Եվ վերջապես, Բաադերը վառոդի այրվածքներ ուներ աջ ձեռքին, բայց նա ձախլիկ էր։ Ռասփեի մոտ վառոդի այրվածքների չեն նկատվել[22]:

Հենց այն տեսությունը, որ զենքերը մաքսանենգ ճանապարհով են մտցվել Շտամհայմ, հիմնված է Հանս Յոահիմ Դելվոյի (բանտարկյալ Կառլ-Հայնց Դելվոյի եղբայրը) և Ֆոլկեր Շպյուտելի (Անջելիկա Սփայտելի ամուսինը) վկայությունների վրա։ Երկուսն էլ ձերբակալվել են 1977 թվականի հոկտեմբերի 2-ին և մեղադրվել հանցավոր համայնքին պատկանելու մեջ. ոստիկանության ճնշման ներքո նրանք հետագայում դարձան առաջատար վկաներ և խոստովանեցին, որ հանդես են եկել որպես առաքիչներ և ցուցմունք են տվել, որ տեղյակ են եղել դատավարության ընթացքում բանտարկյալներին մաքսանենգությամբ իրեր տեղափոխող փաստաբանների մասին: Հաշվի առնելով այս ցուցմունքները՝ իշխանությունները մեղմացրել են նրանց պատիժը և տրամադրել նոր ինքնություններ։ 1979 թվականին երկու փաստաբաններ դատվեցին և դատապարտվեցին զենքի մաքսանենգության համար։ Այնուամենայնիվ, ինչպես նշվեց վերևում, 1977 թվականի սեպտեմբերի 6-ից հետո փաստաբանները չեն կարողացել տեսակցել իրենց հաճախորդներին՝ Կոնտակտսպերրեի հրամանի պատճառով[22]:

Ուղեղի ուսումնասիրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրանց ակնհայտ ինքնասպանություններից հետո գերմանական կառավարությունը Բաադերի, Մայնհոֆի, Էնսլինի և Ռասփեի ուղեղներն անօրինական կերպով հանել է՝ Թյուբինգենի համալսարանի նյարդաբանական հետազոտությունների ինստիտուտում ուսումնասիրելու համար[39][40]: Մայնհոֆի ուղեղի հետազոտության արդյունքները պարզապես ցույց են տվել այն տեղը, որտեղից հեռացվել է ուղեղի ուռուցքը` 1962 թվականին նրա հղիության ժամանակ[41]: Մյուսների ուղեղի ուսումնասիրության արդյունքները հայտնի չեն:

Բացի ուղեղը հեռացնելուց, պատրաստել են Բաադերի մահվան դիմակը: Բոլորի ուղեղները, բացի Մայնհոֆի ուղեղից, ըստ երևույթին կորել են, և գերմանական իշխանությունները չեն կարողանում դրան բացատրություն տալ[42]:

Մշակութային պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Eager, 2016, էջ 64
  2. Wright-Neville, David (2010). Dictionary of Terrorism (անգլերեն). Cambridge, UK: Polity. էջ 44. ISBN 978-0-7456-4302-1.
  3. Winkler, Heinrich August (2007). Germany : the Long Road West (անգլերեն). Alexander Sager. Oxford: Oxford University Press. էջ 277. ISBN 978-0-19-150061-9.
  4. Schmeidel, John C. (2008). Stasi: Shield and Sword of the Party (անգլերեն). London: Routledge. էջ 145. ISBN 978-1-134-21375-7.
  5. Aust, 2009, էջ 18
  6. Küng, 2014, էջ 59
  7. Eager, 2016, էջ 65
  8. Scharloth, Joachim; Klimke, Martin (2008). 1968 in Europe : a history of protest and activism, 1956-1977 (անգլերեն). Martin Klimke, Joachim Scharloth (1st ed.). New York: Palgrave Macmillan. էջ 105. ISBN 978-0-230-61190-0.
  9. Chalk, 2013, էջ 481
  10. Ciment, James (2015). World Terrorism : An Encyclopedia of Political Violence from Ancient Times to the Post-9/11 Era. James Ciment (2nd ed.). Armonk, New York: Taylor & Francis. էջ 236. ISBN 9781317451525.
  11. Atkins, 2004, էջ 37–38
  12. Demaris, Ovid (1977). Brothers in blood : the international terrorist network (անգլերեն). New York: Scribner. էջ 227. ISBN 9780684151922.
  13. Miller, Steven E. (2000). Toxic Terror : Assessing Terrorist Use of Chemical and Biological Weapons. Jonathan B. Tucker. Cambridge, Mass: MIT Press. էջ 96. ISBN 9780262700719.
  14. Wisowaty, David L (1975). The Baader-Meinhof group, 1968-1972: an account of its activities and an analysis of its ideology (English). էջ 12. OCLC 38668584.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. Power, Jonathan (1981). Amnesty International, the human rights story. Oxford: Pergamon Press. էջեր 71–72. ISBN 9781483286013.
  16. Boyn, Oliver (2011). The Divided Berlin, 1945-1990 : The Historical Guidebook. Marie Frohling (1st ed.). Berlin: Amber Books Limited. էջ 92. ISBN 978-3-86153-613-0.
  17. Moxon-Browne, 1993, էջ 437
  18. Jamieson, Teddy (2011). Whose Side Are You On?. London: Yellow Jersey. էջ 47. ISBN 978-1-4090-2889-5.
  19. Briggs, Briggs. Modern Europe. Pearson Education. էջ 365. ISBN 9788131727577.
  20. Klaus Stern (October 2007). «Terrorist ohne Führerschein». einestages on Spiegel Online.
  21. Danchev, Alex (2009). On Art and War and Terror (անգլերեն). Edinburgh University Press. էջ 16. ISBN 978-0-7486-4138-3.
  22. 22,0 22,1 22,2 Smith, Moncourt, էջ 28
  23. Wormser, Gerard (24 September 2006). «Sartre adversaire de la non-violence ?». Alternatives non violentes, n° 139, juin 2006. Վերցված է 16 November 2008-ին. «Par exemple, après avoir rencontré l'extrémiste Baader dans sa prison en Allemagne, il en est ressorti en disant : "Quel con!!!"»
  24. Sartre, Jean-Paul (7 December 1974). «La mort lente d'Andreas Baader». Libération. Արխիվացված է օրիգինալից 16 November 2008-ին. Վերցված է 16 November 2008-ին.
  25. Sartre, Jean-Paul (2004). «The Slow Death of Andreas Baader (English Translation)». marxists.org, translation of the 1974 Libération article. Արխիվացված օրիգինալից 4 December 2008-ին. Վերցված է 16 November 2008-ին. «This absence of communication with others through sound creates profound problems (...). These latter destroy thought by rendering it increasingly difficult. Little by little, it provokes blackouts, then delirium, and, obviously, madness. So even if there is no "torturer", there are people who squeeze certain levers on another level. This torture provokes deficits in the prisoner; it leads him to stupefaction or to death.»
  26. Herren, Graley (2019). The Self-Reflexive Art of Don DeLillo (անգլերեն). New York, NY: Bloomsbury Publishing. էջ 243. ISBN 978-1-5013-4505-0.
  27. Trahair, R. C. S.; Miller, Robert (2009). Encyclopedia of Cold War Espionage, Spies, and Secret Operations. New York: Enigma Books. էջ 363. ISBN 9781936274260.
  28. Gentry, Caron E.; Sjoberg, Laura (2011). Women, Gender, and Terrorism. Athens: University of Georgia Press. էջեր 61, 62, 63. ISBN 9780820335834.
  29. Atkins, 2004, էջ 268
  30. Neu, 2010, էջ 73
  31. Fraktion, Rote Armee (1985). Materialien zum Hungerstreik 1984/85 der politischen Gefangenen aus der RAF und dem Widerstand (գերմաներեն). Vol. 1. West Germany: Die Grünen. էջ 105.
  32. Varon, Jeremy (2004). Bringing the War Home : The Weather Underground, the Red Army Faction, and Revolutionary Violence in the Sixties and Seventies (անգլերեն). Berkeley: University of California Press. էջ 234. ISBN 9780520241190.
  33. Weber, Jürgen; Parsons, Nicholas (2004). Germany, 1945-1990 : A Parallel History (անգլերեն). Budapest: Central European University Press. էջ 129. ISBN 9789639241701.
  34. Chant, Christopher (2012). Special Forces : The world's most significant and famous elite forces (անգլերեն). Bath: Parragon. էջեր 58–59. ISBN 978-1-4454-7213-3.
  35. Bielby, 2012, էջ 11
  36. 36,0 36,1 «Who were Germany's Red Army Faction militants?». BBC News. BBC News. 19 January 2016. Վերցված է 29 May 2022-ին.
  37. Aust, 2009, էջ 424
  38. Aust, 2009, էջ 411
  39. Hooper, John (18 November 2002). «The dead guerrillas, the missing brains and the experiment». The Guardian (անգլերեն). The Guardian. Վերցված է 29 May 2022-ին.
  40. Broomby, Rob (16 November 2002). «Red Army Faction brains 'disappeared'». BBC. BBC News. Վերցված է 29 May 2022-ին.
  41. «Meinhof brain study yields clues». BBC News. 12 November 2002. Արխիվացված օրիգինալից 20 April 2010-ին. Վերցված է 23 April 2010-ին.
  42. «Red Army Faction brains 'disappeared'». BBC News. 16 November 2002. Արխիվացված օրիգինալից 20 April 2010-ին. Վերցված է 23 April 2010-ին.
  43. Vetland, Barbara (2010). Den tidløse omsorgen – mor og barn motivet i Odd Nerdrums bilder (PDF) (Norwegian). Institutt for filosofi, ide- og kunsthistorie og klassiske språk, University of Oslo. էջեր 26–28. «Det som særlig fascinerte var det uttrykk for det frie mennesket som jeg så i dem. Ellers hadde jeg sympati for Baader for så vidt som han var en av de mange som var villig for å dø for sin sak. For meg var han den kompromissløse, tragiske idealisten.»{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  44. «Meinhof drama submitted for Oscar». BBC. BBC News. 17 September 2008. Վերցված է 29 May 2022-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագա ընթերցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]