Մասնակից:MaryZakaryan/Ավազարկղ Բ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմիլ Զոլան

Էմիլ Ֆրանսուա Զոլա (ֆր.՝ Émile Zola [emil zɔˈla]), ապրիլի 2, 1840, Փարիզ - սեպտեմբերի 29 1902, Փարիզ, ֆրանսիացի գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։Էմիլ Ֆրանսուա Զոլան եղել է XIX դարի 2-րդ կեսի ռեալիզմի ամենավառ ներկայացուցիչներից մեկը, նատուրալիստական շարժման առաջնորդն ու տեսաբանը:

Ֆրանսիական քաղաքացիությամբ իտալական ծագմամբ ինժեների որդին իր գրական ստեղծագործական գործունեությունը սկսել է որպես լրագրող՝ համագործակցելով «L’Evénement», «Le Figaro», «Le Rappel», «Tribune» թերթերի հետ:Նրա առաջին վեպերից շատերը, այդ թվում՝ «Մարսելյան գաղտնիքներ»-ը (Les mystères de Marseille, 1867 վեպ-թերթոններ էին: Զոլայի ակտիվ քաղաքական գործունեության մասին են վկայում պարբերապար թերթերում հրտարակվում են նրա հոդվածների «Mes haines» (1866), «Une campagne» (1881), «Nouvelle campagne»,(1886) հոդվածների ժողովածուները:

Զոլան հայտնի է որպես ինդուստրիալ հասարակության ժամանակաշրջանում լիբերալիզմի հետևորդ: Հատկապես Դրեյֆուսի դատավարության գործում նրա մասնակցությունը և որպես արդյունք տպագրված «Ես մեղադրում եմ» («J’accuse») հոդվածը դարձան 1898-ին դեպի Անգլիա արտաքսման պատճառ:

Զոլան մահացել է 1890 թվականի սեպտեմբերի 29-ին Փարիզում` գազի թունավորումից, ըստ պաշտոնական տվյալների՝ ծխնելույզի օդամղիչի անսարքության պատճառով: Ժամանակակիցների կողմից Զոլայի դիտավորյալ սպանության մասին վարկածն անհիմն է ճանաչվել:

Ստեղծագործութուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

էմիլ Զոլայի առաջին ստեղծագործությունները տպագրվել են 1800-ական թվականներին «Հեքիաթներ Նինոնին» (Contes à Ninon, 1864), «Կլոդի խոստովանությունը» (Le confession de Claude, 1865), «Մահացած կնոջ կտակարանը» (Le vœu d'une morte, 1866), «Մարսելյան գաղտնիքներ» (Les mystères de Marseille): Առավել լուրջ վեպերից են «Թերեզա Ռաքեն» (Thérèse Raquin, 1867), «Ругон-Маккары» ( Les Rougon-Macauquarts) քսանհատորյակը: Այստեղ Զոլան ցույց է տալիս, թե ինչպես են ժառանգականության օրենքներն ազդում Ռուգոն-Մակկարների ընտանիքի յուրաքանչյուր անդամի վրա: Քսանհատորյակի վերջին վեպն իր մեջ ներառում է Ռուգոն-Մակկարների տոհմածառը, որն ուղեցույց է ծառյում ազգակցկան/բար հարաբերությունների/կապերի խճճված լաբիրինթում: Քսանհատորյակում նկարագրված է ֆրանսիական մանր բուրժուազիայի քաղքենի կյանքն ու առօրյան: Հետագայում հրատարակվում են «Ապրելու բերկրանք» («La joie de vivre»,1884), «Սիրո էջ» («Une page d'amour»,1878) «Երազանք»(«Լe rêve»,1888) վեպերը: Զոլայի ստեղծագործական կյանքում այս շրջանը կոչվում է «վարդագույն շրջան»:


Ֆրանսիական գրականության մեջ նատուրալիզմի ներկայացուցիչ։ Զոլայի ստեղծագործություններից «Փողը» և «Թերեզ Ռաքեն» (Thérèse Raquin, 1867) վեպերը, ինչպես նաև «Ջրաղացի առումը» վիպակը թարգմանվել են հայերեն։[1],[2],[3]









Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Փողը։ Վեպ / Է. Զոլա; Ֆրանս. թարգմ.՝ Ս. Չաղայան; Առաջաբ.՝ Յու. Ուվարով. - Երևան։ Հայպետհրատ, 1963. - 524 էջ։
  2. Թերեզ Ռաքեն։ Վեպ / Է. Զոլա; Ֆրանս. թարգմ.՝ Ա. Կոթիկյան, Ա. Եղիայան; Խմբ.՝ Դ. Եսայան. - Երևան։ Հայպետհրատ, 1964.- 233 էջ։
  3. Ջրաղացի առումը։ Վիպակ / Է. Զոլա; Թարգմ.՝ Վ. Միքայելյան. - Երևան։ Հայպետհրատ, 1942. - 72 էջ։
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են