Մասնակից:Mariam Sargsyan 17/Ավազարկղ22
Շանհայի օտար լեզուների համալսարան (չինարեն ավանդ. 上海外國語大學, հեշտ. 上海外国语大学 , պինին: Shànghǎi Wàiguóyǔ Dàxué), համալսարան Շանհայում: Հիմնականում մասնագիտացած է օտար լեզուների դասավանդման և միջազգային կրթության մեջ: Հիմնադրվել է 1949 թվականի դեկտեմբերին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորումից քիչ անց: Անցած 60 տարիների ընթացում Ռուսաց լեզվի ինստիտուտից վերածվել է բազմապրոֆիլ համալսարանի[1]: Ներառված է Նախագիծ 211-ում։
Շանհայի օտար լեզուների համալսարանը իր պատմական մասնագիտացման հետևանքով Չինաստանի մյուս բուհերի համեմատ ամենից շատ արտասահմանցի ուսանողներ ունի։ Այս համալսարանում մեծ թիվ են կազմում ռուսալեզու ուսանողները Ռուսաստանից, Ղազախստանից, և ԱՊՀ այլ երկրներից[2]:
Համալսարանի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Շանհայի օտար լեզուների համալսարանը բաղկացած է 20 ֆակուլտետից, որոնցում կազմավորված է բակալավրիատի 39 մասնագիտություն և մագիստրոսական 46 ծրագիր: Համալսարանում գիտական աշխատանքն իրականացվում է 5 հետազոտական ինստիտուտների շրջանակներում:
Չինարեն լեզվով բակալավրիատի մասնագիտությունների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Չինարեն (չինարեն-անգլերեն ուղղություն)
- Հաշվապահական գործ
- Գովազդային գործ
- Արաբերեն
- Ռադիոհաղորդման և հեռուստատեսության նորություններ
- Գործնական վարչարարություն (չինարեն)
- Առևտրական ձեռնարկությունների կառավարում
- Չինարեն (Գործնական)
- Չինարեն (Չինական մշակույթ)
- Չինարեն (չինարեն-ճապոներեն, չինարեն-կորեերեն, չինարեն-անգլերեն լեզուների թարգմանություն)
- Նիդեռլանդերեն
- Կրթական տեխնոլոգիաներ
- Անգլերեն
- Անգլերեն (մանկավարժական ուղղություն)
- Ֆինանսական գործ
- Ֆրանսերեն
- Գերմաներեն
- Հունարեն
- Եբրայերեն
- Ինդոնեզերեն
- Տեղեկատվական կառավարում և տեղեկատվական համակարգեր
- Միջազգային բիզնես և առևտուր
- Միջազգային լրագրություն
- Միջազգային քաղաքականություն
- Իտալերեն
- Ճապոներեն
- Կորեերեն
- Իրավագիտություն
- Պարսկերեն
- Պորտուգալերեն
- Հասարակական հարաբերություններ
- Ռուսաց լեզու
- Իսպաներեն
- Շվեդերեն
- Տայերեն
- Թարգմանություն
- Ուկրաիներեն լեզու և գրականություն
- Վիետնամերեն
- Գործնական անգլերեն
Կամպուսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շանհայի օտար լեզուների համալսարանը երկու կամպուս ունի՝ Շանհայի կենտրոնական մասում գտնվող Խունկոու շրջանում (16,9 հա), և Շանհայի ծայրամասում գտնվող Սունցզյան շրջանում (53,3 հա):
Հայտնի շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Յան Ցզեչի - Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի 10-րդ նախարարը
- Ջոան Չուն Չեն - ամերիկյան դերասանուհի[3]
- Վան Եպին - Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հինգերորդ նախագահ Ցզյան Ցզեմինի կինը[4]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ SISU History (англ.)
- ↑ «教育部 财政部 国家发展改革委 关于公布世界一流大学和一流学科建设高校及建设 学科名单的通知 (Notice from the Ministry of Education and other national governmental departments announcing the list of double first class universities and disciplines)».
- ↑ Tom Kagy."Heavenly And Hearthy." Goldsea Asian American Daily. August 1992.(англ.)
- ↑ "Jiang Zemin – General Secretary of the CPC Central Committee". People's Daily. Retrieved 4 December 2010.(англ.)