Մասնակից:Mariam Sargsyan 17/Ավազարկղ16

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սամվել Ռոբսոն Ուոլթոն (ծնված՝ 1944 թվականի հոկտեմբերի 27-ին), ամերիկացի միլիարդատեր, Walmart-ի հարստության ժառանգը, աշխարհի ամենամեծ մանրածախ վաճառողը։ 1992-2015 թվականներին եղել է Walmart-ի նախագահը։ Նա Հելեն Ուոլթոնի և Սամ Ուոլթոնի ավագ որդին է։

2022 թվականի հոկտեմբերի տվյալներով՝ Ուոլթոնը ունի 61 միլիարդ դոլարի մաքուր ակտիվներ և դասվում է աշխարհի ամենահարուստ մարդկանց շարքին՝ գրավելով 18-րդ տեղը[1]։ Նա նաև Denver Broncos-ի գլխավոր սեփականատերն է[2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոլթոնը 2011 թվականին

Ռոբ Ուոլթոնը ծնվել է 1944 թվականի հոկտեմբերի 27-ին Օկլահոմա նահանգի Թալսա քաղաքում[4]։ Սամ Ուոլթոնի և Հելեն Ուոլթոնի չորս երեխաներից ամենամեծն է։ Ունի կրտսեր եղբայր՝ Ջիմ Ուոլթոնը և կրտսեր քույր՝ Ալիս Ուոլթոնը։ Մյուս եղբայրը՝ Ջոհն Ուոլթոնը, մահացել է 2005 թվականին[5][6][7]։

Ուոլթոնը հաճախել է Վուսթերի քոլեջը և 1966 թվականին ավարտել է Արկանսասի համալսարանը՝ բիզնես կառավարման բակալավրով։ Այնտեղ նա եղել է Lambda Chi Alpha համայնքի անդամ։1969 թվականին Կոլումբիայի իրավաբանական համալսարանի կողմից ստացել է իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան։ Ուոլթոնը դարձել է նաև Վուսթերի քոլեջի հոգաբարձու[7]։

Ուսումն ավարտելուց հետո՝ Ուոլթոնը դարձել է իրավաբանական ընկերության անդամ, որը ներկայացնում էր Վոլմարթը և Conner & Winters-ը Թալսայում։ 1978 թվականին նա լքել է Թալսան՝ Վոլմարթին միանալու համար, որտեղ 1982 թվականին նշանակվել է փոխնախագահ։ 1992 թվականի ապրիլի 7-ին՝ հոր մահից երկու օր անց, դարձել է տնօրենների խորհրդի նախագահ[8]։

Նա իր եղբայրների ու քույրերի հետ երաշխավորել է 2008 - 2013 թվականներին մոտ 2 միլիարդ դոլար հատկացնել Walton Family հիմնադրամին[6]:

2022 թվականի հունիսի 7-ին Ուոլթոնի գլխավորած սեփականատիրական խումբը պայմանագիր է կնքել Փեթ Բոուլենի ունեցվածքից Denver Broncos արտոնությունը 4,65 միլիարդ դոլարով գնելու վերաբերյալ, ինչը պատմության մեջ սահմանել է սպորտային արտոնությունների ամենաթանկ վաճառքի ռեկորդը, որը ենթակա է հաստատման NFL-ի ֆինանսական կոմիտեի և սեփականատերերի խմբի մեծամասնության կողմից[9][10]:

2022 թվականի հուլիսի 11-ին նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը դարձել է սեփականության խմբի անդամ[11]: Իսկ 2022 թվականի օգոստոսի 2-ին ընտանիքը հայտարարել է, որ Լյուիս Հեմիլթոնը նույնպես միանալու է սեփականության խմբին[12]: Ուոլթոնը առօրյա լիազորությունների մեծ մասը պատվիրակել է իր փեսային՝ Walmart-ի նախագահ Գրեգ Փեններին, ով ստանձնել է ֆրանշիզայի գործադիր տնօրենի և սեփականատերերի խմբի հանրային դեմքի դերը[13]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Bloomberg Billionaires Index: Rob Walton». Bloomberg News|Bloomberg. Վերցված է October 5, 2022-ին.
  2. Around the NFL staff (August 9, 2022). «NFL owners approve Walton-Penner group's purchase of Denver Broncos franchise». NFL.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է October 4, 2022-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  3. O'Halloran, Ryan (August 9, 2022). «Broncos officially in new hands with approval of Walton as owner». DenverPost.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է October 4, 2022-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. Basquez, Anna Maria (April 14, 2022). «Who Is Rob Walton, The Billionaire Who Reportedly Plans To Put In A Bid For The Denver Broncos?». CBS News. Վերցված է 7 March 2023-ին.
  5. «S Robson Walton». Forbes. September 2013. Վերցված է December 25, 2013-ին.
  6. 6,0 6,1 «2013's Top 20 Billionaires». Forbes. 2013. Արխիվացված է օրիգինալից March 10, 2013-ին. Վերցված է December 25, 2013-ին.
  7. 7,0 7,1 «The World's Billionaires #26 S Robson Walton». Forbes. May 3, 2008. Վերցված է December 25, 2013-ին.
  8. Thomas C. Hayes (April 7, 1992). «Wal-Mart's Leadership Remains in the Family». The New York Times.
  9. «Broncos and Walton-Penner family enter into a purchase and sale agreement». DenverBroncos.com (Press release). June 7, 2022. Վերցված է June 8, 2022-ին.{{cite press release}}: CS1 սպաս․ url-status (link)
  10. «Denver Broncos sold to Walmart heir Rob Walton». TheDenverChannel.com. June 7, 2022. Վերցված է June 8, 2022-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  11. «Condoleezza Rice added to Denver Broncos ownership group». Axios. July 11, 2022. Վերցված է July 11, 2022-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  12. «Statement from Rob Walton on behalf of the Walton-Penner Family Ownership Group». DenverBroncos.com (Press release). August 2, 2022. Վերցված է August 2, 2022-ին.{{cite press release}}: CS1 սպաս․ url-status (link)
  13. DiLalla, Aric (August 10, 2022). «New Broncos Owner & CEO Greg Penner outlines key requirements for winning organization». DenverBroncos.com. Վերցված է August 14, 2022-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]