Մասնակից:MariamKarapetyan49/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հնդկաստան (Bhārat IAST), նաև Հնդկաստանի Հանրապետություն, (Bhārat Gaṇarājya IAST) [1][Ն 1] , երկիր Հարավային Ասիայում։ Զբաղեցրած տարածքով աշխարհում 7-րդ, իսկ 1․3 միլիարդ բնակչությամբ՝ ամենաբնակեցված ժողովրդավար երկիրն է։ Հարավում շրջապատված է Հնդկական օվկիանոսով, հարավ-արևմուտքում՝ Արաբական ծովով, իսկ հարավ-արևելքում՝ Բենգալյան ծոցով։ Արևմուտքում սահմանակցում է Պակիստանին [Ն 2] , հյուսիս-արևելքում՝ Չինաստանին, Նեպալին և Բութանին, իսկ արևելքում՝ Մյանմային և Բանգլադեշին։ Հնդկական օվկիանոսում մոտ է Շրի Լանկային և Մալդիվներին, իսկ Անդամանյան և Նիկոբարյան կղզիները սահմանակցում են Թաիլանդին և Ինդոնեզիային։




Մ․թ․ա․ 3-րդ հազարամյակում Հնդկական թերակղզում բնակվել են Ինդուսի հովտի քաղաքակրթության ներկայացուցիչները։ Հինդուիզմին նվիրված ամենահին սուրբ գրությունները թվագրվում են հաջորդ հազարամյակին, իսկ ահա մ․թ․ա 1-ին հազարամյակում ի հայտ են եկել սոցիալական շերտավորումներ, որոնցից հետո առաջացել են բուդդայականությունն ու Ջայնիզմը։ Մավրա և Գուպտա կայսրություներիի օրոք տեղի են ունեցել վաղ քաղաքական միավորումներ, իսկ ավելի ուշ թերակղզու Միջին թագավորությունները սկսել են ազդել մշակութային տարբեր խմբերի վրա՝ հասնելով մինչև Հարավարևելյան Ասիա։ Միջնադարում տարբեր մշակույթներում արդեն առաջ են եկել հուդայակությունը, զրադաշտականությունը, քրիստոնեությունը, իսլամն ու սիկհիզմը։ Հյուսիսային հատվածի մեծ մասը մտել է Դելիի սուլթանության կազմի մեջ, իսկ հարավը միավորվել է Վիջայանագարա կայսրության օրոք։ Տնտեսությունը սկսել է վերելք ապրել 17-րդ դարում՝ Մուղալի կայսրության ներքո։ 18-րդ դարակեսին թերակղզում սկսել է գործել Բրիտանական արևելահնդկական ընկերությունը, իսկ 19-րդ դարի կեսին լիովին անցել է Բրիտանական տիրապետության տակ։ 19-րդ դարում սկիզբ է առել Ազգայնական շարժումը, որը, ղեկավարվելով Մահաթմա Գանդիի կողմից և աչքի ընկնելով իր ոչ բռնի բնույթով, հանգեցրել է Հնդկաստանի անկախությանը 1947 թվականին։


2017 թվականին Հնդկաստանի տնտեսությունը անվանական համախառն ներքին արդյունքով (ՀՆԱ) աշխարհում վեցերորդ[2], իսկ գնողունակության համարժեքությամբ՝ երրորդ երկիրն էր[3]։ 1991 թվականի տնտեսական բարեփոխումներից հետո Հնդկաստանը դարձել է աշխարհի ամենաարագ զարգացող խոշոր տնտեսություններից մեկը՝ համարվելով արդյունաբերական երկիր։ Այնուամենայնիվ, երկիրը շարունակում է բախվել աղքատության, կոռուպցիայի, թերսնուցման և ոչ համաչափ հանրային առողջապահության հետ։ Լինելով միջուկային զենք ունեցող երկիր և տարածաշրջանային գերտերություն՝ այն ունի մեծությամբ երկրորդ և ռազմական բյուջեով հինգերորդ բանակն աշխարհում։ Հնդկաստանը դաշնային հանրապետություն է, կառավարվում է խորհրդարանական համակարգով, ունի 29 նահանգ և 7 միութենական տարածք։ Հասարակությունը պլյուրալիստական է, բազմալեզու, բազմազգ, կենդանական աշխարհը՝ բազմազան։ Հնդկաստանը ՄԱԿ-ի, Չմիավորման շարժման, Առևտրի համաշխարհային կազմակերպության, ԲՌՀՉՀ- ի, Հարավային Ասիայի տարածաշրջանային համագործակցության ասոցիացիայի, Շանհայի համագործակցության կազմակերպության, "G8 + 5"-ի, Մեծ 20-յակի և Ազգերի համագործակցության հիմնադիր-անդամ է։


Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստան (India) բառն առաջացել է Ինդոս գետի անվանումից, ինչն իր հերթին ծագել է հին պարսկերենի հինդուշ (Hindush) բառից։ Այն սանսկրիտերենի սինդհու (Sindhu) բառի համարժեքն է[4], որն էլ Ինդոս գետի պատմական անվանումն է [5] ։ Հին հույները հնդիկներին անվանում էին Ինդոի (Indoi) , ինչը թարգմանաբար նշանակում է "Ինդոսի մարդիկ" [6]։


Համաձայն Հնդկաստանի սահմանադրության՝ աշխարհագրական Բհարատ (Bhārat IAST) անվանումը երկրի պաշտոնական անունն է[7][8] , որն իր տարբեր ձևերով տեղ է գտել հնդկական տարբեր լեզուներում։ Այն պատմական Բհարատավարշա (Bharatavarsha) բառի փոփոխված ձևն է, որն ի սկզբանե Հնդկական թերակղզու անվանումն էր և 19-րդ դարակեսից լայն կիրառում գտավել տկապես մայրենի լեզվում [7][9]։

Հինդուստան (Hindustan) սկսել է կոչվել Մերձավոր Պարսկաստանի կողմից և տարածվել Մուղալների շնորհիվ։ Անվան նշանակությունները տարբեր են՝ Հյուսիսային Հնդկաստանն ու Պակիստանն ընդգրկող շրջանից մինչև Հնդկաստանն ամբողջությամբ[7][9][10] ։ Այսօր արդեն անունը վերաբերում է միայն Հյուսիսային Հնդկաստանին կամ Հնդկաստանին ամբողջությամբ [10]։


Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Հնդկաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Ասիայում մարդու ամենահին մնացորդները գրեթե 30,000 տարվա վաղեմություն ունեն [11] ։Հնդկական թերակղզու տարբեր մասերում հայտնաբերվել են գրեթե նույն ժամանակաշրջանի ժայռապատկերներ, այդ թվում նաև՝ Բհիմբետկայի լեռներում և Մադի Պրադեշում[12] ։ Մ․ թ․ ա․ 6500 թվականից հետո Մեհրգարհում և այժմյան Բալոքիստանի տարածքում հայտնաբերվել են մշակաբույսերի, կենդանիների ընտելացման, մշտական կառույցների և սննդի պաշարների [13] ։ Սրանք աստիճանաբար վերածվել են Հարապպայի քաղաքակրթության [14]Հ։ Հարապպայի քաղաքակրությունը բարգավաճել է մ․ թ․ ա․ 2500–1900 թթ․ այժմյան Պակիստանի և արևմտյան Հնդկաստանի տարածքներում [15] ։Կենտրոնացված լինելով այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Մոհենջո Դարոն, Հարապպան, Դհոլավիրան և Կալիբանգան, և հենվելով կենսամիջոցների բազմազան ձևերի վրա՝ քաղաքակրթությունը ակտիվորեն զբաղվել է արհեստների արտադրությամբ և լայնածավալ առևտրով։[16]։

Մ․ թ․ ա․ 2000–500 թթ․ թերակղզու շատ շրջաններ պղնձի դարից անցում են կատարել երկաթի դար[17] : Վեդաները՝ հինդուիզմի ամենահին սուրբ գրությունների ժողովածուն, կազմվել են այս ժամանակաշրջանում [18] ,[19] ։Պատմաբանները հետազոտել են այս ժողովածուները Փանջաբում և վերին Ինդոս-Գանգեսյան հարթավայրում՝ Վեդիկ քաղաքակրթության գոյությունն ապացուցելու համար.[17] Շատ պատմաբանների կարծիքով այս ժամանակաշրջանում տեղի է ունեցել հնդ–արիական միգրացիայի մի քանի ալիք հյուսիս-արևելյան շրջանից դեպի թերակզի[18] ։ Կաստաների համակարգը հայտնվել է այս ժամանակաշրջանում՝ ստեղծելով քրմերի, մարտիկների, ազատ գյուղացիների, բայց ոչ բնիկների խավերի հիերարխիա։ Վերջիններս համարվում էին հասարակության անմաքուր շերտ [20] ։ Դեկանի սարահարթի այդ ժամանակաշրջանի հնագիտական վկայությունները ենթադրում են ոչ արդյունաբերական հասարակությունում, հիմնականում ազգակցական կապերի վրա հենված քաղաքական կազմակերպության գոյություն։[17] IԱյս ժամանակաշրջանին թվագրվող Մեգալիթյան մեծաթիվ կառույցները[21] ինչպես նաև մոտակայքի գյուղատնտեսական, ոռոգման և նավաշինության ավանդույթները, վկայում են հարավային Հնդկաստանում նստակյաց կյանքի ձևավորման մասին [21]։

Damaged brown painting of a reclining man and woman.
Պատկերներ Աջանտա քարանձավից, Աուրանգաբադ, Մահարաշտա, 6-րդ դար

Վեդիկ ժամանակաշրջանում, մոտավորապես մ.թ.ա. 6-րդ դարում, Ինդոս-Գանգեսյան հարթավայրի եւ հյուսիսարեւմտյան շրջանի փոքր նահանգները համախմբվեցին 16 խոշոր օլիգարխիաների եւ միապետությունների մեջ, որոնք հայտնի էին որպես մահաջանապադաներ (mahajanapadas) [22][23]։

Նոր թափ առած ուրբանիզացիան առաջ բերեց ոչ-վեդիկ կրոնական շարժումներ, որոնցից երկուսը դարձան անկախ կրոններ: Ջայնիզմը մեծ ճանաչում գտավ Մահավիրայի (Mahavira) [24] , իսկ բուդդայականությունը՝ Գաութամա Բուդդայի ջանքերով (Gautama Buddha)։ Երկուսին էլ մեծ թվով հետևորդներ միացան գրեթե բոլոր սոցիալական շերտերից, բացի միջին խավից։ Բուդդայի կյանքի ուսումնասիրությունը թվագրվում է Հնդկաստանի արձանագրված պատմության սկզբին[25][26] ։ Քաղաքային բարեկեցիկ կյանքի դարում երկու կրոններն էլ հիմնվում էին "հրաժարվելու" գաղափարի վրա՝ [27]՝ձևավորելով վանական ամուր ավանդույթներ։ Քաղաքական տեսանկյունից, մինչև մ․թ․ա․ 3-րդ դարը Մագադայի (Magadha) թագավորությունը նվազեցրել կամ մեծացրել էր նահանգների թիվը՝ ի վերջո հանդես գալով որպես Մաուրյան կայսրություն (Mauryan Empire)[28] : Թվում էր, թե կայսրությունը վերահսկել է թերակղզու մեծ մասը բացի հարավային հատվածից, սակայն այժմ կա կարծիք, որ իր հիմնական շրջանները մասնատվել են խոշոր ինքնավար տարածքների [29][30] ։ Մաուրյան թագավորները հայտնի են իրենց՝ կայսրության կայացմանն ուղղված քայլերի, ինչպես նաև հասարակական կյանքը ակտիվորեն ղեկավարելու համար [31]։


Ինչպես հանդպիում ենք Թամիլերենի (Tamil language) Սանգամ գրականությունում (Sangam literature) մ․թ․ա․ 200-մ․թ․ 200 թվականներին թերակղզու հարավային մասը ղեկավարվում էր Չերաների (Cheras), Չոլաների (Cholas) և Փանդիաների (Pandyas) դինաստիաների կողմից, որոնք լայնածավալ առևտրային հարաբերությունների մեջ էին Հռոմեական կայսրության, արմուտքի և արևելքի հետ [32][33] ։ Հյուսիսային Հնդկաստանում հինդուիզմը սկսեց հաստատել հայրիշխանական տենդենցներ, որոնք հանգեցրին նրան, որ ընտանիքում կանայք սկսեցին ստորադասվել տղամարդկանց [34][28] ։ Մինչ 4-րդ և 5-րդ դարերը Գուպտա կայսրությունը Ինդոս-Գանգեսյան հարթավայրի շրջանում հաստատել էր հարկային և ադմինիստրատիվ այնպիսի համակարգ, որը հետագայում օրինակելի դարձավ հնդկական մի շարք թագավորությունների համար [35][36] ։ Գուպտաների թագավորության ժամանակ հինդուիզմը վերաիմաստավորվեց՝ ավելի շատ հհմնվելով ոչ թե ծիսակատարությունների վերահսկման, այլ՝ սեփական նվիրումի վրա [37] ։ Վերաիմաստավորումը արտացոլվեց նաև քանդակագործության և ճարտարապետության մեջ, որոնք սկսեցին հովանավորվել քաղաքային էլիտայի կողմից [36]։ Զգալի առաջընթաց նկատվեց նաև Սանսկրիտում դասական գրականության, հնդկական գիտության, աստղագիտության, բժշկության և մաթեմատիկայի բնագավառներում [36]։

Միջնադարյան Հնդկաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանջավուրի Բրիհադեսվարարի տաճարի գրանիտե աշտարակի կառուցման աշխատանքներն ավարտվել են մ․թ․ 1010 թ․ Ռաջա Ռաջա Քոլա I օրոք։

Հնդկաստանը վաղ միջնադարում, մ․թ․ 600-1200 թթ․, աչքի էր ընկնում իր կրոնական թագավորություններով և մշակութային բազմազանությամբ [38] ։ Երբ Հարշան Կանաուջից (Harsha of Kannauj) , ով մ․թ․ 606-647 թթ․ ղեկավարում էր Ինդոս-Գանգեսյան հարթավայրի մեծ մասը, փորձեց ընդլայնել իր հարավային սահմանները, պարտություն կրեց Դեքանի Չալուկյա կառավարչի կողմից [39] ։ Իսկ երբ իր թագաժառանգը փորձեց ընդլյանել արևելյան սահմանները, պարտություն կրեց Բենգալի թագավոր Պալայից (Pala) [39] : Հարավն ընդլայնելու Չալուկյաների փորձերը տապալվեցին Պալավաների կողմից, իսկ վերջիններս պարտվեցին Պանդիաներին և Չոլաներին [39][39][39][39][39][39][39][39][39][39][39][39][39][39][39][39][39][39][39][39][39][39][39][39][39][39][39][39][39][39][39][39]։ Ոչ մի կառավարչի չէր հաջողվում ընդլայնել իր շրջանի սահմաններն ու ստեղծել ամբողջական կայսրություն [38][38][38][38][38][38][38][38][38][38][38][38][38][38][38][38][38][38][38][38][38][38][38][38][38][38][38][38][38][./Մասնակից:MariamKarapetyan49/Ավազարկղ#cite_note-Stein—1998——132-40 [38]] ։Այս ժամանակաշրջանում հովիվ ժողովուրդները, ում հողերն արդեն պատրաստ էին՝ ծառայելու գյուղատնտեսական նպատակների, հարմարվել էին կաստաների հասարակությանը ոչ ավանդական, իշխող դասերի հետ մեկտեղ [40] ։ Կաստաների համակարգը, հետևաբար, սկսեց մատնանշել տարածաշրջանային տարբերություններ [40]։




6-րդ և 7-րդ դարերում առաջին նվիրական օրհներգերը ստեղծվեցին թամիլերենում։ Դրանք տարածվեցին ամբողջ Հնդկաստանով՝ նպաստելով հինդուիզմի վերածննդին, ինչպես նաև ամբողջ թերակղզում ժամանակակից լեզուների զարգացմանը։ Հնդկական արքունիքներն և տաճարները ողջունում էին մեծ թվով քաղաքացիների հոսքը դեպի մայրաքաղաքներ, որոնք էլ վերածվում էին տնտեսական կենտրոնների [41] ։ Ամենուր հիմնվում էին տարբեր մեծության հոգևոր քաղաքներ․ Հնդկաստանը քաղաքաշինության նոր փուլ էր ապրում [41]։ 8-րդ և 9-րդ դարերում արդեն նկատելի արդյունքներ կային հարավարևելյան Ասիայում, քանի որ հարավային Հնդկաստանի մշակույթն ու քաղաքական համակարգերը մուտք էին գործել այժմյան Մյանմար, Թաիլանդի, Լաոսի, Կամբոջայի, Վիետնամի, Ֆիլիպինների, Մալազիայի եւ Ջավայի շրջաններ [42] ։ Մեծ էր հնդիկ առևտրականների, գիտնականների ու երբեմն նաև բանակի դերն այս անցումային փուլում։ Հարավարևելյան ասիացիները ևս անմասն չմնացին փոփոխություններից, շատերը միացան հնդկական սեմինարիաներին և սկսեցին իրենց լեզուներով թարգմանել բուդդիստական և հինդուական տեքստեր [42]։


10-րդ դարից հետո Կենտրոնական Ասիայի իսլամական քոչվոր ցեղերը, կիրառելով ամուր հեծելազոր և էթնիկ ու կրոնական ընդհանրություններ ունեցող մեծաթիվ բանակներ, մի քանի անգամ արշավեցին Հարավային Ասիայի հյուսիս-արևմտյան հարթավայրեր՝ ի վերջո 1206 թ․ հիմնելով Դելիի Իսլամական Սուլթանությունը [43] ։ Սուլթանության հիմնական առաքելությունն էր վերահսկել հյուսիսային Հնդկաստանը և արշավել հարավային Հնդկաստանի վրա։ Չնայած առաջին հայացքից թվում էր, թե այն կարող էր պառակտում մտցնել հնդկական վերնախավի մեջ՝ այնուամենայնիվ սուլթանությունը ոչ մուսուլման մեծաքանակ բնակչությանը թույլ տվեց ապրել իրենց սեփական օրենքներով և սովորույթներով [44][45] ։ 13-րդ դարում բազմիցս ետ մղելով մոնղոլական արշավանքները՝ սուլթանությունը Հնդկաստանը փրկեց արևմուտքում և Կենտրոնական Ասիայում տեղ գտած պառակտումներից։ Սրանով հող նախապատրաստվեց տարածաշրջանի մտավոր ուժի, զինվորների, միստիկների, արվեստագետների ու արհեստավորների՝ թերակղզի տեղափոխվելու համար՝ այդպիսով հյուսիսում ստեղծելով հնդկա-իսլամական մշակույթ [46][47]։ Սուլթանության պարբերական արշավանքներն ու հարավային Հնդկաստանում տարածաշրջանային թագավորությունների թուլացումն իրենց հերթին հող նախապատրաստեցին տեղաբնիկ վիջայանագարաների կայսրության համար [48] Ունենալով ամուր ավանդույթներ և տնօրինելով սուլթանության ռազմական տեխնոլոգիաները՝ կայսրությունն արդյունքում ղեկավարում էր թերակղզու մեծ մասը [49] և ի վերջո կարողանում էր վերահսկել հարավային Հնդկաստանը [48]։

Վաղ նորագույն Հնդկաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուղալ թագավորի կտակը պարսկերենով գրելու տեսարանը, 1590–1595 թթ․

16-րդ դարի սկզբին հյուսիսային Հնդկաստանը, որ այն ժամանակ դեռ ուներ մուսուլման կառավարիչներ [50] , նորից դարձավ Կենտրոնական Ասիայի մարտիկների թիրախը [51] ։ Արդյունքում Մուղալ կայսրությունը չոտնահարեց տեղի բնակչությանը, ում եկել էր ղեկավարելու, փոխարենը խաղաղեցրեց նրանց վարչական բարեփոխումներով [52][53] և բազմաշերտ վերնախավ ապահովելով [54] ՝ առաջնորդվելով դեպի ավելի համակարգված, կենտրոնացված և միասնական կառավարում [55]


Օգտագործելով իրենց ցեղային կապերն ու իսլամական ինքնությունը՝ հատկապես Ակբարի ժամանակ, Մուղալները հավատարմության սկզբունքով համախմբեցին իրենց հեռավոր տիրույթները գրեթե աստվածային կարգավիճակ ունեցող կայսրի շուրջ [54] ։ Մուղալական պետության տնտեսական քաղաքականությունը, որ հիմնվում էր գյուղատնտեսությունից ու արծաթի արժույթով ստացվող հարկերի եկամուտներից, օգնեց գյուղացիներին և արհեստավորներին մուտք գործել ավելի մեծ շուկաներ [55] ։ 17-րդ դարում հարաբերական խաղաղությունը փաստում է կայսրությունում տնտեսության ընդլայնման մասին [55] , ինչի արդյունքում ավելի մեծ ուշադրություն սկսեցին դարձնել գնկարչությանը, գրին, տեքստիլագործությանը և ճարտարապետությանը[56][56] ։

Հյուսիսային և արևմտյան Հնդկաստանում նոր ձևավորված սոցիալական այնպիսի խմբեր, ինչպիսիք են Մարաթաները, Ռաջպուտներն ու Սիկհերը , մուղալլյան իշխանության ընթացքում ձեռք բերեցին ռազմական և ղեկավարման հավակնություններ, որոնք, համաձայնության կամ դավադրության արդյունքում նրանց մեծ ճանաչում և ռազմական փորձառություն ապահովեցին [56] ։ Մուղալական իշխանության ընթացքում առևտրի ընդլայնումը հանգեցրեց հարավային և արևելյան Հնդկաստանի ափերին հնդկական առևտրային և քաղաքական նոր վերնախավերի ձևավորմանը [56] ։ Կայսրության պառակտումից հետո այս վերնախավերի ներկայացուցիչներից շատերը կարողացան պահպանել և վերահսկել իրենց ունեցվածքն ու հարաբերությունները [57]:

18-րդ դարի սկզբին, երբ քաղաքականությունն ու առևտուրը գրեթե միախառնվել էին, եվրոպական մի շարք առևտրային ընկերություններ, որոնց թվում նաև՝ Բրիտանական արևելահնդկական ընկերությունը, սկսեցին ապահովել իրենց ափամերծ ներկայացուցչությունը թերակղզում [58][59] ։ Արևելյան Հնդկաստան ընկերության՝ ծովերի, ավելի մեծ ռեսուրսների, ռազմական առաջադեմ տեխնոլոգիաների նկատմամբ վերահսկողությունը ընկերությանը դարձրեց ավելի կայուն՝ դրանով իսկ գրավելով հնդկական վերնախավի ուշադրությունը։ Այս գործոնը չափազանց կարևոր էր, քանի որ դրա շնորհիվ մինչև 1765 թ․ հնարավոր դարձավ վերահսկել Բենգալի շրջանը և ստվերում թողնել եվրոպական առևտրային մյուս ընկերությունները [60][58][61][62] ։ Օգտվելով Բենգալի հարուստ վերնախավի, դրանից բխող իշխանության և ամուր բանակի գործոններից՝ ընկերությանը հաջողվեց իր գրավել կամ գոնե ճնշել Հնդկաստանի մեծ մասը մինչև 1820-ականները [63] ։ Հնդկաստանն այլևս չէր արտահանում իր արտադրանքը, փոխարենը Բրիտանական կայսրությանը մատակարարում էր հումքով։ Այս շրջանով, ինչպես պնդում են շատ պատմաբաններ, դրվեց Հնդկաստանի գաղութացման սկիզբը [58]։ Բրիտանական խորհրդարանի պատճառով կորցնելով իր տնտեսական անկախությունը և դառնալով բրիտանական կառավարության աջ ձեռքը թերակղզում՝ ընկերությունը սկսեց հստակ քայլերով մուտք գործել ոչ տնտեսական այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են կրթությունը, սոցիալական բարեփոխումները և մշակույթը [64]։

Նորագույն Հնդկաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանա-հնդկական կայսրությունը, 1909 թ. Հնդկաստանի Իմպերիալ թերթի հրատարակությունից: Բրիտանիայի կողմից ուղղակիորեն կառավարվող հատվծածները նշված են վարդագույնով:

Պատմաբանները կարծում են, որ Հնդկաստանի նորագույն շրջանը սկիզբ է առել 1848-1885 թթ․։ 1848 թ. Լորդ Դալհաուսիի նշանակումը, որպես Արևելյան Հնդկաստանի գլխավոր կառավարիչ, ժամանակակից պետության համար անհրաժեշտ փոփոխությունների փուլ սահմանեցլ: Դրանց թվում էին ինքնիշխանության ձևավորումը, բնակչության վերահսկումն ու քաղաքացիների կրթությունը։ Տեխնոլոգիական փոփոխություններից էին երկաթուղիները, ջրանցքներն ու հեռագրությունը, որոնք բերվեցին Հնդկաստան դրանց՝ Եվրոպայում ներդրվելուց ոչ շատ ուշ [65][66][67][68] ։ Այնուամենայնիվ, այս ժամանակահատվածում աճեց նաև բնակչության՝ ընկերության նկատմամբ դժգոհությունը և 1857 թ. տեղի ունեցավ հնդիկների ապստամբությունը: Տարբեր գործոններ, այդ թվում՝ սոցիալական բարեփոխումները՝ արված բրիտանական զավթողական ոճով, հողի բարձր հարկերը և որոշ հարուստ հողատերերի ու իշխանավորների վերաբերմունքը առիթ դարձան, որ ապստամբությունը հասնի հյուսիսային ու կենտրոնական Հնդկաստանի շատ շրջաններ՝ թուլացնելով Արևելյան Հնդկաստան ընկերության իշխանությունը [69][70] ։ Չնայած ապստամբությունը ճնշվեց 1858 թվականին՝ այն նպաստեց Արևելյան Հնդկաստան ընկերության լուծարմանը և բրիտանական կառավարության՝ Հնդկաստանի անմիջական կառավարման գործում ունեցած իր դերի թուլացմանը։ Միասնական պետություն և աստիճանական, բայց սահմանափակ բրիտանական կարգի խորհրդարանական համակարգ հռչակելով՝ նոր կառավարիչները արտոնություններ տվեցին նաև իշխաններին և հողատեր վերնախավին՝ նրանց օգտագործելով որպես ֆեոդալական երաշխիք ապագա խռովությունների դեմ [71][72] ։ Հաջորդ տասնամյակների ընթացքում Հնդկաստանում աստիճանաբար սկսեց ձևավորվել հասարակական կյանք՝ ի վերջո հանգեցնելով Հնդկաստանի Ազգային Կոնգրեսի հիմնադրմանը 1885 թվականին [73][74][75][76]։

Jawaharlal Nehru sharing a joke with Mahatma Gandhi, Mumbai, 6 July 1946
Ջավահառլալ Ներուն (ձախից) 1947 թ․ դարձավ Հնդկաստանի առաջին վարչապետը։ Իսկ Մահաթմա Գանդին (աջից) առաջնորդեց անկախության շարժումը։

19-րդ դարի երկրորդ կեսին տեխնոլոգիական զարգացումներն ու գյուղատնտեսության առևտրայնացումը նշանավորվեցին տնտեսական որոշակի հետընթացով․ փոքր տնտեսություն վարող շատ ֆերմերներ կորցրին իրենց անկախությունը՝ ստիպված լինելով ենթարկվել հեռավոր շուկաների պահանջներին [77] ։ Հաճախ համատարած սով էր տիրում երկրով մեկ [78] ու չնայած հնդիկ հարկատուների կողմից ենթակառուցվածքի զարգացման ռիսկերին՝ այնուամենայնիվ, հնդիկների համար ստեղծվում էր սահմանափակ արդյունաբերական զբաղվածություն [79] ։ Կային նաև դրական կողմեր, օրինակ՝ վաճառքի համար հատկապես Փենջաբում աճեցրած բերքը հանգեցրեց ներքին սպառման սննդամթերքի ավելացմանը [80] ։ Երկաթուղային ցանցը կտրուկ կրճատեց սովը [81] , նկատելիորեն նվազեցրեց ապրանքների տեղափոխման ծախսերը [81] և նպաստեց "Հնդկաստանին պատկանող" ու նոր ձևավորվող արդյունաբերությանը [80]։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո, որին մասնակցեց մոտ 1 միլիոն հնդիկ, սկսվեց նոր փուլ [82] ։ Այն նշանավորվեց ինչպես բրիտանական բարեփոխումներով , այնպես էլ ռեպրեսիվ օրենսդրությամբ, Հնդկաստանի ինքնիշխանության առավել հստակ կոչերով, "չհամագործակցելու" ոչ բռնի շարժմամբ, որի առաջնորդն ու հավերժական խորհրդանիշը դարձավ Մոհանդաս Կարամչանդ Գանդին [83] ։ 1930-ական թվականներին բրիտանացիները օրենսդրական փոփոխություն իրականացրին, որի արդյունքում կազմակերպված ընտրություններում հաղթեց Հնդկաստանի Ազգային Կոնգրեսը [84] ։ Հաջորդ տասնամյակը ճգնաժամային էր։ Հնդկաստանը մասնակցեց Երկրորդ համաշխարհային պատերազմին, Կոնգրեսը վերջնականապես որդեգրեց ոչ համագործակցության սկզբունքը, մուսուլման ազգայնականները գլուխ բարձրացրին։ 1947 թ․ անկախությունը խաղաղեցրեց բոլորին, բայց ամեն ինչ նորից սրվեց այն բանից հետո, ինչ Հնդկաստանը բաժանվեց երկու պետությունների՝ Հնդկաստանի և Պակիստանի [85][85][85][85][85][85][85][85][85][85][85][85][85][85][85][85][85][85][85][85][85][85][85][85][85]։


նդկաստանի ինքնիշխանության համար չափազանց կարևոր էր երկրի սահմանադրությունը, որը, որդեգրվելով 1950 թ․, դրեց աշխարհիկ ու ժողովրդավարական հանրապետության սկիզբը [86] ։ Ժողովրդավարությամբ երկիրն ապահովվեց քաղաքացիական ազատություններով, ակտիվ Գերագույն դատարանով և անկախ մամուլով [87] Տնտեսական ազատականացումը, որը սկսվել է 1990-ականներին, ստեղծել է ընդգրկուն քաղաքային միջին դաս, Հնդկաստանը դարձրել աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկը [88] ՝ ամրապնդելով երկրի աշխարհաքաղաքական ազդեցիկությունը [87] ։ Այնուամենայնիվ, Հնդկաստանում նկատելի են այնպիսի երևույթներ, ինչպիսիք են կարծես թե չնահանջող աղքատությունը, ինչպես գյուղական, այնպես էլ քաղաքային մակարդակում [87] , կրոնական և կաստաներից բխող բռնությունը [89] , մաոլիստական ապստամբությունները [90] , անջատողականությունը Ջամմուում, Քաշմիրում և հյուսիսարևելյան Հնդկաստանում [91] Հնդկաստանն ունի չլուծված տարածքային տարաձայնություններ Չինաստանի [92] և Պակիստանի հետ [92] ։Իսկ ահա վերջինիս հետ 1998 թվականից Հնդկաստանը միջուկային զենքի մրցակցության մեջ է [93] ։

Աշարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Map of India. Most of India is yellow (elevation 100–1000 m). Some areas in the south and mid-east are brown (above 1000 m). Major river valleys are green (below 100 m).
Հնդկաստանի տեղագրական քարտեզը

Հնդկաստանի տարածքն ընդգրկում է Հնդկական թերակղզին, Հիմալայների և Կարակորումի մի մասը, Ինդոս-Գանգեսյան հարթավայրի արևելյան մասը, Բենգալյան ծոցի և Արաբական ծովի կղզիների մի քանի խմբերը [94] : Ափերը գերազանցապես ցածրադիր են, ավազոտ, թույլ կտրտված։ Բնական նավահանգիստները քիչ են։ Թերակղզու արևմտյան ափի հարավային մասը կոչվում է Մալաբարյան, արլևեյլան ափի հարավային մասը՝ Կորոմանդելյան ափ։ Հնդկաստանիի տարածքի մոտ 75%-ը հարթավայրեր ու սարահարթեր են։ Թերակղզու մեծ մասը գրավում է Դեկանի սարահարթը, որը վարնետվածքներով կտրտված է ցածրադիր ու միջին բարձրության լեռների և ընդարձակ սարավանդների։ Այն արևմուտքում առաջացնում է Արևմտյան, արևելքում՝ Արևելյան Գաթեր։ Արևմտյան Գաթերի հարավում շարունակությունն են կազմում Նիլգիրի (բարձրությունը՝ մինչև 2636 մ) և Անայմալայ զանգվածներն ու Կարդամոնյան լեռները։ Հյուսիս-արևմուտքում տարածվում են Արավալի հին ծալքավոր լեոները (մինչև 1722 մ)։ Հնդկական թերակղզուց հյուսիս Ինդոս-Գանգեսյան հարթավայրն է, որի հյուսիսում բարձրանում են Հիմալայներն ու Կարակորումը (երկրագնդի ամենաբարձր լեռնային համակարգերը)։

Երկրաբանական կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Հնդկական (Հնդսուտանի) պլատֆորմի հիմքը կազմված է մինչքեմբրի ապարաշերտերի մի շարք կոմպլեքսներից՝ «թերակղզու գնեյսներ», Դարվարյան ծալքավոր համակարգ, բյուրեղային թերթաքարերի Սատպուրայի և Արավալիի համակարգեր և այլն։ Հիմքը տեղ-տեղ ծածկված է ավազաքարերով, դոլոմիտներով, կրաքարերով և այլ ապարներով։ Պլատֆորմը հատված է խոր և նեղ լայնական գրաբենների համակարգով, որոնք լցված են նստվածքային, հիմնականում մայրցամաքային (Գոնդվանայի) ապարներով (սառցադաշտային, ածխաբեր և հրաբխային շերտախմբերով)։ Վերին յուրայի, կավճի և պալեոգենի ծովային նստվածքները կազմում են պլատֆորմի եզրային ծածկոցը։ Կավճե-էոցենի բազալտների (տրապների) հզոր շերտերը (ավելի քան 2000 մ հաստությամբ) առաջացնում են Դեկանի սարահարթը։ Նեոգենի մեծ հզորության մայրցամաքային նստվածքներով են լցված Հիմալայների նախալեռնային խորը իջվածքները։ Երկրաբանական կառուցվածքում մեծ դեր են խաղացել նաև խոշոր վրաշարժերը [95] [96]։


Ներքին ջրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնման բնույթով Հնդկաստանի գետերը բաժանվում են՝ «հիմալայան» (ձնասառցադաշտային և անձրևային խառը սնումով, շուրջտարյա ջրառատությամբ) և «Դեկանի» (գերազանցապես անձրևային ու մուսսոնային սնումով, հոսքի տատանումներով, վարարումը՝ հունիս-հոկտեմբերին) տիպերի։ Մեծ գետերն են Գանգեսը, Ինդոսը, Բրահմապուտրան, Գոդավարին, Կրիշնան, Նարմադան, Մահանադին, Կավերին։ Գետերի մեծ մասն օգտագործվում է ոռոգման համար։ խոշոր լիճը Վուլարն է։

A shining white snow-clad range, framed against a turquoise sky. In the middle ground, a ridge descends from the right to form a saddle in the centre of the photograph, partly in shadow. In the near foreground, a loop of a road is seen.
Մեծ Հիմալայների Քեդար լեռնաշղթան Քեդարնաթ տաճարի հետևում։ Տաճարը 12 հիմնական սրբավայրերից մեկն է։

Օգտակար Հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանի ընդերքը դեռևս ամբողջովին ուսումնասիրված չէ, բայց արդեն հայտնաբերված մի շարք հանքատեսակների պաշարներով երկիրն աշխարհի առաջատարներից է։ Դրանցից են քրոմիտը, գրաֆիտը, բերիլը, տիտանը, պղինձը, երկաթը, մանգանը, բոքսիտը։ Երկրի հյուսիս-արևելքում կան քարածխի մեծ պաշարներ, որոնք տարածականորեն համընկնում են երկաթի ու մանգանի հանքավայրերին Բենգալական ծոցի հյուսիսարևմտյան մասում։ Արաբական ծովի ծանծաղուտներում հայտնաբերվել են նավթի և գազի զգալի պաշարներ։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկական կլիման մեծապես կրում է Հիմալայան լեռների և Թար անապատի կլիմայական ազդեցությունը, որոնցից երկուսն էլ ապահովում են թե՛ տնտեսապես, թե՛ մշակութային առումով կենսական ամառային և ձմեռային մուսոնները [97] : Հիմալայները կանխում են Կենտրոնական Ասիայից փչող քամիները՝ թերակղզու մեծ մասը պահելով ավելի տաք գոտում, քան գրեթե նույն լայնության վրա գտնվող աշխարհագրական այլ տարածքները [98][99] ։ Խոնավ սեզոնին միջին հաշվով թափվում է տարեկան տեղումների 80%-ը։ Առավել խոնավ են Արևմտյան Գաթերի և Հիմալայների հողմակողմ լանջերը (տարեկան 5-6 հզ. մմ)։ Երկրագնդի առավել անձրևոտ շրջանը Շիլոնգ զանգվածի լանջերն են (մոտ 12 հզ. մմ)։ Հնդկաստանի առավել չորային շրջաններն են Ինդոս-Գանգեսյան հարթավայրի հյուսիսարևմտյան մասը (տեղ-տեղ՝ 100 մմ-ից էլ պակաս) և թերակղզու կենտրոնական մասը (300-500 մմ)։ Հունվարին միջին ջերմաստիճանը հյուսիսային հարթավայրում մոտ 15 °C է, հարավում՝ մինչև 27 °C, մայիսին՝ ամենուրեք 28—35 °C, երբեմն՝ մինչև 45—47 °C: Խոնավ ժամանակաշրջանում Հնդկաստանի տարածքի մեծ մասում ջերմաստիճանը 27—28 °C է։ Լեռներում, 1500 մ բարձրության վրա, հունվարին -1 °C է, հուլիսին՝ 23 °C, 3500 մ բարձրության վրա, համապատասխանաբար, —8 °C և 18 °C: Հավերժական ձյունը (ձյան սահմանի միջին բարձրությունը՝ 4500—5300 մ) ու սառցադաշտերը զբաղեցնում են մոտ 40 հզ. կմ2: Սառցադաշտերի հիմնական կենտրոններն են Կարակորումը և Հիմալայների Զասկար լեռնաշղթայի հարավային լանջերը։ Հնդկաստանում գերակշռում են արևադարձային կլիմայական խմբերը՝ արևադարձային խոնավ, արևադարձային չոր, մերձարևադարձային խոնավ [100]։

Կենսաբազմազանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանն ունի Ինդոմալայա էկոհամակարգ ու կենսաբազմազանության երեք մակարդակ [101] ։ Լինելով աշխարհի կենսաբանորեն ամենաբազմազան 17 երկրներից մեկը՝ Հնդկաստանը հյուրընկալում է աշխարհում կաթնասունների 8.6%, թռչունների 13.7%, սողունների 7.9%, երկկենցաղների 6%, ձկների 12.2% և ծաղկավոր բույսերի 6.0%-ը [102][103]։ Ցամաքի 21.2%-ը ծածկված է անտառներով (ծառուտի խտությունը>10%), որից 12.2%-ը կազմում են չափավոր կամ շատ խիտ անտառները (ծառուտի խտությունը>40%).[104] Էնդեմիկ են հատկապես բույսերը, 33%, և մասնավորապես այնպիսի էկոշրջաններում, ինչպիսիք են շոլա անտառները (shola forests) [105] Անդաման կղզիների արևադարձային անտառային անձրևներից, Western Ghats, and North-East India to the coniferous forest of the Himalaya. Between these extremes lie the moist deciduous sal forest of eastern India; the dry deciduous teak forest of central and southern India; and the babul-dominated thorn forest of the central Deccan and western Gangetic plain.[106] The medicinal neem, widely used in rural Indian herbal remedies, is a key Indian tree. The luxuriant pipal fig tree, shown on the seals of Mohenjo-daro, shaded Gautama Buddha as he sought enlightenment.

Հնդկաստանի կենդանական աշխարհը հարուստ է ու ինքնատիպ։ Կաթնասուններից առավել տարածված են կապիկները, փիղը, եղջերուները, վագրը, հովազը, Հիմալայան արջը և այլ տարատեսակներ։ Հնդկաստանում մեծաթիվ են թռչունների ու սողունների տեսակները, այդ թվում՝ աշխարհի ամենաթունավոր օձերի։


Քաղաքականություն և կառավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդարանի համատեղ նիստը Սանսադ Բհավանում։

Հնդկաստանն աշխարհի ամենաբնակեցված ժողովրդավար երկիրն է [107] ։ Այն խորհրդարանական հանրապետություն է բազմակուսակցական համակարգով [108] ։ Ունի 40 տարածքային և 7 ազգային կուսակցություններ, այդ թվում՝ Հնդկաստանի ազգային կոնգրեսն ու Բհարաթիյա Ջանաթա կուսակցությունը (ԲՋԿ) [109] ։ Կոնգրեսն ունի ձախ կենտրոնամետ[110], իսկ ԲՋԿ-ն՝ աջակողմյան քաղաքական կողմնորոշում [111][112][113] ։ 1950-ականներից (երբ Հնդկաստանն առաջին անգամ հռչակվեց հանրապետություն) 1980-ականներն ընկած ժամանակահատվածում Կոնգրեսը կազմում էր խորհրդարանական մեծամասնություն, իսկ 80-ականներից հետո պայքարի մեջ մտավ նաև ԲՋԿ-ն [114] , ինչպես նաև տարածքայի մի շարք կուսակցություններ, որոնց ջանքերով շատ հաճախ ստեղծվել են բազմակուսակցական կոալիցիոն կառավարություններ [115]։

Հնդկաստանի Հանրապետության առաջին երեք ընտրությունների արդյունքում հեշտ հաղթանակ տարավ Ջավահարլալ Ներուի գլխավորած Կոնգրեսը։ 1964 թ․ Ներուի մահից հետո Լալ Բահադուր Շասթրին դարձավ վարչապետ, ում 1966 թ․ հանկարծակի մահից հետո 1966 և 1971 թթ․ ընտրությունների արդյունքում Կոնգրեսը գլխավորեց Ինդիրա Գանդին։ 1975 թ․ հայտարարված արտակարգ դրության պատճառով առաջացած հասարակական դժգոհության արդյունքում 1977 թ. քվեարկության միջոցով Կոնգրեսը լուծարվեց։ Գլուխ եկավ Ջանաթա կուսակցությունը, որը դեմ էր արտակարգ դրությանը։ Այս կառավարությունը, սակայն, գոյատևեց ընդամենը 2 տարի։ 1980 թ․ վերադառնալով Կոնգրես՝ 4 տարի անց Ինդիրա Գանդին սպանվեց, ում հաջորդեց իր որդին՝ Ռաջիվ Գանդին, ով մեկ տարի անց հեշտ հաղթանակ տարավ համազգային ընտրություններում։ Կոնգրեսը կրկին լուծարվեց 1989 թ․, երբ նոր ձևավորված Ջանաթա Դալ ու Ձախ Ճակատ կուսակցությունների կազմած Ազգային Ճակատ կոալիցիան 1989 թ․ հաղթեց ընտրություններում։ Այս կառավարությունը ևս գոյատևեց երկու տարի [116] ։ 1991 թ․ անցկացված ընտրություններին որևէ կուսակցություն բացարձակ մեծամասնական հաղթանակ չտարավ։ Իբրև ամենամեծ միասնական կուսակցություն՝ Կոնգրեսը, կարողացավ կազմել փոքրամասնական կառավարություն , որի առաջնորդը դարձավ Պ․ Վ․ Նարասիմա Ռաոն [117]

Ռաշտրապատի Բհավան Հնդկաստանի նախագահի պաշտոնակն նստավայրն է։

1996 թ․ ընտրություններից հետո երկու տարի քաղաքական խառնաշփոթ էր տիրում։ Որոշ ուժեր կազմում էին կոալիցաներ, որոնք շատ կարճ կյանք էին ունենում։ Կարճ ժամանակ անց՝ 1996 թ․, կառավարության գլուխ եկավ ԲՋԿ-ն, որին հաջորդեցին Միացյալ ճակատային երկու կոալիցիաներ, որոնցից երկուսն էլ մեծապես կախված էին արտաքին աջակցությունից։ 1998 թ․ ԲՋԿ-ին հաջողվեց կազմել Ազգային Դեմոկրատական Դաշինքը (ԱԴԴ), որի առաջնորդն էր Աթալ Բիհարի Վաջպային։ Այսպիսով, ԱԴԴ-ն առաջին ոչ կոնգրեսական, կոալիցիոն կառավարությունն էր, որին հաջողվեց իշխանության գլխին մնալ 5 տարի շարունակ [118] ։ 2004 թ․ ևս որևէ կուսակցություն բացարձակ մեծամասնությամբ քվեներ չունեցավ, որի արդյունքում Կոնգրեսը, որպես ամենամեծ միասնական կուսակցություն, կրկին կազմեց կոալիցա՝ Միավորված Առաջադիմական Դաշինք (ՄԱԴ)։ ՄԱԴ-ին աջակցում էին ձախակողմյան ուժերն ու այն պատգամավորներո, որոնք դեմ էին ԲՋԿ-ին։ 2009 թ․ ընտրություններից հետո ՄԱԴ-ը նորից իշխանության եկավ արդեն ավելի շատ քվեներով, որից հետո այլևս Հնդկաստանի կոմունիստական կուսակցություններից արտաքին աջակցության կարիք չուներ [119] ։ Նույն թվականին Մանմոհան Սինգհը դարձավ Ջավահարլալ Ներուից հետո առաջին վարչապետը [120] ։ Ներկայիս վարչապետը Նարենդրա Մոդին է, ով նախկինում Գուջարաթի գլխավոր նախարարն էր։ 2017 թ․ հուլիսի 20-ին Ռամ Նաթ Քովինդն ընտրվեց Հնդկաստանի 14-րդ նախագահ և հուլիսի 25-ին տվեց իր նախագահական երդումը [121][122][123]։

Կառավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանը դաշնություն է, որ կառավարվում է խորհրդարանական համակարգով՝ համաձայն երկրի սահմանադրության, որն էլ հանդիսանում է երկրի գերագույն իրավական փաստաթուղթը։ Լինելով ներկայացուցչական ժողովրդավարություն՝ Հնդկաստանը հանդիսանում է սահմանադրական հանրապետություն։ Դաշնությունը Հնդկաստանում սահմանում է առանձին հատվածների, կառավարության և նահանգների միջև իշխանության բաշխումը։ Կառավարությունն ունի զսպումների և հակակշիռների քաղաքականություն։ Ինչպես նշված է 1950 թ․ հունվարի 26-ից ուժի մեջ մտած նախաբանում, Հնդկաստանը ինքնիշխան, սոցիալիստական, աշխարհիկ, ժողովրդավարական հանրապետություն է [124] ։ Հնդկաստանի կառավարման ձևը, որ սովորաբար բնութագրվում է իբրև "կեղծ դաշնային", ունի ավելի ուժեղ կենտրոնական, քան նահանգային բնույթ [125] և սկսած 1990-ականներից՝ հետզհետե դարձել է ավելի դաշնային քաղաքական, տնտեսական և սոցիալական մի շարք փոփոխությունների արդյունքում [126][127] ։

Հնդկաստանի կառավարությունն ունի երեք հիմնական ճյուղ [128]։

  • Գործադիր. Հնդկաստանի նախագահը երկրի պաշտոնական ղեկավարն է [129] , որն ընտրվում է անուղղակիորեն 5 տարի ժամկետով, Ընտրական քոլեջի կողմից, որն իր հերթին կազմված է ազգային և պետական օրենսդիր մարմինների անդամներից [130][131] ։ Հնդկաստանի վարչապետը կառավարության ղեկավարն է և գործադիր իշխանության զգալի մասը նրան է լիազորված [132] ։ Նշանակվելով նախագահի կողմից [133] ՝ վարչապետը պայմանականորեն վայելում է Ստորին պալատում քաղաքական մեծամասնություն ունեցող որևէ դաշինքի կամ կուսակցության աջակցությունը [132] ։ Կառավարության գործադիր իշխանությունը կազմված է նախագահից, փոխնախագահից և Նախարարների միության խորհրդից, որի գործադիր հանձնաժողովը Կաբինետն է, և որը ղեկավարում է վարչապետը. Ցանկացած նախարար, ով ունի նախարարական պորտֆել, պետք է խորհրդարանի որևէ պալատի անդամ լինի [129] ։ Հնդկական խորհրդարանական համակարգում գործադիր իշխանությունը ստորադասվում է օրենսդիր իշխանությանը, վարչապետն իր խորհրդի հետ միասին ուղղակիորեն հաշվետու է խորհրդարանի Ստորին պալատին։ Լինելով գործադիր իշխանության մշտական անդամներ՝ քաղաքացիական ծառայողները իրագործում են գործադիրի բոլոր որոշումները [134]։
  • Օրենսդիր. Հնդկաստանի օրենսդիր մարմինը երկպալատ խորհրդարանն է ։ Լինելով Ուեսթմինսթերյան ոճի խորհրդարան՝ այն ունի Վերին պալատ՝ Ռաջիա Սաբհա (Նահանգային խորհուրդ), և Ստորին պալատ՝ Լոկ Սաբհա (Ժողովրդի խորհուրդ) [135] ։ Ռաջիա Սաբհան մշտական մարմին է, ունի 245 անդամ, որոնք ընտրվում են 6 տարով [136] Նրանցից շատերն անուղղակիորեն ընտրվում են նահանգային կամ տարածքային միավորների օրենսդիր մարմինների կողմից ազգաբնակչության՝ իրենց նահանգի կամ միավորի մասով համամասնական ընտրակարգով [133] ։ Լոկ Սաբհայի 545 անդամներից միայն երկուսը ուղղակիորեն ընտրվում են ժողովրդական քվեարկությամբ։ Նրանք ներկայացնում են միանձնյա ընտրատարածք` հինգ տարի ժամկետով [137] ։ Մյուս երկու անդամները նշանակվում են նախագահի կողմից անգլո-հնդկական համայնքից, in case the president decides that they are not adequately represented.[138]
  • Դատական. Հնդկաստանն ունի եռաստիճան անկախ դատական համակարգ [139] ։ Այն կազմված է Գերագույն դատարանից, որը գլխավորում է Հնդկաստանի գլխավոր դատավորը, բարձրագույն ու մեծ թվով առաջին ատյանի դատարաններից [139] ։ Գերագույն դատարանն ունի ինքնատիպ իրավասություն այնպիսի գործերի դեպքում, որոնք առնչվում են հիմնարար իրավունքներին, իսկ վերաքննիչ իրավասություն՝ բարձրագույն դատարանների առնչությամբ [140]։ Այն ունի սահմանադրությանը հակասող տարածքային կամ պետական օրենքները չեղարկելու իրավասություն [141] , ինչպես նաև անվավեր ճանաչելու կառավարության ցանկացած գործողություն, որ կհամարի հակասահմանադրական [142]։

Ստորաբաժանումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Indian states and territories image map

Նահանգներ (1–29) և Միութենական տարածքնռր (Ա-Է)
1․ Անդռա Պռադեշ 19. Նագալանդ
2․ Առունաչալ Պրադեշ 20. Օդիշա
3. Ասամ 21. Պունջաբ
4. Բիհառ 22. Ռաջասթան
5. Չհաթիսգառ 23. Սիքիմ
6. Գոա 24. Թամիլ Նադու
7. Գուջառաթ 25. Թելանգանա
8. Հարյանա 26. Տռիպուռա
9. Հիմաչալ Պռադեշ 27. Ութառ Պռադեշ
10. Ջամու և Քաշմիր 28. Ութարախանդ
11. Ջհառխանդ 29. Արևմտյան Բենգալի
12. Կառնատակա Ա․ Անդաման և Նիկոբառ կղզիներ
13. Քեռալա Բ․ Չանդիգար
14. Մեդիյա Պռադեշ Գ. Դադռա և Նագառ Հավելի
15․ Մահառաշտրա Դ. Դաման և Դիու
16. Մանիպուռ Ե. Լաքշադվիփ
17. Մեղալայա Զ. Դելիի ազգային մայրաքաղաք
18. Միզորամ Է. Պուդուչերի

Հնդկաստանը դաշնային միություն է՝ բաղկացած 29 նահանգներից և 7 միութենական տարածքներից [143] ։ Բոլոր նահանգները, ինչպես նաև Դելիի ազգային մայրաքաղաքային և Պուդուչերիի միութենական տարածքները, ունեն վեսթմինսթերյան կառավարման համակարգին համապատասխան կառավարություններ։ Միութենական մյուս 5 տարածքներն ուղղակիորեն ղեկավարում են կենտրոնական իշխանությունների կողմից նշանակված կառավարիչները1956 թ․ "Նահանգների վերաձևավորման ակտ"-ի համաձայն՝ նահանգները կազմավորվեցին լեզվաբանական հիմունքներով [144] , ինչից հետո դրանց կառուցվածքը հիմնականում մնացել է անփոփոխ։ Եվ այսպես, յուրաքանչյուր նահանգ կամ միութենական տարածք բաժանվում է վարչական տարածքների, որոնք՝ թեհսիլների, վերջիններս էլ՝ գյուղերի։

Արտաքին, տնտեսական և ռազմավարական հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 թ․ անկախությունից հետո Հնդկաստանը ջերմ հարաբերությունների մեջ է գրեթե բոլոր երկրների հետ։ 1950-ականներին Հնդկաստանը մեծապես աջակցել է Աֆրիկայում և Ասիայում ապագաղութացման գործընթացներին՝ ունենալով իր ծանրակշիռ դերը Չմիավորման շարժման մեջ [145] ։ 1980-ականների վերջին հնդկական զորքերը հարևան երկրների հրավերով երկու անգամ միջամտել են Շրի Լանկայում խաղաղապահ գործողություններով՝ 1987 և 1990 թթ․, և զինված միջամտությամբ 1988 թ․ Մալդիվների հեղաշրջման փորձի ժամանակ։ Հնդկաստանի և հարևան Պակիստանի միջև հարաբերությունները բավականին լարված են։ Երկու երկրները պատերազմել են 4 անգամ՝ 1947, 1965, 1971 և 1999 թթ․։ Չորսից երեքը ծագել են Քաշմիրի վիճահարույց տարածքի շուրջ, իսկ ահա 1971 թ․ պատերազմը՝ Հնդկաստանի կողմից Բանգլադեշի անկախացմանը ցուցաբերած աջակցության պատճառով [146] ։ 1962 թ․ Չինաստանի և 1965 թ․ Պակիստանի հետ պատերազմներից հետո Հնդկաստանը սկսեց ռազմական և տնտեսական ամուր կապեր հաստատել Սովետական միության հետ, որն էլ 1960-ականների վերջին դարձավ երկրի ռազմական ամենախոշոր մատակարարը [147]:

Ռուսաստանի հետ կայուն հարաբերություններից բացի [148] , Հնդկաստանն ունի պաշտպանական հարաբերություններ Իսրայելի և Ֆրանսիայի հետ։ Վերջին տարիներին այն իր առանցքային դերն է ունեցել Հարավային Ասիայի տարածաշրջանային համագործակցության ասոցիացիայում, ինչպես նաև Առևտրի համաշխարհային կազմակերպությունում։ Մինչ այժմ երկիրը տրամադրել է 100 հազար զինվորական և ոստիկանական աշխատակիցներ՝ ծառայելու չորս մայրցամաքներում իրականացվող ՄԱԿ-ի 35 խաղաղապահ գործողություններին: Հանդիսանում է Արևելյան Ասիայի գագաթաժողովի, G8 + 5, և մի շարք այլ բազմակողմ ֆորումների մասնակից երկիր .[149] ։ Հնդկաստանը տնտեսական ամուր կապեր ունի Հարավային Ամերիկայի [150], Ասիայի և Աֆրիկայի երկրների հետ։ Վարելով "Դեպի արևելք" քաղաքականություն՝ այն ձգտում է համագործակցել Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի անդամ երկրների, Ճապոնիայի, Հարավային Կորեայի հետ ամենատարբեր, մասնավորապես՝ տնտեսական ներդրումային և տարածքային անվտանգության հարցերի շրջանակում [151][152]։

Վիքրամադիթիա, Հնդկական նավատորմի ամենամեծ ռազմանավը։

Չինաստանի 1964 թվականի միջուկային փորձարկումից, ինչպես նաև 1965 թ․ պատերազմում վերջինիս՝ Պակիստանին աջակցելու սպառնալիքներից հետո Հնդկաստանը սկսեց միջուկային զենք մշակել [153] ։ 1974 թ․ փորձարկվեց առաջին միջուկային զենքը, իսկ 1998-ին իրականացվեց ստորգետնյա առաջին փորձարկումը: Չնայած լայնածավալ քննադատությանն ու ռազմական պատժամիջոցներին՝ Հնդկաստանը չի ստորագրել ո՛չ Միջուկային փորձարկումների արգելման համապարփակ պայմանագիրը և ո՛չ էլ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ երկուսն էլ համարելով սխալ և խտրական [154] ։ Երկիրը վարում է միջուկային այնպիսի քաղաքականություն, ըստ որի՝ պետք է զերծ մնալ առաջինը միջուկային զենք կիրառելուց [155][156] ։ Այժմ մշակվում է բալիստիկ հրթիռային պաշտպանական վահան, իսկ Ռուսաստանի հետ միասին՝ հինգերորդ սերնդի մարտական կործանիչ [157] ։ Ռազմական նախագծերը ներառում են նաև վիկրանտ դասի ինքնաթիռների և Արիհանտ դասի միջուկային սուզանավերի նախագծումն ու իրականացումը [157]։

Սառը պատերազմի ավարտից հետո Հնդկաստանը մեծացրեց իր տնտեսական, ռազմավարական և ռազմական համագործակցությունը Միացյալ Նահանգների ու Եվրամիության հետ [158] ։ 2008 թվականին ԱՄՆ-ի հետ կնքվեց քաղաքացիական միջուկային համաձայնագիր և չնայած նրան, որ Հնդկաստանն արդեն միջուկային զենք ուներ ու չէր ստորագրել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր՝ այն Միջուկային էներգիայի միջազգային գործակալության և Միջուկային մատակարարների խմբի կողմից ստացավ հրաժարման փաստաթուղթ՝ այդպիսով վերջ դնելով ավելի վաղ սահմանված միջուկային տեխնոլոգիաների և առևտրի վրա դրված սահմանափակումներին։ Արդյունքում Հնդկաստանը դարձավ դե ֆակտո միջուկային վեցերորդ պետությունը [159]։ Հետագայում ստորագրվեցին նաև համագործակցության պայմանագրեր, այդ թվում՝ քաղաքացիական միջուկային էներգիայի մասին, Ռուսաստանի [160] Ֆրանսիայի,[161] Մեծ Բրիտանիայի,[162] և Կանադայի հետ [163]։

ԲՐԻՍԿ-ի երկրների առաջնորդները





Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ)՝ հնդկական տնտեսությունը 2017 թվականին անվանական արժեքով գնահատվել է 2.611 տրիլիոն ԱՄՆ դոլար։ Շուկայական փոխարժեքով այն վեցերորդ խոշոր տնտեսությունն է, իսկ 9,459 տրիլիոն ԱՄՆ դոլար գնողունակության համարժեքությամբ՝ երրորդը [164] ։ ՀՆԱ-ի միջին տարեկան աճի տեմպը վերջին երկու տասնամյակներին կազմել է 5.8% և 2011-12 թթ. հասել 6.1% -ի [165] ՝ Հնդկաստանը դարձնելով աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկը [166] ։ Մեկ շնչի հաշվով անվանական ՀՆԱ-ով, սակայն, երկիրը աշխարհում 140-րդն է, իսկ գնողունակության համարժեքությամբ՝ ՀՆԱ-ով 129-րդը [167] ։ Մինչ 1991 թվականը հնդկական բոլոր կառավարությունները սոցիալիստ տնտեսագետների ազդեցությամբ վարում էին պաշտպանական քաղաքականություն։ Պետական միջամտությունն ու վերահսկողությունը մեկուսացրել էին տնտեսությունն արտաքին աշխարհից։ 1991 թ․ վճարումների հաշվեկշռի սուր ճգնաժամը ստիպեց ազատականացնել տնտեսությունը [168] , որից հետո երկիրը սկսեց շարժվել դեպի ազատ շուկայական համակարգ [169][170] ՝ շեշտը դնելով արտաքին առևտրի և ուղղակի ներդրումների վրա [171]։ 1995 թ․ հունվարի 1-ից Հնդկաստանը հանդիսանում է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ (ԱՀԿ) անդամ [172]։



  1. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Clementin-Ojha» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  2. «India becomes world's sixth largest economy, muscles past France». Արխիվացված է օրիգինալից 9 August 2018-ին. Վերցված է 11 July 2018-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «imf2» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  4. Thieme, P. (1970), «Sanskrit sindu-/Sindhu- and Old Iranian hindu-/Hindu-», in Mary Boyce; Ilya Gershevitch (eds.), W. B. Henning memorial volume, Lund Humphries, էջեր 447–450
  5. Oxford English Dictionary
  6. Kuiper, 2010, էջ 86
  7. 7,0 7,1 7,2 Clémentin-Ojha, Catherine (2014). «'India, that is Bharat…': One Country, Two Names». South Asia Multidisciplinary Academic Journal. 10. Արխիվացված է օրիգինալից 28 September 2015-ին. {{cite journal}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. Ministry of Law and Justice 2008
  9. 9,0 9,1 Barrow, Ian J. (2003). «From Hindustan to India: Naming change in changing names». South Asia: Journal of South Asian Studies. 26 (1): 37–49. doi:10.1080/085640032000063977.
  10. 10,0 10,1 Encyclopædia Britannica
  11. Petraglia, Allchin, էջ 6
  12. Singh, 2009, էջեր 89–93
  13. Coningham, Young, էջեր 104–105
  14. Kulke, Rothermund, էջեր 21–23
  15. Possehl, 2003, էջ 2
  16. Singh, 2009, էջ 181
  17. 17,0 17,1 17,2 Singh, 2009, էջ 255
  18. 18,0 18,1 Singh, 2009, էջեր 186–187
  19. Witzel, 2003, էջեր 68–69
  20. Kulke, Rothermund, էջեր 41–43
  21. 21,0 21,1 Singh, 2009, էջեր 250–251
  22. Singh, 2009, էջեր 260–265
  23. Kulke, Rothermund, էջեր 53–54
  24. Singh, 2009, էջեր 312–313
  25. Stein, 1998, էջ 21
  26. Stein, 1998, էջեր 67–68
  27. Singh, 2009, էջ 300
  28. 28,0 28,1 Singh, 2009, էջ 319
  29. Stein, 1998, էջեր 78–79
  30. Kulke, Rothermund, էջ 70
  31. Kulke, Rothermund, էջ 63
  32. Stein, 1998, էջեր 89–90
  33. Singh, 2009, էջեր 408–415
  34. Stein, 1998, էջեր 92–95
  35. Kulke, Rothermund, էջեր 89–91
  36. 36,0 36,1 36,2 Singh, 2009, էջ 545
  37. Stein, 1998, էջեր 98–99
  38. 38,0 38,1 Stein, 1998, էջ 132
  39. 39,0 39,1 39,2 Stein, 1998, էջեր 119–120
  40. 40,0 40,1 Stein, 1998, էջեր 121–122
  41. 41,0 41,1 Stein, 1998, էջ 124
  42. 42,0 42,1 Stein, 1998, էջեր 127–128
  43. Ludden, 2002, էջ 68
  44. Asher, Talbot, էջ 47
  45. Metcalf, Metcalf, էջ 6
  46. Ludden, 2002, էջ 67
  47. Asher, Talbot, էջեր 50–51
  48. 48,0 48,1 Asher, Talbot, էջ 53
  49. Metcalf, Metcalf, էջ 12
  50. Robb, 2001, էջ 80
  51. Stein, 1998, էջ 164
  52. Asher, Talbot, էջ 115
  53. Robb, 2001, էջեր 90–91
  54. 54,0 54,1 Metcalf, Metcalf, էջ 17
  55. 55,0 55,1 55,2 Asher, Talbot, էջ 152
  56. 56,0 56,1 Metcalf, Metcalf, էջեր 23–24
  57. Asher, Talbot, էջ 256
  58. 58,0 58,1 58,2 Asher, Talbot, էջ 286
  59. Metcalf, Metcalf, էջեր 44–49
  60. Robb, 2001, էջեր 98–100
  61. Ludden, 2002, էջեր 128–132
  62. Metcalf, Metcalf, էջեր 51–55
  63. Metcalf, Metcalf, էջեր 68–71
  64. Asher, Talbot, էջ 289
  65. Robb, 2001, էջեր 151–152
  66. Metcalf, Metcalf, էջեր 94–99
  67. Brown, 1994, էջ 83
  68. Peers, 2006, էջ 50
  69. Metcalf, Metcalf, էջեր 100–103
  70. Brown, 1994, էջեր 85–86
  71. Stein, 1998, էջ 239
  72. Metcalf, Metcalf, էջեր 103–108
  73. Robb, 2001, էջ 183
  74. Sarkar, 1983, էջեր 1–4
  75. Copland, 2001, էջեր ix–x
  76. Metcalf, Metcalf, էջ 123
  77. Stein, 1998, էջ 260
  78. Bose, Jalal, էջ 117
  79. Stein, 1998, էջ 258
  80. 80,0 80,1 Metcalf, Metcalf, էջ 126
  81. 81,0 81,1 Metcalf, Metcalf, էջ 97
  82. Metcalf, Metcalf, էջ 163
  83. Metcalf, Metcalf, էջ 167
  84. Metcalf, Metcalf, էջեր 195–197
  85. Metcalf, Metcalf, էջ 203
  86. Metcalf, Metcalf, էջ 231
  87. 87,0 87,1 87,2 Metcalf, Metcalf, էջեր 265–266
  88. United States Department of Agriculture
  89. Metcalf, Metcalf, էջեր 266–270
  90. Metcalf, Metcalf, էջ 253
  91. Metcalf, Metcalf, էջ 274
  92. 92,0 92,1 Metcalf, Metcalf, էջեր 247–248
  93. Metcalf, Metcalf, էջեր 293–295
  94. Ali, Aitchison
  95. Dikshit & Schwartzberg, էջ 8
  96. Ministry of Information and Broadcasting, 2007, էջ 1
  97. Chang, 1967, էջեր 391–394
  98. Posey, 1994, էջ 118
  99. Wolpert, 2003, էջ 4
  100. Heitzman, Worden, էջ 97
  101. Conservation International, 2007
  102. Zoological Survey of India, 2012, էջ 1
  103. Puri
  104. Forest Survey of India, 2013, էջեր 11–14
  105. Basak, 1983, էջ 24
  106. Tritsch, 2001
  107. United Nations Population Division
  108. Burnell, Calvert, էջ 125
  109. Election Commission of India
  110. Saez, Lawrence; Sinha, Aseema (2010). «Political cycles, political institutions and public expenditure in India, 1980–2000». British Journal of Political Science. 40 (1): 91–113. doi:10.1017/s0007123409990226.
  111. Malik, Singh, էջեր 318–336
  112. BBC, 2012
  113. Banerjee, 2005, էջ 3118
  114. Sarkar, 2007, էջ 84
  115. Chander, 2004, էջ 117
  116. Bhambhri, 1992, էջեր 118, 143
  117. The Hindu 2008
  118. Dunleavy, Diwakar
  119. Kulke, Rothermund, էջ 384
  120. Business Standard, 2009
  121. «Election commission» (PDF). eci.nic.in. 21 July 2017. Արխիվացված է օրիգինալից (PDF) 11 August 2017-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  122. «Oath». India Today. Արխիվացված է օրիգինալից 21 July 2017-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  123. «Highlights: Ram Nath Kovind takes oath as India's 14th President». The Indian Express. 25 July 2017. Արխիվացված է օրիգինալից 11 August 2017-ին. Վերցված է 10 August 2017-ին. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  124. Dutt, 1998, էջ 421
  125. Wheare, 1980, էջ 28
  126. Echeverri-Gent, 2002, էջեր 19–20
  127. Sinha, 2004, էջ 25
  128. «Archived copy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 16 April 2016-ին. Վերցված է 16 July 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  129. 129,0 129,1 Sharma, 2007, էջ 31
  130. Sharma, 2007, էջ 138
  131. Gledhill, 1970, էջ 112
  132. 132,0 132,1 Sharma, 1950
  133. 133,0 133,1 Sharma, 2007, էջ 162
  134. Mathew, 2003, էջ 524
  135. Gledhill, 1970, էջ 127
  136. Sharma, 2007, էջ 161
  137. Sharma, 2007, էջ 143
  138. Sharma, 2007, էջ 360
  139. 139,0 139,1 Neuborne, 2003, էջ 478
  140. Sharma, 2007, էջեր 238, 255
  141. Sripati, 1998, էջեր 423–424
  142. Pylee, 2003, էջ 314
  143. Library of Congress, 2004
  144. Sharma, 2007, էջ 49
  145. Rothermund, 2000, էջեր 48, 227
  146. Gilbert, 2002, էջեր 486–487
  147. Sharma, 1999, էջ 56
  148. «No ties with Pakistan at India's cost, relations with New Delhi long-term: Russia | India News» (բրիտանական անգլերեն). Վերցված է 14 October 2018-ին.
  149. Alford, 2008
  150. «India and Latin America Trade – Economic Ties Latin America and India». www.americasquarterly.org. Արխիվացված է օրիգինալից 25 May 2017-ին. Վերցված է 19 May 2017-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  151. Ghosh, 2009, էջեր 282–289
  152. Sisodia, Naidu, էջեր 1–8
  153. Perkovich, 2001, էջեր 60–86, 106–125
  154. Kumar, 2010
  155. Nair, 2007
  156. Pandit, 2009
  157. 157,0 157,1 The Hindu 2011
  158. Europa 2008
  159. The Times of India 2008
  160. British Broadcasting Corporation 2009
  161. Rediff 2008 a
  162. Reuters, 2010
  163. Curry, 2010
  164. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «imf22» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  165. International Monetary Fund 2011, էջ 2
  166. Nayak, Goldar, էջ xxv
  167. International Monetary Fund
  168. Wolpert, 2003, էջ xiv
  169. Organisation for Economic Co-operation and Development 2007
  170. Gargan, 1992
  171. Alamgir, 2008, էջեր 23, 97
  172. WTO 1995


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found