Մասնակից:Maria andryan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արգենտինայի կինոքննադատների ասոցեացիա (իսպ.՝ Asociación de Cronistas Cinematográficos de la Argentina) - Արգենտինայի հանրապետության պրոֆեսիոնալ ֆիլմագրության կազմակերպություն: Ոչ ֆորմալ հիմնադրվել է 1942 թվականի հուլիսի 10-ին, իրավական կարգավիճակը ստացել է 1957 թվականի դեկտոմբերի 23-ին: Հիմնական նպատակ - պաշտպանել ռեժիսորների մասնագիտական շահերը և նպաստել ազգի սոցիալական և մշակույթային զարգացմանը: FIPRESCI-ի միջազգայի նկինեմատոգրաֆիստների անդամ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1942 թվականին Ասոցեացիան գործնականորեն ունեցել է միայն անվանում: Լրագրողները և քննադատները հավաքվում էին հասարակական վայրերում (ռեստորաննորում, սրճարաններում), որտեղ և անց էին կացնում իրենց քննադատումը[1][2]: 1943 թվականի հունվարին ասոցիացիան սկսեց բարելավել իր կարգավիճակը. մրցանակներ են ներկայացվել, հիմնականում ազգային արտադրության ֆիլմերի համար, նախորդ տարվա համար: Ամեն ինչ սկսեց երկու կատեգորիաներից - «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» և յոթ մեդալներ (լավագույն ռեժիսորին, դերասաներին, յուօրինակ և հարմարեցված սցենարին): Առաջին արարողությունը անցել է «Ալվսար Պալաս հոթել» ձևաչափով «ճաշը պարով»: Առաջին մրցանակները ստացել են. ռեժիսորը Լուկաս Դեմարե «Գաուչոյի պատերազմը» ֆիլմի համար (իսպ.՝ La Guerra Gaucha), երաժշտական ֆիլմ «Մալամբո», «Երրորդ համբույր» (իսպ.՝ El tercer beso, լավագույն դերասանուհին - Ամալյա Բենսե), «Երեխաները մեծանում են» (իսպ.՝ Los chicos crecen, լավագույն դերասան - Արտուրո Գարսիա Բուր) և «Որքանով էր կանաչ իմ ձորը» (անգլ.՝ How Green Was My Valley, ԱՄՆ - լավագույն արտասահմանյան ֆիլմ): Հետագա մրցանակները գրեթե տարեկան կտրվածքով տրվեցին, ավելի քիչ թե պակաս, եւ, կախված հանգամանքներից, պարբերաբար: Դրանցից շատերը տրվել են 1976 և 1980 թվականեր, երբ ֆիլմերի կամ կինոմատոգրաֆների ցանկը գրեթե համընկել է քաղաքական գրաքննության արգելված ստեղծագործությունների կամ հեղինակների ցուցակների հետ[2]: Կազմակերպությունը զբաղվում էր նաև այլ տիպի գործողություններով. զբաղվում էր կրթական գործունեությամբ 1956 թվականից, անց է կացրել պետության կինոքննադատների գրքերի թեմատիկ ցուցահանդեսները, անց էր կացնում աշխատանք հայրենական կինոֆիլմերի արտադրության մեծացման գործում, կազմակերպում էր դասախոսություններ և դասընթացներ հետաքրքրվող հանրության համար, իրականացնում էր բարեգործություն (տարվա ընթացքում 1-2 ֆիլմ) բարձր գեղարվեստական արժեքի նախագծեր և հիմնականում, մասնակցել է Մար դել Պլատայի միջազգային կինոփառատոնի ստեղծմանը:

Արծաթագույն վարազահավ[խմբագրել | խմբագրել կոդը]

1943 թվականին ստեղծված եւ «Արծաթագույն վարազահավ» անունով ազգային կինեմատոգրաֆիական մրցանակի արժանանալու ավանդույթ,որը հետագայում շարունակվեց: Մրցանակներ չեն շնորհվել 1958, 1975-1980, 1984 թթ. Ռազմաքաղաքական ռեժիմի գրաքննության սահմանափակման պատճառով[3]:

Անվանակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս «Արծաթագույն վարազահավը» տրվում է հետևյալ կերպ.

  • «Լավագույն ֆիլմ» (Արգենտինայի արտադրություն),
  • «Լավագույն иберо-американский ֆիլմ»,
  • «Լավագույն արտասահմանյան ֆիլմը» (ոչ իսպաներեն),
  • «Լավագույն դեբյուտային ֆիլմը»,
  • «Լավագույն ռեժիսորին»,
  • «Լավագույն օրիգինալ սցենարը»,
  • «Լավագույն ադոպտացված սցենարը»,
  • «Լավագույն դերասանական խաղը»,
  • «Լավագույն ձայնը»,
  • «Լավագույն մոնտաժը»,
  • «Լավագույն վավերագրական ֆիլմը»,
  • «Լավագույնվիդեոֆիլմը»,
  • «Լավագույն կարճամետրաժ ֆիլմը»,
  • Հատուկ պարգեւ, կարիերայի ընթացքում նվաճումների համար:


«Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 — «Նույն սերը, նույն անձրևը» / El mismo amor, la misma lluvia / ռեժիսոր — Խուան Խոսե Կամպանելյա 2001 — «Իննը թագուհիներ» / Nueve reinas / ռեժիսոր —Ֆաբիան Բելինսկի 2002 — «Հարսի որդին» / El hijo de la novia / ռեժիսոր — Խուան Խոսե Կամպանելյա 2003 — «Կարճ պատմություններ» / Historias mínimas / ռեժիսոր — Կարլոս Սորին 2004 — «Վալենտին» / Valentín / ռեժիսոր — Ալեխանդրո Ագրեստի 2005 — «Րոմա» / Roma / ռեժիսոր — Ադոլֆո Արիստարայն 2006 — «Աուրա» / El Aura / ռեժիսոր — Ֆաբիան Բելինսկի 2007 — «Մի փախուստի պատմություն» / Crónica de una fuga / ռեժիսոր — Ադրիան Կաետանո 2008 — XXY / XXY / ռեժիսոր — Լուսիա Պուենսո 2009 — Aniceto / Aniceto / ռեժիսոր — Լեոնարդո Ֆավիո 2010 — «Նրա աչքերի գաղտնիքը» / El secreto de sus ojos / ռեժիսոր — Խուան Խոսե Կամպանելյա 2011 — «Կարանչո» / Carancho / ռեժիսոր — Պաբլո Տրապերո 2012 — «Ակացիաներ» / Las Acacias / ռեժիսոր — Պաբլո Խիորխելի 2013 — «Ստորգետնյա մանկություն» /Infancia clandestina / ռեժիսոր — Բենպամին Ավիլա 2014 — «Վակոլդա» /Wakolda / ռեժիսոր — Լուսիա Պուենսո


Դափնեկիրներ ԱՊՀ երկրներից 2004 — Ռուսական տապանը / ռեժիսոր — Ալեքսանդր Սոկուրով (Ռուսաստան)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Argentine Film Critics Association Արխիվացված 2006-12-06 Wayback Machine Last accessed: January 29, 2007.
  2. 2,0 2,1 IMDb film data base, awards section.
  3. IMDb film data base, AFCAA Awards Summary.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]