Մասնակից:Maria Minasyan/Ավազարկղ 9

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղական համայնք
Մադաթաշեն
ԵրկիրԼՂՀ ԼՂՀ
ՇրջանԱսկերան
Մակերես506.4 հա կմ²
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն104 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4

Մադաթաշեն, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում: Տեղաբաշխված է հանրապետության հարավային հատվածում: Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 50 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 24 կմ հեռավորութան վրա: Համայնքը լեռնային է, ունի 506.4 հա տարածք, որից 225.06 հա գյուղատնտեական նշանակություն, 262.85 հա անտառային հողեր: Մադաթաշեն համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտակը:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադաթաշեն համայնքի բնակչության թիվը կազմում է 104 մարդ, կա 30 տնտեսություն: Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ:

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան պատմամշակութային հուշարձններ՝ Սբ. Աստվածածին եկեղեցի (19-րդ դար), գերեզմանոց (18-19-րդ դարեր), ջրաղաց (19-րդ դար), կամուրջ (17-րդ դար), աղբյուր (17-րդ դար), հաշվառված է 6 հուշարձան:


  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015թ.

Կատեգորիա:ԼՂՀ բնակավայրեր Կատեգորիա:ԼՂՀ աշխարհագրություն