Մասնակից:MarHakobyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
MarHakobyan/Ավազարկղ
Château de Chambord
Նկարագրություն
ԵրկիրՖրանսիա
Կառուցված1519-1547 (1519-1547)
ԿառուցողԴոմինիկո դա Ֆրանցիսկ, Լեոնարդո դա Վինչի
Բարձրություն56մ

Շամբոր- ամենամեծ ու ամենահարուստ ամրոցն է Ֆրանսիայի Լուարի դաշտավայրում: Ամրոցը, որը 1519 թվականին Ֆրանցիսկ 1-ը պատվիրել է որպես որսորդական տնակ, ֆրանսիական Վերածննդի ճարտարապետության լավագույն նմուշներից է, քանի որ այն ներդաշնակում է միջնադարին բնորոշ գծերը Վերածննդի շրջանում խրախուսվող համաչափության և նրբագեղության հետ:

Կառուցում - Ամրոցի 440 սենյակների, 84 աստիճանավանդակների ու 365 բուխարիների շինարարության համար պահանջվեց մոտավորապես 30 տարի և 2000 մարդու աշխատանք: Միջնադարյան ճարտարապետության բնորոշ գծերըՙ որոնք վառ արտահայտված են կենտրոնական գլխավոր աշտարակում, միախառնվում են իտալական Վերածննդի ճարտարապետական գաղափարների հետ, որոնք արտացոլված են բաց պատշգամբասրահների ու տանիքի սանդղափուլների ճարտարապետական լուծումներով: Ամրոցի առաջին մոդելը մշակել է իտալացի ճարտարապետ Դոմինիկո դա Կորտոնան: Բայց քանի որ Ֆրանցիսկ 1-ը սովորություն ուներ արվեստի գիտության հանրաճանաչ ներկայացուցիչներին՝ ներառյալ Լեոնարդո դա Վինչիին, հրավիրելու իր նստավայր, ամրոցի նախագծի վրա Դա Վինչիի համընդգրկուն ազդեցության հանգամանքը ընդունվում է շատերի կողմից: Մասնավորապես կարծիք կա, որ ամրոցի միմյանց շրջափակող պտուտակաձև աստիճանների գաղափարը պատկանում է Լեոնարդո դա Վինչիին: Այս սրամիտ նախագիծը՝ հատման կետ չունեցող երկու հարակից աստիճանաշարքերը,որոնք հենված են 8 քառակուսի սյուների վրա, կազմում է Շամբոր ամրոցի կենտրոնական մասր: 1789թ՝ Ֆրանսիական հեղափոխությունից հետո, ամրոցը հազիվ փրկվեց ոչնչացումից,սակայն դրա կահավորանքը արդեն գողացված էր: Ամրոցի տերերը կարճ ժամանակով են բնակվել այստեղ, և այն երկար ժամանակ լքված է մնացել, այնուհետև հայտնվել բարձիթողի վիճակում,

մինչև 1930թ.՝ պետության սեփականություն դառնալը: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սկսվեց ամրոցի վերականգման երեսնամյա ծրագիրը, և այսօր այն Ֆրանսիայում զբոսաշրջիկների համար ամենագրավիչ վայրերից մեկն է, որն ամեն տարի հազարավոր այցելուներ է ընդունում: