Մասնակից:Manemargaryan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գերմանասկանդինավյան դիցաբանություն (Հին գերմանական դիցաբանություն, սկանդինավյան դիցաբանություն): Սա գերմանական ցեղերի դիցաբանությունն է` ձևավորված մ.թ.ա. V դարում, քրիստոնեության առաջացումից ավելի վաղ:

Տվյալների հիմնական աղբյուրներն են Ավագ Էդդա և Կրտսեր Էդդա ժողովածուները: 


Աշխարհի ստեղծման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենասկզբում եղել է սև անդունդ` Գինունգագապ, դրա երկու կողմերում ընկած էին երկու թագավորություն. սառույցի`Նիֆլհեյմ և կրակի` Մուսպելլհեյմ: Նիֆլհեյմում կար աղբյուր` Հվերգելմիր, տասներկու խոշոր վտակներ սկիզբ էին առնում նրանից: Ցուրտը ջուրը դարձնում էր սառույց, սակայն աղբյուրը անդադար հարվածում էր` շարժելով սառցաբեկորները դեպի Մուսպելլհեյմ: Երբ սառույցը մոտեցավ կրակի թագավորությանը, սկսեց հալվել, կայծերը որ դուրս էին թռչում հարևան թագավորությունից, խառնվեցին ջրի հետ, առաջացան Իմիր հսկան և Աուդումլա երինջը: Իմիրի քրտինքից առաջացան տղամարդն, կինը և որդին: Դրանք առաջին ինեիստական հսկաներն էին: [[]] [[]]