Մասնակից:Manee Edilyan/Ավազարկղ
Christiane Maria Heideh Amanpour [1] |
---|
Քրիստիան Մարիա Հայդե Ամանպուր, (/ˌkrɪstʃiˈɑːn ˌɑːmənˈpʊər/ ( ); պարս.՝ كرستين امانپور; ծնված հունվարի 12,1958 թվական) բրիտանացի և իրանցի լրագրող, հեռուստահաղորդավարուհի: Ամանպուրը CNN կաբելային լրատվական հեռուստաընկերության գլխավոր թղթակիցն է և իր իսկ երեկոյան հաղորդման` CNN International's -ի հաղորդավարուհին: Նա PBS հեռուստաալիքով հեռարձակվող Amanpour & Company երեկոյան հեռուստատեսային ծրագրի հաղորդավարուհին է:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամանպուրը` Պատրիցիա Աննեի դուստրը, ծնվել է Լոնդոնի արևմտյան Էլինգ արվարձանում [1][2] : Նրա հայրը պարսիկ էր Թեհրանից և կրոնական ուղղվածությամբ մուսուլման, իսկ մայրը` կաթոլիկ [1]։ Ամանպուրը ապրել է Թեհրանում մինչև 11 տարեկանը [3][4] : Նա տիրապետում էր անգլերենին և պարսկերենին, ամուսնացած էր հրեա ամերիկացու հետ[4]:
11 տարեկան հասակում հիմնական կրթության ավարտից հետո, նա ծնողների ցանկությամբ մեկնում է Անգլիա` գիշերօթիկ դպրոց: Ապա հաճախում է միայն աղջիկների համար նախատեսված դպրոց` Holy Cross Convent, որը գտնվում էր Բուկինգհեմշիր նահանգի Չալֆոնթ Սենթ Փիթեր գյուղում: 16 տարեկան հասակում ուսումը շարունակում է հռոմեական կաթոլիկ New Hall School դպրոցում, որը գտնվում էր Էսսեքս կոմսության վարչական կենտրոնում` Չելմսֆորդում: Քրիսիտիանը և իր ընտանիքը վերադառնում են Անգլիա` Իսլամական հեղափոխության մեկնարկից ոչ շատ ժամանակ անց: Նա նշել է, որ իրենց չեն ստիպել լքել երկիրը, նրանք վերադարձել են Անգլիա Իրաք-Իրան պատերազմի հետևանքով: Ընտանիքը վերջնականապես հաստատվում է Անգլիայում, դժվարանալով վերադառնալ Իրան[5]:
New Hall School-ն ավարտելուց հետո, Ամանպուրը տեղարոխվում է ԱՄՆ` Ռոդ Այլենդի համալսարանում լրագրություն սովորելու համար: Այնտեղ գտնվելու ընթացքում նա աշխատել է Providence, Rhode Island նահանգի WBRU-FM լրատվական բաժնում: Նա նաև աշխատել է WJAR - ում, որպես գրաֆիկ դիզայներ[6]: 1983 թվականին Ամանպուրն ավարտել է summa cum laude and Phi Beta Kappa [7] համալսարանը` B.A. լրագրության աստիճանով[8]:
CNN (Սի-էն-էն)[խմբագրել | խմբագրել կոդը]
1983 թվականին նա աշխատանքի է ընդունվել CNN-ի արտասահմանյան գրասենյակում ` Atlanta, Georgia-ում, որպես սկսնակ մակարդակի ասիստենտ: Լրագրության նախնական տարիներին նա կատարեց իր առաջին կարևոր հանձնարարականը` լուսաբանելով Իրան-Իրաք պատերազմը, որը հանգեցրեց այն բանին, որ 1986 թվին նրան տեղափոխեցին Արևելյան Եվրոպա` զեկուցելու եվրոպական կոմունիզմի անկման մասին[9]: 1989 թվին Ամանպուրին տեղափոխում են Արևմտյան Եվրոպա` Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում աշխատելու համար, որտեղ նա զեկուցում էր այդ ժամանակ Արևմտյան Եվրոպայում թնդացող ժողովրդավարական հեղափոխությունների մասին: Այս առաջարկի շնորհիվ նա լուրջ հաջողությունների հասավ ընկերությունում, և մինչև 1990 թվականը աշխատեց որպես CNN-ի Նյու Յորքի բյուրոյի թղթակից:
Մարդկության ուշադրությունը սևեռվեց Ամանպուրի զեկույցներին` 1990 թվականին Իրանի կողմից Քուվեյթի օկուպացման, Պարսից ծոցի պատերազմի մասին, և այդ ամենի արդյունքում CNN - ի ռեյթինգը հասավ նոր մակարդակի: Այս ամենից հետո նա զեկուցեց Բոսնիական պատերազմի և այլ կոնֆլիկտային գոտիների մասին: Սարաևոյի պաշարման ընթացքում նրա հուզական ելույթները առիթ հանդիսացան, որ հեռուստադիտողները և քննադատները կասկածի տակ դնեն նրա մասնագիտական չեզոքությունը` պնդելով որ Ամանպուրի շատ զեկույցներ արդարացված չեն և կողմ են բոսնիական մուսուլմանների դիրքորոշմանը: Այս ամենին նա պատասխանել է `
Կան որոշ իրավիճակներ,որոնք պարզապես չեն կարող չեզոք լինել,որովհետև երբ Դուք չեզոք եք,Դուք հանցակից եք: Օբյեկտիվությունը չի նշանակում բոլոր կողմերին հավասարապես վերաբերվել,նշանակում է լսել յուրաքանչյուրին[10]: |
Ամանպուրը մեծ համբավ ձեռք բերեց Պարսից ծոցի և բոսնիական պատերազմների ժամանակ անվախ լինելու և հակամարտության գոտիներից զեկուցելու համար [11] :
1992-ից 2010 թվականները Ամանպուրը եղել է CNN-ի գլխավոր թղթակիցը, 2009–2010 վարել է CNN-ի ամենօրյա հարցազրույցային ծրագիրը ` համարվելով հեռուստաընկերության հենարանը: Ամանպուրը զեկուցել է աշխարհի շատ թեժ կետերից `ներառյալ Իրաքը, Աֆղանստանը, Իրանը, Իսրայելը, Պակիստանը, Սոմալին, Ռուանդան, Բալկանները և Միացյալ Նահանգներից` Կաթրինա փոթորկի ժամանակ: Նա ապահովել է բացառիկ հարցազրույցներ աշխարհի տարբեր առաջնորդների հետ Մերձավոր Արևելքից Եվրոպա, Աֆրիկայից և դրա սահմաններից դուրս, ներառյալ Իրանի նախագահներ Մուհամադ Քաթամիի և Մահմուդ Ահմադինեժադի, ինչպես նաև Աֆղանստանի, Սուդանի և Սիրիայի նախագահների հետ: 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո նա առաջին միջազգային թղթակիցն էր, ով հարցազրույց անցկացրեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեերի, Ֆրանսիայի վարչապետ Ժակ Շիրակի և Պակիստանի վարչապետ Պերվեզ Մուշարրաֆի հետ: Այլ հարցազրույցների մեջ ներառված են եղել նաև Հիլլարի Քլինթոնը, Նիկոլաս Մադուրոն, Հասան Ռոհանը, Էմանուել Մակրոնը, Անգելա Մերկելը,Ջոն Քերրին, Դալայ Լաման, Մուամմար Ալ Կադաֆին[12], Հունաստանի թագավոր Կոնստանտին Բ-ն, Ռեզա Փահլավին, Ամիրա Ալ Տավիլը, դերասաններ` Անջելինա Ջոլին, Թոմ Հենքսը և Մերիլ Սթրիփը[13]:
1996 - 2005 թվերին Ամանպուրը պայմանագիր է կնքել ամերիկյան հեռուստատեսության նորությունների ամսագրի` 60 Minutes - ի հիմնադիր-ստեղծող Դոն Հյուիթի հետ, տարեկան չորսից հինգ խորքային միջազգային նորությունների զեկույցներ ներկայացնելու համար ` որպես հատուկ ներդրում: 1998[14] թվականին այդ զեկույցների շնորհիվ նրան տրվեց Փիբոդիի մրցանակը (նրան ավելի վաղ մրցանակ էր շնորհվել 1993 թվին [15]): Հյուիթին հաջորդող Ջեֆ Ֆագերը գոհ չի եղել Ամանպուրի աշխատանքից և դադարեցրել է պայմանագիրը:
Նա ունեցել է շատ հիշարժան պահեր իր հեռուստատեսային կարիերայի ընթացքում, դրանցից մեկն է 2002 թվականի մարտ ամսին պաշարման ժամանակ ուղիղ հեռախոսազրույցը Յասսեր Արաֆաթի հետ, որի ժամանակ Արաֆաթը կոշտ պատասխան է տվել , ասելով`
«Ի՞նձ եք հարցնում ինչու եմ ես շրջափակման ներքո։ Դուք հիանալի լրագրող եք[16], լավ կլիներ հարգեիք Ձեր մասնագիտությունը[16] » և անջատել է հեռախոսը:
Բոսնիական պատերազմի մասին հաղորդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1992 թվականի դեկտեմբերի 22-ին` Բոսնիական պատերազմի ժամանակ, Ամանպուրը զեկուցում էր Կիսելյակ քաղաքից, որը գտնվում էր Սարաևոյից ոչ հեռու: Կիսելյակը խորվաթների ձեռքում էր, անվնաս և ըստ երևույթին ապահովված անհրաժեշտ պարագաներով: Ամանպուրը հայտնում էր, որ
Մինչ մարդիկ Սարաևոյում սովամահ էին լինում, սերբերը անհոգ ապրում էին Կիսելյակում |
Այս զեկույցը հետագայում քննադատվեց որոշ վերլուծաբանների կողմից, որպես "ապատեղեկատվություն " և "գեղեցիկ ստերի" տարածում[17]:
1994 թվականի հոկտեմբերի 9-ին The New York Times ամսագրի թղթակից Ստեֆեն Կինզերը քննադատեց Ամանպուրի լուսաբանումը ընդհանուր Բոսնիական պատերազմի մասին: Նա մեջբերեց գործընկերոջ նկարագրությունը Ամանպուրի մասին, նշելով որ նա հաղորդել է բոսնիական Սարաևո քաղաքի Մարկալե շուկայում տեղի ունեցած ահաբեկչական ռմբակոծության մասին:
Քրիստիան Ամանպուրը նստած էր Բելգրադում, երբ շուկայի կոտորածը տեղի ունեցավ, և նա անմիջապես մտավ եթեր, հայտարարելով որ հավանաբար սերբերն են այդ իրադարձության հեղինակը: Այլ տարբերակ չկար դրա մասին իմանալու: Նա որոշեց բացահայտել ամեն բան , այն դեպքում երբ ոչ մի լրագրող չէր համարձակվի նման գործողության[18] :
Ամանպուրը արձագանքել է նաև իր հասցեին հնչող <<չեզոքության պակասի >> վերաբերյալ քննադատություններին` Հարավսլավիայի պատերազմի ժամանակ, հայտարարելով`
Որոշ մարդիկ մեղադրում են ինձ Բոսնիայում մուսուլմաններին աջակից լինելու համար,իսկ ես հասկացա որ մեր աշխատանքը բոլոր կողմերին հավասարապես լռեցնելն է,բայց ցեղասպանության ժամանակ Դուք պարզապես չեք կարող չեզոք լինել: Դուք չեք կարող պարզապես ասել` << Լավ, այս այս փոքրիկ տղան գնդակահարվեց գլխից և սպանվեց պաշարված Սարաևոյում, և այն տղամարդը որը դա արեց, միգուցե վշտացած էր կնոջ հետ վիճաբանության պատճառով>> Ոչ,այս դեպքում հավասարապես վերաբերվելն անհնար է, և մենք ստիպված էինք ասել ճշմարտությունը[19]: |
ABC (Էյ-Բի-Սի) Նորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի մարտի 18-ին Ամանպուրը հայտարարեց որ կհեռանա CNN-ից ABC News` վարելու This Week լրատվական ծրագիրը: Նա ասել է`
Ես հիացած եմ,որ միանում եմ ABC News-ի անհավատալի թիմին: Դեյվիդ Բրինկլիի կողմից ներդրված ավանդույթի շնորհիվ այս շաբաթ ես կվարեմ այս ծրագիրը, որն իսկապես մեծ և հազվագյուտ պատիվ է ինձ համար, և ես ակնկալում եմ որ միասին կքննարկենք օրվա ներքին և միջազգային մեծ խնդիրները: CNN- ին թողնում եմ մեծագույն հարգանքով, սերն ու հիացմունքը ընկերության և բոլոր նրանց հանդեպ, ովքեր աշխատում են այստեղ: Մեր համատեղ ջանքերի շնորհիվ վերջին 27 տարվա ընթացքում Դուք եղել եք իմ ընտանիքը, և ես հավերժ երախտապարտ ու հպարտ եմ այն ամենով, ինչին հասել ենք [20]: |
Նա իր առաջին հեռարձակումն իրականացրեց 2010 թվականի օգոստոսի 1-ին:
Իր հյուրընկալման առաջին 2 ամիսների ընթացքում, This Week լրատվական նախագծի ցուցանիշները կտրուկ նվազեցին` հասնելով ամենացածր կետին 2003 թվականից ի վեր[21]: 2011 թվականի փետրվարի 28-ին, Ամանպուրը հարցազրույց է ունեցել Մուամար Քադաֆիի և նրա որդիների` Սաիֆ ալ-Իսլամի և Ալ-Սաադի Քադաֆիի հետ[22][23]:
2011 թվականի դեկտեմբերի 13-ին ABC-ի պաշտոնական կայքը հայտարարեց այն մասին, որ Ամանպուրը կլքի պաշտոնը 2012 թվականի հունվարի 8-ին, և կվերադառնա CNN International` որտեղ աշխատել է շուրջ 27 տարի` ներկայացնելով իր դերը ABC News-ում[24]:
Վերադարձ CNN[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի դեկտեմբերի 15-ին, ABC-ի և CNN-ի պաշտոնական կայքերում միաժամանակ տարածվեցին հայտարարություններ, ըստ որի «եզակի» պայմանավորվածությամբ, Ամանպուրը 2012 թվականին կվարի ծրագիր, CNN International-ում, միաժամանակ մնալով ABC News-ում միջազգային գործերի գլխավոր պատասխանատուն[25] :
Ավելի ուշ պարզվեց, որ 2012 թվականին CNN International-ը կթարմացնի իր շարքը վերահեռարձակելով Ամանպուրի հաղորդումը[26] : Ճանապարհային գովազդային պաստառներում արդեն հայտարարված էր, որ Ամանպուրի նախագիծը եթեր կվերադառնա ապրիլի 16-ին: Հեռուստաեթերի ծրագրում կատարվեցին փոփոխություններ, քանի որ Ամանպուրի ծրագիրը` որի տևողությունը 30 րոպե էր, ցուցադրվելու էր երեկոյան երկու անգամ, որի հետևանքով ԱՄՆ գլխավոր Piers Morgan Tonight երեկոյան հարցազրույցի ցուցադրության ժամը 21:00-ից կտեղափոխվի կեսգիշեր [27] :
2013 թվականի սեպտեմբերի 9-ին հեռուստանախագիծը սկսեց հեռարձակվել Լոնդոնից, իսկ անձնակազմը տեղափոխվեց CNN International-ի պաշտոնական գրասենյակ:
2015 թվականի հունվարի 7-ին Ամանպուրը CNN-ի «Breaking News» նախագծի ժամանակ անվանակոչել էր Charlie Hebdo-ում 12 լրագրողներին սպանած իսլամիստներին որպես «ակտիվիստ»: Այդ օրը ակտիվիստները գտան իրենց թիրախային խմբին` լրագրողներին: Սա ակնհայտ գրոհ էր խոսքի ազատության, մամուլի և երգիծանքի վրա[28]:
Դիրքորոշում Սիրիայի վերաբերյալ[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի վերջում, Ամանպուրը բարձրաձայնեց Սիրիայում Ասադի կառավարության աշխատանքներին միջամտելու խնդիրը, որոնք պայքարում էին սիրիական ընդդիմադիր ուժերի դեմ: Նա քննադատել է նաև Օբամայի վարչակազմին` Սիրիայի հարցում չեզոք դիրք գրավելու համար, վերջինս շատ արագ հայտնվել էր Մեծ Բրիտանիայի հայտնի պարբերականների գլխավոր էջերում: Ամանպուրի փաստաբանն էր Մայքլ Ս. Լոֆգրենը The Huffington Post-ում [29]:
PBS (Փի-ԲԻ-ԷՍ)[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի մայիսին հայտարարվեց, որ Ամանպուրը կփոխարինի Չարլի Ռոզիին PBS-ում, այն բանից հետո երբ վերջինս մեղադրվեց սեռական ոտնձգությունների մեջ [30]: Ամանպուրի նոր նախագիծը` Amanpour & Company, պրեմիերայի տեսքով հեռարձակվեց PBS -ում 2018 թվականի սեպտեմբերի 10-ին [31]: Չարլի Ռոզիի հեռանալու պահից մինչև նոր նախագծի պրեմերիան ընկած ժամանակահատվածը, Ամանպուրը հեռարձակվեց PBS հեռուստատեսության կայաներում, որպես PBS-ի լիիրավ անդամ:
Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամանպուրը Արտաքին հարաբերությունների խորհրդի անդամ է, Լրագրողների պաշտպանության կոմիտեի տնօրենների խորհրդի անդամ է[32], ինչպես նաև անդամակցում է «Հասարակայնության ամբողջականության կենտրոնին» [33], Կանանց ԶԼՄ-ների միջազգային հիմնադրամին [34] և Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտին[35]: 2015 թվականի ապրիլից նա ծառայել է որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան ՝ խոսքի ազատության և լրագրության անվտանգության համար[36]:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1998 - 2018թթ Ամանպուրը ամուսնացած էր ամերիակցի Ջեյմս Ռուբինի հետ, ով ԱՄՆ Պետքարտուղարի նախկին օգնականն էր, Քլինթոնի վարչակազմի ժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը, նախկին նախագահ Բարաք Օբամայի ոչ պաշտոնական խորհրդատուն: Նրանց որդին` Դերիոուս Ջոն Ռուբինը, ծնվել է 2000 թվականին: Լոնդոնում ապրելուց հետո 2010 թվականին նրանք տեղափոխվեցին Նյու Յորք` վարձելով բնակարան Մանհետտենի Վերին Վեստ Սայդում[37]: Բայց 2013 թվականի մայիսին Ռուբինը հայտարարեց, որ ընտանիքը վերադառնում է Լոնդոն` մի քանի նախագծերի վրա աշխատելու համար [38], և նույն տարվա հոկտեմբերին Ամանպուրը հայտարարեց, որ ընտանիքով մշտական բնակվելու նպատակով տեղափոխվում են Մեծ Բրիտանիա` Լոնդոն, նշելով`
Այժմ ես պետք է ասեմ, որ Լոնդոնն իմ տունն է...Իմ ընտանքիը Անգլիայում է, ես և ամուսինս սիրում ենք վերակենդանացնել շփումը այն ընկերների հետ` ում թողել ենք» [39]: |
Ամանպուրը գեներալ Նադեր Ջահանբանիի զարմուհին է (ամուսնությամբ), ով շուրջ 20 տարի ղեկավարել է պարսակական օդուժը, ապա 1979 թվականին գնդակահարվել է իսլամ հեղափոխականների կողմից: Նադեր Ջահանբանիի կրտսեր եղբայրը` Խոսրոուն, ամուսնացած էր արքայադուստր Շահնազ Փահլավիի հետ: Ամանպուրի հորեղբայրը` կապիտան Նասրոլա Ամանպուրը, ամուսնացած էր Խոսրուի և Նադերի կրտսեր քրոջ հետ[40]:
2013 թվականին Ամանպուրը ամուսնու և դեռահաս որդու հետ տեղափոխվեց Նյու Յորքից Լոնդոն` մշտական բնակություն հաստատելու նպատակով[39]: 2018 թվականի հուլիսին պաշտոնապես հայտարարվեց Ամանպուրի և Ռուբինի բաժանման մասին [41]:
Մեդիա կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամանպուրը հայտնվեց Gilmore Girls հեռուստասերիալի եզրափակիչ` «Bon Voyage» հատվածում: Ամբողջ ընթացքում Ամանպուրը ոգեշնչում էր գլխավոր հերոսներից մեկին հավակնող` լրագրող Ռորի Գիլմորին: 2009 թվականի հուլիսին նա հայտնվեց Harper's Bazaar ամսագրի հոդվածում ՝ «Քրիստիան Ամանպուրը դարձել է նորաձևության վերափոխիչ» խորագրով [42] :
Ամանպուրը նկարահանվել է ժամանակակից ֆիլմերում ` Iron Man 2-ում և Pink Panther-ում: «Cosmos A Spacetime Odyssey» ֆիլմում նա ձայնավորել է Էնհեդուաննայի կերպարը` The Immortals էպիզոդում:
2014 թվականին Ամանպուրը խոսել է «Makers: Women Who Make America» [43] վավերագրական կինոնակրի «Women in War» հատվածում:
2016 թվականին Ամանպուրը փախչում էր BBC -ի ռադիոհաղորդման ծրագրից` Desert Island Discs-ից: Որպես թանկարժեք իր` նա իր հետ վերցրեց կիթառը` որը նախկինում պատկանում էր Բրյուս Սպրինգսթինին[44]:
Մրցանակներ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1993: Լիվինգսթոնի մրցանակ երիտասարդ լրագրողների համար
- 1993: George Polk մրցանակ հեռուստատեսային ռեպորտաժի համար
- 1993: George Foster Peabody հատուկ մրցանակ[15]
- 1994: Տարվա կին,«Women in Cable»-ի New York Chapter
- 1994: Մրցանակ լրագրության մեջ քաջության համար ,Կանանց միջազգային մեդիա հիմնադրամ[45]
- 1995: Իրավագիտության պատվավոր դոկտորի աստիճան,Ռոդ Այլենդի համալսարան
- 1996: George Polk-ի անվան մրցանակ
- 1997: Doctor of Humane Letters -ի պատվավոր կոչում, Emory University
- 1997: Nymphe d'Honneur at the Monte Carlo Television Festival
- 1998: George Foster Peabody հատուկ մրցանակ միջազգային ռեպորտաժի համար[14]
- 2002: Edward R. Murrow Award,Distinguished Achievement in Broadcast Journalism
- 2002: Goldsmith Career մրցանակ գերազանց լրագրության համար,Harvard's Kennedy School of Government[46]
- 2005:ԷՄՄԻ մրցանակ
- 2006: Սարաևոյի պատվավոր քաղաքացի
- 2006: Դոկտորի պատվավոր աստիճան,Միչիգանի համալսարան
- 2007: Paul White մրցանակ ,Radio Television Digital News Association[47]
- 2007: Commander of the Order of the British Empire
- 2007: Տարվա պարսկուհի կին
- 2008: The Fourth Estate Award (National Press Club)
- 2008: Celebrating Women մրցանակ ,The New York Women's Foundation [48]
- 2010: American Academy of Arts and Sciences[49] խորհրդի անդամ
- 2010: Պատվավոր դոկտորի աստիճան մարդասիրական նամակների համար, Northwestern University
- 2010: Պատվավոր դոկտորի աստիճան, Georgia State University
- 2010: Harvard College-ի 2010 թվականի շրջանավարտների պատվավոր հյուր
- 2012:Դոկտորի աստիճան մարդասիրական նամակմների համար,Amherst College
- 2012: Դոկտորի աստիճան մարդասիրական նամակմների համար,University of Southern California
- 2015: Տարվա ԹիՎի ներկայացուցիչ ըստ Association for International Broadcasting
- 2019: Ջոն Փիթերի և Աննա Քեթրին Զենգերի մրցանակ `մամուլի ազատության համար,University of Arizona[50]
- Լրագրության պաշտպանության կոմիտեի խորհրդի տնօրեն
- Society of Professional Journalists-ի անդամ
- 11 էՄՄԻ մրցանակ
- CNN-ին տրված երկու DuPont awards մրցանակների մեջ հիմնական դերը
- CNN-ին տրված Ոսկե CableACE award մրցանակի մեջ հիմնական դերը
- Daniel Pearl Foundation -ի պատվավոր խորհրդի անդամ
- Ռոդ-Այլենդի համալսարանի Հարիգտոնյան կապի և լրատվության դպրոցի գործադիր խորհրդի անդամ
- Sigma Delta Chi Award (SDX) մրցանակ` Goma, Zaire-ից իր ռեպորտաժների համար
- Forbes ամսագիրը ներառել է նրան «Աշխարհի 100 ուժեղ կանայք» ցուցակի մեջ
- POP մրցանակ, «Cable Positive»-ից
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Stated on Finding Your Roots, January 22, 2019
- ↑ «Christiane Amanpour's Biography». ABC News. Վերցված է 23 August 2010-ին.
- ↑ «Index entry». FreeBMD. ONS. Վերցված է 7 March 2020-ին.
- ↑ 4,0 4,1 ABC News video: "Back to the Beginning: Bethlehem's Church of the Nativity" ՅուԹյուբում retrieved 10 August 2013 | Minute 6:06 | "My mother is a Christian from England and my father a Muslim from Iran. I married a Jewish American."
- ↑ The Lesley Stahl Interview: Christiane Amanpour, at the Height of the Iranian Election Crisis Արխիվացված 25 Հունիս 2010 Wayback Machine
- ↑ «CPJ Board of Directors». Committee to Protect Journalists.
- ↑ «WEDDINGS; Jamie Rubin, Christiane Amanpour».
- ↑ Deborah White. «Profile of Christiane Amanpour, CNN Chief International Correspondent». Վերցված է 24 August 2007-ին.
- ↑ «Christiane Amanpour, CNN International Chief Correspondent». about.com.
- ↑ «Five Years Later, the Gulf War Story Is Still Being Told». New York Times. 12 May 1996.
- ↑ «The Wooing of Amanpour». Newsweek. 20 May 1996. Վերցված է 31 July 2010-ին.
- ↑ «U S Exclusive Moammar Gadhafi Tells Christiane Amanpour that Libya's People Love Him ABC News». YouTube. Վերցված է 29 July 2014-ին.
- ↑ «Angelina Jolie on CNN with Christiane Amanpour Pt2*full interview*». YouTube. 12 February 2010. Վերցված է 29 July 2014-ին.
- ↑ 14,0 14,1 58th Annual Peabody Awards, May 1999.
- ↑ 15,0 15,1 53rd Annual Peabody Awards, May 1994.
- ↑ 16,0 16,1 «Israeli Troops Surround Arafat Compound». CNN. 29 March 2002. Վերցված է 28 November 2007-ին.
- ↑ «Guskova: Who is spreading disinformation, who is telling all the lies». Արխիվացված է օրիգինալից 26 July 2011-ին.
- ↑ (2007-10-04). "Amanpour's Troubling Journalism" by Steven Stotsky, CAMERA, 4 October 2004
- ↑ "What we do is really tough" by Julie Ferry, The Guardian (London), 15 August 2007
- ↑ «Christiane Amanpour to join ABC News». CNN. 18 March 2010. Վերցված է 30 April 2010-ին.
- ↑ Krakauer, Steve (27 September 2010). «This Weak: Christiane Amanpour Leads ABC To Worst Ratings Since 2003». Mediaite. Վերցված է 27 September 2010-ին.
- ↑ «'This Week' Transcript: Saif al-Islam and Saadi Gadhafi». This Week. 27 February 2011.
- ↑ Amanpour, Christiane (28 February 2011). «'My People Love Me': Moammar Gadhafi Denies Demonstrations Against Him Anywhere in Libya». ABC News.
- ↑ «Sorry, we can't seem to find the page you're looking for». 13 December 2011 – via washingtonpost.com.
- ↑ "Amanpour to return to CNN" CNN, 14 December 2011
- ↑ Fung, Katherine (1 February 2012). «'Amanpour': Christiane Amanpour's CNN International Show Launching in Spring». The Huffington Post. Վերցված է 1 February 2012-ին.
- ↑ "Christiane Amanpour Bumps Piers Morgan on CNN International", The Hollywood Reporter, 2 February 2012. Retrieved 30 March 2012.
- ↑ http://www.washingtontimes.com, The Washington Times. «Christiane Amanpour calls Charlie Hebdo terrorists 'activists'; CNN star slammed by Greg Gutfeld».
{{cite web}}
: External link in
(օգնություն)|last=
- ↑ "Christiane Amanpour Shills for U.S. Intervention in Syria" Huffington Post, July 8, 2013
- ↑ Stelter, Brian. «Christiane Amanpour named as Charlie Rose's official replacement». CNNMoney. Վերցված է 2018-05-12-ին.
- ↑ Koblin, John (September 9, 2018). «Christiane Amanpour Takes the Old 'Charlie Rose' Slot on PBS». The New York Times (անգլերեն). Վերցված է September 9, 2018-ին.
- ↑ «Board of Directors». Committee to Protect Journalists. Վերցված է 10 June 2012-ին.
- ↑ «Board of Directors». Center for Public Integrity. Արխիվացված է օրիգինալից 1 July 2012-ին. Վերցված է 10 June 2012-ին.
- ↑ «International Women's Media Foundation (IWMF)». Արխիվացված է օրիգինալից 4 August 2014-ին.
- ↑ «About Us». Institute for War and Peace Reporting. Վերցված է 18 June 2015-ին.
- ↑ «Christiane Amanpour named UNESCO Goodwill Ambassador for Freedom of Expression and Journalist Safety». UNESCO. Վերցված է 2016-12-14-ին.
- ↑ Mike Allen (May 31, 2013). «Rubin, Amanpour to London». Politico. Վերցված է October 8, 2016-ին.
- ↑ «AMANPOUR'S HUSBAND RESIGNS AS PORT AUTHORITY HEAD». Associated Press. Վերցված է 2 June 2013-ին.(չաշխատող հղում)
- ↑ 39,0 39,1 Celia Walden (Oct 20, 2013). «Christiane Amanpour: 'In my job, it's just like being a man – but better'». The Daily Telegraph. Վերցված է October 8, 2016-ին.
- ↑ «عبدالله شهبازي ،مورخ برجسته ايراني: خانواده "كريستين امانپور" از بهائيان سرشناس استان فارس بودند». Farsnews.com. Վերցված է 29 July 2014-ին.
- ↑ «CNN's Christiane Amanpour and Husband Jamie Rubin Are Divorcing After 20 Years».
- ↑ Davis, Diane (16 July 2009). «Christiane Amanpour Gets a High-Fashion Makeover». StyleList.
- ↑ «Women in War - MAKERS Season 2 - PBS».
- ↑ «Christiane Amanpour, Desert Island Discs - BBC Radio 4». BBC.
- ↑ IWMF website «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 31 January 2010-ին. Վերցված է 2010-07-20-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ «Christiane Amanpour to Receive Goldsmith Career Award Ceremony to Highlight 10th Anniversary Celebration». 8 March 2002. Արխիվացված է օրիգինալից 18 December 2007-ին. Վերցված է 24 August 2007-ին.
- ↑ «Paul White Award». Radio Television Digital News Association. Վերցված է 27 May 2014-ին.
- ↑ «The History of the Celebrating Women Breakfast». Արխիվացված է օրիգինալից 26 January 2015-ին. Վերցված է 29 January 2015-ին.
- ↑ «Book of Members, 1780–2010: Chapter A» (PDF). American Academy of Arts and Sciences. Վերցված է 17 April 2011-ին.
- ↑ «CNN's Amanpour receives 2019 Zenger Award». journalism.arizona.edu. 27 March 2019. Վերցված է 21 October 2019-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Manee Edilyan/Ավազարկղ կատեգորիայում։ |
- Պաշտոնական կայք
- Appearances on C-SPAN
- Manee Edilyan/Ավազարկղ Internet Movie Database կայքում
- Manee Edilyan/Ավազարկղ TED-ում
- Manee Edilyan/Ավազարկղ collected news and commentary at Նյու Յորք Թայմս
- Christiane Amanpour: career in pictures, The Guardian
- 2000 Murrow Awards Ceremony Speech, 2000
- Christiane Amanpour's Interview on NPR, 3 December 2008
- Christiane Amanpour, at the Height of the Iranian Election Crisis—Interview by Lesley Stahl, 23 June 2009
- Christiane Amanpour's Class Day speech at Harvard University, 26 May 2010
- Christiane Amanpour(չաշխատող հղում)
—Video produced by Makers: Women Who Make America
Կատեգորիա:Հաղորդավարներ ըստ ազգության Կատեգորիա:Լրագրողական ընկերություններ Կատեգորիա:ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպաններ Կատեգորիա:Լրագրողներ