Մասնակից:Management2EP

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էլիտ Գրուպ ՓԲԸ (այլ կիրառումներ)
Management2EP
Հիմնադրված2000թ սեպտեմբեր
Առանցքային մարդիկԱրմեն Մկոյան
Ընկերության կառուցվածքըEP, EG, BRA, Elite Service, AM Travel, Luxury House
Կայքelitegroup.am/am/menu/

ԷԼԻՏ ԳՐՈՒՊ

«Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ն իրականացնում է բնակելի և հասարակական էլիտար համալիրների շինարարության, ներքին հարդարման, դիզայնի և սպասարկման կառավարում: «Էլիտ Գրուպը» նորակառույցների հայաստանյան շուկայում մեծ համբավ և վստահություն վայելող ամենախոշոր կազմակերպություններից է:Ընկերությունը ներկայանում է դասական դևելոփերի (կառուցապատողի) դիրքերից, այսինքն հանդես է գալիս որպես պատվիրատու և,բազմաթիվ կապալառուների հետ համագործակցելով, իր պատվերի համաձայն կազմակերպում և համակարգում է վերջիններիս աշխատանքը:



Պատմություն [edit source][խմբագրել | խմբագրել կոդը]

«Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2000թ. սեպտեմբերին` «Էլիտ Փրոջեքթ Շին» անվանումով: Ընկերության հիմնադիրներն ու բաժնետերերն են Արմեն Մկոյանը, Ամատունի Տոնոյանը և Հայկազ Բախշեցյանը: «Էլիտ Փրոջեքթ Շին» փակ բաժնետիրական ընկերությունը 2005թ. հունվարի 25-ին վերանվանվել է «Էլիտ Գրուպ»-ի:

 Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը որպես անվանական թոշակառու, գերազանցության դիպլոմով ավարտած ու Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի քվանտային ռադիոֆիզիկայի ամբիոնի ասպիրանտ Արմեն Մկոյանը, երբ 1990 թվականին, արդեն որպես ֆիզմաթ գիտությունների թեկնածու, ավարտեց ասպիրանտուրան ու վերադարձավ Հայաստան՝ աշխատանքի անցնելով «Լազերային տեխնիկա» գիտահետազոտական ինստիտուտի տեսական ֆիզիկայի բաժնում, հայրենի եզերքում գիտության համար ծանր պայմաններ էին ստեղծվել։ Հասկանալով, որ ճգնաժամի, ֆինանսավորում չունեցող ու փակվող ինստիտուտների պայմաններում գիտությունը դեռ արագ ոտքի չի կանգնի, Արմեն Մկոյանը դուրս եկավ ինստիտուտից ու ընկերների հետ սկսեց զբաղվել բիզնեսով։

Նախորդ դարի 90-ականների էներգետիկ ճգնաժամը նրա հայացքն ուղղեց դեպի էներգետիկան։ Նախկին խորհրդային երկրի հարավային գավառ հանդիսացող Հայաստանի էներգետիկան մեծ մասամբ կառուցված էր ներմուծվող հումքի վրա։ Սա ոչ միայն ռազմավարական խնդիր էր, այլ նաև բիզնես կանոն․ Հայաստանի լեռնային գետերը էներգետիկ հուսալի ու արդյունավետ ռեսուրս են։ 1997 թվականին Արմեն Մկոյանը՝ դարձյալ գիտնական իր նոր գործընկերների հետ սկսեց ներդրումներ կատարել հիդրոէլեկտրոկայանների կառուցման համար՝ առաջին պլան մղելով բնապահպանական խնդիրները։ 6մգվ հզորությամբ արդեն 3 հիդրոէլեկտրոկայան է արդյունավետ գործուն, և ոլորտը դեռ զարգացման հեռանկարներ ունի։

«Էլիտ Գրուպի» պատմությունն սկսվեց նրանից, որ բիզնեսում հաջողած Արմեն Մկոյանը որոշեց տուն գնել Երևանի կենտրոնում։ Ծանոթանալով չավարտված շենքերի հիմնահարցերին, փորձված աչքն անմիջապես նկատում է, բիզնեսի սխալ կառավարումը։ Շինարարությունը պիտի անկախ ֆինանսավորում ունենա ու կախում չունենա հաճախորդների վճարից, որը շատ ռիսկային է։ 2000 թվականին հստակ պատկերացնելով թե ինչ բնակարան է ցանկանում, ինչպիսի պահանջներ ունեին նաև շատ ընկերներ ու ծանոթներ, ովքեր վճարունակ էին և ցանկանում էին իրենց դիրքին ու պահանջներին համապատասխան բնակարաններ։ Որոշվեց, որ իր տունը ինքը պիտի կառուցի․ էլիտար շենք՝ իր ու ընկերների ընտանիքների համար։ Նախ մանրակրկիտ ծանոթացավ Մոսկվայի էլիտար տների փորձին, հետո այցելեց Սանկտ Պետերբուրգ, հետո Փարիզ ու Լոնդոն, ծանոթացավ նաև Դուբայի փորձին: Ու սկսվեց Պուշկինի 21/3 շենքի կառուցումը։ Մկոյանը իր երկու ընկերների հետ հիմնեց «Էլիտ Պրոջեքթ Շինը», որը երկու տարի անց կոչվեց «Էլիտ Գրուպ»։ Այն ոչ թե շինարարական կազմակերպություն է, այլ ընկերություն, որը իրականացնում է շինարարական բիզնեսի կառավարում։

«Էլիտը» ֆինանսական «նոյյան տապան» է կառուցում իր և մրցակիցների համար։

Սեփականատերեր և գործընկերներ [edit source][խմբագրել | խմբագրել կոդը]

«Էլիտ Գրուպի» այսօրվա նվաճումնեի կարևորագույն անկյունաքարը փոխադարձ վստահության և փոխըմբռման վրա հիմնված գորընկերությունն է՝ հանձինս բաժնետերեր Արմեն Մկոյանի, Ամատունի Տոնոյանի և Հայկազ Բախշեցյանի։ Կառուցապատման բիզնեսը Արմեն Մկոյանը սկսեց մենակ (Պուշկինի շենքերը կառուցապատելիս), իսկ երբ ծրագրերն սկսեցին ընդլայնվել, հասկացավ, որ նոր զարգացող ընկերության մրցակցությունն ավելի բարձր կլինի, եթե ուժերը համատեղի այն ընկերների հետ, ովքեր բիզնեսում արդեն ինքնուրույն կայացել են և հոգեհարազատ են՝ կյանքի նկատմամբ նույն դիրքորոշումներով։

«Էլիտ Գրուպն» իր առաջին քայլերն արեց երեք հոգանոց կոլեկտիվով (նախագահ՝ Արմեն Մկոյան, գործադիր տնօրեն՝ Արման Դանիելյան և ֆինանսական տնօրեն՝ Մարինե Ստեփանյան)։ Ծրագրերի ընդլայնմանը զուգահեռ աճեց ու ձևավորվեց արհեսավարժ ու ներդաշնակ աշխատող, ընկերությանը նվիրված, հավատավոր ու կուռ բազմանդամ կոլեկտիվ։

«Էլիտ Գրուպի» անցած ճանապարհի տարբեր հատվածներում սկսելով համագործակցությունը՝ անբաժան են եղել և հաջողությունների մեջ իրենց էական ներդրումն են ունեցել գործընկեր կազմակերպությունները՝ «Աշն փրոջեքթ»,«Ավալոն», «Ա․ Զուրաբյան», «Եվրոպոֆայլ», «Մետաքս», «Շեն կոնցեռն», «Ռետինե նորույթ», «ՄՄՄ», «Հատուկէլեկտրոմոնտաժ» ընկերությունները։ Հատուկ պետք է նշել խիստ բեղմնավոր համագործակցությունը ճարտարապես Հովհաննես Մութաֆյանի գլխավորած «Աշն փրոջեքթ» ընկերության հետ։ Այդ համագործակցությունը հնարավորություն տվեց ստեղծել հնի ու նորի համադրությամբ ուրույն ճարտարապետական դեմք ունեցող կառույցներ, որոնք նոր խորհրդանիշ են դարձել Երևանի համար։


Գործունեություն [edit source][խմբագրել | խմբագրել կոդը]

"Էլիտ Գրուպ" ՓԲԸ-ն իրականացնում է բնակելի և հասարակական էլիտար համալիրների շինարարության, ներքին հարդարման, դիզայնի և սպասարկման կառավարում:

Բնակեի շենքեր

Կոմերցիոն


Ընկերության կառուցվածքը

Elite Service,

Սոցիալական պատասխանատվություն [edit source][խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ընկերությունն աջակցել է 1․000․000 դրամ Կորոնավիրուսի (COVID-19) դեմ պայքարին ուղղված միջոցառումներին;
  • Միացավ 44 օրյա պատերազմին տրամադրելով 5․000․000 դրամ բանակին;
  • Մանթաշև գործարարների միության կազմում 370․000 դոլլար։

Մրցանակներ [edit source][խմբագրել | խմբագրել կոդը]

Սեյսմավտանֆ երկրի կառուցապատողի քաղաքացիական պարտքն ու պատասխանատվությունըենթադրել էին տալիս, որ կառուցվող շենքերին ներկայացվող առաջինպայմանը նրանց սեյսմակայունությունը պետք է լինի։ նորագույն տեխնոլոգիաներ, ճարտարապետական ու ինժեներական ինքնատիպ լուծումներ, հարմարավետություն ու անվտանգություն, առաջին հերթին՝ սեյսմանվտանգություն։
«Էլիտ Գրուպը» սեյսմակայուն շինարարության առաջամարտիկն ու ջատագովն է ոչ միայն ՀՀում այլև ամբողջ տարածաշրջանում։ Բնակարանաշինարարության ոլորտիի մասնագետները երաշխավորում են «Էլիտ Գրուպի» շինությունների բարձր սեյսմակայունությունը, քանի որ դրանք կառուցվում են ինժեներական վերջի պահանջներին համապատասխան։
  • Հավատարիմ մնալով ամենուր առաջատար լինելու ավանդույթին՝ «Էլիտ Գրուպը» ոլորտի ընկերություններից առաջինն էր, որ մուտք գործեց արժեթղթերի շուկա՝ այդպիսով թափանցիկ դարձնելով իր ֆինանսական գործունեությունը․ երկու անգամ, ընդհանուրը 2 միլիարդ դրամի պարտատոմսեր թողարկեց ու ժամանակին հաջողությամբ մարեց։ Կառուցապատողներից միակն է, որ Կենտրոնական բանկից ստացավ ռեյտինգ, որը 2012 թվականին բարձրացավ;
  • «Էլիտ Գրուպը» միակ ընկերությունն է Հայաստանում, որն արժանացել է Որակի կառավարման ISO 9001-2000 միջազգային վկայականի՝ բնակելի և հասարակական էլիտար համալիրների շինարարության, դիզայնի, ներքին հարդարման և սպասարկման կառավարման ոլորտում
  • Ինչպես նաև OHSAS 18001-2007 միջազգային վկայականի ՝ աշխատանքի պաշտպանության և անվտանգության ոլորտում։ 2009 թվականին առաջինը ստացավ ՀՀ կառավարության բյուջետային երաշխիքը ՝ երեք տարով հայկական բանկերից վարկային միջողներ ներգրավելու համար, որը մեկ տարի անց վերադարձվեց, իսկ 2009թ․ ապրիլի 30-ին արժանացավ ՀՀ վարչապետի մեդալին։


  • Չնայած ճգնաժամի պայմաններում կառուցապատման ոլորտը համարվում է խիստ ռիսկային, վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 61 գործընկեր երկրներից որոշեց վարկ հատկացնել միայն «Էլիտ Գրուպ» ընկերությանը ՝ գերազանց կառավարման համակարգի, նորագույն տեխնոլոգիաների ներդրման, բարձր որակի, մրցունակ ու մատչելի գների և շուկայում առաջատար դիրք գրավելու համար։ Հաջորդ տարի Եվրոբանկին միացավ Համաշխարհային բանկի միջազգային ֆինանսական կորպորացիան համատեղ աջակցելով «Էլիտ Գրուպի» նոր նախագծին։


Պատկերասրահ [edit source][խմբագրել | խմբագրել կոդը]