Մասնակից:Makruhi/Ավազարկղ տ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գետափ Արթուր Գրիմշո 1899 թվական
Արթուր Գրիմշոյի հայրը

Արթուր Էդմունդ Գրիմշո (ծնվել է 1868 թվականին, մահացել՝ 1913 թվականին) նկարիչ, երգահան, երգեհոնահար, դիրիժոր։ Նա ծնվել է Լիդսում, եղել է Լիդսի տաճարի երգչախմբի ղեկավարը, ինչպես նաև Լիդսի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը։[1]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Գրիմշոն եղել է նկարչի որդի։[2]Նա իր մյուս եղբայրների ու քույրերի նման դառնում է նկարիչ։[3]

Երաժիշտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1878 թվականին, Սրբ․ Աննայի եկեղեցին դառնում է մայր տաճար։ Հինգ տարի հետո 1883 թվականին որոշվում է ստեղծել երգչախումբ։ Արթուր Գրիմշոն դառնում է Լիդսի տաճարի առաջին երգչախմբի ղեկավարն ու երգեհոնահարը։ Նա համարվել է եկեղեցական երաժշտության հայրը։ Արթուրը մնում է երգչախմբի ղեկավար նույնիսկ այն ժամանակ, երբ տաճարը քանդվում է 1899 թվականին և կառուցվում է նորը։[4]

արթուր Գրիմշոն եղել է Լիդսի սիմֆոնիկ միության առաջին դիրիժորներից մեկը, որը հիմնադրվել է 1890 թվականին։ Նա նվագախումբը ղեկավարել է 1896–1911 թվականները։ Գրիմշոն գրում է նաև տարբեր վարիացիաներ, ինչպես նաև եկեղեցական երաժշտություն, իսկ 1891–1892 թվականներին գրում է երկու օպերետ՝ Էլ Էսկրիբանո և Ամարնթուս։

Նա երեսուն տարի շարունակ ղեկավարում է երգչախումբը և երգեհոն նվագում մինչև իր մահը՝ 1913 թվականը։ Նրան որպես երգեհոնահար հաջորդում է Հենրի Ալբան Չեմբերսը։ Երբ Արթուր Գրիմշոն հանդիպում է վերջինիս, նա այդ ժամանակ դեռ տասնմեկ տարեկան տղա էր։

Նկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիմշոն որպես նկարիչ հետևում է իր հոր ոճին, նկարելով լուսնային լույսով տեսարաններ, ձմեռային բնապատկերներ։ Նրա նկարներում շեշտը դրված էր փողոցների և Բրիտանիայի մեծ հյուսիսային քաղաքների նավահանգիստների վրա, որոնք էին Գլասգոուն, Լիվերպուլը, Լիդսը։ Նա սակայն նման չէր իր հորը, որը սիրում էր իր գործերը ցուցադրել Թագավորական արվեստների ակադեմիայում, հակառակը նա իր ոչ մի նկարը չի ցուցադրել Լոնդոնում։ [5] All of his known paintings date from 1890 to 1900. After a revival of interest in his father's work, more attention was paid to Grimshaw's paintings in the late twentieth-century.[1][2]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wright, Christopher et al, British and Irish Paintings in Public Collections: An Index of British and Irish Oil Paintings by Artists Born Before 1870 in Public and Institutional Collections in the United Kingdom and Ireland (Yale University Press, 2006), p. 381.
  2. 2,0 2,1 Arthur Edmund Grimshaw from Arcadja Auctions, retrieved 20 May 2014
  3. Alexander Robertson, Atkinson Grimshaw, London, Phaidon Press, 1996 ISBN 0-7148-2525-5
  4. Leeds Cathedral from Discovering Leeds, retrieved 20 May 2014
  5. Arthur E. Grimshaw from Haynes Fine Art retrieved 20 May 2014

Կատեգորիա:Գեղանկարչություն Կատեգորիա:Երաժշտություն