Մասնակից:Makruhi/Ավազարկղ վ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Սպիտակ խաչելություն» Մարկ Շագալի կտավը, արված 1938 թվականին Բյուրեղապակյա գիշերվա ողբերգական դեպքից երկու շաբաթ հետո, երբ նա այցելեց Եվրոպա։ Կտավը կարելի է տեսնել Չիկագոյի արվեստների ինստիտուտում, որին նվիրել է հայտնի չիկագոյի քաղաքացի ճարտարապետ Ալֆրեդ Ալշուլերը։[1].

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավը ստեղծվել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում հալածանքի ենթարկված հրեաների տպավորությունների ազդեցության տակ։ Այն չի արտացոլում իրական տեսարան, սակայն ցույց է տալիս փոխաբերություն օգտագործելով խորհրդանիշեր և պատկերներ։ Լինելով ազգությամբ հրեա, Շագալը ստեղծել է նկարների մի ամբողջ հավաքածու, որտեղ ամենուրեք պատկերված է խաչելությունը։ Խաչված Հիսուսի կերպարը Շագալի համար խորհրդանիշ է հանդիսանում մահացու տառապանքներ կրած հրեաների համար։ Պատկերված խաչելությունը՝ դա նացիստների արարքների պատասխանն է, որից և ինքն էլ տուժել է 1933 թվականին, երբ նացիստները ոչնչացնում են նրա բոլոր կտավները։[2].

Կտավի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սպիտակ խաչելություն» կտավն ընդգծում է Հիսուսի և հրեաների տառապանքները։ Շուրջը կատարվում է հրեշավոր և բռնի գործողություններ, այնպիսին ինչպիսին են սինագոգայի, տների այրելը, հրեաներին բռնելը։ Կենտրոնում Հիսուսի խաչելությունն է, որը փշե պսակի փոխարեն գլխին կապել է լաթ և հագին սավան է, որպես հրեայի խորհրդանիշ։ Հիսուսի խաչված մարմինը փղոսկրե գույնի ֆոնի վրա տարածվում է ամբողջ աշխարհով մեկ, որը ենթարկվում է ոչնչացման։ Նրա ոտքերի տակ վառվում է յոթ մոմանոց մոմակալը։[3]. Կտավի վերին մասում պատկերված են հին կտակարանի կերպարները, որոնք ողբում են տեսնելով թե ինչ է կատարվում ներքևում։ Կտավի առջևի մասում մի կանաչ հագուստներով կերպար կա, որը ուսին պարկ է կրում։ Այս կերպարը հանդիպում է Շագալի մի քանի գործերում և մեկնաբանվում է որպես հրեա ճանապարհորդ կամ մարգարե։ Կենտրոնում պատկերված է մակույկը, որը խորհրդանշում է նացիստներից ազատվելու հույսը։

Կտավի վերևի մասի աջ կողմում պատկերված է Լիտվիայի դրոշը, որն այն ժամանակ դեռ անկախ պետությունն էր համարվում։ Բացի այդ ձախ կողմում կան կոմունիզմի կարմիր դրոշները։ Դրոշների միջոցով Շագալն ուզում էր ասել, որ ոչ միայն հրեաները հետապնդվում էին նացիստների կողմից , այլ նաև ակնարկում էր այն հակասեմիտականության մասին, որ գոյություն ուներ այդ երկրներում։ Տխուր հրեական լրջությունն այս կտավում եզրափակվում է ֆրանսիական պարզունակության անկեղծ լրջությամբ։

Կտավում արվել են երկու փոփոխություն․ մեկը սվաստիկան մարտիկի թևկապի վրա, որն այրում է սինագոգան, իսկ մյուսը՝ «Ich bin Jude»– «Ես հրեա եմ» բառերը, որոնք գրված են տղամարդու վզին կապած պաստառի վրա։

Այս կտավը Հռոմի Ֆրանցիսկ պապի ամենասիրելի նկարն է։[4][5][6].


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. White Crucifixion, 1938, Art Institute of Chicago(անգլ.)
  2. Алек Д. Эпштейн Возвращая Иисуса в иудейский мир: «Распятия» Марка Шагала и Оскара Рабина // Ассоциация еврейских организаций и общин (Ваад) Украины : Газета. — В. №12 декабрь 2012. — № 188.
  3. Раиса Мартинен «Шагал, или Чарующая буря», 1948 (ռուս.)
  4. «За что Папа Франциск любит Марка Шагала?» (Русский). 07 Май 2013. Վերցված է 2014-05-03-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Esplora il significato del termine: Tango e battesimo, fidanzata e vangelo l'alfabeto misto di Papa FrancescoTango e battesimo, fidanzata e vangelo l'alfabeto misto di Papa Francesco» (итальянский). 14 марта 2013. Վերցված է 2014-05-03-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Harry Alsop Pope Francis: 20 things you didn't know. — London Telegraph интернет-издание.

Կատեգորիա:Գեղանկարչություն