Մասնակից:Makruhi/Ավազարկղ ռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ծաղկավաճառ Պիտեր (իրական անունը Պիտեր Շեֆեր գերմաներեն՝ Peter Schäfer, ծնվել է ապրիլի 5–ին 1875 թվականին Պլանկշտադտում, մահացել՝ հունիսի 15–ին 1940 թվականին։ Եղել է Գերմանիայի Մանհեյմ քաղաքի բնակիչ, ծաղկավաճառ և հոգեկան հիվանդ, որի արած խենթ արարքները մտել են Մանհեյմ քաղաքի պատմության մեջ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահանագեղձի հիվանդության պատճառով Պիտեր Շեֆերը փոքրուց տառապում է գաջաճությամբ, ուներ ոչ համաչափ դիմագծեր , ինչպես նաև մտավոր հետամնաց էր։ Նա իր ողջ կյանքում ոչ մի կրթություն չի ստացել և նույնիսկ չի հաճախել դպրոց։ Հայտնի է միայն, որ եղել է ապօրինի երեխա և նրան խնամել է մորաքույրը։ ԵՎ որպես փոխհատուցում իր խնամքի մորաքույրը համարյա 1900 թվականից՝ տասնհինգ տարեկան հասակից ուղարկում է ծաղիկ վաճառելու փողոցներում։

Տարիքի հետ մեկտեղ նրա հիվանդությունը զարգանում է և Պիտերը քաղաքում հայնի է դառնում իր ագրեսիվությամբ, հրահրում, մարդկանց ծեծում և նույնիսկ ժամանակ առ ժամանակ ցուցադրում իր սեռական օրգանները։[1]. Արդյունքում պատահում է այն, որ 1919 թվականին նա վերջնականապես խելագարվում է և տեղափոխվում Վանհայմի հոգեբուժարան։, որտեղից նրան պարբերաբար թողնում էին տուն։ Սակայն դրսում լինելու ժամանակ Պիտերը դարձյալ իրեն պահում էր նույն կերպ։ 1929 թվականին քաղաքի բնակիչների բողոքից հետո նրան փոխադրում են Վիսլոհեյի հիվանդանոցը։ Նա մահանում է 1940 թվականին պաշտոնապես իր իրական հիվանդության պատճառով, սակայն կա այլ տարբերակ, որի համաձայն, նա մահացել է նացիստների կողմից, որոնք մշակել էին հոգեկան հիվանդներից ազատվելու ծրագիր։

Հիշատակին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղկավաճառ Պիտերի արարքները դեռ իր իսկ կենդանության օրոք հայտնի էին Մանհեյմ քաղաքում։ Այժմ նրա հիշատակին նվիրված ամեն տարի անցկացվում է ծաղիկների և սննդի վաճառքի բարեգործական փառատոն , իսկ 1970 թվականին նրա անունով կոչվում է Մանհեյմ քաղաքի մեծագույն պարգևը  — Bloomaulorden։[2] Բացի այդ Մանհեյմում 1966 թվականին նրա հիշատակին կանգնեցվում է հուշարձան գերմանացի քանդակագործ Գերդ Դեհոֆի կողմից։ Իսկ 2007 թվականին Էբերհարդ Ռոյսը նրա կյանքի մասին գիրք է գրում։ — Erinnerungen an den «Blumepeter». Ein Mannheimer Schicksal.[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Հոգեբանություն Կատեգորիա:Հոգեկան հիվանդություն