Մասնակից:Makruhi/Ավազարկղ յ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հռոմեական մոմապատ հուշատախտակ

Մոմապատ հուշատախտակներ փայտից պատրաստված երբեմն երկծալք վահանակներ են․ պատված մոմե շերտով։ Այն շատ հարմար էր փոխադրման, ինչպես նաև կարելի էր մոմը հարթեցնելով կրկին գրառումներ անել։ Նմանատիպ հուշատախտակներն օգտագործվել են Հին աշխարհում և Միջնադարում։ Ցիցերոնի նամակներում կան նշումներ մոմի օգտագործման մասին, ինչպես նաև պահպանվել են հուշատախտակների մի քանի օրինակներ Վինդոլանդայի հռոմեական ամրոցի ջրային պահոցներում։ Բազմաթիվ մոմապատ փայտե վահանակներով հուշագրքեր ցուցադրված են Եվրոպայի մի շարք թանգարաններում։

Տեխնոլոգիա և կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոմապատ երեսին գրում էին հատուկ սրածայր գործիքով՝ ստիլուսով։ Մոմի վրա փորագրելը շատ ավելի ջանքեր ու ուժ էր պահանջում, քան անհրաժեշտ կլիներ թանաքով պապիրուսի վրա գրելու ժամանակ,[1] իսկ գրագիրը պետք է ամեն անգամ բարձրացներ գործիքը ուղղությունը փոխելու համար։ Ստիլուսը չէր կարելի կիրառել միևնույն ճարպկությամբ որքանով գրիչը։ Ուղիղ եզրը բահանման հարմարանքով սրածայր էր ածելու նման և հաճախ տեղադրվում էր հակառակ կողմում, կարող էր ծառայել, որպես ջնջելու միջոց։ Ամբողջ հուշատախտակի բովանդակությունը կարելի էր ամբողջությամբ ջնջել, մոմապատ երեսը տաքացնելով 50 °C ջերմաստիճանով, որը հալվելուց փափկում էր և կրկին օգտագործվում այլ գրառումների համար։ Կա լատիներեն մի արտահայտություն ՞Tabula rasa՞, որը նշանակում է մաքուր տախտակ, այսինքն ամեն հինը ջնջել և գրել նորը։

Հունական ձեռագիր արված գծային ոճով
Հուշատախտակ արված Դուրիսի կողմից մ․թ․ա․ 500 թվական Բեռլինի թանգարան
Հռոմեացի գրագրի գերեզմանակոթողը ստիլուսով և հուշատախտակներով

Մոմե հուշատախտակներն օգտագործվում էին տարբեր նպատակների համար, օրինակ ուսանողները դասերն էին գրառում, քարտուղարները ննշումներ անում և հաշվարկներ գրանցում։ Օգտագործվում էին նաև սղագրության վաղ շրջանի ձևերը։

Մոմապատ հուշատախտակների օգտագործումը հին աշխարհում[խմբագրել | խմբագրել կոդը]

Փայտե հուշատախտակները, որոնք միմյանց միացված են եղել փղոսկրյա ամրակներով օգտագործվել են դեռևս մ․թ․ա․ 14–րդ դարում Թուրքիայում Քաշի մոտ Ուլոբուրուն խորտակված նավում, որը հայտնաբերվել է 1986 թվականին։[2] Գտնված հուշատախտակը մեկ անգամ ևս հաստատեց, որ, ինչ վերաբերվում էր Հոմերոսի գրած հուշատախտակներին, հեռու էր ժամանակավրեպությունից։

Հույները հավանաբար սկսել էին մոմապատ երկծալք տախտակներն օգտագործել մագաղաթի հետ միասին մ․թ․ա․ 8–րդ դաի կեսերին։ Լեզվաբաններ Լիդելլն ու Սկոտտը 1925 թվականին տալիս են ձեռագիր հուշատախտակ տեմինի ծագումնաբանությունը՝ դելտոս հունարեն՝ (δέλτος), որը եկել էր դելտա տառից (Δ) հիմնված հին հույն և հռոմեացի հեղինակների և ձեռագրերի վրա, որոնց ձևի շնորհիվ կարելի էր դրանք ուսումնասիրել։[3]Ըստ այլընտրանքային տեսության այն պահպանել է իր սեմիտիկ լեզվի նշանակությունը daltu –դալտու, որն ի սկզբանե նշանակել է "դուռ" և օգտագործվել հուշատախտակների համար Սիրիայի հյուսիսային մասում գտնվող Ուգարիտ նավահանգստում մ․թ․ա․ 13–րդ դարում։ Եբրայերենով այս տերմինը վերածվել է daleth–դալեթ–ի։[4]

Մ․թ․ա․ առաջին հազարամյակում ձեռագիր հուշատախտակներն օգտագործվել են Սիրիայում և Պաղեստինում։ Մ․թ․ա․ 640–615 թվականների քարե վահանակների վրա, որոնք պատկանել են Ասորեստանի տիրակալ Սեննաչերիբի Հարավ–Արևմտյան պալատում,իսկ Իրաքում Նինվեյի պալատում, որոնք այժմ գտնվում են բրիտանական թանգարանում։ Նրանց վրա պատկերված են եղել երկու մարդկանց, որոնցից մեկը ամրակն է պտտում, իսկ մյուսը բերում է բացված երկծալք ձեռագիրը։[5][6][7] Փղոսկրյա ձեռագիր հուշատախտակներ են գտնվել Նիմրուդում Սարգոնսի պալատի ավերակներում։[8]Մարգարետ Հովարդն էլ ենթադրում է, որ տախտակները մի ժամանակ իրար կցված են եղել կաշվե կտրված կտորներով, որոնք ամրակներով ամրացված են եղել և կազմել “H” տառը, իսկ եզրերի երկայնքով տեղադրված են եղել պտուտակներ, որոնք ծալվել են և ստանալով ակորդեոնի կառուցվածք։[9]

Միջնադարյան օգտագործումից մինչև մեր ժամանակները[խմբագրել | խմբագրել կոդը]

1095–1147 թվականներին Տուրնայի Սրբ․ Մարտինի աբբեղա Հերիմանը գրել է, որ ինքը նույնիսկ հաշիվներ է գրել այդ տախտակների վրա։[10]

Նշանակալի օրինակ է Ավստրիայի ամենահին Էննս քաղաքի հիվանդանոցային նշումների հուշատախտակը, որը ստեղծվել է 1500 թվականին։ Տասը փայտյա վահանակներ 375 x 207 մմ չափերով տեղադրված էին 90 մմ–ոց գրապահոցում, որոնցից յուրաքանչյուրը բաժանված է եղել երկու մասի իրենց առանցքների երկայնքով։ Տարեկան վճարման ենթակաները գրված էին մագաղաթի վրա կամ էլ թղթով փակցված էին ձախ կողմերում։ Երբ ստացված վճարները գրանցվում էին որպես վճարված և հետևաբար ջնջվում աջ կողմում, որը պատված էր շականակագույնին տվող սև մոմով։ Նյութը հիմնականում բաղկացած էր մեղրամոմից, պարունակում էր 5-10% բուսական յուղ և ածխածնային գունատուներ, որի հալման ջերմաստիճանը մոտավորապես 65°C–ն էր։[11] Հուշատախտակների բովանդակության այս ծավալը վաղ շրջանում սկսածի շարունակությունն էր, որն սկսել էր դեռևս 1447 թվականին։

Մոմապատ տախտակներն օգտագործվում էին ժամանակավոր կարևորություն ունեցող մեծածավալ գործարար գրառումների համար մինչև 19–րդ դարը։ Օրինակ Սչվաբիսչ Հոլլ աղի հանքի տնօրինությունը օգտագործել է մոմային գրառումները մինչև 1812 թվականը։[12]Ռուենի ձկան շուկայում այն օգտագործվել է նույնիսկ մինչև 1860–ական թվականները, որի կառուցվածքի ու օգտագործման մասին փաստված է 1849 թվականին։[13]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Paper, a Chinese invention, did not reach the West until the Middle Ages: see history of paper.
  2. Payton, Robert (1991). «The Ulu Burun Writing-Board Set». Anatolian Studies. 41: 99–106. doi:10.2307/3642932.
  3. Εntry δέλτος (deltos) at Liddell & Scott
  4. Walter, Burkert (1995). The orientalizing revolution: Near Eastern influence on Greek culture in the early archaic age. Cambridge, MA: Harvard University Press. էջ 30.
  5. «Stone Panel from the South-West Palace of Sennacherib (Room 28, Panel 9)». British Museum. Վերցված է 8 January 2011-ին.
  6. Van Regemorter, Berthe (1958). «Le Codex Relié À L'époque Néo-Hittite». Scriptorium. 12: 177–81.
  7. Szirmai, J.A. (1990). «Wooden Writing Tablets and the Birth of the Codex». Gazette du Livre Médèvale. 17: 31–32.
  8. Wiseman, D.J. (1955). «Assyrian Writing Boards». Iraq. 17 (1): Plate III.
  9. Howard, Margaret (1955). «Technical Description of the Ivory Writing-Boards from Nimrud». Iraq. 17 (1): 14–20, Fig. 7–11. doi:10.2307/4241714.
  10. Herman of Tournai, Lynn Harry Nelson, ed. and tr. The Restoration of the Monastery of Saint Martin of Tournai "Prologue" p. 11.
  11. Wilflingseder, F., 1964. "Die Urbare des Ennser Bürgerspitals aus den Jahren 1447 und 1500". Biblos 13, 134-45
  12. Büll, R., 1977. Wachs als Beschreib- und Siegelstoff. Wachstafeln und ihre Verwendung. In: Das große Buch vom Wachs. Vol. 2, 785-894
  13. Lalou E., 1992. "Inventaire des tablettes médiévales et présentation genérale". In: Les Tablettes à écrire de l'Antiquité à l'Epoque Moderne, pp. 233-288; esp. p. 280 and Fig. 13


Կատեգորիա:Հին աշխարհ Կատեգորիա:Արձանագրություններ