Մասնակից:Makruhi/Ավազարկղ թ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տգեղ դքսուհին Քվենտին Մետսիս 1513 թվական

Տգեղ դքսուհին (հայտնի է նաև Անճոռնի ծեր կինը անունով) ծաղրանկար-դիմանկար նկարված ֆլամանդացի նկարիչ Քվենտին Մետսիսի կողմից մոտավորապես 1513 թվականին:

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավն արված է յուղաներկով, կաղնու վահանակով, ունի 62.4 սմ երկարություն և 45.5 սմ լայնություն:[1] Այն պատկերում է մի ծեր , անճոռնի կնոջ, կնճռոտ դեմքով, ցամաքած կրծքերով, որոնք երևում են լայն բացվածքով հագուստից: Նա հագել է երիտասարդ տարիների շրջանի արիստոկրատուհու մի հագուստ, որը նկարվելու պահին արդեն դուրս է եկել նորաձևությունից: Կինն իր աջ ձեռքում պահել է մի կարմիր ծաղիկ, որը նշանվածության նշան է, նա դեռ փորձում է գրավել տղամարդու: Համենայն դեպս կարելի է ենթադրել, որ դա մի կոկոն է, որն այլևս երբեք չի ծաղկելու: Այս գործը Մետսիսի ամենահայտնի գործերից է:[2]

Երկար ժամանակ կարծում էին, որ այս կտավը Լեոնարդո դա Վինչիի ենթադրյալ կորած կտավն էր, հիմնվելով այն երկու դիմանկարների նմանության վրա, որ արել էր իտալացի նկարիչը: Այնուամնեայնիվ, ծաղրանկարները Մետսիսի գործերն են, որոնք ինչպես պարզվեց փոխանակել էին Լեոնարդո դա Վինչիի հետ:

Նկարը մեծ ազդեցություն ունեցավ գրականության ներկայացուցիչների վրա և Դեզիդերիուս Էրասմուսը գրեց ՛Գովաբանություն խենթին՞ փոքրիկ գործը 1511 թվականին, որտեղ ծաղրում են այն կանանց, որոնք դեռ իրենց կոկոտուհիների տեղ են դնում: Դիմանկարի կնոջը նմանեցնում էին Մարգարետի՝ Տիրոլի կոմսուհուն, այդ մասին հաստատում էին նրա թշնամիները նրա տգեղ լինելու փաստի վրա հիմնվելով:[3] Սակայն նա մահացած էր եղել դեռ 150 տարի առաջ: 2008 թվականին Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր վիրաբույժ Մայքլ Բաումը հաստատել է, որ բնորդուհին տառապել է ոսկորների հազվագյուտ հիվանդությամբ, որի հետևանքով ոսկորները լայնացել են և տձևացել:

Կտավը գտնվում է Լոնդոնի ազգային պատկերասրահում, որը կտակել է Ջեննի Լուիզա Ռոբերտա Բլեյկերը 1947 թվականին: Այն ի սկզբանե կիսով չափ երկկողմանի պատկերված է ծեր տղամարդու դիմանկարի հետ: 2008 թվականին Փարիզի ազգային պատկերասրահում ցուցադրման ժամանակ, այդ երկու նկարները կախված էին կողք-կողքի:[4]

Դիմանակարը հիմք է ծառայել Ջոն Թեննիելի 1869 թվականի արված Ալիսան հրաշալիքների աշխարհում դքսուհու կերպարը լուսապատկերելու համար:[5]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անճոռնի գլուխ Լեոնարդո դա Վինչի
Թունիսի թագավորն ու թագուհին ՈՒենզել Հոլլար (1607-1677 թվականներ)
Ալիսան հրաշալիքների աշխարհում Ջոն Թեննիել 1869 թվական
Տղամարդու դիմանակար Քվենտին Մետսիս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Quinten Massys An Old Woman (The Ugly Duchess)». The National Gallery. Վերցված է 11 October 2012-ին.
  2. Grössinger, Christa (1997). Picturing women in late Medieval and Renaissance art. Manchester: Manchester University Press. էջ 136. ISBN 0-7190-4109-0.
  3. «SELL UGLIEST PORTRAIT.; Picture of Duchess Brings 880 Guineas at Christie's». New York Times. 1920-01-24. Վերցված է 2012-04-30-ին.
  4. Brown, Mark (2008-10-11). «Solved: mystery of The Ugly Duchess - and the Da Vinci connection». The Guardian. Վերցված է 2012-04-30-ին.
  5. Gardner, Martin, ed. (1960). The Annotated Alice. New York: Bramhall House. էջ 82.

Կատեգորիա:Վերածնունդ