Մասնակից:Makruhi/Ավազարկղ ը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Որմնադիր Կենտրոնական Աֆրիկայն Հանրապետություն

Որմնադիր կամ քարտաշ այն արհեստավորն է, որը շարում է աղյուսները աղյուսե շարվածք ստանալու համար:[1] [2]

Արհեստով զբաղվելու փորձությունը Եվրոպայի մշակույթում ընդունված սովորույթ է եղել դարեր շարունակ: Արհեստավորն իր աշկերտությունն սկսել է աշխատելով վարպետի մոտ, դառնալով օրավարձով աշխատող բանվոր: Իսկ երբ վերջինս կատարելագործել է իրեն համքարային բնագավառում, նա առանձնացել է և սկսել աշխատել ինքն իր համար և ձեռք բերել իր աշկերտներին:

Այն նշանավոր մարդը, որը որպես նախասիրական զբաղմունք զբաղվել է աղյուսներ շարելով, Ուինսթոն Չերչիլն է եղել:

Գերմանիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Որմնադիր բառը գերմաներենով լինում է Maurer: Գերմանիայում որմնադրությունը ամենաավանդույթային զբաղմունքներից մեկն է եղել:

Որմնադիրների գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որմնադիրները աստիճանաբար հաջողության էին հասնում համքարության մեջ քննություն հանձնելով: Աշկերտության ժամանակ նրանք ցուցաբերում էին իրենց ունակությունը քարտաշության մեջ, ձեռք բերում գիտելիքներ թե ինչպես տունը պահպանեն խոնավությունից կամ ջրային հոսքից , ինչպես ջերմամեկուսացնեն, նաև պետք է իմանային այն նյութերի մասին, որից պատրաստում էին շինությունները և այն թե որքանով էին նրանք վնասակար առողջությանը: Եթե նրանք տիրապետում էին այս բոլոր գիտելիքներին, ապա ստանում էին վարձկան բանվորի վկայական և իրավունք էին ստանում կոչվելու վարձկան բանվոր / գերմաներեն՝ Gesellen/:

Ավարտելուց հետո իր աշկերտության շրջանը, բանվորը կարող էր ընտրել երեք տարի և մեկ օրյա օրավարձային աշխատանքային ժամկետը, որը գերմաներեն կոչվում էր Wanderjahre, Walz, Stör կամ էլ Tippelei: Այս նպատակով նա կարող էր միանալ որևէ վարձու բանվորների ընկերության /Schacht/: Ամենակարևոր վաձու բանվորների ընկորություններից էին.

1. Արդար վարձկաններ ընկերությունը (Rechtschaffene Fremde)

Այս ընկերության անդամները սովորաբար կրում են սև հագուստներ, որն արտահայտում է նրանց պարկեշտությունը: Ընկերությունն ավելի քան 200 տարեկան է: Անդամներն ունեն գաղտնի արարողություն, որ չի թույլատրվում նկարագրել, սակայն մարդիկ ասում են, որ նրա բովանդակությունն ու լեզուն գեղեցիկ են: Այս կազմակերպությունը շատ մոտ է իր տեսակով միություններին և նրա անդամները նաև միության անդամներն են:

2. Ազատ վարձկանների ընկերություն (Fremder Freiheitsschacht)

Այս ընկերությունը հիմնադրվել է 1910 թվականի մայիսին հայտնի որմնադիր Հերման Սշաֆերի կողմից: Նրանք կրում էին կարմիր հագուստներ և կոչվում էին կարմիրներ: Նրանց կարգախոսն էր. " մենք բոլորս եղբայրներ ենք, մենք բոլորս նույն ենք" : Նրանք մեկը մյուսին դիմում էին ՞թանկագին եղբայր՞ բառերով:

3. Ռոլանդի ընկերություն (Rolandschacht)

Նրա անդամները կրում էին կապույտ և կոչվում էին կապույտներ: Նրանց կարգախոսն էր. "նվիրվածությունը, եղբայրությունն ու ընկերությունը կմիացնի Ռոլանդի եղբայրներին ընդմիշտ":

Օրավարձային տարիների ժամկետն ավարտելուց հետո , արհեստավորներին թույլ էր տրվում բնակություն հաստատելու , այսինքն դառնալու տվյալ բնակավայրի քաղաքացի և կոչվելու վարպետ, սակայն միայն այն դեպքում եթե նրանք իրենց արժանապատիվ էին պահել այդ ժամանակամիջոցում:

Այն անձը, որ ուներ երկար տարիների փորձ, նա թույլտվություն էր ստանում վարպետ դառնալու: Նա հանձնում էր այլ քննություն, որով ապացուցում էր իր վարպետությունը: Տվյալ անձը պետք է ցույց տար նաև , որ կարող էր աշխատել այլ մարդկանց հետ, ուներ սովորեցնելու հմտություններ, որովհետև վարպետը պետք է որմնադրություն սովորեցներ նաև երիտասարդ աշկերտներին:

Իր քննությունը հաջողությամբ հանձնելու դեպքում նա արժանանում էր վարպետ արհեստավորի դիպլոմ (Meisterbrief) արհեստավորների պալատի կողմից:

Որպես վարպետ նա կարող էր իր սեփական շինարարական ընկերությունը բացել:

Որմնադիրների կերպարը գեղարվեստական գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարբած որմնադիրները Ֆրանսիսկո Գոյա
  • Ծնունդով իտալացի ամերիկացի գրող Ջոն Ֆենթը բազմաթիվ վեպեր և կարճ պատմվածքներ է գրել որմնադիրների, քարտաշների մասին: Իր գործերում շատ բնորոշ գծեր կան իր կենսագրությունից: Նրա հայրը եղել էր իտալացի որմնադիր: Գրողը մանրամասն նկարագրումմ է նրանց կյանքը շատ ճշգրտորեն, լավ ուսումնասիրելով իր հոր աշխատանքյին փորձը: ֆենթը նկարագրում է նրանց առօրյան, այն ֆիզիկական ուժը , որ պահանջվում էր նրանցից աշխատանքի ընթացքում, այդ բանվորների տարբեր ռասսայական պատկանելիության հետ կապված բնորոշ գծերը, և նաև այն հպարտությունը , որ նրանք ապրում էին աշխատանքը ավարտելուց հետո: Չնայած հոր հետ ունեցած իր բազմաթիվ վեճերի , նա այս արհեստին, որն այնչափ դժվար աշխատանք էր, դիտում է որպես բարձր արվեստի: Նրա համար որմնադրությունն ու քարտաշությունը դրանք բաներ էին, որոնք ազնվացնում էին աղքատ դասակարգին, դա արժանապատիվ ձեռքի աշխատանք էր, որը պահանջում էր հնարագիտություն, և որ այն իսկական տղամարդու զբաղմունք էր:
  • Ալեքսանդր Սոլչենիցինի ՞Իվան Դենիսովիչի կյանքի մեկ օրը՞ գործում, գլխավոր կերպարը բանտարկյալ է և աշխատում է որպես որմնադիր:

Գերմանացի որմնադիրների համքարային հագուստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Richard T. Kreh (2003)։ Masonry Skills։ Thomson Delmar Learning։ ISBN 0-7668-5936-3 
  2. http://oald8.oxfordlearnersdictionaries.com/dictionary/bricklayer


Կատեգորիա:Շինարարություն