Մասնակից:Makruhi/Ավազարկղ բ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերկուլեսի աշտարակը

Հերկուլեսի աշտարակը (գալիսերեն՝ և իսպաներեն՝ Torre de Hércules) հին հռոմեական փարոս է, որը գտնվում է Կորունիայում / Գալիսիայում/ կենտրոնից մոտավորապես 2.4 կմ հեռավորության վրա գտնվող թերակղզու վրա, Իսպանիայի հյուսիս-արևմտյան մասում: Մինչև 20-րդ դարը աշտարակը հայտնի էր "Farum Brigantium" անունով: Լատիներեն farum բառը եկել է հունարեն pharos, որն օգտագործել են Ալեքսանդրիայի փարոսի համար: Կառույցը համարյա 1900 տարեկան է և վերանորոգված 1791 թվականին, ամենահին հռոմեական փարոսն է, որը գործում է նույնիսկ մեր օրերում:

Կառուցում և պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերկուլեսի աշտարակի հատակագիծը

Աշտարակը գոյություն է ունեցել դեռ 2-րդ դարում, կառուցված կամ միգուցե վերակառուցված Հռեմեական կայսր՝ Տրայանի օրոք, հնարավոր է նախկին փյունիկյան կառույցի հիմքերի վրա: Կան կարծիքներ, որ այն ձևավորվել է Ալեքսանդրիայի փարոսից հետո: Նույնիսկ անկյունաքարի վրա պահպանվել է արձանագրություն, ըստ որի փարոսի կառուցումը վերագրվում է ճարտարապետ Գայուս Սեվիուս Լուպուսին: Փարոսը ծառայել է սկսած 2-րդ դարից և համարվում է աշխարհի ամենահին գործող փարոսը:[1]

Ամենավաղ հայտնի տեղեկությունը փարոսի մասին գրված է եղել Պաուլուս Հորացիուսի կողմից Historiae adversum Paganos գրքում մոտավորապես 415-417 թվականներին:

1788 թվականին երեք հարկանի փարոսի շենքը, որի բարձրությունը 34 մետր էր, վերանորոգվում է նոր դասական ոճով և ավելացվում նաև 21 մետր բարձրությամբ չորրորդ հարկը: Վերանորոգման աշխատանքները ղեկավարվել են նավատորմային ճարտարագետ Էուստաքիո Ջիաննինիի կողմից Իսպանիայի թագավոր Շառլ III-ի օրոք և ավարտվել 1791 թվականին:

Հռոմեացիները, որոնք նվաճել են այս շրջանը իսպանացիներից, համարել են այս մասը այլաբանորեն երկրի վերջը, երբ նկարագրում էին Ֆինիստերան: Այս շրջանը նշանավոր է իր նավաբեկություններով և վաստակել էր Costa da Morte անունը, թարգմանաբար նշանակում էր "Մահվան ափ":

Դիրք և նպատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարոսի դիրքը հասկանալի չէր այն իմաստով, որ հյուսիս-արևմուտքից մոտեցումը նպաստավոր էր: Այն չէր կարողանում լավ ուղեցույց լինել նավահանգիստ մոտեցող նավերի և ոչ էլ Իբերյան թերակղզի գնացող նավերի համար: Կարելի էր ենթադրել, որ փարոսը կառուցվել էր միայն բավարարելու Ատլանտյան ծովից եկող նավերի կանոնավոր երթևեկության կարիքները: Փարոսի դիրքը բավականաչափ հեռու էր Ֆինիստերայից, որպեսզի նշենք, որ այն կառուցված չէր եղել որպես ուղեցույց հայտնի երկրի վերջի համար:

Առասպելներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հազարամյակի ընթացքում բազմաթիվ առասպելներ են պատմվել նրա ծագման մասին: Համաձայն կելտական և հունա-հռոմեական առասպելի, Հերկուլեսը երեք օր ու երեք գիշեր հրեշ-հսկայի հետ կռվելուց հետո, վերջապես սպանում է նրան: Այնուհետ Հերկուլեսը թաղում է հսկայի գլուխը և հրամայում, որ այդ տեղում կառուցեն քաղաք: Փարոսի գագաթին գանգն ու ոսկորները ներկայացնում են թաղված հսկային, որի զինադրոշը հայտնվում է Կորուննա քաղաքում:

11-րդ դարի մեկ այլ իռլանդական լեգենդում գրված Լեբոր Գաբալա Էրեննի կողմից ՞Արշավանքների գիրքը՞ գործում պատմվում է թե ինչպես Գալիսիայի կելտերի հիմնադիր հայր՝ թագավոր Բրեոգան այստեղ կառուցում է հսկայական մի աշտարակ այնպիսի բարձրությամբ, որ իր որդիները կարողանային տեսնել կանաչ ափը աշտարակի գագաթից: Հեռավոր կանաչ երկիրը նրանց ոգեշնչում էր նավարկել դեպի Իռլանդիա: Համաձայն լեգենդի, Բրեոգանների սերունդները, որոնք մնում էին Իռլանդիայում, նրանց հետնորդները այժմյան իռլանդացի ժողովրդի կելտ նախնիներն էին: Բրեոգանի հսկայական արձանն էլ վեր է խոյանում աշտարակի կողքին:

Բրիգանտիայի գտնվելու հնարավոր վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերկուլեսի աշտարակը պատկերված Կորուննայի զինադրոշի վրա
Բրեոգանի արձանը և Հերկուլեսի աշտարակը

Վաղ աշխարհագրական նկարագրություններում Բրիգանտիայի գտնվելու վայրը նշվում է Կորուննայում կամ էլ ժամանակակից Բետանզոս աշտարակի կողքին: Կան տարաձայնություններ այն մասին, որ Բետանզոսի ժողովուրդը պահանջում են ապացույց, որ Բետանզոսը նախկին Բնրիգանսիա քաղաքն է եղել:

Բետանզոս նավահանգիստը համարվում էր շատ փոքր մեծ միջնադարյան նավերի համար և որ թագավոր Ալֆոնսո IX որոշում է ստեղծել ավելի մեծ նավահանգիստ մոտակայքում 13-րդ դարում: Տեղը, որ նա ընտրում է անմարդաբնակ էր և կոչվում էր Կլունիա, որը հետագայում արտասանում էին Կրունիա կամ Կորունիա և նաև Կորուննա: Կլունիա անվանումը եկել է գալիսյան կելտական Cluain անվանումից, որը թարգմանաբար նշանակում էր մարգագետին:

Այնուամենայնիվ Բետանզոսի նավահանգիստը համարվում էր շատ փոքր հռոմեական ռազմական նավերի համար, օրինակ, երբ Հուլիոս Կեսարը այցելում էր այս շրջանն ավելի քան հարյուրավոր առագաստանավերով / տրիրեմներով/:[2] Սա ապացույց էր այն բանի, որ Կորուննան կարևոր մաս էր Հռոմի համար, քանի որ բազմաթիվ գերեզմանոցներ և այլ հռոմեական ավերակներ են գտնվել քաղաքի կենտրոնում,[3][4]ԱՅն ապացուցում էր, որ այն բնակեցվել էր հռոմեացիների կողմից և որ այն ամայացվել էր վաղ միջնադարում վիկինգների հարձակումների արդյունքում, երբ նրա ժողովուրդը գնացել էր Բուրգո կղզին, այժմյան Կուլլերեդոն: Կորուննայի համախոհները տարբեր անունների առկայությունը բացատրում են այն փոփոխությամբ, որ կատարվել էր Միջին դարերում և մատնանշում են այն փաստը, որ փարոսը, որ կոչվում էր "Pharum Brigantium" գտնվում էր Կորուննայում կամ էլ Բետանզոսից ոտքի ճանապարհ էր ամենաքիչը 25 կմ հեռավորությամբ:

Անվան այլ օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեգովիայի միջնադարյան պահակակետ-աշտարակը նույնպես կրում է ՞Հերկուլեսի աշտարակ՞ անունը: [5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]