Մասնակից:Makruhi/Ավազարկղ Տ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեջամին Մաունտդորտ 1875 թվական

Բենջամին Վուլֆիլդ Մաունտֆորտ (ծնվել է 1825 թվականին, մահացել՝ 1898 թվականին) Նոր Զելանդիայի անգլիացի գաղթական 19-րդ դարի նշանավոր ճարտարապետներից մեկը: Նա Քրայստչերչ քաղաքի յուրօրինակ ճարտարապետության հեղինակն է և համարվում է զարգացող Քենթրբերիի գավառի առաջին պաշտոնական գավառական ճարտարապետը: Անգլիական կաթոլիկական վաղ վիկտորիանական ճարտարապետության փիլիսոփայությամբ ազդված, նա այն որդեգրելով կատարելագործում է գոթական ոճը, որը վերածննունդ է առնում Նոր Զելանդիայի իր ճարտարապետության մեջ: Նրա գոթական ոճի նախագծերը կառուցված են փայտից և քարից և Նոր Զելանդիայի այս շրջանում համարվում են յուրօրինակ: Այսօր նա համարվում է Քենթրբերիի ճարտարապետության հիմնադիրը:

Կյանքի վաղ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաունտֆորտը ծնվել է Անգլիայի Միդլենդս արդյունաբերական քաղաքում, օծանելիք արտադրողի ընտանիքումմ: Դեռ պատանի հասակում նա մեկնում է Լոնդոն, որտեղ աշակերտում է Ջորջ Ջիլբերտ Սկոտտի մոտ 1841 թվականից մինչև 1846 թվականը: Նա ուսումնասիրում է Անգլիական կաթոլիկ ոճի ճարտարապետությունը և միջնադարյան գոթական ճարտարապետական ոճը մեծ ազդեցություն է ունենում Մաունտֆորտի վրա:[1] 1848 թվականին դասընթացներն ավարտելուց հետո, նա սկսում է իր ճարտարապետական առաջին քայլերն անել Լոնդոնում: Այստեղ նա ամուսնանում է Էլիզաբեթ Նյումանի հետ 1850 թվականին և 18 օր հետո մեկնում Նոր Զելանդիա: Ամուսինները Քենթրբերիի առաջին գաղթականներից էին, որոնք ժամանել էին չորս մեծ նավերից մեկի՝ հայտնի ՞Շարլոտտ-Ջեյն՞ նավով 1850 թվականի դեկտեմբերի: Առաջին բնակություն հաստատածները ճանաչվում էին որպես ՞ուխտավորներ՞, [2]որոնց անունները փորագրված էին մարմարյա ցուցանակների վրա Քրայստչերչի հրապարակում, տաճարի առջև, որը հետագայում Մաունտֆորտը է նախագծում:[3]

Նոր Զելանդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրայստչերչի արվեստի կենտրոնը՝ Քենթրբերի քոլլեջը նախագծված Բենջամին Մաունտֆորտի կողմից 1877 թվականին
Քենթրբերիի քոլլեջ, մեծ Սրահ, լուսանկար

Մաունտֆորտը մյուս գաղթականների նման մեծ ոգևորությամբ էր եկել Քենթրբերի, որոնց քաջալերել էր Բրիտանական կառավարությունը: Նա այստեղ էր եկել իր եղբոր, քրոջ, ինչպես նաև կնոջ եղբոր հետ; Սկզբնական շրջանը շատ դժվար էր և հիասթափեցուցիչ: Քրայստչերչը նույնիսկ մեծ գյուղից էլ փոքր էր, փայտե տնակներով: Նրա ճարտարապետական գործունեության սկզբը ահավոր ծանր էր: Նրա առաջին գործը դա Սրբ.Տրինիտիի եկեղեցու նախագծումն էր, որը կառուցվեց 1852 թվականին Իսաակ Լաքի կողմից: Շենքը դիմացկուն չէր ուժգին քամիների հանդեպ և անապահով: Այն քանդվեց 1857 թվականին: Այս աղետը վերագրվեց ոչ ճիշտ ժամանակ փայտ ընտրելուն և տեղի շինարարական նյութին անտեղյակ լինելուն: Սա Մաունտֆորտի անվան վրա սև բիծ թողեց: Տեղական թերթը նրա մասին գրեց, որ նա կիսագրագետ ճարտարապետ է , որի համար շենքերի կառուցումը միայն բավականություն և ուրիշ ոչինչ և որ նա աակնհայտորեն անտեղյակ էր շինարարության սկզբունքներին, սակայն լավ գծագրող էր և ճաշակով մարդ:

Տանուլ տալով իր առաջին գործը, նա սկսում է գրախանութում լրագրող աշխատել և գծագրության դասեր տալ մինչև 1857 թվականը: Այս շրջանում էր, որ նրա հետաքրքրությունը լուսանկարչության հանդեպ մեծանում է և Մաունտֆորտը սկսում է վաստակել նաև իր հարևաններին լուսանկարելով:[4]

Մաունտֆորտը մասոն էր և Միաբանության Լոջայի առաջին անդամը,[5]որի գլխավոր շենքը նա նախագծել է 1863 թվականին:[6][7] Միաբանության Լոջան առաջին մասոնական կազմակերպությունն էր Հարավային Իսլանդիայում:[8]

Վերադարձ դեպի ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1857 թվականին, նա վերադառնում է իր ճարտարապետական գործունեությանը և գործնական համագործակցության մեջ մտնում իր քրոջ ամուսնու՝ Իսաակ Լաքի հետ: Նա հանձն է առնում նախագծել Սրբ. Ջոնի անգլիական եկեղեցին Օտագոյում: Գոթական ոճով փոքր փայտե կառույցն ավարտվեց 1858 թվականի դեկտեմբերին նախկին կետորս Ջոննի Ջոնսի կողմից նվիրաբերված հողատարածքի վրա: Այն միչև օրս էլ գործում է և ամենահին կառույցն է համարվում Նոր Զելանդիայի հարավային մասում:[9]

Այդ ժամանակ Քրայստչերչը շատ դանդաղ էր զարգանում: Դա հնարավորություն ընձեռեց Մաունտֆորտին և Լաքին զարգացնելու իրենց գործը: 1855 թվականին նրանք սկսեցին նախագծել Քենթրբերիի ավանային խորհրդի շենքի նախնական գծագիրը, որը պետք է լիներ փայտից: Այն կառուցվեց 1857 թվականից մինչև 1859 թվականը, սակայն նախագծածից քիչ ավելի նեղ: Ավանային խորհուրդը նոր գործունեություններ էր ստանձնել մեծացնելու բնակչության քանակը և զարգացնելու տնտեսությունը, որն էլ խթանեց հյուսիսային թևի զարգացմանը: Այստեղ սկսվեցին կառուցվել քարե շենքեր 1859-1860 թվականներին, իսկ հետագայում խորհրդի քարե շենքին ավելացվեցին սենյակներ 1864-1865 թվականներին: Այսօր այն դիտվում է որպես Մաունտֆորտի ամենակարևոր գործերից մեկը:

Արտաքինից այն նման է Մաունտֆորտի վաղ շրջանի գործերին, պարզ տեսք ունի, կենտրոնական աշտարակը գտնվում է գոթական վերածնված ոճի երկու սրածայր թևերի կողքին:[10]

Գոթական ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրբ. Ավգուստինի եկեղեցին Ուայմեյթում: Գոթական ոճ, փայտե շինություն նախագծված 1872 թվականին

Գոթական ոճն սկսեց վերածնունդ ապրել ճարտարապետության մեջ 18-րդ դարի վերջին ի հակադրություն նոր դասական և ընդունված այն ոճերի , որոնք նախորդ դարերում գոյություն ունեին: Դեռ վաղ հասակից Մաունտֆորտը գնահատել է Պուգինի խիստ անգլո-կաթոլիկական ճարտարապետության արժեքները:[11] Այս արժեքներն հետագայում կարծրանում են նրա մեջ և 21 տարեկանում նա սկսում է աշակերտել Ռիչարդ Կրոմուել Կարպենտերին: Կարպենտերն էլ Մաունտֆորտի նման նվիրված էր անգլո-կաթոլիկական Տրակտարիանիզմի ուսմունքներին, այսինքն Օքսֆորդյան և Քամբրիջյան շարժումներին:

[12] Այս պահպանողական , աստվածաբանական շարժումները սովորեցրեցին, որ ճիշտ հոգևոր մոտեցումը և աղոթքի մեջ սևեռվելը ազդեցություն էր ֆիզիկական միջավայրի և որ միջնադարյան ճարտարապետությունը եղել էր շատ ավելի հոգևոր քան 19-րդ դարի սկզբներին էր: Ըստ այս աստվածաբանական ուսմունքի միջնադարյան ճարտարապետությունն ավելի մեծ հոգևոր արժեք ուներ քան իտալացի ճարտարապետ Պալլադիոյի ճարտարապետության վրա հիմնված 18-րդ դարի և 19-րդ դարի սկզբի դասական ոճերը:[13]Ավգուստոս Պագինը գտնում էր, որ միջնադարյան ճարտարապետությունը միակ հարմար ոճն էր եկեղեցու համար, մինչդեռ Պալլադիանիզմը հերետիկոսների ոճն է եղել: Նման ուսմունքը Ճարտարապետների սրիտին մոտ չէր և այդպես էլ շարունակվեց մինչև 20-րդ դարը: Այս ուսմունքի դպրոցը ղեկավարում էր այնպիսի մտավորական ինչպիսին էր անգլիացի պոետ Էզրա Պաունդը , որը նախընտրում էր հռոմեական ոճի շենքեր քան Բարոքո:[14]

Այնուամենայնիվ գոթական վերածննդի փիլիսոփայությունը 19-րդ դարում Բրիտանական միապետության ղեկավարները գտան, որ գոթական ճարտարապետությունը հարմար էր կիրառել գաղութներում, որովհետև այն արտահայտում էր անգլիական գիտակցություն, տեղի բնակչության ծանր աշխատանքը, փոխակերպումն ու բարոյագիտությունը:[15] Եվ ծիծաղելին այն էր, որ Մաունտֆորտի նախագծած եկեղեցիները կառուցված էին հռոմեական ծագմամբ կաթոլիկների համար, մինչդեռ գաղթականների մեծ մասն իռլանդական ծագում ունեին:[16]

Նոր Զելանդիայում Մաունտֆորտի վաղ գործերը նշտարաձև երկար պատուհաններ ունեին և բազմաթիվ եռանկյուձև կտուրներով տանիքներ:[17] Հետագայում նա զարգացնում է իր ոճը, ներառելով ավելի շատ եվրոպական ձևեր, աշտարակներ, տանիքների վրա ուղիղ գծով զարդաքանդակներ ինչպիսին էր ֆրանսիականինը, փոքրիկ աշտարակներ[18]

Մաունտֆորտի վարպետությունը կայանում էր նրանում, որ նա կարողանում էր իրականցնել իր նախագծերը գոթական ոճով, նոր Զելանդիայի պայմաններում ունենալով սահմանափակ շինարարական նյութ: Եթե Միացյալ Նահանգների փայտե շինությունները պարզ էին ավելի , ապա Նոր Զելանդիայի փայտե շենքերը զարդարված էին քարե շենքերին հատուկ գոթական ոճի զարդաքանդակներով: Մաունտֆորտին ու Լաքին հանձնարարվեց 1857 թվականին նախագծել Օկլենդի կառավարության շենքը: [19]}}

Գավառացի ճարտարապետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրայստչերչի տաճարի կառուցումը
Քրայստչերչի տաճարի կառուցումը ավարտվել է 1904 թվականին:

Քրայստչերչի փայտե շինությունը բազմաթիվ անգամներ հաջորդաբար մեծացվել է մինչև մայր տաճար դառնալը: 1901 թվականին այն վերակառուցում են քարով, որը իրականացվում է Ֆրենկ Պետրեյի կողմից, չնայած նշված է Մաունտֆորտի անունը , որպես հիմնական հեղինակի:[20] [21][22]

Քենթրբերիի քոլլեջի կառուցումը, որը հետագայում դառնում է Քենթրբերիի համալսարան, սկսվում է ժամացույցով աշտարակի կառուցման հետ միաժամանակ: Շենքը, որը պատրաստ էր 1877 թվականին, առաջին համալսարանական շենքն էր Նոր Զելանդիայում: Քոլեջը կառուցված է գոթական ոճով և ավարտվել է երկու փուլից:

Ջիլբերտ Սկոտտը՝ Մաունտֆորտի ուսուցիչը նրան առաջարկում է ղեկավարել տաճարի նախագծային աշխատանքները: 1873 թվականին նա ստանձնեց այդ պարտականությունները, որով պարտավորվում էր փոփոխություններ անել և հիմնական ծրագրին ավելացնել այն ինչ իր կարծիքով պակասում էր: Նա նախագծեց նաև կնքելու ավազանը, Հարպերի հուշատախտակը և հյուսիսային մուտքը: Տաճարն ամբողջությամբ պատրաստ է լինում Մաունտֆորտի մահից վեց տարի հետո միայն 1904 թվականին: [23] 1872 թվականին Մաունտֆորտը դառնում է Քենթրբերիի ճարտարապետների միության նախագահը, մի մարդ, որը պատասխանատու էր քաղաքի բոլոր տեսակ կառուցողական աշխատանքներին և փոփոխությունների համար: 1880 -ական թվականներին նրա պաշտոնը բարձրացվում է և նա դառնում է Նոր Զելանդիայի Եկեղեցական կառույցների առաջին ճարտարապետը, դառնալով քառասուն եկեղեցիների նախագծերի հեղինակ:

Քենթրբերիի թանգարանը, նախագծված Բենջամին Մաունտֆորտի կողմից, ավարտված 1882 թվականին, ֆրնասիական դղյակի ոճով

1888 թվականին նա նախագծում է Սրբ. Ջոնսի տաճարը Նապիերում: Սակայն շինությունն ավիրվում է 1931 թվականի ուժեղ երկրաշարժի ժամանակ, ինչպես նաև Նապիերի մեծ մասը:[24]1886-1897 թվականներին նա աշխատում է իր ամենամեծ եկեղեցիներից մեկի՝ փայտե Սրբ. Մարի տաճարի վրա, որը գտնվում էր Օկլենդում: Այն համարվում է ամենամեծ փայտե գոթական ոճի եկեղեցին աշխարհում:

Բացի ճարտարապետ լինելուց , նա նաև տաղանդավոր նկարիչ էր և հետաքրքրվում էր արվեստով: Մաունտֆորտը անգլիական եկեղեցու խորհրդի նվիրյալ անդամ էր:

Նա մահանում է 1898 թվականին 73 տարեկան հասակում և թաղվում Սուրբ Տրինիտիի եկեղեցու գերեզմանոցում, եկեղեցի, որն իր նախագծով ընդլայնվել էր 1876 թվականին:

Ստեղծագործական ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քենթրբերիի ավանային խորհրդի շենքը: Մաունտֆորտի վաղ ժամանակվա շենքերից մեկը, նախագծված գոթական ոճով

Գնահատելով Մաունտֆորտի աշխատանքներն այսօր, կարելի է ասել, որ նա մեծ վաստակ ունի 1860-ական թվականներին նոր զարգացող Նոր Զելանդիայի ճարտարապետության զարգացման գործում, աշխատելով սահմանափակ շինարարական նյութով, ծանր աշխատանքային պայմաններում:

Սաննիսայդ հիվանդանոցը Քրիստչերչում, Մաունտֆորտի վերջին խոշոր գործերից մեկը, ավարտված 1891 թվականին

Քրայստչերչն ու նրա միջակայքը Նոր Զելանդիայում իրենց գոթական ոճով յուրահատուկ են, մի բան որ անմիջականորեն կապված է Մաունտֆորտի ճարտարապետական տաղանդի հետ: Մաունտֆորտի մահվանից հետո նրա յոթ երեխաներից մեկը՝ Կիրիլ Մաունտֆորտը շարունակում է իր հոր գործը, նախագծելով գոթական ոճի կառույցներ ընդհուպ մինչև 20-րդ դարը: Վերջինս ավարտել է Սրբ. Լյուկի եկեղեցու նախագիծը, որն իր հայրը անավարտ էր թողել: Բենջամին Մաունտֆորտը դասվում է նոր Զելանդիայի 19-րդ դարի խոշորագույն ճարտարապետների շարքը:[25]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Benjamin Mountfort and the Gothic Revival». Christchurch Libraries. Retrieved on 11 August 2008.
  2. «The First Four Ships». Christchurch Libraries. Retrieved on 12 August 2008.
  3. «Cathedral Square First Four Ships Commemorative Plaques». Christchurch City Council. Retrieved on 13 August 2008.
  4. Pascoe, Paul; McLintock, A. H., ed. (1966). «Mountfort, Benjamin Woolfield». An Encyclopaedia of New Zealand. Ministry for Culture and Heritage.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: editors list (link)
  5. «Unamity's Jewel» (PDF). Freemasons' Gazette. New Zealand Freemasons. 30 (1): 21. 2002.
  6. «Christchurch City Council Archives – 18–25 October 2000 Heritage Week». Christchurch City Council. Retrieved on 12 August 2008.
  7. «Christ Church City Council Archives – 13–20 October 2000 Heritage Week». Christchurch City Council. Retrieved on 12 August 2008.
  8. «Celebrating 150 years of English Constitution Freemasonry in New Zealand». Freemason Southern Star Lodge. Retrieved on 12 August 2008.
  9. Porter, 1983, p.166; Otago Daily Times, 19 December 2008
  10. «Canterbury Provincial Council Buildings: Stone Chamber and Bellamys'». Christchurch City Council. Retrieved on 22 August 2008.
  11. «B.W. Mountfort and the Gothic Revival: a Centennial Exhibition». Christchurch Art Gallery. Retrieved on 25 August 2008.
  12. «The Nineteenth-Century High Church: Tractarianism, the Oxford Movement, and Ritualism». National University of Singapore. Retrieved on 26 August 2008.
  13. Livingston, James C.; և այլք: (2006). Modern Christian Thought. Fortress Press. էջ 163. ISBN 978-0-8006-3795-8. {{cite book}}: Explicit use of et al. in: |first= (օգնություն)
  14. Pound, Ezra; Zinnes, Harriet (1980). Ezra Pound and the Visual Arts. New Directions Publishing. ISBN 978-0-8112-0772-0.
  15. Kruft, Hanno-Walter; Taylor, Ronald (1996). A History of Architectural Theory. Princeton Architectural Press. էջ 330. ISBN 978-1-56898-010-2.
  16. Scase, Wendy; Copeland, Rita; Lawton, David (2005). New Medieval Literatures. Vol. 1. Oxford University Press. էջ 11. ISBN 978-0-19-927365-2.
  17. Gardner, W.J; և այլք: (1971). A History of Canterbury. Whitcombe & Tombs. էջ 483. ISBN 978-0-7233-0321-3. {{cite book}}: Explicit use of et al. in: |first= (օգնություն)
  18. Daniels, Rebecca; Brandwood, Geoff (2003). Ruskin & Architecture. Spire Books. էջ 172. ISBN 978-0-9543615-1-8.
  19. Walker, Paul. «The 'Maori House' at the Canterbury Museum». University of Auckland. Retrieved on 11 August 2008.
  20. «Appendix Five: Religious Art in Central Christchurch Accessible to the Public». Christchurch Art Gallery. Retrieved on 4 September 2008.
  21. Turner, Jane (1996). The Dictionary of Art. Grove's Dictionaries. էջ 230. ISBN 978-1-884446-00-9.
  22. Smith, Thomas R. (2008). Architecture, Gothic and Renaissance. Kessinger Publishing. էջ 143. ISBN 978-1-4367-8070-4.
  23. «The Belltower and Spire, ChristChurch Cathedral». Christchurch Libraries. Վերցված է 11 September 2008-ին.
  24. Lochhead, Ian (1997). «A Pitiful Pile of Bricks». Fabrications: the Journal of the Society of Architectural Historians, Australia and New Zealand. 8: 64–86.
  25. «History of St Luke's in the City». St Luke's in the City. Retrieved on 14 September 2008.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:1825 ծնունդներ Կատեգորիա:1898 մահեր Կատեգորիա:ճարտարապետություն