Մասնակից:Makruhi/Ավազարկղ Պ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արգոլի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի, գտնվում է Արգոլում, Ֆրանսիայում:

Արգոլի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, Ֆրանսիա

Ներածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգոլի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին կառուցվել է 1575 թվականին, վերանորոգվել՝ 1617 թվականին, այնուհետև մեծացվել 1674 թվականին: Դրսի պատերն ամբողջովին վերականգնվել են 1784 թվականին: Գմբեթն իր գոթական ուղղանկյուն հիմքով կառուցվել է 1585 թվականին: Շենքի բազրիքը վերակառուցվել է 1641 թբականին, իսկ սյուասրահը՝ 1839 թվականին:

Գմբեթի պատի վրա գրված է 1582 թվական , իսկ զանգի ներքևի մասում հետևյալ գրությունը "B. Merour : Breton An 1585" (ֆրանսերեն՝ Բ. Մեղուղ, Բրետոն 1585 թվական):

Եկեղեցու տիտղոսներ են կրել Պողոս և Պետրոս առաքյալները, Սուրբ Կլեմանը, որը եղել է տեղի գլխավոր վանահայրը մինչև 1634 թվականը:

Եկեղեցին և գերեզմանատան հաղթական կամարը դասվում են Ֆրանսիայի հուշարձանների շարքը սկսած 1914 թվականի նոյեմբերից:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու բակի շինություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթական կամարի աջ կողմում գտնվող հրապարակում, բակի մուտքի առջև գտնվում է թագավոր Գրադլոնի գրանիտե արձանը կառուցված Պատրիգ Ար Գոարնիգի կողմից, որի բարձրությունը 3 մետր է և կշռում է երեք տոննա: Այս հսկայական արձանի աջ և ձախ գտնվող ֆիգուրները պատմում են հեթանոսական և քրիստոնեական տարբերակները Իս քաղաքի լեգենդի մասին:

Եկեղեցական ծուխ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգոլի եկեղեցու հաղթական կամարը

Գերեզմանատունն իր ծառերով գրանցվել է 1931 թվականի հունիսին, գրապահոցում, որոնց պահապանումը ներկայացնում էր ընդհանուր հետաքրքրություն:

Հաղթական կամարը կառուցվել է 1659 թվականին: Այն բաղկացած է սյուներից, փոքր աշտարակներից և մարդկային մարմիններով զարդարված խաչից: Կենտրոնական ժակատի ներքևի մասում կա մի պատվանդան, որի վրա կանգնեցված է Գրադլոն թագավորի հսկայական արձանը: Հաղթական կամարը վերանորոգվել է 1906 թվականին:

Խաչաբլուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու դիմաց գտնվող գերեզմանատան խաչաբլրում կարելի է տեսնել մի խաչ Լոկրոնանի գրանիտե գերեզմանաքարի վրա, որտեղ գրված է 1593 տարեթիվը: Բրիան և Տանգի աբեղաների զենքերով զինանշանը վերականգնվել է 1891 թվականին: Որոշ գրառումներ դեռ տեսանելի են և նշում են տարբեր վերականգնումների տարեթվերը:

Խաչաբլրի ներքևի հատվածում 1617 թվականի վերականգնումից հետո ավելացվել է մի խորան:

Գերեզմանատուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու դիմաց գտնվող գերեզմանատուն ունի չորս փոքր կամարներով ճակատայի մասում և կլոր ձեղնամուտով դուռ: Համալիրը Վերածննդի ոճով է կառուցվել 1665 թվականին, վերակառուցվել՝ 1922 թվականին:

Արգոլի եկեղեցու հարավային սյունասրահը
Արգոլի եկեղեցի, գերեզմանատուն

Եկեղեցու ներսի մաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Պետրոսի արձանը
  • Եկեղեցու ներսը. Եկեղեցու ներսում գտնվում է Սրբ. Պետրոսի արձանը, որը պատրաստված է փայտից XVI դարում: Նույն ժամանակահատվածում են պարտաստված նաև Սրբ. Պողոսի արձանը: Եկեղեցում գտնվող հին նկարը ներկայացնում է թագավոր Լուի IX-ին , որն իր աջ ձեռքում պահում է փշե պսակը, իսկ ձախում՝ երեք մեխ: Իսկ ներքևի մասում, խորանի մոտ, կույս Մարիամն է:
  • Դավանատեղ. կառուցվել է 1830 թվականին: Դռան վրա դրոշմված է Սրբ. Պետրոսը ձկնորսի արտաքինով, բաց օձիքով, թևքերը վեր բարձրացրած, երկու բանալի վզից կախած , ականջ է դնում աքլորի կանչին:
  • Արարողության խաչը պատրաստվել է 1905 թվականին և կրում է Հիսուսի արձանիկն իր վրա: Կա նաև նույնատիպ արձանիկներ՝ Սրբ. Մարիամին ու Մարիա-Մագդալենայինը:
  • Զանգերը . Գմբեթի վրա գտնվող փոքր զանգը պատրաստվել է Բրեստում 1829 թվականի հուլիսին Արգոլի եկեղեցու համար: Նրա պատրաստելը արժենում է 607 ֆրանկ: Մեծ զանգը պատրաստվում է 1839 թվականի սեպտեմբերին և օրհնվում Սրբ. Ժենևյևում: Խորանի Սուրբ զանգն օգտագործվում էր փոխանորդին և երեխաներին վարդապետարան կանչելու նպատակով: Նրա վրա կա հետևյալ մակագրությունը ."Պարոն Կերլեշից՝ Կերդիույի տիրոջից ի հիշատակ Արգոլի Ռոշմադուի մատուռին - 1694"

Ավիրված մատուռներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրեմենզ գյուղում գտնվող մատուռը երկար ժամանակ է արդեն չկա: Այլևս չկա նաև Տրինիտե գյուղակում գտնվող մեկ այլ մատուռ: 1804 թվականին այդ մատուռների ավերակներում պահպանվել էր միայն մեկ արձան, մեկ շատրվան և մատուռի զբոսայգի կոչվող դաշտային հատված:


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:ֆրանսիայի պատմություն