Մասնակից:Makruhi/Ավազարկղ Ծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իռլանդական միջնադարյան սուր

Իռլանդական սուրերը տարբերվել են յուրօրինակ օղակաձև վերջավորությամբ, իսկ օղակի միջնագիծը թույլ էր տալիս տալիս ուղղություն բռնելու։ Այդպիսի սուրերը կարող էին լինել ձեռքի կեսի չափով կամ էլ երկու անգամ մեծ։

Իռլանդիայում հայտնաբերել են նմանատիպ սուրերի չորս օրինակ։ Առաջինը հայտնաբերվել է XIX դարի վերջին Տուլլիլոխում, երկրորգը՝ Վաննատ գետի խոր հատակում։ Իսկ մյուս երկուսից մեկը գտել են Հոլուեյի կոմսությունում 1948 թվականին, իսկ երրորդն ավելի ուշ հինգ մղոն հեռավորության վրա Բալլինասլոյից դեպի հյուսիս։ Տուլլիլոխի սուրը և առաջին հոլուեական գտնված սուրը միմյանց նման են, իսկ Պորտգլենոնինը մի քիչ տարբերվում է։ Ներկա պահին սուրերը ցուցադրված են Իռլանդիայի ազգային ցուցահանդեսում։[1]

Իռլանդական սուրի կոթը
Իռլանդացի վարձու զինվորներ
Մանրանկարչություն, Էշմոլի ցուցահանդես
Հենրիխ թագավորի զինվորները, 16-րդ դար

Բացի այդ կան հինգ XVI դարի սուրեր, որոնց վրա կան պատկերներ.

  • Ալբրեխտ Դյուրերի նկարը 1521 թվականի, որտեղ պատկերված են իռլանդացի վարձու զինվորներ։ Նրանք իրենց ձեռքերում պահել են սուրեր օղակաձև վերջավորությամբ
  • անանուն մանրանկարչության վրա, որը պահպանվում է Էշմոլի թանգարանում պատկերված են վեց իռլանդական առաջնորդներ։ Նրանք բոլորն էլ կրում են սուրեր, որոնցից հինգի վրա երևում են իռլանդական սուրին հատուկ կոթերը։ Իսկ չափերը համընկնում են այն սուրերին , որոնք գտնվել են Իռլանդիայում, միայն մեկ տարբերւոթյամբ, որ շեղբերը փոքր-ինչ լայն են։
  • երեք նկարներ, որտեղ պատկերված են մարդիկ սուրերով շատ նման են էշմոլիական մանրանկարչությանը, որոնք արվել են ֆլամանդացի նկարիչների կողմից։ Նրանք աշխատել են Անգլիայում 1567-1577 թվականններին։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «IRISH SWORDS OF THE 16TH CENTURY» (անգլերեն). Վերցված է 2014-01-30-ին.

Կատեգորիա:Արվեստ