Մասնակից:Magaritvahag/ Օլեգ Մենշիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օլեգ Մեշինկովը, (8 նոյեմբերի, 1960 թվական, Սերպուխով, Մոսկվայի շրջան, Ռուսաստանի խորհրդային ֆեդերատիվ սոցիալիստական հանրապետություն, Սովետական սոցիալիստական հանրապետությունների միություն)։ Ռուսաստանի դաշնության՝ ժողովրդական դերասան։ Երեք անգամ Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր (1995 թվական, 1997 թվական, 1999 թվական)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլեգ Մենշիկովը ծնվել է 1960 թվականի նոյեմբերի 8–ին մերձմոսկովյան Սերպուխովոյում։ Նրա ծնվելուց հետո ընտանիքը տեղափոխվում է մայրաքաղաք։ Հինգ տարեկանում տղայի ծնողները նրան տվեցին երաժշտական դպրոց՝ ջութակի բաժին։ Օլեգ Մեշինկովը յուրացրեց նաև դաշնամուրն ու կիթառը:

Oleg Menshikov 2018

Փոքր թատրոնի աշխատակցուհու աղջկա հարսանիքին տղան, ի զարմանս բոլոր հյուրերի, դարձավ մարդ–նվագախումբ․ նա նվագում էր երաժշտական գործիքների վրա, իմպրովիզացիաներ անում, ասմունքում։ Հյուրերի մեջ էր նաև Մ․Ս․ Շեպկինի ուսումնարանի դատախոս Վլադիմիր Մոնախովը։ Շուտով Օլեգ Մենշիկովը հրավեր է ստանում լսումներին մասնակցելու, փայլուն կերպով հանձնում է քննություները և ընդունվում Մ․Ս․ Շեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան՝ ռեկտոր Նիկոլայ Աֆոնինի կուրսը։ Անսովոր տաղանդով ուսանողը մեծ ուշադրության էր արժանանում։ Մինչ օրս ուսումնարանում հիացմունքով են հիշում Օլեգ Մենշիկովի կազմակերպած հումորային ցերեկույթները։ Դա նուրբ հումորի, փայլուն իմպրովիզացիայի և բարձր արտիստիզմի համաձուլվածք էր։ Ավարտելով բուհը՝ սկսնակ դերասանը հայտնվեց մայրաքաղաքի փոքր թատերախմբում։ Մեկ տարի անց Օլեգ Մենշիկովը ծառայեց Խորհրդային Թատրոնի բանակում։ Այդ ժամանակահատվածի ամենահայտնի դերերից մեկը Իվոլգինի դերն էր «Ապուշը» ներկայացումում:

Չորս տարի Օլեգը ծառայեց Մ. Ն. Երմոլովայի անվան դրամատիկական թատրոնում`ուրախացնելով հանդիսատեսին իր խաղով «Խոսի՛ր» և «Ազատության երկրորդ տարին» ներկայացումներում: Իսկ 1995 թվականին կազմավորեց «Թատերական ընկերություն 814» ձեռնարկատիրական կազմակերպությունը, որը առաջիններից մեկն էր ոչ միայն Մոսկվայում, այլև Ռուսաստանում: Օլեգ Մենշիկովը դարձավ ներկայացումների մեծ մասի գլխավոր ռեժիսոր: Դրանցից ամենահայտնիներն Էին Գրիբոյեդովի «Խելքից պակասը», Կուրոչկինի «Խոհանոցը», և «Խաղացողները»:

2012 թվականի ապրիլին Օլեգ Մենշիկովին նշանակեցին Մ.Ն. Երմոլովայի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար: Առաջնահերթ նա անցկացրեց թատերախմբի և խաղացանկի «ստուգատես» և շատ դժգոհ մնաց արդյունքներից: Օլեգ Մենշիկովը հրաժարվեց 28 ներկայացումներից 24-ից, ինչպես նաև հրաժեշտ տվեց որոշ դերասանների, այդ թվում` «Պոկրովյան դարպասներ»-ի իր վաղեմի խաղընկեր Տ.Դոգիլևային: Արդյունքում սկսվեց տոմսերի վաճառք համացանցի միջոցով, հաճախելիությունը բարձրացավ մինչև 94%, լուծվեցին թատերախմբի բազմաթիվ կենցաղային խնդիրներ:

Ի հայտ եկան որոշ նորարարություններ. «Կինոն բեմում», պրոյեկտի շրջանակներում, արտիստները հանդիսատեսի համար կարդում են հայտնի ֆիլմերի սցենարներ: «Պլյուս մեկ» շարքում երկու հայտնի մարդիկ մեկը մյուսից հարցազրույց են վերցնում և պատասխանում հանդիսատեսի հարցերին: Բացի այդ, Օլեգ Մենշիկովը չի արգելում թատրոնի դերասաններին նկարահանվել կինոյում: