Մասնակից:Maga Sargsyan/Բրեդբերի բիլդինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
'
Տեղագրություն
Կառուցման ժամանակ
Բարձրություն
Տեխնիկական պարամետրներ

Բրեդբերի բիլդինգ, ճարտարապետական շինություն, որը տեղակայված է 304 հարավային Բրոդվեյի 3-րդ արևմտյան փողոցում, Լոս Անջելես, Կալիֆորնիա, կառուցվել է 1893 թվականին[1]: Հնգահարկ օֆիսային շենքն առավել հայտնի է իր բացառիկ քայլուղիներով, աստիճաններով, վերելակներով և զարդարուն մետաղական կառուցվածքներով: Շինությունը հանձնարարել է կառուցել Լոս Անջելեսի ոսկի հանքարդյունաբերող միլիոնատեր Լյուիս Բրեդբերին, կառուցել է դիզայներ Ջորջ Ուայմանը՝ Սամներ Հանթի օրիգինալ դիզայնով[2]: Շինությունում նկարահանվել են շատ գեղարվեստական գործեր, այդ թվում ֆիլմեր, հեռուստատեսային կադրեր, տեսահոլովակներ:

Շինությունն ավելացվել է Պատմական վայրերի 1971 թվականի ազգային ռեգիստրում և 1977 թվականին գրանցվել է ԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձաններում, ընդ որում այնտեղ գրանցած Լոս Անջելեսի 4 օֆիսային տարածքներից մեկն է[3]։ Այն գրանցված է նաև Լոս Անջելեսի պատմա-մշակութային հուշարձանների ցանկում[4] և այն քաղաքի հին շինություններից է[5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուիս Բրեդբերին[6][7][8] (1823 թվականի նոյեմբերի 6-1892 թվականի հուլիսի 15) ոսկի արդյունահանող ձեռնարկատեր էր[3], ինչպես նաև Tajo հանքի սեփականատերը, որը գտնվում էր Մեքսիկայի Սինալոա նահանգում, ինչը դարձել է նրա հետագա կյանքի ունեցվածքի հիմնական մասը: 1892 թվականին նա սկսել է պլանավորել կառուցել 5 հարկանի շենք Բրոդվեյում և 3-րդ փողոցը Լոս Անջելեսում՝ Bunker Hill-ի հարևանությամբ: Տեղի ճարտարապետը՝ Սամեր Հանթը, որոշել էր վարձակալության հիմուքներով ձեռք բերել և ավարտել շենքի դիզայնի նախագծումը, բայց Բրեդբերին խախտել է Հանթի պլանները՝ անբավարար համարելով նրա նախագիծը[2]: Դրանից հետո գործը հանձն է առել Ջորջ Ուայմանը, որը Հանթի արհեստավորներից մեկն էր: Բրեդբերին հավանաբար զգացել է, որ Ուայմանն իրեն կարող է ավելի լավ հասկանալ, քան Հանթը, բայց չկան կոնկրետ ապացույցներ, որ Ուայմանը փոխել է Հանթի գծագրած դիզայնը[2]: Դա շատ հակասություններ ի հայտ բերեց, թե ով է իրական դիզայնի հեղինակը: Ուայմանը որպես ճարտարապետ չուներ ֆորմալ կրթություն և Հանթի մոտ աշխատում էր շաբաթը 5 դոլարով[3]:

Շինությունը բացվել է 1893 թվականին, Բրեդբերիի մահից մի քանի ամիս հետո[6], իսկ կառուցումն ավարտվել է 1984 թվականին՝ $500,000 ընդհանուր կապիտալով՝ գերազանցելով օրիգինալ բյուջեն[3][9]:

20-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին 7 մլն դոլարով շենքը վերականգնվել է և ավելի սեյսմիկ դարձել Իրա Ելինի և ճարտարապետական նախագծող Բրենդա Ասոշիեյթսի նախաձեռնությամբ[3]: Շինության հարավային մասի պահեստային տարածքը ձևափոխվել է և դարձել նոր մուտքի նախասրահ, շինությանը միացվել են նաև Biddy Mason Park-ը և հարակից Broadway Spring Center կայանատեղին: Շինության լուսավորման համակարգը նույնպես վերափոխվել է, գիպսե պատի պաստառները բերվել են Իսպանիայից:

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրեդբերի բիլդինգ, ինտերիեր, երկաթյա գործեր

Շենքի արտաքին ճակատն թեթևակի պատված է շագանակագույն աղյուսով, ավազաքարով, իսկ հողատարածքը ժամանակի ընթացքում մանրամասն կերպով նախագծված է առանձին առևտրային Italian Renaissance Revival ոճով: Դա շենքի ինտերիերի ամենանշանավոր մասն է[10]

Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը տուրիստական հայտնի վայր է։ Այցելուները գալիս են ամեն օր, և նրանց դիմավորում են կառավարության աշխատողները, որոնք շենքի մասին պատմում են այցելուներին և բերում են պատմական փաստեր։ Բրոշյուրները և տուրերը մատչելի են։ Այն մոտիկ է Լոս Անջելեսի 3 այլ կենտրոններին՝ Կենտրոնական մեծ շուկային (Grand Central Market), Միլիոն դոլլար թատրոնին (փողոցի մյուս կողմից, Million Dollar Theater) և Հրեշտակների թռիչքին (Angels Flight)։ Շինությունը մատչելի է Լոս Անջելեսի մետրոյից, գտնվում է քաղաքային կենտրոնից 3 թաղամաս հեռավորության վրա։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Թեկնածու կազմ. Պատմական վայրերի ազգային ռեգիստր» (PDF).
  2. 2,0 2,1 2,2 "Bradbury Building" on the Los Angeles Conservancy website
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «shine» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  4. Muchnich, Suzanne. "Հին ընկերները նորից հանդիպեցին: Բրեդբերի Բիլդինգ, 98" Los Angeles Times (August 3, 1991)
  5. "Բրեդբերի բիլդինգի վերանորոգում" Los Angeles Times (November 12, 1989)
  6. 6,0 6,1 Wakim, Marielle. "ա Լոս Անջելեսի պատմության մեջ տեղի ունեցավ այս շաբաթ: Քաղաքը սգում է Լ. Բրեդբերիի մահը" Los Angeles (magazine) (Հուլիս 16, 1892)
  7. "Louis L. Bradbury" on the Family History Machine" website
  8. "Բրեդբերի ընտանիքի թղթեր: Մեքսիկաամերիկյան ընտանիքի պատմություն, 1876-1965" on the University of California, Davis University Library website
  9. Ferrell, David. "Բրեդբերի բիլդինգը քաղաքի լադշաֆտում փայլում է զարդի նման Los Angeles Times (Հոկտեմբեր 10, 2002)
  10. "The Bradbury Building" on the American Institute of Architects, Los Angeles Chapter website