Մասնակից:Maga 2007/Ավազարկղ

    Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
    Picto infobox cinema.png
    Maga 2007/Ավազարկղ

    Ինչպես Գրինչը գողացավ Սուրբ Ծնունդը (անգլ.՝ How the Grinch Stole Christmas), 1966 թվականի ամերիկյան սուրբծննդյան մուլտֆիլմ, որը նկարահանվել է ռեժսոիր Չաք Ջոնսի կողմից, ըստ Թեոդոր Սուս Գեյսելի համանուն գրքի մոտիվների։ 1968 թվականին ֆիլմի սաունդթրեքը ստացել է «Գրեմմի» մրցանակ` «Լավագույն ալբոմ երեխաների համար» անվանակարգում[1]։

    Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

    Կտոգրադա հեքիաթային քաղաքի բնակիչները շատ են սիրում տոնել Սուրբ Ծնունդը։ Սակայն կա մեկը, որն ատում է այդ տոնը. դա կանաչ էակ Գրինչն է։ Նա ապրում է բարձր լեռան վրա իր միակ ընկերոջ՝ Մաքս մականունով շան հետ։ Ամեն տարի Սուրբ Ծննդյան օրը Կտոգրադի բնակիչներին բերում է ուրախություն և երջանկություն, սակայն կանաչ ճգնավորի մոտ առաջացնում է դժգոհություն և չարություն։ Եվ մի օր Գրինչը որոշում է իրաանացնել դավադիր ծրագիրը՝ քղաքացիներից գողանալ իրենց սիրելի տոնը` Սուրբ Ծնունդը․․․

    Դերերը հնչյունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]

    • Բորիս Կառլոֆ` պատմող, Գրինչ
    • Ջուն Ֆորեյ` Սինդի Լու Կտո
    • Տուրլ Ռավենսկրոֆտ` կատարում է «You’re a Mean One, Mr. Grinch» երգը
    • Դելլաս Մակկեննոն` Մաքս շուն

    Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

    Մեծ հայտնիություն է ձեռք բերել «You’re a Mean One, Mr. Grinch» երգը, որն ավելի ուշ ներկայացվել է տարբեր կատարողների, այդ թվում` Ջիմ Քերրիի կողմից` միանուն ֆիլմում: երգը կատարել է նաև Misfits փանք-ռոք խումբը[2]։

    Թիմ[խմբագրել | խմբագրել կոդը]

    • Անիմատորներ՝ Քեն Հարրիս, Լլոյդ Վոնգան, Ռիչարդ Թոմփսոն, Դոն Տոուսլի, Թոմ Ռեյ, Ֆիլ Ռոման
    • Լեյաութ՝ Օսկար Դուֆաո, Դոն Մորգան
    • Դեկորատորներ՝ Ֆիլիպ Դեգարդ, Բոբ Ինման, Հալ Աշմիդ
    • Օպերատոր՝ Նիկ Վեյս
    • Մոնտաժ՝ Ջոն Յոնգ
    • Գրաֆիկա՝ Դոն Ֆոստեր
    • Կոմպոզիտոր՝ Ալբերտ Հեգու, Յուջին Պալդանի
    • Բեմադրող նկարիչ՝ Մորիս Նոբլ
    • Արտադրության կատարող՝ Լես Գոլդման
    • Արտադրության կառավարիչ՝ Էրլ Ջոնաս
    • Սցենարիստ՝ Դոկտոր Սյուզ, Բոբ Օղլ, Իրվ Սպեկտոր
    • Պրոդյուսեր՝ Չակ Ջոնս, Դոկտոր Սյուզ
    • Ռեժիսիոր՝ Չակ Ջոնս

    Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

    Ֆիլմի սաունթրեքը թողարկվել է 1966 թվականին, «Leo The Lion Records»[3] և «WaterTower Music»[4] լեյբլների տակ։

    Կոմպոզիցիայի ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

    Համար Թրեքի անվանում
    A1 How The Grinch Stole Christmas
    A2 Trim Up The Tree
    A3 Welcome Christmas
    B1 How The Grinch Stole Christmas (Part 2)
    B2 You're A Mean One, Mr. Grinch
    B3 Trim Up The Tree
    B4 Welcome Christmas

    Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

    Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

    Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]