Մասնակից:Lyova Hovakimyan/Ավազարկղ6

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գուրգեն Հարությունի Դալիբալթայան, ԽՍՀՄ և ՀՀ ռազմական գործիչ, Գեներալ-գնդապետ (1996), հետմահու Հայաստանի ազգային հերոս [1] (2021)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուրգեն Հարությունի Դալիբալթայանը ծնվել է 1926թ. հունիսի 5-ին, Վրաստանում` Բոգդանովկայի (այժմ` Նինոծմինդա) շրջանի Մեծ Արագյալ գյուղում[2]:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1934-44 թթ. սովորել է Գորելովկայի միջն. դպրոցում: 1944-1945 թթ. սովորել է Մախաչկալայի հետևակային ուսումնարանում։ 1947թվականին ավարտել է Թբիլիսիի հետևակային ուսումնարանը: 1958-61 թթ. սովորել է Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվ. զինվորական համազորային ակադեմիայում: 1969 թ. ավարտել է Մ. Վ. Ֆրունզեի անվ. ռազմական ակադեմիային կից հրամանատարական կազմի բարձրագույն ակադեմիական դասընթացները։ 1976 թ. Խորհրդային Միության Մարշալ Կ.Ե. Վորոշիլովի անվան Գլխավոր շտաբի ակադեմիային կից հրամանատարական կազմի բարձրագույն ակադեմիական դասընթացների ունկնդիր։1978 թ. Խորհրդային Միության Մարշալ Կ.Ե. Վորոշիլովի անվան Գլխավոր շտաբի ակադեմիային կից «Զինված ուժերի շինարարությունը և կառավարումը» բարձրագույն ակադեմիական դասընթացների ունկնդիր[3][2]։

Զինվորական ծառայությունը ԽՍՀՄ զինված ուժերում[խմբագրել | խմբագրել կոդը]

1947-1991 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: Զբաղեցրել է մի շարք հրամանատարական պաշտոններ` 1947-1951 թվականներին Անդրկովկասյան ռազմական օկրուգի 89-րդ հրաձգային Կարմիր աստղի շքանշանակիր Կարմրադրոշ Թամանյան դիվիզիայի 526-րդ առանձին գնդի դասակի հրամանատար (ք. Էջմիածին) մինչև Սիբիրի զինվորական օկրուգի 242-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատար, Բուդապեշտում խորհրդային զորքերի հարավային խմբակցության շտաբի պետի առաջին տեղակալ, Հյուսիսկովկասյան զինվորական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ մարտական պատրաստության գծով[4][5]:

1951-1956 թվականներին Անդրկովկասյան ռազմական օկրուգի 89-րդ հրաձգային Կարմիր աստղի շքանշանակիր Կարմրադրոշ Թամանյան դիվիզիայի 526-րդ առանձին գնդի ուսումնական վաշտի հրամանատար (ք. Էջմիածին)։ 1956-1957 թթ.Անդրկովկասյան ռազմական օկրուգի 73-րդ մեխանիզացված դիվիզիայի 34-րդ հրաձգային գնդի վաշտի հրամանատար (ք. Երևան)։ 1957-1958 թվականներին Անդրկովկասյան ռազմական օկրուգի 73-րդ մեխանիզացված դիվիզիայի 34-րդ հրաձգային գնդի գումարտակի շտաբի պետ (ք. Երևան)։ 1961-1963 թվականներին Անդրկովկասյան ռազմական օկրուգի 295-րդ մոտոհրաձգային դիվիզիայի 135-րդ հրաձգային գնդի գումարտակի հրամանատար (ք. Պերեքիշքյուլ)։ 1963-1965 թվաաններին Անդրկովկասյան ռազմական օկրուգի 60-րդ մոտոհրաձգային դիվիզիայի գնդի հրամանատարի տեղակալ (ք. Պրիշիբ)։ 1965-1967 թվականնեին Անդրկովկասյան ռազմական օկրուգի 60-րդ մոտոհրաձգային դիվիզիայի գնդի հրամանատար (ք. Պրիշիբ)։ 1967-1969 թվականներին Անդրկովկասյան ռազմական օկրուգի 23-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալ [2](ք. Կիրովաբադ

1969-1975 թվականնեին Սիբիրյան ռազմական օկրուգի 242-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատար (ք. Աբական)։ 1975-1980 թվականներին Հարավային զորախմբի շտաբի պետի առաջին տեղակալ (ք. Բուդապեշտ)։ 1980-1987 թվականներին Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ մարտական պատրաստության գծով (ք. Դոնի Ռոստով )։ 1971թ.ին Գուրգեն Դալիբալթայանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: 1987-1991 թվականներին գտնվել է ԽՍՀՄ Զինված ուժերի պահեստազորում[6]։


Զինվորական ծառայությունը ՀՀ զինված ուժերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի համար բախտորոշ ժամանակաշրջանում` 1991 թ.-ին, Գուրգեն Դալիբալթայանը հայրենիքի կանչով եկել է Հայաստան և զինվորագրվել է Հայաստանի Հանրապետության ազգային բանակի կազմավորման բարդ ու դժվարին գործին: Լինելով փորձառու զինվորական` նա իր խորհուրդներով և փորձառությամբ օգնել է նորաստեղծ զինված ուժերի երիտասարդ սպաներին: Անձամբ ղեկավարել է մի շարք մարտական գործողությունների պլանների մշակման աշխատանքները: 1991 թվականին եղել է ՀՀ Նախարարների խորհրդին առընթեր Հայաստանի Պաշտպանության կոմիտեի շտաբի պետ։ 1991 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-նախարարների խորհրդին կից պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալ: 1991 -1992 թվականներին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։ 1992թ. օգոստոսից մինչև 1993թ. սեպտեմբեր` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները: 1993-2007 թվականներին ՀՀ նախագահի խորհրդական, Գլխավոր ռազմական տեսուչ։ 1992թ. ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է Գուրգեն Դալիբալթայանին գեներալ-լեյտենանտի, իսկ 1996թ.-ին` գեներալ-գնդապետի զինվորական կոչում: 2007 թվականից ՀՀ Պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական։ 2001 թվականից Ախալքալաքի շրջանի Ագանայի միջնակարգ դպրոցը կոչվում է Գուրգեն Դալիբալթայանի անունով[1][3]:

2015 թվականի սեպտեմբերի 1-ին իր մահկանացուն է կնքել նշանավոր պետական և ռազմական գործիչ, ՀՀ զինված ուժերի կայացման առաջամարտիկ, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը[6]:

Մասնակցությունը ռազմական գործողություններին[խմբագրել | խմբագրել կոդը]

1991-94-ին մասնակցել է ԼՂ ինքնապաշտպանական և ազատագրական ռազմագործողությունների մարտական պլանների մշակման աշխատանքներին, անձամբ ղեկավարել Խոջալուի ազատագրման, Լաչինի մարդասիրական միջանցքի բացման, Գորիս-Լաչինի ռազմական գործողության, Քելբաջարի կրակակետերի վնասազերծման ռազմական գործողությունները[5]։

Գուրգեն Դալիբալթայանի և Վազգեն Սարգսյանի կողմից մշակվել և վավերացվել է Շուշիի ազատագրման «Հրազդան» ռազմական գործողության պլանը[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի ազգային հերոս և Հայրենիքի շքանշան (հետմահու, 2021)
  • ԽՍՀՄ Կարմիր դրոշի շքանշան,
  • ԽՍՀՄ Կարմիր աստղի շքանշան,
  • «ԽՍՀՄ զինված ուժերում ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալ,
  • ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան (1998),
  • ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան (2000),
  • Հայ Առաքելական եկեղեցու «Ներսես Շնորհալի» (2002)
  • Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշան (2004),
  • ԼՂՀ «Երախտագիտություն» մեդալ (2005)
  • ՀՀ Աժ պատվոգիր (2005),
  • ՌԴ «Մեծ հաղթանակ» շքանշան(2006)
  • Ֆրիտյոֆ Նանսեն միջազգային հիմնադրամի ոսկե մեդալ:
  • 33 մեդալներ, որոնցից 6-ը՝ օտարերկրյա պետությունների[4]։

Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Գուրգեն Դալիբաթյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուրանալի է Գուրգեն Դալիբալթայանի ավանդը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման և կայացման, բանակաշինության գործում: Նրա անունը անխզելիորեն կապված է Արցախյան ազատամարտի կարևորագույն մարտական գործողությունների նախապատրաստման և իրականացման հետ:

Լինելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի առաջին պետը և Հանրապետության Նախագահի երկարամյա գլխավոր ռազմական տեսուչը՝ անվանի զորավարը իր հարուստ գիտելիքներն ու տասնամյակների փորձառությունը ամբողջովին ծառայեցրեց մեր ազգային-ազատագրական պայքարի և հայոց բանակի հաղթանակներին[7]:


- ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Ռազմ Ինֆո».
  2. 2,0 2,1 2,2 «Գուրգեն Դալիբալթայան». Yerkrapah (ամերիկյան անգլերեն). 2019-09-23. Վերցված է 2022-03-26-ին.
  3. 3,0 3,1 hraparak (2015-09-01). «Մահացել է գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայան». ՀՐԱՊԱՐԱԿ. Վերցված է 2022-03-26-ին.
  4. 4,0 4,1 «Դալիբալթայան Գուրգեն Հարությունի — Hayazg». am.hayazg.info. Վերցված է 2022-03-26-ին.
  5. 5,0 5,1 «Դալիբալթայան Գուրգեն | historyofarmenia.am.am». www.historyofarmenia-am.armin.am. Վերցված է 2022-03-26-ին.
  6. 6,0 6,1 Հարությունյան, Վաղարշակ. «Մենք այսօր կորցրել ենք Մեծ մարդու». Առավոտ. Վերցված է 26․03․2022-ին.
  7. http://www.hayzinvor.am/33682.html
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 264

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Այվազյան Հ.Մ., Հաղթանակած բանակի գեներալը, Ե., 2001:
  • «Ով ով է. Հայեր», կենս. հանրագիտ., հատոր Ա., Երևան, 2005:
  • Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]



Կատեգորիա:Հունիսի 5 ծնունդներ Կատեգորիա:Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ Կատեգորիա:Կարմիր աստղի շքանշանի ասպետներ Կատեգորիա:Հայ գեներալներ Կատեգորիա:ՀՀ գեներալներ Կատեգորիա:ՀՀ գեներալ-գնդապետներ Կատեգորիա:ՀՀ Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ Կատեգորիա:ԼՂՀ Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ Կատեգորիա:«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ Կատեգորիա:Հայ ռազմական գործիչներ Կատեգորիա:Հայաստանի ազգային հերոսներ Կատեգորիա:ՀՀ գեներալ-գնդապետեր Կատեգորիա:«Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ