Մասնակից:Lusine Nahapetyan/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալտո Ժուրուա արդյունահանող արգելոց
Reserva Extrativista do Alto Juruá
Տեսակարդյունահանող արգելոց

Ալտո Ժուրուա արդյունահանող արգելոց (պորտ.՝ Reserva Extrativista do Alto Juruá), արդյունահանող արգելոց Ակրի նահանգում, Բրազիլիա։ Արգելոցը գտնվում է Ամազոն խոնավ անտառում։ 2011 թվականի դրությամբ այն ունեցել է մոտ 5000 բնակիչ։ Նպատակն է աջակցել ավանդական զբաղմունքներին, ներառյալ՝ կաուչուկի և այլ անտառային ռեսուրսների արդյունահանումը, գյուղատնտեսությունը, որսորդությունն ու ձկնորսությունը՝ միևնույն ժամանակ պահպանելով շրջակա միջավայրը։

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալտո Ժուրուա արդյունահանող արգելոցն ունի 537946.47 հա տարածք[1]։ Այն հիմնականում ընդգրկում է Ակրի նահանգի Մարեշալ Տաումատուրգո մունիցիպալիտետը[2]։ Փոքր հատվածները տեղակայված են Ժորդան, Պորտու Վալտեր և Տարաուակա համայնքների շրջակայքում, ինչպես նաև Ակրիում[2][3]։

Արգելոցը սահմանակից է Պերուի հարավի միջազգային սահմանին։ Հյուսիսարևմտյան կողմից այն սահմանակից է Սերրա դու Դիվիզոր ազգային պարկին, իսկ հյուսիսարևելյան կողմից՝ Ռիոզինյու դա Լիբերդադե ու Ալտո Տարաուակա արդյունահանող արգելոցներին։ Արգելոցը արևմուտքից նաև միացած է Արարա դու Ռիո Ամոնիա և Կամպա դու Ռիո Ամոնեա բնիկ տարածքներին, իսկ արևելքից՝ Ջամինավա/Արարա դու Ռիո Բաժե, Կաշինավա դու Բայշու Ժորդան, Կաշինավա դու Ռիո Ժորդան և Կաշինավա դու Ռիո Բրեու հարակից տարածքներին։ Արգելոցը կներառվի հետագայում կազմավորվող Արևմտյան Ամազոն էկոլոգիական միջանցքում[4]։

Շրջակա միջավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղանքը լեռնային է՝ 3%-ից մինչև 20%-ը լանջերով[3]։ Ժուրուա գետը հյուսիսից հոսում է Ալտո Ժուրուա արդյունահանող արգելոցի արևմտյան մասի միջով։ Տեժու գետը հոսում է արգելոցի տարածքով՝ արևելքից միանալով Ժուրուա գետին՝ Մարեշալ Տաումատուրգո բնակատեղիում, որը գտնվում է արգելոցի սահմաններից դուրս՝ Ժուրուայի ձախ ափին։ Արգելոցը ցամաքեցվել է այս երկու գետերը սնուցող հոսանքների ցանցի պատճառով[3]։

Ալտո Ժուրուա արդյունահանող արգելոցը գտնվում է Ամազոն բիոմում[1]։ Դեկտեմբեր-փետրվար ամիսներն ամենախոնավ ժամանակահատվածն են, իսկ հունիս-օգոստոս ամիսները՝ ամենաչոր և ամենազով։ Տարեկան տեղումների քանակը 3000 մմ է։ Ջերմաստիճանը տատանվում է 25-ից մինչև 35 °C, միջինը՝ 30 °C է։ Ծովի մակարդակից գտնվում 250-300 մետր բարձրության վրա[3]։

Բուսականությունը մեծ մասամբ հարթավայրային անտառ է և կամպինա[3]։ Կա չոր, հողային արևադարձային անտառ՝ խիտ կամ բաց ծածկույթով, ինչպես նաև պարբերաբար հեղեղվող ողողատային անտառ։ Անտառն ունի արմավենու և խաղողազգիների շատ տեսակներ։ Գրանցվել են կաթնասունների 130 տեսակներ, այդ թվում՝ 16 պրիմատների տեսակներ, յագուար, պումա, մեծ ջրասամույր, գետակինճ, եղջերու և լամանտիններ։ Սողուններից է կոկորդիլոսը։ Կա երկկենցաղների 84 և ձկների 115 տեսակ։ Հայտնաբերվել են թռչունների 527 տեսակներ, ինչպիսին են՝ թութակը, ճայը ու զրահապատ արծիվը։ Պաշտպանված տեսակներից է Paititia neglecta թիթեռը[1]։

Մարդկային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաուչուկի արդյունահանումը սկսվել է մոտավորապես 1890 թվականին։ 1980-ական թվականներին դրա պահանջարկի անկումից հետո գյուղատնտեսությունը դարձել է ավելի կարևոր։ Արգելոցի հիմնական տնտեսական գործունեությունը կաուչուկի արտադրությունն է, սակայն բնակիչները զբաղվում են նաև որսորդությամբ, ձկնորսությամբ և անտառային ռեսուրսների արդյունահանմամբ, ինչպես նաև մակույկի կառուցմամբ ու մանիհոտ ալյուրի արտադրությամբ։ Համայնքներում կան 3-ից մինչև 100 տուն։ 2011 թվականի դրությամբ հաշվառվել է մոտ 5000 բնակիչ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալտո Ժուրուա արդյունահանող արգելոցը Բրազիլիայում օրինական ճանաչված առաջին արդյունահանող արգելոցն է, և նրա անվան ծագումնաբանությունը կապված է Ժուրուա հովտում բանվորական շարժման հետ[2]։ Արգելոցը ստեղծվել է 1990 թվականի հունվարի 23-ի 98.863 նախագահական հրամանագրով։ Կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[1]։ Դասվում է Բնության պահպանության միջազգային միության VI կատեգորիային (բնական ռեսուրսի կայուն օգտագործմամբ պահպանվող տարածք)։ Հիմնական նպատակներն են ավանդական բնակչության կենսապահովման ու մշակույթի պահպանումը և բնական ռեսուրսների կայուն օգտագործումը[3]։ 2003 թվականի նոյեմբերի 13-ին INCRA-ն արգելոցը ճանաչեց որպես ագրոարդյունահանման ծրագիր 567 ընտանիքի համար։

Արգելոցի ստեղծումից և օգտագործման պլանի սահմանվելուց հետո եղել է մոտիվացիայի կորուստ[3]։ 2010 թվականի հուլիսի 13-ին ստեղծվել է վարկային կոմիտեն։ Խորհրդակցական խորհուրդը ստեղծվել է 2011 թվականի հուլիսի 21-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիու Պրետու պետական պարկ
Parque Estadual do Rio Preto
Տեսակպետական պարկ

Ռիու Պրետու պետական պարկ (պորտ.՝ Parque Estadual do Rio Preto), պետական պարկ Մինաս Ժերայս նահանգում, Բրազիլիա։ Այն պաշտպանում է սերրադոյի բուսականության լեռնային տարածքը, որը հանդիսանում է տարբեր էնդեմիկ, հազվագյուտ կամ վտանգված տեսակների հայրենիքը։ Trails provide environmental interpretation, and lead to lookouts that give panoramic views, to rivers and waterfalls, and to archaeological sites with rock paintings.

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիու Պրետու պետական պարկը գտնվում է Սան Գոնսալու դու Ռիու Պրետու մունիցիպալիտետում, Մինաս ժերայս։ Պարկը Դիամանտինայից տեղակայված է 70 կմ հեռավորության վրա։ Այն ունի 12184 հա տարածք։ Բելու Հորիզոնտի պետական մայրաքաղաքից գտնվում է 355 կմ հեռավորության վրա։ Գաղութային ժամանակաշրջանում Էստրադա Ռեալն անցել է պարկի 1400 կմ-անոց տարածքի մի հատվածով, որի շավիղները դեռևս մնացել են։ Սա ոսկի և ադամանդ որոնողների ուղին էր։

Պարկն ընդգրկում է Սերրա դու Էսպինյասու լեռների մի մասը։ Ունի խորդուբորդ ռելիեֆ՝ քվարց ժայռերով, որոնք ստեղծում են գեղեցիկ քարափեր։ Ռիու Պրետուն պահպանում է մի քանի աղբյուրներ, մասնավորապես, համանուն գետը, որը Արակուա գետի հիմնական վտակներից մեկն է, և ինչն էլ իր հերթին Ջեկիտինհոնյա գետի վտակն է։ Առատ ջրուղիներից ձևավորվել են ջրվեժներ, բնական ավազաններ, սահանքներ, ձորեր, կիրճեր ու գետային ափեր՝ սպիտակ ավազներով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիու Պրետուն 1991 թվականին հայտարարվել է որպես «մշտապես պաշտպանված գետ», ի պատասխան տեղական համայնքի խնդրագրի։ Պետական պարկը ստեղծվել է 1994 թվականի հունիսի 1-ի 35.611 հրամանագրով՝ 10755 հա տարածքով։ Այն այցելուների համար բացվել է 2002 թվականին։ 2005 թվականի դեկտեմբերի 20-ի 44.175 հրամանով պարկի տարածքն ընդարձակվեց։ Պարկը դարձել է Էսպինյասու Մոզաիկի պահպանման միավորների մի մասը, որը ստեղծվել է 2010 թվականին։ 2013 թվականի ապրիլին Մինաս Ժերայսի Հանրային կառավարությունը և Արդարադատության վարչությունը մեղադրեց, որ Պետական անտառագիտության ինստիտուտը չի կարող պահպանվել բնապահպանական օրենսդրությամբ։ Առկա էին լուրջ խնդիրներ, ինչպիսիք էին՝ կառավարման պլանի, ֆիզիկական կառույցների և անձնակազմի բացակայությունը, ինչպես նաև կային խնդիրներ կապված՝ Ակաուա, Մատա դոս Աուսենտես էկոլոգիական կայանների և Բիրիբիրի, Ալտո Կարիրի, Ռիու Պրետու և Սերրա Նեգրա պետական պարկերի տարածքների հետ։

Շրջակա միջավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկն ընդգրկում է տարածքներ, որոնք նախկինում եղել են Բոլեյրասի, Ալեպրիմի ու Կուրրալի տնտեսությունները։ Մարդիկ զբաղվել են անասնապահությամբ, ողջ կենդանիների որսով և հավաքել են վայրի պտուղներ։ Տարեկան տեղումների քանակը 1500 մմ է, որի ավելի քան 90%-ը թափվում է հոկտեմբեր-մարտ ամիսներին։ Ջերմաստիճանը տատանվում է 18-ից մինչև 30 °C` չոր եղանակին ավելի զով ջերմությամբ։

Հատկանշական է սերրադոյի բուսականությունը։ Ավելի ցածր ծառեր են հայտնաբերվել 900 մետր բարձրության վրա և ժայռափորերի միջև։ Կիսատերևաթափ ծառեր կան գետային հովիտներում։ Պարկի արևելյան հատվածն ունի հայտնաբերված բուսական աշխարհ Ատլանտյան անտառում։ Ռիու Պրետուի բուսականությունը հիմնականում սերրադո է և ալպյան տունդրա։ Էնդեմիկ թռչուններից են՝ խայտիտը (Embernagra longicauda), Augastes scutatus ինչպես նաև բուն (Athene cunicularia) և ճնճղուկը (Ammodramus humeralis)։ Կաթնասունների վտանգված տեսակներից են՝ բաշավոր գայլը (Chrysocyon brachyurus), հսկա զրահակիրը (Myrmecophaga tridactyla) ու օցելոտը (Leopardus pardalis)։ Մեկ այլ կաթնասուններից են պուման (Puma concolor) ու եղջերուն։ Կան տեղական ձկնատեսակներ, որոնք դեռևս վատ են ուսումնասիրված։

Այցելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկը բաց է երեքշաբթի-կիրակի օրերին՝ 07:00-ից մինչև 17:00։ Ռիու Պրետուն ունի լավ կահավորված այցելու կենտրոն՝ 70 հոգու համար նախատեսված դահլիճով, հանդիպումների սենյակներով և ցուցասրահով։ Կա կայանատեղի ու ռեստորան, տասներկու խրճիթներ, որտեղ կարող են տեղավորվել 52 հոգի, ինչպես նաև ճամբարային տարածք՝ 25 վրան տեղադրելու համար և կրպակներ։ Հյուղակներն ու ճամբարային տարածքները պետք է նախապես վերապահվեն։ Տեսարժան վայրերից են Կրիուլո և Սեմպրե Վիվաս ջրվեժները, ժայռապատկերներն ու բնատեսարանները։ Կան տարբեր արահետներ, այդ թվում՝ 550 մ երկարությամբ մանկական ուղի և 46 կմ-անոց սերրադո արահետ։ Չորս ճանապարհներ զգալիորեն տարբերվում են իրենց հնագիտական վայրերով՝ ժայռապատկերներով։ Լավագույն ժամանակն այստեղ այցելելու ապրիլ-հոկտեմբեր ժամանակահատվածն է՝ ավելի զով և ավելի չոր եղանակին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • MPMG cobra na Justiça a estruturação de unidades de conservação e proteção ambiental do estado (Portuguese), MPMG, 4 October 2013, Վերցված է 2016-04-28-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • «Parque Estadual do Rio Preto», Descubra Minas (պորտուգալերեն), Վերցված է 2017-01-20-ին
  • Parque Estadual do Rio Preto (պորտուգալերեն), IEF: Instituto Estadual de Florestas, Վերցված է 2017-01-19-ին
  • Teixeira, Izabella (26 November 2010), Portaria no- 444, de 26 de Novembro de 2010 (PDF) (պորտուգալերեն), Վերցված է 2017-01-19-ին