Մասնակից:LusineIritsyan

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
                             » ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ «ՀԱՎՏՍ ԱՅՆՊԵՍ ՄԻՇՏ ԽՈՐՀԻՆ ԷՐ…» ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ «ՀԱՎՏՍ ԱՅՆՊԵՍ ՄԻՇՏ ԽՈՐՀԻՆ ԷՐ…»  
                                                               1
 Ւր կյանքի մայրամուտին`1919 թվականին գրած մի բանաստեղծության մեջ Վահան Տերյանը, շատ ուրիշ բանաստեղծների նման,ասենք ցանկացել ե բնութագրել ինքն իրեն,իր արվեստն ու կյանքը,մի վերջին անգամ շարադրել իր մարդկային և գրական հավատամքը:Ահա այդ բանաստեղծությունն ամբողջությամբ. 
                                                    Թեթև էր արվեստն իմ`խնդում,
                                                    Իսկ կյանքս այնպես դժվարին էր,
                                                    Այնպես միշտ անօգ ու լռին էր,
                                                    Այնպես միշտ մոլար ու անտուն։
                                                    Հոգին իմ պայծառ մի տենդում,
                                                    Պարզված էր, անհուն աշխարհինն էր,
                                                     Հավատս այնպես միշտ խորին էր,
                                                     Այնպես անաղոտ ու խնդուն…
   Սա Տերյանի անցած ուղու բանաստեղծական հանրագումարն է,կյանքում և արվեստում դավանած սկզբունքների ամփոփումը:Իրոք, կենսագրական ի՜նչ բարդ ծալքեր կան թաքնված այս տողերի մեջ։Դժվարին,անօգ,նույնիսկ մոլար և անտուն կյանք,որը շրջապատի համար մնացել է անծանոթ,ծածկված է եղել նրա«թեթև արվեստի»,առերևույթ այնքան հեշտորեն հյուսվող ոսկեշղթա երգերի  հետևում։Բայց միաժամանակ և բանաստեղծի ամբողջ էությունը կլանած «պայծառ մի տենդ» ,որով նա իր հոգին պարզել է «անհուն աշխարհի» առջև։«Հավատս այնպես միշտ խորհին էր»,−մի հպարտ ու լուսավոր տխրությամբ հայտարարում է բանաստեղծը,և դա արհեստական կեցվածք չէր,այլ իր հասարակական և գեղարվեստական դավանանքի կռքոտ,անվերապան հաստատում։