Մասնակից:Lilit Mkoyan/Ավազարկղ Ա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Giacomo Puccini

Ջակոմո Պուչինին (ամբողջական անունը՝ Ջակոմո Անտոնիո Դոմենիկո Միչելե Սեկոնդո մարիա Պուչինի, 1858թ․ դեկտեմբերի 22- 1924 թ․ նոյեմբերի 29) իտալացի օպերային կոմպոզիտոր, որին համարում են "Վերդիից հետո իտալական օպերայի ամենամեծ կոմպոզիտորը"։

Պուչինիի վաղ շրջանի ստեղծագործություններում կարելի է նկատել 19-րդ դարավերջյան իտալական օպերաներին բնորոշ ռոմանտիկական շունչը։ Ավելի ուշ նա հաջողությամբ ստեղծագործել է վերիզմ (իտալ․ verismo, < vero — ճշմարիտ, ճշմարտացի) ոճով, և դարձել դրա վառ ներկայացուցիչներից մեկը։


Պուչինիի ամենահայտնի գործերից են՝ "Բոհեմ" (իտալ.՝ La Bohème, 1896թ․), «Տոսկա» (իտալ.՝ Tosca, 1900թ․), Մադամ Բատերֆլայ (իտալ.՝ Madama Butterfly, 1904թ․), Տուրանդոտ (իտալ.՝ Turandot, 1924թ․) օպերաները, որոնք դասվում են կարևոր օպերաների շարքին։

Ընտանիքը և կրթությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Puccini's birthplace, seen in 1984

Պուչինին ծնվել է 1858 թվականին, Իտալիայի Լուկա քաղաքում։ Նա Միշել Պուչինիի և Ալբինա Մագիի ինը զավակներից մեկն էր։ Պուչինի ընտանիքը Լուկայում հաստատվել է դեռ Պուչինիի ընտանիքի նույնպես Ջակոմո անունով նախահոր (1712–1781թթ․) ժամանակներից և հանդիսանում տեղացի երաժիշտներ։ Վերջինս եղել է Լուկայի Սան Մարտինո մայր տաճարի maestro di cappella։ Նրա գործը հաջողությամբ շարունակել է իր տղան՝ Անտոնիո Պուչինին, իսկ հետո Անտոնիոյի որդին՝ Դոմենիկոն, այնուհետև Դոմենիկոյի որդի՝ Միչելեն (որը մեր հերոսի հայրն է)։ Նրանցից յուրաքանչյուրը երաժշտական կրթություն է ստացել Բոլոնիայում, իսկ ոմանք էլ հավելյալ երաժշտական դասեր են ստացել այլ երկրներում։ Դոմենիկո Պուչինին Ջովանի Պաիզիելլոյի հետ սովորել են նույն ժամանակաշրջանում։ Նրանցից յուրաքանչյուրը եկեղեցու համար երաժշտություն էր գրում։ Ավելին, Դոմենիկոն ստեղծագործել է մի քանի օպերաներ, իսկ Միչելեն՝ մեկ օպերա։ Պուչինիի հայր Միչելեն Իտալիայի հյուսիսում մեծ հեղինակություն էր վայելում և նրա մահը ազգային սուգ է եղել։ Հուղարկավորության ժամանակ այդ ժամանակների անվանի երգահան Ջովանի Պաչինին կատարել է Ռեքվիեմ։

124 տարի Պուչինի ընտանիքը լինելով maestro di cappella (1740-1864), Միչելեի մահից հետո, թվում էր, թե նրա տղան՝ Ջակոմոն նույնպես այդ ճանապարհով կգնա։ Սակայն, երբ 1864 թվականին Միչելե Պուչինին մահացավ, նրա որդի Ջակոմոն ընդամենը վեց տարեկան էր և չէր կարող շարունակել իր հոր գործը։ Այնուամենայնիվ նա մասնակցում էր Սան Մարտինոյի մայր տաճարի երաժշտական կյանքին, հանդիսանում տղաների երգչախմբի անդամ, իսկ ավելի ուշ՝ երգեհոնահարին փոխարինող։

Պուչինին կրթությունը ստացել է Լուկայի Սան Միչելե ճեմարանում, իսկ այնուհետև մայր տաճարի ճեմարանում։ Պուչինիի մորեղբայրներից մեկը՝ Ֆորտունատո Մագին, հետևում էր նրա երաժշտական կրթությանը։ Պուչինին 1880 թվականին վկայական է ստանում Պաչինի երաժշտական դպրոցում, որտեղ սովորել էր իր մորեղբայր Ֆորտունատոյի հետ, իսկ հետո Կարլո Անգելոնի, որը նույնպես դաս էր տվել Ալֆրեդո Կատալանիին։ Մարգարիտա թագուհու կողմից տրված մեծ պարգևի շնորհիվ և մյուս մորեղբայր՝ Նիկոլաս Սերուի աջակցությամբ Պուչինիի համար անհրաժեշտ գումար է հավաքվում, որպեսզի նա իր ուսումը շարունակի Միլանի կոնսերվատորիայում, որտեղ նա սովորել է Ստեֆանո Ռոնկետտի-Մոնտևիտիի, Ամիլկարե Պոնկիելիի և Անտոնիո Բազինիի հետ միասին։ Պուչինին կոնսերվատորիայում սովորել է երեք տարի, որտեղ սենյակ է կիսել Պիետրո Մասկանիի հետ։ 1880 թվականին, 21 տարեկան հասակում Պուչինին ստեղծագործել է իր Mass-ը (պատարագ), որը խորհրդանշում է իր ընտանիքի և եկեղեցական երաժշտության երկարատև կապը իր բնաօրրան Լուկայում։

Վաղ ստեղծագործական տարիները և առաջին օպերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուչինին Միլանի կոնսերվատորիայում օրկեստրային (նվագախմբային) ստեղծագործություն է գրել, որը կոչվում էր Capriccio sinfonico, որպես ավարտական աշխատանք։ Պուչինիի ուսուցիչ Պոնչիելլին և Բազինին տպավորված էին նրա ստեղծագործությամբ, և 1883 թվականի հուլիսի 14-ին այն ներկայացվել է համալսարանի ուսանողական համերգի ժամանակ, որի երաժշտական ղեկավարը Ֆրանկո Ֆաչոն էր։ Պուչինիի գործը ուշադրության արժանացավ միլանյան Perseveranza լրագրի կողմից, և այսպիսով Պուչինին սկսեց հեղինակություն ձեռք բերել, որպես միլանյան երաժշտական շրջանի խոստումնալից երիտասարդ կոմպոզիտոր։


"Վիլլի"

Capriccio sinfonico-ի պրեմիերայից հետո Պոնչիելին և Պուչինին խոսում են այն հավանականության մասին, որ Պուչինիի հաջորդ գործը հնարավոր է, որ օպերա լինի։ Պոնչելին հրավիրում է նրան մնալ իր շքեղ ամառանոցում (վիլլայում), որտեղ նրան ծանոթացրին մեկ ուրիշ երիտասարդի՝ Ֆերդինանդո Ֆոնտանայի հետ։ Պուչինին և Ֆոնտանան համաձայնության եկան միասին աշխատել և ստեղծագործել մի օպերա, որի համար Ֆոնտանան պետք է գրեր լիբրետոն։ "Վիլլի" ստեղծագործությունը 1883 թվականին ներկայացրին "Սոզոնո" երաժշտական ստուդիայի կողմից կազմակերպված մրցույթին (այն նույն մրցույթը, որում 1889 թվականին հաղթել է Պիետրո Մասկանիի "Գեղջկական ասպետություն" (իտալ.՝ Cavalleria rusticana) օպերան)։ Չնայած "Վիլլին" չհաղթեց, սակայն 1884 թվականի մայիսի 31-ին առաջին անգամ բեմադրվեց Դալ Վերմե օպերային թատրոնում։ Կասա Ռիկորդի ընդ Քո երաժշտության նոտամերի հրատատարակիչները աջակցում են, որպեզի պրեմիերան տեղի ունենա՝ անվճար տպագրելով լիբրետոները։ Նվագախմբի մեծ մասը կազմում էին Միլանի կոնսերվատորիայի նրա ուսանող ընկերները։ Ներկայացումը հաջողված էր այնքանով, որ Կասա Ռիկորդին գնում է օպերան։ Վերափոխված երկու-գործողությամբ, որոնց միջև կար միջնախաղ, 1885 թվականի հունվարի 24-ին Վիլլին կատարում են Միլանի Լա Սկալա օպերային թատրոնում։ Այնուամենայնիվ Ռիկորդին մինչև 1887 թվականը չի հրատարակում պարտիտուրան (բոլոր պարտիաները պարունակող նոտաների գիրք)` այդպես խոչընդոտելով ստեղծագործության հետագա կատարմանը։


"Էդգար"

Ջուլիո Ռիկորդին՝ Կասա Ռիկորդի ընդ Քո-ի ղեկավարը, այնքան տպավորված էր "Վիլլի" օպերայով և նրա երիտասարդ կոմպոզիտորով, որ հանձնարարում է գրել երկրորդը, որը լինում է "Էդգար" օպերան։ Նա սկսեց գրել 1884 թվականին, երբ Ֆոնտանան սկսեց աշխատել սցենարի լիբրետոն։ Պուչինին հիմնական ստեղծագործությունը վերջացրեց 1887 թվականին, իսկ նվագախմբի համար նոտայագրումը՝ 1888 թվականին։ "Էդգար" օպերայի պրեմիերան տեղի է ունեցել 1889 թվականի ապրիլի 21-ին Լա Սկալայում, որը մեծ արձագանք չի ունեցել։ Իր երրորդ ներկայացումից հետո այն վերադարձրել են վերանայման։ "Միլանեզե" թերթում Ջուլիո Ռիկորդին նյութ է հրապարակում՝ պաշտպանելով Պուչինիին և նրան որպես տաղանդավոր երգահան, մինչդեռ քննադատում է Ֆոնտանայի գրած լիբրետոն։ Օպերայի վերանայված տարբերակը հաջողություն ունեցավ 1891 թվականի սեպտեմբերի 5-ին Teatro del Giglio օպերային թատրոնում, որը գտնվում էր Պուչինիի բնակավայրում։ 1892 թվականին հետագա վերափոխումների արդյունքում օպերայի տևողությունը կրճատվեց՝ չորս գործողությունից դառնալով երեքը և այդ տարբերակը հաջողություն ունեցավ Ֆերերայում և բեմադրվեց Թուրինում ու Իսպանիայում։ 1901 և 1905 թվականներին Պաչինին կրկին փոփոխություններ կատարեց, սակայն այն այդպես էլ մեծ հաջողություն ձեռք չբերեց։ Առանց Ռիկորդիի անձնական աջակցության՝ Պուչինին ստիպված կլիներ "Եդգար" օպերան վճարել իր կարիերայի գնով։ Պուչինին փախչում է իր նախկին ուսանողուհի դաշնակարուհու՝ ամուսնացած Էլվիրա Ջեմինիանիի հետ, իսկ Ռիկորդիի գործընկերները, այն ժամանակ երբ Պուչինին հաջողություն էր վայելում, աչք էին փակում նրա ապրելակերպի վրա։ Երբ "Էդգար" օպերան ձախողվեց, նրանք Ռիկորդիին առաջարկեցին թողնել Պուչինիին, սակայն Ռիկորդին պատասխանում է, որ կշարունակի մնալ նրա կողքին և դրամական օգնություն ցուցաբերել նրա հաջորդ օպերայի համար։


Մանոն Լեսկո

Սկսելով իր հաջորդ օպերան՝ Մանոն Լեսկոն, Պուչինին հայտարարում է, որ ինքը կգրի իր սեփական լիբրետոն, որպեսզի "լիբրետո գրող որևէ հիմար" այն չփչացնի։ Ռիկորդին համոզում է նրան՝ այն վստահել Ռուգերո Լեոնկավալոյին, սակայն Պուչինին շուտով խնդրում է Ռիկորդիին հանել նրան նախագծից։ Այնուհետև չորս այլ լիբրետո գրողներ ներգրավվեցին օպերայի ստեղծագործման մեջ, քանի որ Պուչինին հաճախակի փոխում էր իր որոշումները ստեղծագործության կառուցվածքի հետ կապված։ Գրեթե անսպասելիորեն վերջին երկուսը՝ Լուիջի Իլլիկան և Ջուզեպե Ջակոզան համատեղ աշխատանքով կարողացան ավարտին հասցնել օպերան։

Մանոն Լեսկո օպերայի պրեմիերան տեղի է ունեցել 1893 թվականի փետրվարի 2-ին Թուրինի Ռեջո օպերային թատրոնում։ Զուգադիպությամբ Պուչինիի տևական ժամանակ հաջողություն ունեցած առաջին օպերան հայտնվել էր Վերդիի վերջին Ֆալստաֆ օպերայի պրեմիերայի (որը եղել է 1893 թվականի փետրվարի 9-ին) շաբաթվա ընթացքում։ Պրեմիերայի հետ կապված սպասումներով Ստամպա թերթը գրում է, որ Պուչինին երիտասարդ տղամարդ է, որի հետ "մեծ հույսեր" են կապված (un giovane che e tra i pochi sul quale le larghe speranze non siano benigne illusioni)։ "Էդգար" օպերայի ձախողման պատճառով, այնուամենայնիվ "Մանոն Լեսկոյի" ձախողումը կարող էր վտանգի տակ դնել Պուչինիի կոմպոզիտորի կարիերան։ Չնայած Կազա Ռիկորդիի գլխավոր ղեկավար Ջուլիո Ռիկորդին աջակցում էր Պուչինիին, մինչդեռ "Մանոն Լեսկոն" դեռ ստեղծագործման մեջ էր, մյուս ղեկավարները մտադիր էին դադարեցնել Պուչինիին տրամադրվող ֆինանսական օգնությունը։ Այնուամենայնիվ "Մանոն Լեսկո" օպերան Պուչինիի մրցունակը չունեցող առաջին և միակ հաղթանակն էր, որը նաև հաստատվել է քննադատների և հասարակության կողմից։ 1894 թվականի Լոնդոնում տեղի ունեցած պրեմիերայից հետո Ջորջ Բերնարդ Շոուն հայտարարում է․"Պուչինին է ինձ համար Վերդիի փոխարինողը, այլ ոչ թե նրա մրցակիցներից որևէ մեկը"։

"Մանոն Լեսկոն" մեծ հաջողություն ունեցավ և ամրապնդեց Պուչինիի հեղինակությունը, որպես իր սերնդի ամենախոստումնալից կոմպոզիտոր և հավանաբար Վերդիի "ժառանգորդ", որը պահպանում է իտալական օպերայի ավանդույթները։ Իլլիկան և Ջակոզան նորից հանդիսանում են Պուչինիի հաջորդ երեք օպերաների համար լիբրետո գրողներ։ Եվ հավանաբար նրա ամենամեծ հաջողություն վայելած օպերաներըն են՝ "Բոհեմը" "Տոսկան" և "Մադամ Բատերֆլայը

Կարիերայի ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Original poster for Puccini's Tosca

"Բոհեմ"

"Մանոն Լեսկոյին" հաջորդող Պուչինիի մյուս ստեղծագործությունը "Բոհեմ" օպերան է, որը կազմված է չորս գործողությունից՝ Հենրի Մյուրժեի La Vie de Bohème գրքի հիման վրա։ "Բոհեմի" պրեմիերան տեղի է ունեցել 1896 թվականին Թուրինում, որի երաժշտական ղեկավարն էր Արտուրո Տոսկանինին։ Չորս տարվա ընթացքում այն բեմադրվել է Եվրոպայի՝ ներառյալ Բրիտանիայի, ինչպես նաև Միացյալ Նահանգների առաջատար շատ օպերային թատրոններում։ Այն մեծ հաջողություն է վայելում և դառնում երբևիցե գրված ամենից հաճախ բեմադրվող օպերաներից մեկը։ Օպերայի լիբրետոն՝ մշակված Մյուրժեի դիպվածային վեպի հիման վրա, երիտասարդ գլխավոր հերոսի աղքատ կյանքի մասին է՝ գրված որպես կատակերգություն, սակայն որն իր մեջ պարունակում է ողբերգություն, ինչպես օրինակ երիտասարդ դերձակուհի Միմիի մահը։ Պուչինին՝ որպես երիտասարդ տղամարդ և նրա կյանքը ոգեշնչման աղբյուր էին հանդիսանում լիբրետոյի գրման համար։ Կոնսերվատորիայում սովորելու տարիներին և նախքան "Մանոն Լեսկո" օպերան գրելը, նա, ինչպես "Բոհեմի" հերոսները, այդ նույն աղքատության մեջ էր գտնվում այն աստիճան, որ նույնիսկ հացի, հագուստի և բնակարանի վարձը վճարելու համար գումարի կարիք ուներ։ Չնայած Պուչինին ամսեկան փոքրիկ գումար էր ստանում Հռոմի բարեգործական համայնքի կողմից (Congregazione di caritá), նա հաճախ ստիված էր իր ունեցածը գրավ դնել՝ իր ամենաանհրաժեշտ ծախսերի համար։ Կենսագիրներ Վեյքլինգ Դրայը և Յուջենիո Չեչին, որոնք Պուչինիի ժամանակակիցներն էին, զուգահեռներ են տարել այս իրավիճակի և օպերայում նմանատիպ իրավիճակի միջև։ Չեչին նշում է Պուչինիի պահած օրագրի մասին, երբ դեռ ուսանող էր, որում նշվում էր մի դեպքի մասին, թե ինչպես է ճաշին ընդամենը մեկ ծովատառեխ մատուցվում չորս հոգու համար, ինչպես օպերայի չորրորդ գործողության մեջ։ Պուչինին ինքը մեկնաբանում է այն, որ․ "Ես ապրել եմ այդ Բոհեմը, երբ գլխումս դեռ ոչ մի միտք չկար օպերայի համար թեմա ընտրելու"։ ("Quella Bohème io l’ho vissuta, quando ancora non mi mulinava nel cervello l’idea di cercarvi l’argomento per un’opera in musica.")[1]

"Բոհեմ" օպերան դառնում է Պուչինիի և իր ընկեր-կոմպոզիտոր Ռուջիերո Լեոնկավալլոյի վիճաբանության առիթը։ 1893 թվականի սկզբին երկու կոմպոզիտորները հայտնաբերում են, որ երկուսն էլ իրենց օպերաները գրում են Մուրժեի գրքի հիման վրա։ Լեոնկավալլոն առաջինն է սկսել գրել և իր նոտաների հրատարակչի հետ պնդում են, որ առաջինն իրենք են ընտրել օպերայի թեման։ Պուչինիի պատասխանը եղավ այն, որ նա իր ստեղծագործությունը սկսել է գրել առանց այդ մասին իմանալու և գրում է․" Թող ստեղծագործի, ես էլ կստեղծագործեմ, իսկ հասարակությունը կորոշի"։ Պուչինիի օպերայի պրեմիերան տեղի ունեցավ Լեոնկավալլոյի օպերայից մեկ տարի առաջ և մշտապես եղել է հասարակության կողմից սիրելի օպերաներից մեկը, մինչդեռ Լեոնկավալլոյի ստեղծագործած պատմության ներկայացման տարբերակը կարճ ժամանակում գնում է անհայտության գիրկը։


Puccini photographed in 1908


"Տոսկա"

"Բոհեմից" հետո Պուչինիի հաջորդ գործը եղել է "Տոսկան" (1900), որը հավանաբար վերիզմում կատարած Պուչինիի առաջին փորձն էր, որը տալիս էր իրականության տարբեր երևույթների ռեալ նկարագրությունը, ինչպես օրինակ բռնությունը։ Պուչինին, երբ 1889 թվականին տեսնում է Վիկտորիեն Սարդոուի "Տոսկա" ստեղծագործությունը սկսում է մտածել օպերա գրելու ուղղությամբ և գրում է իր հրատարակչին՝ Ջուլիո Ռիկորդիին ու աղաչում, որպեսզի ստանա Սարդոուի թույլտվությունը՝ իր ստեղծագործությունն օպերա դարձնելու համար։ "Այս "Տոսկայում" ես տեսնում եմ իմ ուզած օպերան՝ առանց ավելորդությունների, չափազանցությունների և առանց երաժշտության ավելորդ տևողության։

"Տոսկայի" երաժշտության մեջ կան հնչյուններ տարբեր հերոսների և զգացմունքների համար, որոնք համեմատվում են վագներյան լայթմոտիվների հետ, իսկ Պուչինիի որոշ ժամանակակիցներ նկատել են, որ նա Վագներից ոգեշնչված մի նոր երաժշտական ոճով է ստեղծագործում։ Ոմանք էլ ստեղծագործությանն այլ տեսանկյունից են նայում։ Մերժելով այն կարծիքը, որ "Տոսկան" ստեղծագործվել է վագներյան ոգեշնչմամբ, մի քննադատ 1900 թվականի փետրվարի 20-ին Տորինո թերթում գրում է․" Չեմ կարծում, որ կգտնեք պուչինյան շնչով գրված ավելի լավ ստեղծագործություն, քան այս մեկը։

Ավտովթարը և մահվան շեմին հայտնվելը[խմբագրել | խմբագրել կոդը]

1903 թվականի փետրվարի 25-ին Լուկայից Տորե դել Լագո տանող ճանապարհին գիշերային ուղևորության ժամանակ Պուչինին ավտովթարի հետևանքով լուրջ վնասվածքներ է ստանում։ Ավտեմեքենան վարում էր Պուչինիի վարորդը, որում գտնվում էին Պուչինին, նրա ապագա կինը՝ Էլվիրան և նրանց որդին՝ Անտոնիոն։ Մեքենան դուրս է եկել ճանապարհից, մի քանի մետր ցած ընկել և շուռ եկել։ Էլվիրան և Անտոնիոն դուրս են նետվում ավտոմեքենայից և չնչին վնասվածքներ ստանում։ Պուչինիի վարորդը նույնպես դուրս է նետվում ավտոմեքենայից և ազդոսկրի կոտրվածք ստանում։ Պուչինին մնում է փոխադրամիջոցի տակ՝ աջ ոտքի լուրջ կոտրվածքով, իսկ մեքենայի մի մասը սեղմված նրա կրծքավանդակին։ Ավտովթարի վայրին մոտ ապրող մի բժիշկ, մեկ ուրիշ անձի հետ միասին, որը եկել էր պարզելու, թե ինչ է կատարվել, փրկում են Պուչինիին կործանումից։ Վնասվածքը շուտ չի ապաքինվում, և Պուչինին ամիսներով բուժում է ստանում։ Բժշկական հետազոտությունների ժամանակ նաև պարզ է դառնում, որ նա տառապում է շաքարախտով։ Դժբախտ պատահարը և իր հետևանքները դանդաղեցնում են նրա հաջորդ ստեղծագործության՝ "Մադամ Բաթերֆլայը" օպերայի ավարտին հասցնելը։

Մադամ Բաթերֆլայ[խմբագրել | խմբագրել կոդը]

"Մադամ Բաթերֆլայ" օպերայի պրեմիերան տեղի է ունեցել 1904 թվականի փետրվարի 17-ին Լա Սկալայում, որում գլխավոր հերոսն էր Ռոզինա Ստորչիոն։ Սկզբում այն շատ բացասական են ընդունում (հավանաբար երևի ոչ լիարժեք փորձերի պատճառով)։ Երբ Ստորչիոյի կիմոնոն պատահմամբ բարձրանում է ներկայացման ընթացքում, նստածներից ոմանք բղավում են․" Թիթեռնիկը հղի է", ինչպես նաև " Փոքրիկ Տոսկանինի է նշմարվում"։ Վերջինը վերաբերում էր Արտուրո Տոսկանինիի հետ ունեցած շատ հայտնի նրա սիային կապին։ Օպերայի այս տարբերակը բաղկացած էր երկու գործողությունից։ Այս աղետալի պրեմիերայից հետո Պուչինին այն հեռացրեց բեմահարթակներից այն վերափոխելու նպատակով։ Երկրորդ պրեմիերան տեղի է ունենում 1904 թվականի մայիսին Բրեսկիայում, ինչպես նաև ցուցադրվում է Բուենոս Այրեսում, Լոնդոնում, ԱՄՆ-ում և Փարիզում։ 1907 թվականին Պուչինին իր վերջին փոփոխություններն է կատարում արդեն հինգերորդ տարբերակում, որը հայտնի է դառնում որպես "ստանդարտ տարբերակ"։ Այսօր աշխարհում տարբերակներից օպերայի հենց այդ տարբերակն է շատ հաճախ բեմադրվում։ Այնուամենայնիվ երբեմն բեմադրվում է 1904 թվականի իրական տարբերակը, որը նաև ձայնագրվել է։


Ավելի ուշ գրված ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Giacomo Puccini with conductor Arturo Toscanini
Giacomo Puccini with conductor Arturo Toscanini

1904 թվականից Պուչինին հազվադեպ էր ստեղծագործում։ 1906 թվականին մահանում է Ջակոսան, իսկ 1909 թվականին բամբասանքներ են տարածվում, երբ Պուչինիի կինը նրան սխալմամբ մեղադրում է իրենց սպասուհու հետ ունեցած սիրավեպի մեջ։ Եվ 1912 թվականին Պուչինիի խմբագրի ու հրատարակչի՝ Ջուլիո Ռիկորդիի մահը վերջնականապես վերջ է դնում Պուչինիի հաջող կարիերան։


Աղջիկն արևմուտքից (La fanciulla del West )[խմբագրել | խմբագրել կոդը]

1910 թվականին Պուչինին ավարտում է իր "Աղջիկն արևմուտքից" օպերան՝ Դեյվիդ Բելասկոյի պիեսի հիման վրա։ Այն հանձնարարվել և առաջին անգամ բեմադրվել է 1910 թվականի դեկտեմբերի 10-ին Մետրոպոլիտեն օպերային թատրոնում, որտեղ հանդես էին գալիս Էնրիկո Կարուզոն և Էմմի Դեսթինը, որոնց համար էլ Պուչինին ստեղծել էր Դիք Ջոնսոնի և Մինիի գլխավոր դերերը։ Երաժշտական ղեկավարն էր՝ Մետրոպոլիտենի դիրիժոր Տոսկանինին։ Սա Մետրոպոլիտենում օպերայի համաշխարհային առաջին պրեմիերան էր։ Այն մեծ հաջողություն ունեցավ։ Այնուամենայնիվ, այդ ժամանակ քննադատում են օպերայի ստեղծագործական ոճը իր մի քանի անկախ արիաներով, որը խոչընդոտում է, որպեսզի օպերան լիարժեք կերպով ընդունվի հիմնական խաղացանկ։ Որոշ ժամանակակիցներ նույնպես քննադատում էին օպերայում "ամերիկյան" տոնին չհասնելու համար։ Այնուամենայնիվ, օպերան համապատասխանում է իտալական օպերայի ձևաչափին՝ կատարելագործված իր միավորված հարմոնիկ հնչյուններով և ռիթմիկ անկանոնությամբ։ Ավելին, օպերայի արիաներից մեկը՝ Ch'ella mi creda-ն, դարձել է օպերայի տենորների երգացանկի հիմնական կազմում։ Ասում են, թե Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իտալացի զինվորները երգել են այս արիան իրենց մարտական ոգին ամուր պահելու համար։ 2008 թվականին նկարահանված Puccini e la fanciulla ("Պուչինին և աղջիկը") ֆիլմը հիմնված է Պուչինիի կյանքի մի շրջանի վրա, երբ նա օպերա էր գրում։

Ծիծեռնակ (La rondine)[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուչինին ավարտին է հասցրել "Ծիծեռնակ" օպերան ստեղծագործական երկու տարվա ընթացքում՝ 1916 թվականին, որի լիբրետոն գրել է Ջուզեպե Ադամին և պրեմիերան տեղի է ունեցել 1917 թվականի մարտի 27-ին Մոնտե Կառլո օպերային թատրոնում։ Օպերան պետք է առաջինը ներկայացվեր Վիեննայի Կարլի թատրոնում,սակայն Առաջին համաշխարհային պատերազմը խոչընդոտ է հանդիսանում, որպեսզի այն անցկացվի այնտեղ։ Ավելին, Ռիկորդիի ընկերությունը, որի ղեկավարն այդ ժամանակ Ռիկորդիի որդին՝ Տիտոն էր, հավանություն չի տալիս օպերայի գործիքավորմանը՝ նկարագրելով այն որպես "վատ Լեհար"։ Այն իրականացնում է նրանց հակառակորդը՝ Լորենցո Սոնզոնիոն, որը կազմակերպում է առաջին ներկայացումը Մոնակոյում։ Կոմպոզիտորը շարունակում է աշխատել դրա վրա մինչև կյանքի վերջ, որը նրա ամենաքիչ հայտնի օպերային գործերից է։


"Ծիծեռնակ" օպերան նախատեսված է եղել օպերետ լինելու, սակայն Պուչինին հանում է երկխոսությունները, որը և ավելի է մոտեցնում օերայի ոճին։ Ժամանակակից գրախոսներից մեկը այն նկարագրում է հետևյալ կերպ՝ շարունակաբար հնչող վալսի ուրախ մեղեդու, փոփ երաժշտության գրավող նոտաների և նոստալջիական սիրային մեղեդու հնչյունների ամբողջություն", մինչդեռ ըստ նրա՝ սյուժեն կազմված էր 'La traviata' and 'Die Fledermaus' պիեսների վերանայված հերոսներից ու իրադարձություններից։


Տրիպտիխ (Il trittico) : Թիկնոց (Il tabarro), Քույր Անջելիկա (Suor Angelica), և Ջանի Սկիկի (Gianni Schicchi)[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականին Տրիպտիխի պրեմիերան տեղի ունեցավ Նյու Յորքում։ Այն կազմված էր երեք օպերաներից՝ յուրաքանչյուրը կազմված մեկ գործողությունից, որոնք իրենց մեջ մահ են քողարկում՝ առաջինը Գրան Գինյոլի փարիզյան ոճով գրված սարսափազդու տեսարան է (Թիկնոց (Il tabarro)) , մյուսը՝ սենտիմենտալ ողբերգություն, (Քույր Անջելիկա (Suor Angelica)), իսկ վերջինը՝ կատակերգություն (Ջանի Սկիկի (Gianni Schicchi)):

Տուրանդոտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուչինիի վերջին օպերան՝ Տուրանդոտը, մնացել է անավարտ և վերջին երկու տեսարանները գրվել են Ֆրանկո Ալֆանոյի կողմից, որոնք հիմնված են եղել կոմպոզիտորի թողած սևագրի վրա։ Լիբրետոն գրվել է Կարլո Գոզիի համանուն պիեսի հիման վրա։ Օպերայի երաժշտությունը կազմված է պենտատոնիկայի մոտիվներով՝ երաժշտությանը ասիական երանգ հաղորդելու համար։ Տուրանդոտն ընդգրկում է մի շարք հայտնի անկախ արիաներ, որոնցից մեկը Nessun dorma-ն է (Թող ոչ ոք չքնի)։

Պուչինին և իր լիբրետո գրողները[խմբագրել | խմբագրել կոդը]

"Էդգար" օպերայի լիբրետոն հիմնական պատճառ է հանդիսացել օպերայի ձախողման մեջ։ Դրանից հետո, հատկապես իր կարիերայի ընթացքում և վերջին, Պուչինին չափազանց լուրջ էր վերաբերվում այդ հարցին և երբեմն չէր կողմնորոշվում, իր ստեղծագործությունների թեմայի հարցում։ Պուչինին խորապես ներգրավված էր լիբրետոյի գրման աշխատանքում՝ պահանջելով շարունակ վերանայել նրա կառուցվածքն ու տեքստը։ Պուչինիի հարաբերություններն իր լիբրետո գրողների հետ երբեմն շատ դժվար է եղել։ Նրա հրատարակիչ Կազա Ռիկորդին հաճախ ստիպված է եղել միջամտել նրանց միջև առաջացած տարաձայնություններին։

Պուչինին շատ նութեր է ուսումնասիրել, սակայն մեծ ջանքեր թափելուց հետո ի վերջո դրանք մի կողմ է դրել, ինչպես լիբրետոյի գրման հարցում։ Նրանք, որոնք Պուչինին լրջապես ուսումնասիրել է, հետևյալն են՝ Քրիստաֆոր Սլայ, Անիմա Ալլեգրա (Սերաֆին և Ժոաքուին Ալվարես Քուինտերոյի El genio alegre պիեսի հիման վրա), երկու փոքրիկ փայտե կոշիկներ (I due zoccoletti) (Մարիա Լուիզ Ռամեի, այլ կերպասած՝ Ուիդայի պատմվածքներից մեկը), Մարի Անտուանետիի կյանքը, Մարգարիտ Կորտոնացին և Կոնչիտան (Պիեռ Լոուիզի "Կինը և խաղատիկնիկը" վեպի հիման վրա)։ Այլ կոմպոզիտորներ, վերցրնելով մի կողմ դրված այս ստեղծագործություններից մի քանիսը, փոխակերպել են դրանք օպերաների։ Օրինակ Ֆրանկո Վիտադինիի օպերա է գրել Անիմա Ալլեգրայի հիման վրա, Մասկանիի Լոդոլետան Երկու փոքրիկ փայտե կոշիկների, իսկ Ռիկարդո Զանդոնայը՝ Կոնչիտան։

Պուչինին Տորե դել Լագոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Torre del Lago, Italy, Villa Puccini

1891 թվականից սկսած Պուչինին իր ժամանակի մեծ մասն անցկացնում էր եթե ոչ աշխատանքի հետ կապված շրջագայելով, ապա Տորե դել Լագոյում, Լուկայից 15 մղոն հեռավորությամբ մի փոքրիկ սեփականություն, որը գտնվում է Վիարեջոյի հարավում՝ Լինգուրյան ծովի և Մասաչուկոլի լճի միջև։ Այն հիմնական վայրն էր, որտեղ Պուչինին իրեն թույլ էր տալիս հաճույք ստանալ որսորդությունից։ "Ես սիրում եմ որսորդությունը, սիրում եմ ավտոմեքենաներ և Տորե դել Լագոյում մեկուսացման մեջ գտնվելով ես կկատարեմ խոստումս։ ("Amo la caccia, adoro l’automobile: e a questo e a quella nelle solitudini di Torre del Lago serbo intera la mia fede.")[2]

Մինչ 1900 թվականը նա ձեռք բերեց հողատարածքը և լճի մոտ մի վիլլա կառուցեց, որն այժմ հայտնի է որպես "Villa Museo Puccini" (Պուչինիի թանգարան վիլլա)։ Նա այնտեղ ապրել է մինչև 1921 թվականը, երբ լճի մոտ տորֆի աշխատանքների հետևանքով առաջացած աղտոտումը ստիպես նրան տեղափոխվել Վիարեջո, որը գտնվում էր այնտեղից մի քանի կիլոմետր հյուսիս։ Նրա մահից հետո, մի դամբարան է կառուցվում Պուչինիի վիլլայում և կոմպոզիտորի մարմինը ամփոփվում է այնտեղ մատուռում, իսկ նրանից հետո, երբ ավելի ուշ նրա որդին և կինն են մահանում, նրանց մարմինը նույնպես այնտեղ են հանձնում հողին։

Վիլլա թանգարանը պատկանում է նրա թոռնուհուն՝ Սիմոնետա Պուչինիին, իսկ նրա մահից հետո այն բաց է հանրության առջև։ Ամեն տարի տեղի ունեցող Պուչինիի անվան փառատոն է տեղի ունենում, որն անցկացվում է Տորե դել Լագոյում։

Puccini on horseback,

Ամուսնական կյանքն ու սիրավեպերը[խմբագրել | խմբագրել կոդը]

1884 թվականի աշնանը Պուչինին Լուկայում հարաբերություններ է սկսում մի ամուսնացած կնոջ՝ Էլվիրա Ջեմինյանիի հետ (née Bonturi, 1860–1930)։ Էլվիրայի ամուսինը՝ Նարցիզո Ջեմինիանին, "չզղջացող կնամոլ" էր, և Էլվիրայի ամուսնությունը այնքան էլ բարեհաջող չէր։ Նա հղիանում է Պուչինիից, և նրանց որդին՝ Անտոնիոն, ծնվում է Մոնզայում։ Էլվիրան հեռանում է Լուկայից, երբ նրա հղիությունը սկսում է երևալ, և ծննդաբերում է այլ տեղում, որպեսզի խուսափի բամբասանքներից։ Նարցիզոն 1903 թվականի փետրվարի 26-ին սպանվում է մի կնոջ ամուսնու կողմից, որի հետ նա սիրավեպ էր ունեցել, Պուչինիի ավտոմեքենայով տեղի ունեցած դժբախտ պատահարից մեկ օր հետո։ Միայն 1904 թվականի սկզբին Պուչինին և Էլվիրան կարողացան ամուսնանալ և օրինականացնել Անտոնիոյին։

Պուչինիիի և Էլվիրայի ամուսնությունը նույնպես խաթարվում է դավաճանությամբ, քանի որ Պուչինին նույնպես հաճախ սիրավեպեր էր ունենում։ Նա սիրավեպեր է ունեցել ճանաչված երգչուհիներ Մարիա Յերիցայի, Էմի Դեսթինի, Ցեզիրա Ֆերանիի և Հերիկլեա Դարկլեի հետ։

1909 թվականին Պուչինիի կին Էլվիրան հասարակայնորեն մեղադրում է Դորիա Մանֆրեդին՝ Պուչինի ընտանիքի համար աշխատող դերձակուհուն, կոմպոզիտորի հետ սիրավեպ ունենալու մեջ։ Հասարակայնորեն անառակության մեջ մեղադրվելու պատճառով Դորիա Մանֆրեդին ինքնասպան է լինում։ Այնուամենայնիվ դիահերձումից պարզվում է, որ Դորիան կույս է եղել, որը հերքում է նրա հասցեին կատարված կեղծ լուրերը։ Էլվիրա Պուչինին զրպարտության համար դատապարտվում է և 5 և ավելի ամիս անցկացնում բանտում՝ չնայած Մանֆրեդի ընտանիքին Պուչինիի կողմից տրված գումարը ազատում է Էլվիրային պատասխանատվություն կրելուց։ Պուչինիի ստեղծագործ աշխատանքի որոշ երաժշտաքննադատներ և մեկնաբաններ նշում են, որ այդ պատահարը հոգեբանական ազդեցություն է թողել Պուչինիի հետագա ստեղծագործական կյանքի վրա, սակայն նաև ներգործել է նրա հերոսների ստեղծման մեջ, ինչպես օրինակ Լուի կերպարը ("Տուրանդոտ" օպերայից)` մի ստրկուհի, որը ողբերգալի ինքնասպանություն է գործում։

Համաձայն 2007 թվականին Մանֆրեդի ընտանիքի ժառանգորդուհու՝ Նադիա Մանֆրեդի մոտ գտնված փաստաթղթերի՝ Պուչինին իրականում սիրավեպ է ունեցել Ջուլիա Մանֆրեդի՝ Դորիայի ազգականի հետ։ Երբ այդ փաստաթղթերը հայտնաբերվում են, մամուլի պարբերականները պնդում են, որ Նադիա Մանֆրեդին Պուչինիի թոռնուհին է, Անտոնիո Մանֆրեդիի դուստրը՝ Ջուլիայից։

Քաղաքականությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն Վագների և Վերդիի, Պուչինին քաղաքականապես ակտիվ չէր։ Պուչինիի կենսագիրը՝ Մերի Ջեյն Ֆիլիպս-Մաթզը գրել է․"Ամբողջ այս ժամանակահատվածում (Առաջին աշխարհամարտի տարիներին և դրանից հետո) Պուչինիի հետաքրքրությունը քաղաքականության վերաբերյալ հավասար էր զրոյի, ինչպես եղել է իր ամբողջ կյանքի ընթացքում։ Թվում էր, թե նա գրեթե անտարբեր էր Վիարեջոյում տեղի ունեցող քաղաքապետի ընտրություններից մինչև Հռոմում կատարվող պաշտոնների նշանակումները։ Մեկ այլ կենսագիր ենթադրում է, որ Պուչինին հնարավոր է լիներ միապետական, եթե ունենար քաղաքական գաղափարախոսություն։

Պուչինիի քաղաքականության հանդեպ անտարբերությունը նրան Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ խնդիրներ է առաջացնում։ 1914 թվականի ամռանը (պատերազմի սկսման առաջին ամիսներին) Պուչինիի և Տոսկանինիի միջև գոյություն ունեցող երկարատև և մտերիմ ընկերությունը մոտ մեկ տասնամյակ ընդհատվում է մի վիճաբանության պատճառով, որի ժամանակ Պուչինին նշել է, որ Իտալիան կարող է օգուտ քաղել գերմանական կազմակերպությունից։ Պատերազմի ժամանակ Պուչինիին նաև քննադատել են իր "Ծիծեռնակ" պոեմի համար՝ համաձայն 1913 թվականին ավստրիական թատրոնի հետ կնքված պայմանագրի, որից հետո 1914 թվականին պատերազմում Իտալիան և Ավստրո-Հունգարիան դառնում են հակառակորդներ (չնայած պայմանագիրը ի վերջո չեղյալ է համարվում)։ Պուչինին չէր մասնակցում հասարակական պատերազմին, սակայն անձամբ օգնություն էր ցուցաբերում առանձին անձանց և ընտանիքներին, որոնք տուժել էին պատերազմից։

1919 թվականին Պուչինին հանձնարարվում է Ֆաուստո Սալվատորի գրած ներբողի հիման վրա երաժշտություն գրել՝ փառաբանելով Իտալիայի հաղթանակը Առաջին Համաշխարհային պատերազմում։ Ստեղծագործության՝ Inno a Roma-ի (Հռոմի հիմնը) պրեմիերան պետք է տեղի ունենար 1919 թվականի ապրիլի 21-ին, Հռոմի հիմնադրման տարելիցի տոնակատարության ժամանակ։ Սակայն այն հետաձգվում է 1919 թվականի հունիսի 1-ը և հնչում է մարմնամարզության մրցույթի մեկնարկի ժամանակ։ Գրված չլինելով ֆաշիստների համար՝ Inno a Roma-ն շատ է հնչել ֆաշիստական փողոցային երթերի և հասարակական տոնակատարությունների ժամանակ։

Պուչինին իր մահվան նախորդ տարվան պայմանագիր է կնքում Բենիտո Մուսոլինիի և Իտալական Ֆաշիստական կուսակցության հետ։ 1923 թվականին Վիարեջոյում Ֆաշիստական կուսակցությունը Պուչինիին կուսակցության պատվավոր անդամ է նշանակում և նրան անդամակցության տոմս ուղարկում։ Այնուամենայնիվ այն փաստը, որ Պուչինին եղել է ֆաշիստական կուսակցության անդամ, ապացուցված չէ։ Իտալիայի Սենատը ոմանց շնորհել է պատվո շքանշանով՝ պետությանը կատարած մշակութային ներդրման համար։ Պուչինին հույս ուներ նույնպես ստանալ, որը շնորհվել էր Վերդիին, և օգտագործում է իր կապերը դրան հասնելու համար։ Մինչ սենատորները կքվեարկեին, չկար որևէ նշան, որ Պուչինին նպատակադրվել է ստանալ պատվո շքանշանը՝ այն իր նպատակներին ծառայեցնելու համար։ Պուչինին ցանկանում էր Վիարեջոյում հիմնադրել ազգային թատրոն, մի նախագիծ, որի համար անհրաժեշտ կլիներ կառավարության աջակցությունը։ Պուչինին երկու անգամ հանդիպում է Մուսոլինիին, 1923 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին՝ աջակցություն փնտրելով իր նախագծի համար։ Թեև Պուչինիի նախագիծն այդպես էլ իրականություն չդարձավ, այնուամենայնիվ նրա մահից մի քանի ամիս առաջ Պուչինիին անվանակոչում են Սենատոր (senatore a vita)

Այն ժամանակ, երբ Պուչինին հանդիպում է Մուսոլինիի հետ, վերջինս մոտավորապես մեկ տարի եղել էր վարչապետի պաշտոնում, սակայն 1924 թվականի գլխավոր ընտրությունների բռնության և անկանոնավորության միջոցով նրա կուսակցությունը ամբողջական իշխանություն չէր հաստատել։ Պուչինին այլևս ողջ չէր, երբ Մուսոլինին հայտարարեց ներկայացուցիչների կառավարության անկումը և ֆաշիստական բռնապետության սկզբնավորումը՝ իր 1925 թվականի հունվարի 3-ին պատգամավորների պալատի դիմաց իր ունեցած ելույթում։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարունակ օգտագործելով տոսկանյան սիգարներ և ծխախոտներ՝ Պուչինին 1923 թվականի վերջին կոկորդի բորբոքում է ստանում։ Ախտորոշելով կոկորդի քաղցկեղ՝ բժիշկները նրան նոր և փորձնական ճառագայթային բուժում են առաջարկում, որը պետք է անցկացվեր Բրյուսելում։ Պուչինին և իր կինը չգիտեին, թե ինչ աստիճանի ծայրահեղ է նրա քաղցկեղը, քանի որ այդ մասին միայն հայտնել էին նրանց տղային։

Պուչինին մահանում է 1924 թվականի նոյեմբերի 29-ին, 65 տարեկան հասակում՝ բուժումից առաջացած բարդությունից․ Անվերահսկելի արյունահոսությունը հանգեցրել է սրտի կաթվածի՝ վիրահատությունից 1 օր հետո։ Նրա մահվան լուրը հասնում է Հռոմ, "Բոհեմ" օպերայի ցուցադրման ժամանակ։ Օպերան անմիջապես դադարեցվում է, և նվագախումբը սկսում է նվագել Շոպենի "Սգո երթ"-ը (Funeral March)` նորությունից ապշահար եղած հանդիսատեսի համար։ Նրա մարմինը հողին են հանձնում Միլանում, Տոսկանինիների ընտանեկան գերեզմանում, սակայն ժամանակավորապես։ 1926 թվականին որդին տեղափոխում է նրա աճյունը Տորե դել Լագոյի Պուչինիի վիլլայում հատուկ նրա համար կառուցված մատուռ։

Ոճը և քննադատությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ մասամբ Պուչինին ստեղծագործել է ուշ ռոմանական ժամանակաշրջանի դասական երաժշտության ոճով: Շատ պատմաբաններ ներկայացնում են Պուչինիին որպես giovane scuola-ի (երիտասարդ դպրոց) ներկայացուցիչ, որը իտալական օպերայում կոմպոզիտորների մի խումբ էր, որոնք հանդես են եկել այն ժամանակ, երբ ավարտվել էր Վերդիի ստեղծագործական կարիերան։ Նրանցից էին՝ Մասկանին, Լեոնկավալլոն և վերը նշվածներից այլք։ Պուչինին նաև հաճախ համարվել է վերիզմային կոմպոզիտոր։

Պուչինիի կարիերան ձգվել է Ռոմանտիկ դարաշրջանի վերջից մինչև նոր ժամանակներ։ Նա շարունակ "թարմացնում" էր իր ոճը՝ նոր ժամանակների հետ համընթաց քայլելու համար, սակայն ամբողջապես չի որդեգրել ժամանակակից ոճը։ Քննադատներից մեկը՝ Էնթոնի Դեյվիսը, նշել է․"19-րդ դարի իտալական օպերայի ավանդույթներին, իսկ ընդհանուր առմամբ իր Տուսկանյան ժառանգության երաժշտական լեզվին հավատարիմ մնալը Պուչինիի երաժշտության ամենապարզ հատկանիշներից է"։ Դեյվիսը ,այնուամնայնիվ, նաև հաստատում է Պուչինիի ստեղծագործության մեջ "ոճերի բազմազանություն"՝ ներառյալ "գերմանական սիմֆոնիկ ավանդույթների, ֆրանսիական հարմոնիկ և նվագախմբային ավանդույթների և մի փոքր էլ վագներյան խրոմատիզմի հատկանիշների ազդեցությունը"։ Ավելին, Պուչինին հաճախ ձգտում էր իր օպերաներում ներկայացնել երաժշտության հատված կամ հնչյուններ, որոնք վերցված են այլ աղբյուրներից, ինչպես օրինակ իր "Տուրանդոտ" օպերայում չինական ժողովրդական երաժշտության օգտագործումը։

Պուչինիի բոլոր օպերաներն ունեն առնվազն մեկ հատված գլխավոր դերակատարի համար, որն առանձնանում է մնացածից և կարող է համարվել որպես առանձին արիա։ նրա ստեղծագործություններից շատերն են այդպես գրված։ Միևնույն ժամանակ Պուչինին շարունակում է ստեղծագործել՝ խուսափելով տարբեր մասերից կազմված օպերայի ստեղծագործական ոճից և փոխարենը գրում ամբողջական օպերային ստեղծագործություն։ Նրա գործերը չափազանց մելոդիկ են։ Նվագախմբի համար նոտայագրման ժամանակ Պուչինին միահնչյուններում և օկտավաներում հաճախ կրկնապատկում էր վոկալային տողը՝ մեղեդային տողն ավելի ընդգծելու և ուժեղացնելու համար։

Վերիզմը իտալական օպերայի ոճ է, որը սկզբնավորվել է 1890 թվականին Մասկանիի Cavalleria rusticana-ի առաջին բեմադրման ժամանակ և իր գագաթնակետին հասել 1900-ական թվականների սկզբին և շարունակվել մինչև 1920-ական թվականները։ Ոճը բնորոշվում է որպես ռեալիստական, երբեմն վայրի ու բռնկուն, որը պատկերում է ամենօրյա կյանքը, հատկապես այդ ժամանակների միջին խավի մարդկանց կյանքը։ Այն ընդհանուր առմամաբ մերժում է ռոմանտիզմի հետ կապված պատմական և առասպելական թեմաները։ Cavalleria rusticana, Pagliacci և Andrea Chénier օպերաները համարվում են վերիզմյան օպերաներ։ Պուչինիի կոմպոզիտորի կարիերան ամբողջովին պատահականորեն համընկել է վերիզմյան շարժման հետ։ Միայն "Վիլլի" և "Էդգար" օպերաներն են գրվել Cavalleria rusticana-ից առաջ։ Ոմանք Պուչինիին համարում են էապես վերիզմյան կոմպոզիտոր, մինչդեռ մյուսները՝ չնայած ընդունելով, որ նա որոշ չափով ստեղծագործել է այդ ոճով, նրան չեն համարում "մաքուր" վերիզմյան կոմպոզիտոր։ Ավելին, տարբեր քննադատներ տարակարծիք են, թե ինչ չափով է նրա ստեղծագործություններում ամփոփված վերիզմյան ոճը։ Պուչինիի երկու օպերաներից՝ "Տոսկան" և "Թիկնոցը" ամենուրեք համարվում են վերիզմյան օպերաներ։ Պուչինիի ուսանող Մոսկո Կարները այլ կարծիքի է։ Ըստ նրա դրանք "Մադամ Բաթերֆլայ" և "Աղջիկն արևմուտքից" օպերաներն են։ Միայն այն, որ երեք վերիզմյան ստեղծագործություններ շարունակ հայտնվում են բեմում, ոչ Պուչինիի ջանքերով (վերոնշյալ Cavalleria rusticana-ն, Pagliacci-ն, կամ Andrea Chénier-ը), նշանակում է, որ Պուչինիի կատարած ներդրումը նշանակալի դեր ունի այդ ժանրի կազմավորման մեջ։

Եվ՛ իր կյանքի ընթացքում և նրանից հետո Պուչինին իր հաջողությամբ գերազանցել է իր ժամանակի իտալացի այլ օպերային կոմպոզիտորների և մեծարման է արժանացել ամբողջ օպերային պատմության կոմպոզիտորների կողմից։ 2004-ից 2018թվականն ընկած ժամանակահատվածում, ըստ "Օպերաբեյզի", Պուչինին ողջ աշխարհով ցուցադրվող իր բազմաթիվ օպերաների շնորհիվ հայտնվել է երրորդ տեղում (Վերդիից և Մոցարտից հետո)։ Նրա օպերաներից երեքը ("Բոհեմ", "Տոսկա" և "Մադամ Բաթերֆլայ։) գտնվում են աշխարհում 10 ամենահաճախ ցուցադրվող օպերաների շարքում:


"Ամեն ինչ օպերայի մասին" գրքի հեղինակ Գուստավ Կոբեն (The Complete Opera Book ) 1919 թվականի հրատարակման մեջ գրել է․ " Պուչինին համարվում է ներկայիս օպերային Իտալիայի ամենակարևոր կերպարը, Վերդիին հաջորդողը"։ Այլ ժամանակակիցներ նույնպես կիսում են այս տեսակետը։ Պիետրո Մասկանին (1863–1945), Ռուգերո Լեոնկավալոն (1857–1919), Հումբերտո Ջորդանոն (1867–1948), Ֆրանչեսկո Սիլեան (1866–1950), բարոն Պիեռանտոնիո Տասկան (1858–1934), Գաետանո Կորոնարոն (1852–1908) և Ալբերտո Ֆրանչետին (1860–1942) այն կոմպոզիտորներն են, որոնք համեմատվել են Պուչինիի հետ։ Պուչինիի իտալացի ժամանակակիցներից միայն երեք կոմպոզիտորներն են իրենց ստեղծագործություններով հայտնվել "Օվերբեյզի" ամենահաճախ բեմադրվող օպերաների ցուցակում։ Դրանք են՝ Մասկանիի "Գեղջկական ասպետություն"-ը, Ռուջերո Լեոնկավալլոյի "Պայացներ"-ը և Հումբերտո Ջորդանոյի "Անդրեա Շենիե" օպերան։ Կոբեն ի հակադրություն Պուչինիի Լեոնկավալլոյի և Մասկանիի հետ ունեցած հաջողության հասնելու հնարավորությանը, ստեղծել է միայն "մեկ զգայական հաջողված կարճ օպերա"։ Նախքան մահը, 1924 թվականը, Պուչինին իր ստեղծագործություններով վաստակել է 4մլն դոլար։


Չնայած անժխտելի է Պուչինիի ստեղծագործական հանրաճանաչ հաջողությունը և ստեղծագործելու տաղանդը, քննադատների կարծիքները նրա՝ որպես ստեղծագործական արժեք լինելու վերաբերյալ, տարբեր են։ "Գրոուվի երաժշտական բառարանում" Պուչինիի հզորությունը որպես կոմպոզիտոր նկարագրվում է հետևյալ կերպ՝

Պուչինիին հաջողվել է իրեն ենթարկել նվագախումբը, որը ոչ մի այլ իտալացու դեռ չէր հաջողվել անել, և վարպետորեն օգտագործելով իտալական ավանդույթից ժառանգած կառուցվածքներ՝ ստեղծել է նոր ձևեր, լցրել դրանք հստակ հարմոնիկ զարգացումներով, որն արդի չէր այդ ժամանակ Իտալիայում, չնայած քայլում էին Ֆրանսիացի, ավստրիացի և գերմանացի երաժիշտների հետ միաժամանակ։

Պուչինիի մասին իր ստեղծագործության մեջ Ջուլիան Բադենը նկարագրում է նրան որպես տաղանդավոր և իսկական կոմպոզիտոր՝ նշելով նրա հայտնի գործերում կատարած նորամուծությունները, ինչպես օրինակ՝ "Che gelida manina"-ում։ Նա արիան նկարագրում է երաժշտական տերմիններով (օրինակ՝ բանալին հարմոնիայում) և ցույց տալիս, որ դրա կառուցվածքը այդ ժամանակներում չլսված բան էր, այսինքն ունենալ երեք առանձին երաժշտական հատվածներ, որոնք իրենց հերթին մեկ ամբողջականություն են կազմում։ Այս երաժշտական հնարամտությունը Պուչինիի ոճի էությունն է, որը երևում է երաժշտության հատվածներում և հիմնական թեմայի (մոտիվ) գործածումից՝ արտահայտելու պատմության գաղափարը։ Պուչինիին, այնուամենայնիվ, շարունակ որոշ երաժշտական քննադատներ արհամարհական վերաբերմունքի էին արժանացնում, որոնք կարծում էին, որ նրա երաժշտությունը բարդ է ու խրթին։ Ոմանք բացահայտ դատապարտում էին այն հանգամանքը, որ նա ջանում է գոհացնել իր լսարանին։ Այդ կարծիքի է ժամանակակից այս իտալացի քննադատը՝

Նա պատրաստ է իր հանճարեղությունը թաքցնել՝ համառորեն խուսափելով համարձակ նորամուծություններ մտցնել իր ստեղծագործություններում, միայն թե դրանք դուր գան հասարակությանը։ Փոքրիկ հերոսություն, սակայն բարձրունքների չտանող։ Փոքր-ինչ վիճաբանական կատակերգություն, սակայն կարճ և հույզերով լի, ռոմանտիկ իդիլիա։ Սա է երջանկության նրա բանաձևը։

Բադենը փորձել է բացատրել Պուչինիի հանրաճանաչ հսկայական հաջողության և նրա տաղանդի պարադոքսը, ինչպես նաև պարզել այն հարաբերական անտարբերությունը, որով ակադեմիկոսները հետևում էին նրան։

Չկա մի կոմպոզիտոր, որը կարող է ավելի անմիջական կապ հաստատել իր լսարանի հետ, ավելի լավ, քան Պուչինին։ Իսկապես տարիներ շարունակ նա մնում էր իր ճանաչված լինելու զոհը, հետևաբար նրա երաժշտությունը դիմադրության էր արժանանում ակադեմիկոսների շրջանում։ Հատկանշական է հիշել, որ կար ժամանակ, երբ Վերդիի ստեղծագործությունները նվագում էին ձեռքի երգեհոններով։ Փաստն այն է, որ երբ երաժշտությունն անմիջապես գրավում է հասարակությանը, այն դառնում է վատ նմանակման առարկա, որը ստվեր է գցում բնօրինակի վրա։ Երբ ոչ օրիգինալ պուչինյան մեղեդին իշխում էր սենտիմենտալ օպերետի աշխարհը, շատերը չէին ընդունում արդեն իսկականը։ Այժմ երբ ընթացիկ երաժշտությունը փոխվում է, կոմպոզիտորը ոգեշնչվում է Շոենբերգի, Ռավելի և Ստրավինսկիի արվեստով, որը նրան հասցնում է իրեն արժանի փառքին։

Works Ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

(աուդիո)
(աուդիո)
[[:Պատկեր:{{{Ֆայլի անվանում}}}|{{{Անվանում}}}]]
[[Պատկեր:{{{Ֆայլի անվանում}}}|180px|noicon]]

Պուչինին ստեղծագործություններ է գրել նվագախնբի կատարման համար, գրել է հոգևոր երաժշտություն, պալատային երաժշտություն, դաշնամուրի և երգեհոնի համար մեներգեր և երգեր և այլ դաշնամուրային ստեղծագործություններ։ Նշանավոր են նրա 1880 թվականին գրված Messa di gloria անունով գրված նրա պատարագը, 1882 թվականի Preludio Sinfonico-ն և 1890-ի լարային կվարտետային տեմպով Crisantemi-ն։ Այնուամենայնիվ, Նա նախ և առաջ հայտնի է իր գրած օպերաներով՝

Պուչինիի ստեղծագործությունների ուսումնասիրության կենտրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Centro di studi Giacomo Puccini -ն հիմնադրվել է 1996 թվականին, Լուկայում։ Այն կատարում է Պուչինիի ստեղծագործական աշխատանքի մի շարք ուսումնասիրություններ։ ԱՄՆ-ում Պուչինիի ստեղծագործության ուսումնասիրության կենտրոնը մասնագիտացված է ցուցադրելու Պուչինիի հազվադեպ բեմադրված ստեղծագործությունները և ներկայացնելու նրա ոչ հայտնի և ուշադրության չարժանացած գործերը։ Այն հիմնադրվել է 2004 թվականին, երգիչ և դիրիժոր Հարի Դանսթենի կողմից։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Eugenio Checchi (December 1897). Francisco Protonotari (ed.). Nuova Antologia (Italian). Direzione della Nuova Antologia. էջեր 470–81.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Villante, Luigi Alberto (11 February 1905). «I progetti di Giacomo Puccini». La Stampa (Italian). Vol. 39, no. 42.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ashbrook, William & Powers H. Puccini's Turandot: The End of the Great Tradition, Princeton Univ. Press, 1991.
  • Author unknown, Hampton's Magazine Vol. 26 No. 3, March 1911.
  • Author unknown, "The Stage," Munsey's Magazine Vol. 44 p. 6, 1911.
  • Author unknown, "New York Acclaims Puccini's New Opera," Theatre Magazine, Vol. 13, No. 119, January 1911.
  • Berger, William, Puccini Without Excuses: A Refreshing Reassessment of the World's Most Popular Composer, Random House Digital, 2005, 1-4000-7778-8.
  • Budden, Julian, Puccini: His Life and Works, Oxford University Press, 2002 978-0-19-816468-5
  • Carner, Mosco (1959). Puccini: A Critical Biography. Alfred Knopf. {{cite book}}: Invalid |ref=harv (օգնություն)
  • Centro di Studi Giacomo Puccini, "Catedrale di S. Martino", Puccini.it, Retrieved 3 November 2012.
  • Checchi, Eugenio, in Nuova Antologia, Francisco Protonotari. ed (in Italian), December 1897, pp. 470–481.
  • Dry, Wakeling Giacomo Puccini, London & New York: John Lane, 1905.
  • Eaton, W. P., "Where We Stand in Opera," The American Magazine, Vol. 71, No. 5, March 1911.
  • Espinoza, Javier, "Revealed: the identity of Puccini's secret lover", The Guardian (London), 29 September 2007.
  • Fisher, Burton D., Puccini's Il Trittico, Miami: Opera Journeys Pub., 2003, 0-9771455-6-5.
  • Kendell, Colin (2012), The Complete Puccini: The Story of the World's Most Popular Operatic Composer, Stroud, Gloucestershire: Amberley Publishing, 2012. 9781445604459 1-4456-0445-0
  • Keolker, James, "Last Acts, The Operas of Puccini and His Italian Contemporaries", 2001.
  • Gervasoni, Carlo, Nuova teoria di musica ricavata dall'odierna pratica (New theory of music distilled from modern-day practice) Milano: Blanchon, 1812.
  • Phillips-Matz, Mary Jane (2002). Puccini: A Biography. Boston: Northeastern University Press. ISBN 1-55553-530-5.
  • Montgomery, Alan, Opera Coaching: Professional Techniques And Considerations, New York: Routledge Taylor and Francis Group, 2006, 9780415976015.
  • Mourby, Adriano, "Scandalissimo! Puccini's sex life exposed," The Independent, 6 July 2008.
  • "Giacomo Puccini, luoghi e suggestioni", photographs by Romano Cagnoni, Maria Pacini Fazzi editor, 978-88-7246-918-7
  • Osborne, Charles, The Complete Operas of Puccini: A Critical Guide, De Capo Press, (1982).
  • Randall, Annie J. and David, Rosalind G., Puccini & the Girl, Chicago: University of Chicago Press 0226703894
  • Ravenni, Gabriella Biagi; Girardi, Michele (n.d.). «Giacomo (Antonio Domenico Michele Secondo Maria) Puccini (ii)». Grove Music Online. {{cite book}}: Invalid |ref=harv (օգնություն)
  • Siff, Ira, "Puccini: La Fanciulla del West," Opera News, Vol. 77, No. 1, July 2012.
  • Sadie, Stanley; Laura Williams Macy, The Grove Book of Operas.
  • Sadie, Stanley (ed.), The New Grove Dictionary of Music and Musicians, London: Macmillan/New York: Grove, 1980, 1-56159-174-2, p. 203.
  • Smith, Peter Fox. A Passion for Opera. Trafalgar Square Books, 2004. 1-57076-280-5.
  • Streatfield, Richard Alexander, Masters of Italian music, C. Scribner's Sons, 1895.
  • Weaver, William, and Simonetta Puccini, eds. The Puccini Companion, W.W. Norton & Co., 1994 978-0-393-02930-7
  • Wilson, Alexandra, The Puccini Problem: Opera, Nationalism, and Modernity, Cambridge University Press (2007)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]