Մասնակից:Lilitbekarian/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մասնակից:Lilit B/Ավազարկղից)
Հող
ԺանրերԱմբիենտ, Էթնիկ, Գործիքային
Գործունեություն2016-մեր օրեր
Կայքhogh.bandcamp.com

Հող (նաև Հող Խոնավ) հայկական էթնո-էլեկտրոնային երաժշտական նախագիծ ստեղծված 2016թ. հոկտեմբերի 1-ին՝ Երևանում: Հանդես է գալիս հիմնականում էլեկտրոնային ամբիենտ ժանրում` ստեղծելով ազգային և էթնիկ էլեմենտներով միաձուլված գործիքային երաժշտություն:Մինչ այժմ Հողը թողարկել է չորս թվային ալբոմ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հող անունն ասոցացվում է Հայաստանի և հայոց հողերի հետ: Հեղինակի հավաստմամբ յուրաքանչյուր ստեղծագործություն իր մեջ կրում է որոշակի հաղորդագրություն, որոնք արտացոլված են վերնագրերում: Վերջիններս խորհրդանշում են Հայոց պատմության անցյալի և ներկայի թերևս ամենախոցելի դրվագները` Մեծ Եղեռն և մերօրյա արտագաղթ, որոնց մասին ի լուր աշխարհի բարձրաձայնում է հենց ինքը` հողը:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հողի` մինչ այս թողարկած բոլոր չորս ալբոմները կազմում են մեկ իմաստային ամբողջություն, որոնցից յուրաքանչյուրը նախորդի տրամաբանական շարունակությունն է:

  • Խոնավ (2016)
  • Անմշակ(2017)
  • Վար (2017)
  • Արտևոր(2017)

Խոնավ (2016)[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ալբոմը` «Խոնավ»-ը (Հոկտեմբեր 22, 2016) խորհրդանշում է դեռևս 20-րդ դարի սկզբին՝ ողբից ու լացից խոնավացած հայոց հողերը, միաժամանակ հողի նպաստավոր խոնավությունը նոր կյանքի համար:

  • Ծիլ- խորհրդանշում է լացից ու ողբից խոնավացած հողում նոր  կյանքի սկիզբը, ծաղկումը:
  • Արմատ- խորհրդանշում է սփռված ազգի մեկ ընդհանուր ծագումը, արմատները և դրանք երբեք չդավաճանելու գաղափարը:
  • Սերմ- խորհրդանշում է վտանգված ազգի անկոտրում բազմացումը:
  • Անձրևաորդ- խորհրդանշում է թշնամի ազգերին, ովքեր թեև վնասակար քայլերին, ավելի նպաստավոր պայմաններ ստեղծեցին ազգի ծաղկման համար:
  • Ծանրացած- խորհրդանշում է ազգի՝ ողբից ծանրացած հոգին, ասոցացվելով անձրևից ծանրացած հողի հետ: 
  • Հետքը Հոտի- խորհրդանշում է օդում՝ դեռևս ցեղասպանության օրերից մնացած կորուստների հոտը:
  • Մամուռ- խորհրդանշում է ազգի՝ խոնավությունից մամռակալած սիրտ ու հգին:

Անմշակ(2017)[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անմշակ»-ը (Հունվար 10, 2017) խորհրդանշում է անմշակ, լքված, անտեր ու տիրակալ  հողերը և ահազանգում մերօրյա արտագաղթի մասին :

  • Էլ Մշակող Չունի- խորհրդանշում է երկրում մինչ օրս շարունակվող արտագաղթը և դրա պատճառով լքված հողերը:
  • Դեղնած- կարելի է համարել «էլ Մշակող Չունի» -ի տրամաբանական շարունակությունը, ահազանգում է դեղնող,չորացող, մեռնող հողերի մասին:
  • Քոթուկ- նշ. կոճղ, խորհրդանշում է արտագաղթի պատճառով իրենց արմատներից կտրված ընտանիքներին:
  • Ճաք- խորհրդանշում է մոտալուտ աղետը, ամայությունը, անապատացումը :
  • Էտած Ճյուղ: - խորհրդանշում է արտագաղթի պատճառով անավարտ թողած գործերը, պլանները:
  • Կոշտ- խորհրդանշում է ազգի մեջ արտագաղթի կոշտացած խնդիրը, միևնույն ժամանակ նրանց նորից վերադարձնելու կարծրացած հավատը:
  • Եզան Լեզու- մոլախոտ, որը բուժում է. խորհրդանշում է բոլոր այն մարդկանց ովքեր թեև թշնամական ծագմանը օգնության ձեռք մեկնեցին ազգին 21-րդ և 20-րդ դարի սկզբին: 

Վար (2017)[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վար»-ը (Մարտ 25, 2017) խորհրդանշում է վերադարձի հույսը, նոր կերտվող ապագան, աճելու ու նորից բազմանալու ակնկալիքը:

  • Քուջուջ- խորհրդանշում է այդքան տառապանք կրելուց հետո ազգի`  քջջելու ու լավը գտնելու հաստատակամությունը: 
  • Բողբոջ- խորհրդանշում է բողբոջող ազգը, նրա նոր զարգացող կյանքը, պատկերը և գաղափարները:
  • Քաղհան- խորհրդանշում է ազգի դեմ ուղղված բոլոր սպառնալիքների և սադրանքների վերացումը:
  • Գոմաղբ- խորհրդանշում է ազգի լավը վատի մեջ տեսնելու, անօգտակարը օգտակարի վերածելու և ոչնչից ամեն ինչ ստեղծելու կարողությունը:
  • Ցողուն- խորհրդանշում է ազգի զարթոնքը և սկսվող վերածնունդը:
  • Տնկի- խորհրդանշում է ազգի երիտասարդ սերունդը, որն աճում է խոստանալու ավելի լավ հեռանկար:
  • Գարնանացան- խորհրդանշում է ազգի նոր գարունը:

Արտևոր(2017)[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արտևոր»-ն ավետում է վերածնունդը, վերադարձը, համախմբումը, արարումը և ազգի` նորից իր հողերին տեր կանգնելու գաղափարը:

Արտևորի յուրաքանչյուր ստեղծագործությունը ներկայացնող գյուղատնտեսական գործիքները խորհրդանշում են ազգի աշխատասիրությունը, ստեղծելու, արարելու ջանքն ու եռանդը, պայքարելու և երբեք չհանձնվելու կամքը :

  • Գերանդի
  • Փոցխ
  • Բահ
  • Թակուջակ
  • Մանգաղ
  • Եղան
  • Թոխր