Մասնակից:LilitBadalyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վատիկանի թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վատիկանի թանգարաններ
LilitBadalyan/Ավազարկղ
Վատիկանի թանգարանների դիրքը

Վատիկանի թանգարանները (իտալ.՝ Musei Vaticani) Վատիկան քաղաք-պետության թանգարաններն են, գտնվում են քաղաքի սահմաններում: Նրանք ցուցադրում են Հռոմի պապերի արվեստի հավաքածուները, որոնք այդտեղ են բերվել դարեր շարունակ և ընդգրկում են ամենահայտնի դասական քանդակներն ու Վերածննդի դարաշրջանի արվեստի կարևորագույն գլուխգործոցները:

Թանգարանները հիմնվել են Հուլիոս II պապի կողմից 16-րդ դարի սկզբին: Վատիկանի թանգարաններում կարելի է տեսնել Սիքստինյան կապելլան, որի առաստաղը նկարազարդվել է Միքելանջելոյի կողմից, Ռաֆայելի սրահները՝ իր պատկերազարդումներով: 2013 թվականին թանգարան են այցելել ավելի քան 6 միլիոն մարդ ամբողջ աշխարհից, ինչն էլ այն դարձնում է 6-րդ ամենահաճախ այցելվող թանգարանն աշխարհում:[1]

Թանգարաններում կան ընդհանուր առմամբ 54 պատկերասրահներ, կամ sale, իսկ Սիքստինյան կապելլան՝ ամենահայտնին դրանցից, ամենավերջին սրահն է: Այն աշխարհի ամենամեծ թանգարաններից է:[2]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վատիկանի քարտեզը
Վատիկանի թանգարանների ոլորապտույտ աստիճանավանդակը

Վատիկանի թանգարանների պատմությունը սկսում է մի մարմարե քանդակից՝ «Լաոկոոնը և իր որդիները», որը գնվել էր 500 տարի առաջ և հայտնաբերվել 1506 թվականի հունվարի 14-ին Հռոմի Սանտա Մարիա Մաջորե բազիլիկայի մոտակայքում գտնվող խաղողի այգիներից մեկում: Հուլիոս II-ը Ջուլիանո դա Սանգալլոյին և Միքելանջելո Բուոնարոտիին, ովքեր աշխատում էին Վատիկանում, ուղարկեց այդ հայտնագործությունն ուսումնասիրելու: Նրանց խորհրդով պապն անմիջապես գնեց այդ քանդակը այգու տիրոջից: Հռոմի պապը «Լաոկոոնը և իր որդիները» քանդակը դրեց հանրային ցուցադրության այն հայտնաբերելուց ուղիղ մեկ ամիս անց:

Museum Christianum-ը հիմնվել է Բենեդիկտոս XIV-ի կողմից, և որոշ Վատիկանի հավաքածուներ կազմավորեցին Լատերանի թանգարանը, որը 1854 թվականին Պիոս IX-ը հիմնել է հրամանագրով:[3]

2006 թվականի հոկտեմբերին նշվեց Թանգարանների հիմնադրման 500-ամյակը, և Վատիկանի բլրի ստորերկրյա գերեզմանատան պեղումները բացվեցին հանրության առաջ:[4]

Պինակոտեկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև այն պահը, երբ Պիոս XI պապը հրամայեց կառուցել պատկերասրահին հարմար շինություն, այն գտնվում էր Բորջիաների տանը: Նոր շենքի բացումը տեղի է ունեցել 1932 թվականի հոկտեմբերի 27-ին, իսկ ճարտարապետն էր Լուկա Բելտրամին:[5] Թանգարանի նկարներից են՝

  • Ջոտտոյի «Ստեֆանեսկի եռապատկերը»
  • Օլիվուչչիո դի Չիկարելլոյի «Միզերիկորդիա օպերաները»
  • Ռաֆայելի «Մադոննա դի Ֆոլինյոն», «Օդդիների խորանանկարը» և «Փոխակերպումը»
  • Լեոնարդո դա Վինչիի «Սան Ջիրոլամոն անապատում»
  • Կարավաջոյի «Հիսուսի խաչից իջեցնելը»
  • Պերուջինոյի «Մադոննան և երեխան հրեշտակների հետ» և «Սուրբ Ֆրանցիսկոս ալ Պրատոյի հարությունը»
  • Ֆիլիպինո Լիպպիի «Մարսուպինի թագադրումը»

Ժամանակակից կրոնական արվեստի հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Վատիկանի թանգարանների ժամանակակից կրոնական արվեստի հավաքածուն պարունակում է նկարներ և քանդակներ այնպիսի արվեստագետներից, ինչպիսիք են Կառլո Կառան և Ջորջիո դե Կիրիկոն:

Քանդակների թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանների խումբն ընդգրկում է մի քանի քանդակների թանգարան, որոնք գտնվում են Cortile del Belvedere-ի շուրջ:

Պիո-Կլեմենտինո թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վատիկանի թանգարանների նոր ցուցասրահը
Օգոստոս կայսեր արձանը

Թանգարանն իր անվանումն ստացել է երկու պապերի՝ Կլեմենտ XIV-ի և Պիոս XIV-ի անուններից: Կլեմենտ XV-ի մտահղացումն էր ստեղծել մի նոր թանգարան Իննոսենտ VIII-ի Բելվեդերե պալատում, ուստի և սկսեց վերանորոգման աշխատանքները:[6]

Կլեմենտ XIV պապը հիմնեց Պիո-Կլեմենտինո թանգարանը 1771 թվականին, և սկզբում այն պարունակում էր Վերածննդի և անտիկ դարաշրջանի գործեր: Թանգարանը և հավաքածուն ընդարձակվեցին Կլեմենտի հաջորդի՝ Պիոս VI-ի կողմից: Այսօր, թանգարանն ընդգրկում է հունական և հռոմեական քանդակագործների բազմաթիվ գործեր: Նշանավոր պատկերասրահներն են՝

  • Հունական խաչի պատկերասրահ: (Sala a Croce Greca)- Կոնստանտին Մեծի դստեր և մոր՝ Կոնստանտինայի և Հեղինեի սարկոֆագներով:
  • Շրջանաձև պատկերասրահ(Sala Rotonda)- որը, կառուցված լինելով Պանթեոնի տեսքով, ունի անտիկ շրջանի անգնահատելի նմուշներ՝ հատակի մանրանկարներ, շրջանը գծանշող անտիկ արձաններ՝ ներառյալ Հերկուլեսի բրոնզե արձանը:
  • Արձանների պատկերասրահ (Galleria delle Statue) - պարունակում է բազմաթիվ նշանակալի արձաններ՝ ներառյալ «Քնած Արիադնեն» և «Մենանդրոս»-ի կիսանդրին: Այնտեղ է նաև «Բարբերինի մոմակալը»:
  • Կիսաքանդակների պատկերասրահ (Galleria dei Busti)- բազմաթիվ հինավուրց կիսաքանդակներ են ցուցադրված:
  • Դիմակների պահարան (Gabinetto delle Maschere)- անվանումը ծագում է պատկերասրահի հատակի մանրանկարից, որտեղ երևում են հնադարյան թատերական դիմակներ: Պատերի երկայնքով կարելի է տեսնել որոշ հայտնի արձաններ, ինչպես օրինակ «Երեք շնորհներ»-ը: Նրանցից մեկը հյուսել է կյանքի թելը, երկրորդը աճեցրել է այն, իսկ երրորդը՝ կտրել: Նրանք ստեղծվել էին Զևսի կողմից (հռոմեական տարբերակը՝ Յուպիտեր):
  • Մուսաների սրահ (Sala delle Muse)- պարունակում է Ապոլոնի և 9 մուսաների արձանների խումբ` հայտնաբերված Տիվոլիում գտնվող վիլլաներից մեկում 1774 թվականին, ինչպես նաև նշանավոր հույն և հռոմեացի անտիկ քանդակագործների արձաններ: Կենտրոնում է գտնվում Belvedere Torso քանդակը, որով հիանում էին Միքելանջելոն և վերածննդի այլ մարդիկ:[7]
  • Կենդանիների սրահ (Sala degli Animali)- ընդգրկում է կենդանիների բազմաթիվ հնադարյան քանդակներ:
Զբոսաշրջիկները Վատիկանի թանգարաններից մեկում

Կիարամոնտի թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանն անվանակոչվել է Պիոս VII պապի պատվին (ում ազգանունը Կիարամոնտի էր մինչև պապ ընտրվելը), ով հիմնել է այն 19-րդ դարի սկզբին: Թանգարանը բաղկացած է հսկայական կամարաձև պատկերասրահից, որտեղ ցուցադրվում են մի շարք արձաններ, սարկոֆագներ և եզրազարդեր: Ռաֆայել Ստերնի կողմից կառուցված նոր ցուցասրահը (իտալ.՝ Braccio Nuovo)պարունակում է նշանակալից քանդակներ, ինչպիսիք են Prima Porta Augustus-ը, Doryphorus-ը և «Նեղոս գետ»-ը: Լապիդարիա պատկերասրահը (իտալ.՝ Galeria Lapidaria) Կիարամոնտի թանգարանի մի մասն է՝ ավելի քան 3000 քարե հուշատախտակներով և արձանագրություններով, որը հանդիսանում է իր տեսակի մեջ ամենամեծ հավաքածուն: Ինչևէ, այն բացվում է միայն հատուկ թույլտվությամբ՝ սովորաբար ուսումնական նպատակներով:

Գրիգորիոսի էտրուսկյան թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացվել է 1836 թվականին Գրիգորիոս XVI պապի կողմից, ունի 8 պատկերասրահ և ցուցադրում է էտրուսկների քաղաքակրթության կարևոր նմուշներ, որոնք ձեռք են բերվել հնագիտական պեղումների ժամանակ: [8] Դրանք ներառում են սկահակներ, սարկոֆագներ, բրոնզե իրեր և «Գիլելմի հավաքածու»-ն [9] :

Գրիգորիոսի եգիպտական թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը պարունակում է հսկայածավալ նմուշներ Հին Եգիպտոսից:[10] Դրանք ներառում են պապիրուսներ, «Գրասսի հավաքածուն», կենդանիների մումիաներ և հատվածներ հայտնի «Մեռյալների գրքից»[11]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Museo Gregoriano Egiziano-ն բացվել է 1839 թվականի փետրվարի 2-ին: Թանգարանի ստեղծմանը մեծ կարևորություն էր տալիս Գրիգորիոս XVI պապը, քանի որ նա կարծում էր, որ եգիպտական քաղաքակրթությանը ծանոթ լինելը հույժ կարևոր է ոչ միայն գիտության համար, այլ նաև՝ հին կտակարանը հասկանալու:

Նեղոսը պառկած, 1-2-րդ դարեր

Վատիկանի պատմության թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վատիկանի պատմության թանգարանը (իտալ.՝ Museo storico vaticano)հիմնադրվել է 1973 թվականին Պողոս VI պապի պահանջով [12] և սկզբնական շրջանում գտնվում էր Վատիկանի այգիներում: 1987 թվականին այն տեղափոխվեց Լատերանի առաքելական պալատ և բացվեց 1991 թվականի մարտին:

Վատիկանի պատմության թանգարանում են գտնվում 16-րդ դարից մինչև ներկայիս պապերի նկարները, 16-17-րդ դարերի պապական զինվորների վերաբերյալ ուշագրավ նմուշներ և պապական ծիսակարգերի վերաբերյալ հին կրոնական անձնական իրեր: Ներքևի հարկում ցուցադրված են նաև պապին պատկանող փոխադրամիջոցներ իտալ.՝ papamobili` կառքեր և ավտոմեքենաներ՝ ներառյալ Հռոմի պապերի առաջին մեքենաները:[13]

Նկարների հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այցելուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտավորապես 6 միլիոն մարդ է այցելել Վատիկանի թանգարաններ: Այս ցուցանիշը 3 անգամ ավելի մեծ է 30 տարի առաջ գրանցված թվերից:[14]

Հերթ թանգարանների մուտքի մոտ
Հերթ թանգարանների մուտքի մոտ

Յուրաքանչյուր ամսվա վերջին կիրակի օրը Վատիկանի թանգարաններն անվճար են հանրության համար: Հիմնականում մարդիկ ստիպված են մի քանի ժամ հերթ կանգնել մուտք գործելու համար: Շաբաթվա մյուս օրերին անհատական կամ խմբակային տոմսեր գնելու համար կարելի է օգտվել օնլայն տոմսարկղից, որոնք թույլ են տալիս ամբողջովին շրջանցել հերթերը:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանների նախկին մուտքը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://museu.ms/highlight/details/105664/the-most-visited-museums-in-the-world
  2. http://best-museums.com/largest-museums.html
  3. Herbermann, Charles, ed. (1913). «Christian Museums» . Catholic Encyclopedia. New York: Robert Appleton Company.
  4. Barbara McMahon in Rome. «Guardian.co.uk». Guardian. Վերցված է 2014-08-21-ին.
  5. «Pinacoteca». Mv.vatican.va. 1932-10-27. Վերցված է 2014-08-21-ին.
  6. Bertoldi, Susanna (2011). The Vatican Museum: Discover the history, the works of art, the collections. Vatican city: sillabe. էջեր 46, 96. ISBN 978-88-8271-210-5.
  7. Montebello, Philippe De; Kathleen Howard (1983). «Sala delle Muse». The Vatican: Spirit and Art of Christian Rome. Metropolitan Museum of Art. էջեր 178–180. ISBN 9780870993480.
  8. «Museo Gregoriano Etrusco». Mv.vatican.va. Վերցված է 2014-08-21-ին.
  9. http://mv.vatican.va/3_EN/pages/MGE/MGE_Sala09.html
  10. «Gregorian Egyptian Museum». Mv.vatican.va. Վերցված է 2014-08-21-ին.
  11. [1] Արխիվացված է Հուլիս 5, 2011 Wayback Machine-ի միջոցով:
  12. Guida ai musei e alla Città del Vaticano. Ediz. inglese (Italian). Edizioni Musei Vaticani. 1986. ISBN 978-88-86921-11-4. Վերցված է 9 մայիսի 2013-ին.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «Museo Storico Vaticano (San Giovanni)». 060608.it. Վերցված է 9 մայիսի 2013-ին.
  14. Tully, Shawn (14 August 2014). «This Pope Means Business». Fortune. Վերցված է մարտի 26, 2016-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]