Մասնակից:Lianakaren/Երեք թագ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շվեդիայի փոքր գերբն առանց վահան
Պյոտր Ֆորսբերգ, Շվեդիայի հոկեյի ազգային հավաքականի հագուստով

«Երեք թագ» (շվեդ.՝ tre kronor), Շվեդիայի ազգային խորհրդանիշ, որը պատկերված է Շվեդիայի զինանշանի վրա՝ երեք բացված թագեր։ Շվեդիայի պետական այս խորհրդանիշն ավելի երիտասարդ է, քան Ֆոլկունգների առյուծը[1]։

Պատմությունն ու նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]


Երեք թագեր Ստոկհոլմի քաղաքապետարանի վրա

1539 թվականին Օլաֆ Մագնուսը նշեց, որ սվեերի պատմական խորհրդանիշ Երեք թագերն են, իսկ Վուլգունգովների առյուծը գյետերի պետական խորհրդանիշը է։ Ավելի ուշ Յուանս Պետրի Կլինտը բացատրեց այն որպես Շվեդիայի երեք հիմնական հարստությունների խորհրդանիշ՝ սարերի, անտառների և ջրերի։ Յոխաննես Շեֆֆերուս ենթադրում էր, որ երեք թագերը խորհրդանշում են սկանդինավյան երեք հեթանոս աստվածներին՝ Թորին, Օդինին և Ֆրեային, այս տեսակետը դառնում է հանրահայտ 17-ից 18-րդ գյետերի դարաշրջանում։ 19-րդ դարի վերջին պատմաբաններ Խիլդեբրանդ եղբայրները առաջ էին քաշել հետևյալ տարբերակը,որ Երեք թագերը հանդիսանում Ալբրեխտ Մեկլենբուրկսիի զինանշանի շվեդական տարբերակը[2]։ Կալմարյան միության ժամանակ Երեք թագերը պատկերված են եղել են նաև Մարգարեթ թագուհու զինանշանի վրա։ 1980-ական թվականներին ֆրանսիացի պատմաբանները գտան ապացույցներ, որ Երեք թագերը օգտագործվել են, որպես Շվեդիայի խորհրդանիշ 1330-ական թվականներին թագավոր Մագնուս Էիրկսոնի կողմից, Երեք թագերի խորհրդանիշը դուրս է եկել Պապի պալատի՝ նկարների ֆրիզից։ Այդ գերբի ֆրիզում ներկայացված են բոլոր կարդինալներն և պետությունները, որոնք 1336 թվականին մասնակցել են Խաչակրաց արշավանքներին[3]։

Երեք թագերով գերբը օգտագործել են ավելի վաղ։ 13-րդ դարում դրանք հայտնվել են Քյոլնի գերբի վրա որպես խորհրդանիշ Երեք Սուրբ թագավորների մասունքներ, որոնք բերվել են Քյոլն և Միլան քաղաքներից 1164 թվականին Ֆրիդրիխ I Շիկամորուս կողմից[4]։

Երեք թագերը միջնադարյան ավանդույթներում համարվում էին լեգենդար Արթուր թագավորի զինանշանը։ 1294 թվականից այս զինանշանը օգտագործվում էր նաև կրակովի եպիսկոպոս Յան Մուսկատը, որից հետո այն դարձավ, ամբողջ կրակովյան եպիսկոպոսության զինանշանը, իսկ 15-րդ դարից նաև Վիլհենների զինանշանը։


1938 թվականից Երեք թագերը պատկերված են նաև Շվեդայի հոկեյի ազգային հավաքականի սպորտային հագուստի վրա[5]։ 1982 թվականից Երեք թագերի օգտագործումը որպես խորհրդանիշ Շվեդիայում պաշտպանվում է օրենքով[6]։

Երեք թագերով այլ գերբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Բարդուղիմեոսի կղզու զինանշան
Վիբորգսկի զինանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. En artikel om Sveriges riksvapen i Nordisk Familjebok (1916 års upplaga; Projekt Runeberg)
  2. Sveriges historia, band 2. Riksvapnet tre kronor Heribert Seitz
  3. Loÿe, Georges de (1986). «Om ursprunget till det svenska riksvapnet Tre Kronor». Heraldisk tidsskrift 1986(6):54,: sid. 155—174 : ill.. 0440-6966.
  4. Den svenska historien band 1, s 172-74 Heribert Seitz
  5. Kälkhockey — Kälkhockeyhistoria Արխիվացված 2009-04-11 Wayback Machine
  6. Nevéus, Clara; Bror Jacques de Wærn, Eriksson Kurt (1992). Ny svensk vapenbok. Stockholm: Streiffert i samarbete med Riksarkivet. Sid. 15.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lilla Uppslagsboken, Förlagshuset Norden AB, Nordens boktryckeri, Malmö 1974.
  • Nordisk familjebok (1916 års upplaga) på nätet (Projekt Runeberg), http://runeberg.org
  • Ny svensk vapenbok, av Clara Nevéus (text) och Bror Jacques de Wærn (illustrationer), Streiffert & Co Bokförlag HB i samarbete med
  • Den svenska historien (del 2 av totalt 15 band), huvudförfattare: professor Sten Carlsson och professor Jerker Rosén, Bonniers ISBN 91-0-042663-6
  • Riksarkivet, Stockholm 1992. Originalframställning med färgseparering gjord i samarbete med Skapa Publishing AB, tryckt och bunden av Butler & Tanner Ltd, England. ISBN 91-7886-092-X