Մասնակից:Liana Safaryan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թավատառ տեքստ'

Կրոնը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերի 97%-ը քրիստոնյաներ են ‌[փա՞ստ]։ Հայերը քրստոնեություն ընդունել են շուրջ 1700 տարի առաջ` 301 թվականին։ Նրանք աշխարհում առաջինն էին, որ դարձան քրիստոնեական ուսմունքի հետևորդները։ Հայերն ունեն իրենց սեփական ուղղությունը` Հայ առաքելական եկեղեցի։

Կրոնական ժողովրդագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի տարածքը 29800 կմ² է, որի վրա ապրում է մոտ 3 միլիոն մարդ, որոնց 98 %-ը էթնիկ հայեր են։ Խորհրդային իշխանությունների վարած քաղաքականության շնորհիվ, այդ տարիներին հայ քրիստոնյաների և եկեղեցու կապը փոքր ինչ խզվեց, մեծամասամբ այն կրեց ծածուկ բնույթ։ Երբ 1991 թբականին Հայաստանը անկախ հռչակվեց Հայ առաքելական եկեղեցու և հայ ժողովրդի կապը կրկին ամրապնդվեց‌[փա՞ստ]։ Ըստ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի 2005 թվականի զեկույցի, Հայաստանի բնակչության մոտ 90%-ը հարում է Հայ առաքելական եկեղեցուն։ Այն առանձին ուղղություն է, որի կենտոնը Սուրբ Էջմիածնի վանք (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին)[1]) է։ Հայ առաքելական եկեղեցու այժմյան առաջնորդը Գարեգին Բ կաթողիկոսն է։ Հայաստանում կան փոքր կրոնական համայնքներ։ Ճշգրիտ տվյալներ չկան, որոնք վերաբերեն կրոնական փոքրամասնություններին։ Ըստ մի քանի տվյալների Հռոմի և Մխիթարյան միաբանության կաթոլիկ հայերի թիվը հասնում է 180.000-ի։ Եզդիները, որոնք քուրդ մշակութային խմբեր են, դավանում են տարբեր կրոնների` 40000-ը իսլամ և զորոաստրիանիզմ, 22000-ը խարիզմատիկ քրիստոնյաներ։ Հայաստանում Եհովայի վկաները 11.500 հոգի են


Հայաստանի կրոնականությունը Հայ ուղղափառներ 94% Հայ կաթոլիկներ 3% Եզդիներ 1% Այլ քրիստոնյաներ 2%