Մասնակից:Երիցուկ/Լեգե՞նդ, թե՞ իրականություն (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երիցուկ/Լեգե՞նդ, թե՞ իրականություն

Լեգե՞նդ, թե՞ իրականություն (այլ անվանում` Լեգենդ մահվան հետ մենամարտի մասին, ճապ.՝ 死闘の伝説, անգլ.՝ A Legend or Was It?), ճապոնական սև-սպիտակ (գունավոր ներդիրներով) ֆիլմ-դրամա, որի ռեժիսորը Կեյսուկե Կինոսյիտան է:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականի ամառ: Խաղաղօվկիանոսյան պատերազմի ավարտին Սոնոբե ընտանիքն ապրում է Հոկայդո կղզում, ուր տարհանվել է Տոկիոյից: Ընտանիքի դեռահաս դուստր Կիեկոն պետք է ամուսնանա գյուղապետի որդու` Տակամորիի հետ: Սակայն գյուղ եկած Կիեկոյի եղբայրը պատմում է նրան ճշմարտությունը Տակամորիի մասին, ում հետ նա Չինաստանում ծառայում էր բանակում: Տակամորիի մասին ճշմարտությունը շատ տհաճ է, նա կատարել է բազմաթիվ ոճրագործություններ գրավված տարածքներում: Իմանալով այդ մասին` Կիեկոն մերժում է Տակամորիին և չեղարկում է նրա հետ նշանադրությունը:

Տեղի բնակչության շրջանում անվստահության ալիք է բարձրանում Սոնոբե ընտանիքի հանդեպ, ինչին մեծապես նպաստում է զայրացած Տակամորին: Մի օր ճանապարհին նա հանդիպում է իրեն մերժած Կիեկոյին և փորձում է բռնաբարել նրան: Աղջկան պաշտպանում է իր զարմուհի Յուրին` սպանելով Տամակորիին:

Գյուղապետը համագյուղացիներին կոչ է անում վրեժ լուծել իր որդու համար: Գյուղի բնակիչները, ովքեր հուսահատության էին հասել Ճապոնիային սպառնացող անձնատվության վտանգի, Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությունների, ռազմաճակատում զոհված տասնմեկ համագյուղացիների պատճառով, իրենց ամբողջ ատելությունն արտահայտում են սառնասիրտ վրեժխնդրության մեջ, որը միավորում է գրեթե ամբողջ բնակչությանը օտարների` Սոնոբե ընտանիքի դեմ: Տեղացիների և Սոնոբե ընտանիքի միջև բախումը հանգեցնում է երկու կողմերից մի քանի մարդկանց մահվան:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սիմա Իվասիտա - Կիեկո Սոնոբե
  • Մարիկո Կագա - Յուրի Սիմիձու
  • Գո Կատո - Հիդեյուկի Սոնոբե
  • Կինույո Թանակա - Սիձուկո Սոնոբե
  • Յոսի Կատո - Սինտարո Սիմիձու
  • Բունտա Սուգավարա - Գոիտի Տակամորի
  • Ցուտոմու Մացուկավա - Նորիո Սոնոբե
  • Օսամու Տակիձավա - հեղինակի խոսք
  • Տացույա Իսիգուրո - Կինբեի Կանամորի
  • Տոկուե Հանաձավա - Սանսուկե
  • Կիյոսի Նոնոմուրա - ոստիկան Հայասի
  • Տակեշի Սակամոտո - Գեն-սան

Պրեմիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ճապոնիա Ճապոնիա - 1963 թվականի օգոստոսի 11-ին Տոկիոյում տեղի է ունեցել ֆիլմի ազգային պրեմիերան[1]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կինեմա Ձյումպո» (ճապ.՝ キネマ旬報) ամսագրի մրցանակ (1964)

  • 1963 թվականին առաջադրվել է «Լավագույն ֆիլմ» անվանակարգում, սակայն քվեարկության արդյունքներով զբաղեցրել է միայն 19-րդ տեղը[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Shitô no densetsu (1963) on IMDb-Release Info (անգլ.)
  2. Kinema Junpo Top YBY on Rinkworks.com(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]