Մասնակից:Lena 2005/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Lena 2005/Ավազարկղ1


Շինության ճակատը (Գուատեմալա փողոցի մուտքը)
Նոր թև (2012), Դոնսելենս փողոցի մուտքը
Տեսարան տանիքից

Իսպանիայի մշակութային կենտրոն գտնվում է Մեխիկոյի պատմական կենրոնում, Գուաթեմալա 18 փողոց հասցեում[1]: Ուշ 1990-ականներին Սուրբ Աստվախամոր համբարձման մայր տաճարի ետևում գտնվող այս հին առանձնատունը ավերակ էր, մինչ Մեխիկոյի կառավարությունը այն զիջեց Իսպանիայի կառավարությանը: Երբ վերանորոգման աշխատանքները ավարտվում են, Իսպանիայի նոր մշակութային կենտրոնը 2002 թվականին վերաբացվում է Իսպանիայի թագավորի և Մեխիկոյի նախագահի կողմից[2]: Այս տարածքը, որը պատկանում էր Էռնան Կորտեսին տրամադրել է իր երիտասարդ կոնկիստադորներից մեկին[2]: Տարիների ընթացքում այն փոփոխությունների է ենթարկվել ծառայելով որպես իրավաբանական գրասենյակ, միջոցառումներ անցկացնելու վայր և խանութ[1]: 1985 թվականին այն խիստ վնասվել է Մեխիկոյի երկրաշարժի պատճառով, և լքված է եղել մինչև իսպանական կառավարությունը ձեռք կբերեր այն 1997 թվականին: Վայրն ընտրվել է այդ քաղաքում պատմական հուշարձանը պահպանելու իսպանական կառավարության պարտականության համար[2] Իսպանացիները ձեռնարկում են շենքի մանրամասն վերականգնում[1]: 2012 թվականին կենտրոնն ընդլայնվել է դեպի Դոնսելես փողոց դուրս եկող թաղամաս, և այդ տարածքում ձեռք բերել ևս 4000 մ2, ներառյալ Տերաս` տանիքում: Ճարտարապետը Խավիեր Սանչեսն էր[3]: Այս կենտրոնը իրականացնում է տարբեր մեքսիկացի և իսպանացի արվեստագետների արվեստի ցուցահանդեսներ, ինչպես նաև ներառում է երիտասարդների և փորձարառական արվեստագետների աշխատանքները: Բացի այդ, վերևի հարկում գործում է փոքրիկ սրճարան, իսկ ներքևի հարկում հուշանվերների խանութ[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Humphrey Chris (2005)։ Moon Handbooks:Mexico City։ Emeryville, CA: Moon Handbooks։ էջ 38։ ISBN 978-1-56691-612-7 
  2. 2,0 2,1 2,2 «Centro Cultural de España in Mexico» (Spanish)։ Վերցված է 26 August 2009 
  3. "Spain's Cultural Center", Architecture Daily

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]