Մասնակից:Lavrent Grigoryan/Չժեն Չենգուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չժեն Չենգուն
Կաղապար:Китайский
The Portrait of Koxinga.jpg
անհայտ - 1662 թվականի հունիս
Նախորդող Չի ունեցել
Հաջորդող ժեն Ցզին
 
Կրթություն՝ Նանկինյան համալսարան
Դավանանք Կոնֆուցիականություն

Չժեն Չենգուն ((Չինարեն) ավանդական 鄭成功; պարզեցված՝ 郑成功, պինին՝ Zhèng Chénggōng, պեվեդզի՝ Tēⁿ Sêng-kong; Тэй Сэйко: (ճապ.՝ 鄭成功)), եվրոպական աղբյուրներում ավելի հայտնի է, որպես Կոկսինգ ((Չինարեն) 国姓爷; пэвэдзи Kok-sèng-iâ/Kok-sìⁿ-iâ կայսերական ազգանունով պարոն)  (1624 թվականի օգոստոսի 28-ից-1662 թվականի հունիսի 23-ը) հանդիսանում է ամենահայտնի չինացի ծովահենը, որը առաջնորդում էր Չինաստանի հարավ-արևելքում մանջուրական զավթիչների դեմ ազատագրական պայքարը։ Ֆորմոզից (Թայվան) վտարել է ։ Նրա սերունդները կառավարում էին Ֆորմոզյան թագավորությունը մինչև 1683 թվական։ 

Կոկսինգը ծնվել է Ճապոնիայում ճապոնացի մորից և չինացի հորից, որը Թայվանական նեղուցում ծովահենությամբ էր զբաղվում։ Մինչև 7 տարեկանը նա մոր հետ ապրել է Ճապոնիայում, հետո տեղափոխվել հոր մոտ Ֆուցզյան, որը պաշտոն էր ստացել մինյան Չինաստանի ծովային գերատեսչությունում։ 1644 թվականից կրթվել է Նանկինյան համալսարանում ավանդական կոնֆուցիական ծրագրով։ 

Մանջուրիայի հետ պատերազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

1645 թվականի մանջուրների կողմից Նանկինի գրավումը ստիպեց Չժենին հոր հետ տեղափոխվել Թայվանական նեղուց, որտեղ իրեն հավատարիմ ծովահեննրը ամուր ռազմական հենարան  դարձան մինյան հետնորդի համար անընդհատ առաջ գնացող մանջուրների դեմ Չինաստանի հարավում կռիվներ տանելու համար: Սակայն հենց այն նույն պահին, երբ մանջուրական Ցին դինաստիայի բանակը ներխուժեց Ֆւցզյան, Չժենի հայրը մանջուրների հետ գաղտնի համաձայնության եկավ։ Նոր վարչակարգում պաշտոն ստնալու համար Չժենի հայրը մինական ժառանգին իշխանություններին հանձնեց,որից հետո ժառանգորդին մահապատժի դատապարտեցին։ Իսկ Չժենը ընդհակառակը հրաժարվեց ենթարկվել նոր իշխանությանը պահպանելով հավատարմությունը Մինական դինաստիային։   

Չնայած նոր իշխանությունների գրավիչ առաջարկներին և հոր անընդհատ հորդորներին երիտասարդ Չժենը ծովահենների օգնությամբ ամրացրեց Ֆուցզյանի ափում իր դիրքերը։ Ֆորմալ կերպով նա իրեն համարում էր վերջին մինական «կայսերը» Չժու Ուլանին, որը շարունակում էր պայքարը երկրի հարավ-արևելքում։ Բավականաչափ ուժեր հսվաքելով Չժենը բոլորովին անսպասելի կեչպով 1659 թվականին իր նավատորմով և 100 000 համախոհների հետ միասին ներխուժց Յանցզի գտի դելտայի տարածք և օգտվելով Ցինական բանակի երկրի հարավում գտնվելուց, նավարկեց մինչև Նանկին։ 

Չնայած նրան, որ մի շարք սխալների հետևանքվ նա ստիպված նահանջեց Սյամեն (որն էլ դարձավ իր մայրաքաղաքը), Չժենը շարունակում էր ծովում անսասան մնալ։ Իրեն օգնությունից զրկելու համար ցինական իշխանությունը երկրի հարավ-արևմուտքում մինական ապստամբների հետ կռիվն ավարտելուց հետո, սկսեց ստիպողաբար ափամերձ շրջանների բնակիչներին տեղափոխել դեպի երկրի խորքերը։ Այս պայմաններում Չժենին ապահով հենարան էր պետք։ Այդպիսի թիկուն էլ պիտի դառնար հոլանդացի գաղութարների կողմից զբաղեցված Ֆորմոզա (Թայվան) կղզին։ 

Պատերազմ հոլանդացիների դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուլանյույ կղզու վրա Չժեն Չենգունի արձանը

1661 թվականի ապրիլին  Կոկսինգը (այդպես էին անվանում նրան հոլանդացիները) ափ իջավ ժամանակակից Թայվանից ոչ հեռու Հոլանդական Ֆորմոզայի վրա իր 25 հազարանոց բանակով։ Հոլանդական ֆորտը ինը ամիս տեված պաշարումից հետո գրավվեց։ Ֆորտի պաշտպանությունը գլխավորած շվեդ Ֆռեդերիկ Կոյետային և ֆորտի մնացած բոլոր պաշտպաններին Կոկսինգը ազատ արձակես թողնելով հեռանալ։ Կոկսինգը իր շտաբը տեղափոխեց Թայվան։

Թայվանի ղեկավար[խմբագրել | խմբագրել կոդը]

Չժեն Չենգունը փաստացի վերածվեց անկախ թագավորի, սակայն շարունակելով պաշտոնապես, որպես կայսր ընդունել վերջին մինական Յունլի կայսերը, որը շարունակում էր մայրցամաքում իր պայքարը։ 

Ֆուցզյանից եկած փախստականները և ԿՈկսինգի կողմնակիցները ամբողջովին բնակեցրին կղզին։ Դեռ ուժերի զարթոնքն ապրող զորահրամանատարի գլխում էր Ֆիլիպինների գրավումը, սակայն մալարիայի կտրուկ երևան գալը ոչնչացրեց իր ծրագրերը։ Հենց Չժենը մահացավ զայրույթից իր ենթակաների վրա ճչալով, քանի որ նրանք չեին կատարում նրա տված իր ավագ որդուն սպանելու հրամանը, որը կապերի մեջ էր մտել Չժենի կրտսեր որդու դայակի հետ։

Չժեն Ցինը հոր կամքին հակառակ ժառանգեց գահը և կարղացավ շուրջ 20 տարի  Թայվանը պահել իր ձեռքի տակ, չնայած որ Պեսկադորյան կղզիներ և մայցամաքի տարածքները զիճեց Ցինական իշխանությանը։ Իր մահից   տարի անց  թվականին 1683 թվականին Շի Լանի կողմից գլխավորած ցինական նավատորմը գրավեց կղզին։  

Հեղինակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չժեն Չենգունի արձանը ձիու վրա Ցյուանչժաո բլրի վրա

Կոկսինգի հետմահու հեղինակությունը հնարավորություն տվեց նրա դառնալ  Չինաստանի ազգային հերոս։ Մայրցամաքից Թայվան նրա կառուցած անցատեղը հետագայում հնարավորություն տվեց Թայվան կղզու գոմինդանական կառավարությանը Չան Կայշիի նախորդը։ ՉԺՀ-ում նրան ընդունում են որպես օտարերկրյա զավթիչների և գաղութարարների դեմ պայքարի կերպար։ Նույնիսկ Ցինական իշխանությունը  գնահատելով իր անսասան մնացած հավատարմություն 1875 թվականին Թայվանում կառուցեց նրան նվիրված սրբատեղի։ Մեծագույն ճապոնացի դրամատուրգներից Տիկամացու Մոնդզաեմոն  («ճապոնական Շեքսպիրը») 1715 թվականին գրեց Կոկսինգի կյանքի մոտիվներով իր պիեսան։


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Commonscat-inline</nowiki>