Մասնակից:LILIT MATEVOSYAN/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ներսես Փարսիի Բալոյան (ծնվել մայիսի 1-ին 1901, Խնձորեսկ, այժմ՝ ՀՍՍՀ Գորիսի շրջանում), սովետական բանակի գնդապետ, դիվիզիայի հրամանատար։ ՍՄԿԿ անդամ 1924 թվականից։Ավարտել է Երևանի Ա․ Մյասնիկյանի անվան ռազմական դպրոցը (1926 թվականին)։ Ծառայել է Հայկական դիվիզիայի հեծյալ գնդում։ 1934–1939 թվականին սովորել է Կարմիր բանակի զրահատանկային և մեքենայացված զորքերի ակադեմիայում։ Հայրենական մեծ պատերազմի սկզբին մասնակցել է Սմոլենսկի համար մղված մարտերին, ապա Մոսկվայի պաշտպանությանը։ 1943 թվականին Բալոյանի հրամանատարությամբ 146-րդ հրաձգային դիվիզիան Արևմտյան ռազմաճակատում մասնակցել է Սպաս–Դեմենսկ, Ռոսլավլ, Իփսլավիչի, Առաջին մերձբալթյան ռազմաճակատում՝ Վելիկիե Լուկի, Նևել քաղաքների ազատագրման մարտերին։ Բալոյան 1944 թվականին սկզբից եղել է 261-րդ հրաձգային դիվիզիայի հրա– մանատար։ 1947 թվականին ավարտել է Գլխավոր շտաբի ռազմական, ակադեմիայի դասընթացները։ Դասավանդել է Մ․ Ֆրունզեի անվան ռազմական, և Վ․ Ի․ Լենինի անվան ռազմա՜քաղաքական ակադեմիաներում (մինչև 1954 թվականը)։ Պարգևատրվել է Լենինի, Սուվրովի 2-րդ աստիճանի, Կարմիր դրոշի(Յ), Կարմիր աստղի շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։